Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սարքավորում, որը էլեկտրական շղթա– ների միացման, անջատման, փոխարկման միջոցով ապահովում է պահանջվող ելքի շղթայի (շղթաների) ընտրությունը և դրա միացումը մուտքի շղթային (շղթաներին); Պարզագույն Կ–ներ են անջատիչը, էլեկ– տրամեքենայական կոլեկտորները են: Կ–ի միջոցով լուծվում են ծրագրավորման, ԹՀՄ–ում կառավարման և էլեկտրական մեքենաներում շղթաների միացման խըն– դիրներ: Տարբերում են էլեկտրամեխանի– կական, էլեկտրոնային և էլեկտրոնաճա– ռագայթային Կ–ներ:

ԿՈՄՈՒՏԱՑԻԱ (< լատ. commutatio – փոփոխություն), էլեկտրական շղթանե– րում միացումների փոփոխումը, դրանց առանձին մասերի միացումը, անդատումը և փոխանջատումը՝ հրամանա–ապարատ– ների, ռեչեների, կոնւոակւոորների և այլ սարքերի օգնությամբ: Կ. են անվանում նաե շղթայում հոսանքի ուղղության փո– փոխությունը (բեեռների փոփոխությունը):

ԿՈՄՈՒՏԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ւոեղափոխման ա ռ ն չ ու թ յ ու ն– ն և ր, քվւսևւուսյին մեխանիկայի մաթե– մատիկական ապարատի հիմնական առըն– չությու^ւները: Մուծել է Պ. Դիրակը՝ հա– մապատասխանության սկզբունքի հիման վրա ընդհանրացնելով դասական մեխա– նիկայի պուասոնյան փակագծերի սահ– մանումը՝ iF,GL2 fJL Քլյլ d^ I j k=1 ^Pk ^Qk dqk dpk) ’ որտեղ F և G կամայական ֆունկցիա– ները կախված են ընդհանրացված իմ– պուլսներից (pk), դրանց համալուծ ընդ– հանրացված կոորդինատներից (qk) և ժամանակից: Քվանտային մեխանիկա– յում վերոհիշյալ ֆունկցիաներին համա– պատասխանում են ածանցման որոշակի գործողություններ՝ FUG օպերատորներ, որոնցից կազմված [F, G]= FG–GF ար– տահայտությունը կոչվում է Կ. ա.: Եթե [F, G]=0, ապա FUG օպերատորները կոչվում են կոմուտատիվ. դրանց համա– պատասխանող ֆիզիկական մեծություն– ները համատեղելի են, այսինքն գոյու– թյուն ունեն վիճակներ, որոնցում այդ մե– ծությունները միաժամանակ ունեն որո– շակի արժեքներ: ճիշտ է նաե հակառակը՝ համատեղելի ֆիզիկական մեծություննե– րին համապատասխանող օպերատորները կոմուտատիվ են: Ոչ կոմուտատիվ օպե– րատորներին համապատասխանող մեծու– թյունները միաժամանակ չեն կարող ունե– նալ որոշակի արժեքներ (տես Անորոշու– թյունների առնչություններ): Օրինակ, դեկարտյան կոորդինատները (x, y, z) և համապատասխան կանոնիկ համալուծ իմ– պուլսները (px, py, pz) անհամատեղելի են: Հիմնարար նշանակություն ունեն [x,px]= [y,py]= [z,pz]=ifr; [xk,pj]= 0, երբ k=f=j, (xk>J=x, y, z); [xk,xJ]=[pk, pj]=0 Կ. ա. (fr-ը Պլանկի հաստատունն է), որոնց վրա է կառուցված քվանտային մե– խանիկայի տրամաբանական ողջ շարա– դրանքը: Ավեաիպան

