Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կենտրոններ: Այն փաստը, որ մերձափնյա բոլոր երկրների նավերը մուտք են գործել Կիլիկիա, հիմք է տալիս ենթադրելու, որ ժողովածուն կիրառվել է նաև այնտեղ: Դեռես նախքան ժողովածուի ընդունումը Կիլիկիայում կիրառվող ծովային իրավուն– քի նորմաները հաճախ ավելի առաջադի– մական էին, քան ժամանակի ծովային այլ պետությունների նորմաները (տես Նավա– բեկությունից առաջացած իրավունք): Բա– ցի այդ, Կիլիկիան աշխարհի ծովային բո– լոր պետությունների հետ կապեր ունենա– լու ընթացքում Արևելքի ու Արևմուտքի, քրիստոնյա ու մուսուլման աշխարհի միջև հանդես է եկել միջնորդի դերում, եղել հյու– պատոսական ինստ–ի ձևավորման ու զար– գացման հիմնական կենտրոններից (տես Հյուպատոսություն): Այասն ու այլ նա– վահանգիստներ հյուպատոսական գոր– ծունեության հանգուցակետեր էին: Այս– տեղ էին գործում Վենետիկի, Զենովայի, Պիզայի, Կատալոնիայի և այլ երկրների ու քաղաքների հյուպատոսները: Նրանք մասնակցում էին նավավարձման, վթար– ների, նավաբեկության և այլ կապակցու– թյամբ իրենց երկրի քաղաքացիների հետ առնչվող վեճերին: Իրենց հերթին սեփա– կան երկրի ծովագնացների և վաճառական– ների իրավունքների ու շահերի պաշտ– պանությունն իրականացնում էին Միջերկ– րականի առափնյա հայկ. գաղութների հյուպատոսները, որոնց գործունեությունը «Կ. դ. մ.»-ի ձևավորման համար նույնպես կարևոր նշանակություն է ունեցել, ծովա– յին համակարգված օրենքների ու սովո– րույթների թվում տեղ են գտել նաև հյու– պատոսների գործունեությամբ ձևավոր– ված տեղական օրենքներն ու սովորույթ– ները: Ծովագնացության, ծովային առև– տըրի առնչությամբ ծագող հարաբերու– թյունները ամրապնդվել են Կիլիկիայի հայկ. թագավորների և Արազոնի ու Կա– տալոնիայի միջև ծավալվող հարաբերու– թյուններով: Միջերկրական ծովի առափ– նյա մերձավոր երկրներից բացի, Կիլի– կիայի հետ առևտրական կապեր են պահ– պանել նաև այլ հեռավոր քաղաքներ ու նավահանգիստներ (Սևիլիան, Բարսելո– նը, Աարագոսը, Մայորկան ևն): Արագո– նիայի և Կատալոնիայի թագավորը (Հայմե II) 1293-ին, իր դեսպանի միջոցով, Կիլի– կիայի թագավորին հանձնած նամակով խնդրել է որոշակի արտոնություններ տալ կատալոնցիներին, որը Հեթում Բ բավա– րարել է: Հայաստանի և Կատալոնիայի միջև ծովագնացության և առևտրական կապերի փաստի մասին վկայում է նաև «Կ. դ. մ.»: «Կ. դ. մ.»-ում, ոչ թե թռուցիկ, այլ հի– շատւսկելով հայկ. նյութը [գլուխներ՝ XXXII (77) և CCXXX (275)], զետեղված են Հայաստանի մասին տեղեկություն– ներ: «Կ. դ. մ.» ուսումնասիրողները (Ու. Հեյդ, ժ. Մ. Պարդեսյու) նշում են միջազգային ծովային իրավունքի այդ հու– շարձանի և Կիլիկիայի հայկ. պետության միջև եղած կապը: ժողովածուն ընդունող պետությունների շարքում Հայաստանը հետագա ձեռագիր ցուցակում չի շոշափ– վում հավանաբար այն պատճառով, որ պետությունները ժողովածուն հոժարա– գրել են փաստացի գործածությունից շատ ավելի ուշ, Կիլիկիայի հայկ. պետության անկումից հետո: Կիլիկիայի հայկ. պետու– թյունը ոչ միայն մասնակցել է <Կ. դ. մ.»