ԿՈՅԴՈՒԼԱ Լիդիա (իսկական անուն–ազ– գանունը՝ Լիդիա էմիլիե Ֆլորենաինե Ցանզեն, 1843–1886), էստոնացի բա– նաստեղծուհի, թատերագիր; էստոնա– կան գրականության պատմության մեշ մտել է «Դաշտային ծաղիկներ» (1866) և «էմաեգիի սոխակը» (1867) բանաստեղ– ծությունների ժողովածուներով: Կ–ի շատ բանաստեղծություններ դարձել են հան– րահայտ երգեր: «Սաարեմցի հորեղբորոր– դին» (1870), «Այդ Մուլկը կամ Հարյուր պուր աղ» (1872) պիեսներով Կ. հիմնա– դրեց էստոնական ազգային դրամատուր– գիան: &/i^.H36paHHoe, M., 1961; էստոնիայի երգը, Ե., 1964, էշ 21-28:

ԿՈՅԼԱՎ (Coilav), Կոյլավյան, ռու– մինահայ ազնվական գերդաստան XYII– X X դարերում: Տոհմում պահպանված ավանդության համաձայն, Կ–ների նախ– նիները գաղթել են Հայաստանի Անի քա– ղաքից: Նախ անցել են Ղրիմ, ապա՝ Գա– լիցիա, Հունգարիա և ի վերջո հանգըր– վանել Մոլդովայի Սուչավա (այժմ՝ Ռու– մինիայում) մայրաքաղաքում: Սակայն մայրաքաղաքը Ցասսի (այժմ՝ Ռումինիա– յում) վւոխադրելու ժամանակ (XVI դ. երկ– րորդ կես) տեղափոխվել և վերջնականա– պես հաստատվել են Բոտոշան քաղաքում: Կ–ների նախապապ Աստվածատուրը (Թեոդոր, 1667, Բոտոշան – մահ. թ. անհտ.) զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնաբուծությամբ և առետրով: Նրա սերունդներից Կ. Գավիթը (1748, Բոտո– շան –1821) երկրին մատուցած ծառայու– թյունների համար Մոլդովայի իշխան Ալեք– սանդրու Մորուզիից ստացել է (1804) ազ– նըվականության տիտղոս և նշանակվել իշխանական պալատի կլուչեր (մատակա– րար): 1845-ին ազնվականական աստի– ճաններ ու նշանակումներ են ստացել Դավթի որդի Ւոսչերեսը (Քրիստեա, 1802– 1883)՝ սերդար (զորքի հրամանատար), Կ. Գասպարը՝ սպըտար (իշխանի թիկնա– պահ և բանակի հրամանատար) և ուրիշ– ներ: 1865-ին Կ–ները ձեռք են բերել Ռըն– գիլեշտի կալվածքը (Պրուտի ափին), ըզ– բաղվել անասնաբուծությամբ, խաղողա– գործությամբ, հացահատիկի մշակու– թյամբ (ցորեն են արտածել նույնիսկ Անգլիա), կառուցել շրաղացներ, սպիրտի գործարան և զարկ տվել Բոտոշան գա– վառի ու քաղաքի տնտ. կյանքի բար– գավաճմանը: Հատկապես մեծ դեր են կատարել տեղի հայ գաղութի մշակու– թային կյանքում: Սերնդե սերունդ ստանձ– նել են Բոտոշանի հայոց եկեղեցիների հոգաբարձությունն ու հայկ. դպրոցների վերատեսչությունը (Գասպար, Ստեփան, Հարություն, Գրիգոր են), նորոգելՍ. Աստ– վածածին (1826), Ս. Երրորդություն (1829–38) եկեղեցիները, կառուցել արա– կան (1839–40) և իգական (1866–67) դպրոցների շենքերը, հայոց գերեզմանա– տան Ավետում Ս. Աստվածածին մատու– ռը (1884), հիմնադրել (1866) «Բարեգոր– ծական ընկերություն» են: Կ–ների գոր– ծունեությունն առավել ծավալվել է Մոլ– դովայի հայերի՝ քաղաքացիական իրա– վունքներ ստանալուց (1856) հետո, երբ նրանք մուտք են գործել երկրի հասարա– կական–քաղաքական կյանք, տարածվե– լով Մոլդովայի և Ռումինիայի 44 տարբեր բնակավայրերում: XIX դ. երկրորդ կեսին միայն Բոտոշանում հաշվվել է 70 Կ., իսկ ամբողշ երկրում՝ հարյուրավոր Կ–ներ: Կ–ներից առավել նշանավոր են. Կ. ժան (Հովհաննես, 1851–1926), իրավաբան, քաղ. գործիչ: Հայեցի կըր– թություն է ստացել Թեոդոսիայի խալիբ– յան վարժարանում, ապա՝ ուսանել Մտրասբուրգում և ժնեի ու Բրյուսելի հա– մալսարաններում. վերջինում էլ ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան: Եղել է Դորոհոյի (Ռումինիայում) դատա– կան ատյանի նախագահ, Ռումինիայի պահպանողական կուսակցության, պառ– լամենտի անդամ և սենատոր: Կ. Դիոնիսիե (1861, Բոտոշան– 1926), բժիշկ, հասարակական–քաղաքա– կան գործիչ: Սովորել է Վիեննայի համալ– սարանում, որտեղ և ստացել է դոկտորի աստիճան: Եղել է Բոտոշանի քաղաքա– պեւո և Ռումինիայի պառլամենտի անդամ: Կ.-Պ ա յ Մարի (Մարիե, 1887– 1929), երաժիշտ, թարգմանիչ: Սովորել է Մյունխենում և Իռլանդիայում: Կազմել է Կ–ների տոհմածառը (հրտ. ֆրանս., 1930): Կ. Բ ո գ դ ա ն (1890–1974), թարգմա– նիչ, լրագրող, հասարակական գործիչ: Հրատարակել է (1916) «Երկրի լոզունգը՝ ոչ մի դեպքում Ռուսաստանի դեմ» գրքույ– կը: Կ. գերդաստանից է նաև Գ. Կոյչավը: Կ–ների շառավիղները հիմա էլ ապրում են Բոտոշանում, Մուչավայում, Բուխա– րեստում, Պիատրայում, Գալացում և այլուր: Նրանց մեջ կան իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետ– ներ են: Ս. Քոչանջյան