-ի ձևավորմանը, այլև գործնականում կիրա– ռել նրա նորմաները: Մի շարք երկրներում (օրինակ՝ Անգլիայում) «Կ. դ. մ.»-ի նոր– մաները գործել են մինչև XIX դ.: Գրկ .Par dessus J.M., Collection de lois maritimes anterieures ou XYIII-e siecle, t. 2–3, P., 1831; Langlois V., Le Tresor des chartes d’Armenie ou Cartulaire de la Chancellerie royal des Roupenins, Venise, 1863; Macler F., Notices de manuscrits armeniens ou relatifs aux Armeniens vus dans quelques bibliotheques de la peninsule Iberi- que et du sud-ouest de la France, «Revue des Etudes Armeniennes», P., 1920–21, t. 1, f. 1–4, 1922, t. 2, f. 1–2; Marinescu C., La Catalogne et L’Armenie au temps de Iac- ques II, «Melanges de L’Ecole Roumaine en France», 2, P., 1923; Staurt G., Le droit et la pratique diplomatiques et consulaires, «Academie de droit international. Recueil des cours», 1934, 2; Heyd W., Histoire du commerce du Levant au Moyen age, t. 2, Lpz., 1936; Mar c-A urell Vile, El Consulat de Mar, Caracas, 1974; Iados, Stan– ley S., Consulate of the sea and related do– cuments, Alabama, 1975; Յու.Բարսեղով

ԿՈՆՍՈՆԱՆՍ ԷՎ ԴԻՍՈՆԱՆՍ, միաժա– մանակ լսվող երկու կամ ավելի հնչյուն– ների մասնակի տոների (տես Բնական հնչյունաշար) այս կամ այն հարաբերու– թյան արդյունքը, որ լսողությամբ ընկալ– վում է որպես համահնչություն կամ տա– րահնչություն: Կոնսոնանսը (լատ. consonantia, հուն. oujLicpoovia) հնչյուն– ների միաձուլվածությունն է (նաև՝ միա– ձույլ համահնչյունը), որ գոյանում է ևը– րանց կազմում գոնե մեկ, լավ լսելի ընդ– հանուր մասնակի տոնի առկայության պայ– մանում: Կոնսոնանս առաջ բերող հնչյուն– ների տատանման հաճախականություննե– րի թվային հարաբերությունները պարզ են, 1:1՝ գոյացնում է մաքուր պրիմա երկհնչյունը, 2:1՝ օկտավա, 3:2՝ կվին– տա, 4:3՝ կվարտա, 5:3՝ մեծ սեքստա, 5:4՝ մեծ տերցիա, 6:5՝ փոքր տերցիա և 8:5՝ փոքր սեքստա: Դիսոնանսը (լատ. dissonantia, հուն. Siaqpoma) հըն– չյունների չմիաձուլվելն է, «անբարեհըն– չությունը»: Այս դեպքում լավ լսելի մաս– նակի տոները միմյանց հակասող են, չեն ձուլվում, այլ գոյացնում են բաբախում, իսկ հաճախականությունների հարաբե– րությունները համեմատաբար բարդ են՝ 7:5՝ ստեղծում է եռատոն, 9:5՝ կամ 16:9՝ փոքր սեպտիմա, 9:8 կամ 10:9՝ մեծ սե– կունդա, 15:8՝ մեծ սեպտիմա և 16:15՝ փոքր սեկունդա: Ձայնաբանության առու– մով կոնսոնանսի և դիսոնանսի տարբե– րությունը քանակային է, և մեկից մյուսին անցման սահմանը՝ պայմանական (թույլ դիսոնանսն արդեն ինչ–որ չափով կոնսո– նանս է, և՝ հակառակը): Դիսոնանս–կոնսոնանս հարաբերու– թյունը երկար դարերի ընթացքում ընկած է եղել երաժշտական մտածողության հիմ– քում, նրանց տրամաբանված հաջորդու– մը ծառայել է երաժշտական մտքի դինա– միկական զարգացման կարևոր միջոց: Երաժշտական արտահայտչության