ԿՈՅԼԱՎ (Coilav) Գրիգոր [1850, Բոտո– շան (այժմ՝ Ռումինիայում)–1920, Բո– տոշան], հայազգի ռումինական հասարա– կական–քաղաքական գործիչ, հայագետ, իրավաբան, արվեստագետ: Կոյչավ ազնը– վական տոհմից: Նախնական կրթությունն ստացել է Բոտոշանի հայոց արական դըպ– րոցում, 1860–68-ին՝ Չեռնովցիում (այժմ՝ ուկր. ՍՍՀ–ում): 1869–72-ին իրա– վաբանություն, փիլիսոփայություն, բնա– կան գիտություններ ու նկարչություն է ուսանել Ստրասբուրգի, Վիեննայի, Մյուն– խենի համալսարաններում և Գեղարվեստ– ների ակադեմիայում (Մյունխեն): 1880– 1886-ին եղել է Բոտոշանի հայոց իգական դպրոցի տնօրեն, ապա՝ քաղաքային խոր– հըրդի անդամ, փոխքաղաքապետ (1888, 1892 և 1900), գավառային խորհրդական և Մուչավայի (այժմ՝ Ռումինիայում) ընդհա– նուր խորհրդի փոխնախագահ (1894–95): Մի քանի անգամ ընտրվել է Ռումինիայի սենատոր, եղել Միջպառլամենտական խաղաղության կոնֆերանսի անդամ, Բո– տոշանի «Արմենիա» երաժշտական ընկե– րության փոխնախագահ, Բուխարեստի աշխարհագրական, պատմական ընկերու– թյունների անդամ, «Բոտոշանի կուրիեր» թերթի հիմնադիրներից և Բուխարեստի «էպոկա» թերթի խմբագիր: 1906-ին մաս– նակցել է Բուխարեստում հայ արվեստի ու մշակույթի ցուցահանդեսի կազմակերպ– մանը և արժանացել շքանշանի: Ուսումնա– սիրել է Մոլդովայի և Ռումինիայի հայոց եկեղեցիների արձանագրությունները, հայ ձեռագրերը, դիվանական նյութերը