առու– մով կոնսոնանսը հնչում է փափուկ, ար– տահայտում համեմատաբար հանգիստ, կայուն վիճակ, իսկ դիսոնանսը սուր է և արտահայտում է անկայուն, լարված վի– ճակ: Այդպիսի ընկալումը, սակայն, նույն– պես պայմանական է՝ կախված երաժշտու– թյան իմաստային համոզչությունից և ըն– կալող միջավայրի լսողական ընկալման զարգացածության աստիճանից: Ընդհան– րապես, դիսոնանսի և կոնսոնանսի նկատմամբ գեղագիտական վերաբերմուն– քըն ինքը պատմականորեն փոփոխվող է: Այն դեպքում, երբ դասական երաժշտու– թյան մեջ դիսոնանսները գործածվել են կոնսոնանսներին ենթարկված վիճակում (օրինակ, «խիստ ոճի» պոլիֆոնիայում պահանջվել է դիսոնանսը խնամքով նա– խապատրաստել և լուծել համապատաս– խան կոնսոնանսի մեջ), նոր ժամանակ– ների երաժշտության մեջ դիսոնանսները ձեռք են բերել լիակատար ինքնուրույնու– թյուն: Չնայած դրան, դիսոնանսի և կոն– սոնանսի արտահայտչական տարբերու– թյունը միշտ պահպանվում է: Տաղաչափ ու թյան մեջ հանգա– վորող համահնչության տեսակ, որտեղ շեշտված ձայնավորները տարբեր են՝ Կարին–Կարեն, լոթիներին–լատիներեն: Դիսոնանսում հնչյունակրկնությունը կա– ռուցվում է բաղաձայն հնչյուններով, դրա համար էլ այն երբեմն անվանում են կոն– սոնանս: Դիսոնանսը բանաստեղծական պրակտիկայի մեջ է մտել XX դ., որպես հազվադեպ, բայց արտահայտիչ ձև: Գրկ. IH e b a ji b e JI., Hctophh yqeHHH օ rapMOHHH, nep. c cfrpaHit*, M., 1931; My3M- KajibHan aicycTHKa, 2 H3fl., M., 1954; A c a Փ *>- e b B. B*, My3i»iKajibHaH <j?opMa Kaic npoijecc, kh. 1–2, 2 H3fl., JI., 1971; Hindemith P., Unterweisung im Tonsatz, Tl. 1, Mainz, 1937. Ռ. Աթայան

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ (<լատ. consortium – գործակցություն, միություն), փոխառու– թյունների, բաժնետոմսերի տեղաբախշ– ման, մեծ մասշտաբի որևէ արդյունաբերա– կան ծրագրի համատեղ իրականացման համար կապիտալիստական մի քանի բան– կերի կամ արդյունաբերական ընկերու– թյունների ժամանակավոր միություն, բանկային և արդյունաբերական կապի– տալի սերտաճման ձև: Նպատակը մենա– շնորհային շահույթի ստացումն է: Տա– րածում է գտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կ–ի կարող են մաս– նակցել մասնավոր և պետ. կազմակերպու– թյուններ, 60-ական թթ.՝ նաև առանձին երկրներ: Անդամները, լրիվ ինքնուրույ– նություն պահպանելով հանդերձ, Կ–ի գործունեության շրջանակներում ենթարկ– վում են համատեղ ընտրած ղեկավարու– թյանը: Կ–ին բնորոշ է մասնակիցների անիրավահավասարությունը:

ԿՈՆՍՏԱՆ դ ը Ռ և բ և կ (Constant de Rebecque) Բենժամեն Անրի (1767–1830), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ: 1799–1802-ին՝ օրենսդիր Տրիբունալի անդամ, 1803– 1814-ին՝ վտարանդի: Նապոլեոն I Կ–ին հանձնարարել է սահմանադրության լրա– ցումների մշակումը (1815): 1830-ի Հու– լիսյան հեղափոխության ժամանակ նպաս– տել է Լուի Ֆիլիպի գահակալությանը: Կ–ին գրողի համբավ բերեց ինքնակենսա– գրական «Ադոլֆ» վեպը: Իր քաղ. երկե–