Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րում զարգացրել է բուրժ. լիբերալիզմի գաղափարներ, պետ. կառուցվածքի իդեալ է համարել անգլ. տիպի սահմանադրական միապետությունը:

ԿՈՆՍՏԱՆՏԱՆ [ < լաա. constans (cons- tantis)– հաստատուն, անփոփոխ], պղըն– ձի համաձուլվածքը 40% նիկելի և 1,5% մանգանի հետ: Կ–ի տեսակարար էլեկտրա– կան դիմադրությունը (20°Շ–ի դեպքում) 0,48 մկօհմ մ է, հատուկ ջերմամշակումից հետո էլեկտրական դիմադրության ջեր– մաստիճանային գործակիցը՝ 2 -10~61 /k: Կիրառվում է ռեզիստորներ և չափիչ սար– քերի տարրեր պատրաստելու համար:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ, Կ ոնստանտինոս, թագավորներ Հունաստանում: Կ. I (1868– 1923), թագավոր 1913–17, 1920–22-ին: Գլյուքսբուրգների դինաստիայից: 1897-ի հույն–թուրք. և 1912–13-ի Բալկանյան պատերազմներում գլխավորել է հուն, բանակը: 1914–18-ի առաջին համաշխար– հային պատերազմում գերմ. կողմնորո– շում ուներ: 1917-ին հրաժարվել է գահից հօգուտ որդու՝ Ալեքսանդրի, որի մահից հետո նորից գահակալել է, բայց 1919– 1922-ի հույն–թուրք. պատերազմում հուն, բանակի պարտությունը ստիպել է նրան մեկընդմիշտ հրաժարվել գահից: Կ. II (ծն. 1940), թագավոր (1964–67), Գլյուքսբուրգների դինաստիայից: Գահ է բարձրացել հոր՝ Պավլոս I-ի մահից հե– տո: Զինվորական խունտային իշխանու– թյունից հեռացնելու անհաջող փորձից հետո (1967-ի դեկտեմբեր) փախել է Հռոմ:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱ, քաղաք Ալժիրի հյու– սիս–արեելքում, Կոնսաանտինա վիլայայի վարչական և Արևելյան Ալժիրի առևտրա– բաշխիչ կենտրոնը: 255 հզ. բն. (1979): Ցորենի և գյուղատնտ. այլ ՝ ապրանք– ների ավանդական շուկա է, երկաթուղա– յին ճանապարհների հանգույց: Հիմնադըր– վել է մ. թ. ա. III դարում՝ Ցիրտա (Կիրտա) անվամբ: Կ. անվանումը ստացել է IV դ.՝ ի պատիվ հռոմեական Կոստանդին I կայսեր:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՈՎ Ալեքո (1863–1897), բուլղար գրող: Եղել է Ռուսաստանում (1878–85), Ֆրանսիայում (1889), ԱՄՆ–ում (1893): «Մինչև Չիկագո և ետ» (1893) ճա– նապարհորդական նոթերում ցույց է տվել սոցիալական անհավասարությունը ԱՄՆ–ում: ժողովրդականություն է վայե– լել «Բայ Գանյու» (1895) երգիծական ակ– նարկների ու պատմվածքների շարքով: Երկ.Պայ Կանյո, Սոֆիա, 1926: Ֆ.Վ. Կոնսաանտինով Կ ՈՆՍՏԱՆՏԻՆՈՎ Ֆեոդոր Վասիլևիչ [ծն. 8(21).2.1901 ], սովետական փիլիսոփա, ԱՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964): ԱՄԿԿ ան– դամ 1918-ից: Ավարտել է Կարմիր պրո– ֆեսուրայի ինստ–ը (1932): 1952–54-ին՝ «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Bonpocbi վա– jiocotjpHH») ամսագրի գլխավոր խմբագիր, 1954–55-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից Հասարա– կական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, 1956–61-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ի ան– դամության թեկնածու, 1955–58-ին՝ ԱՄԿԿ ԿԿ ագիտացիայի ու պրոպագան– դայի բաժնի վարիչ միութենական հանրա– պետությունների գծով, 1958–62-ին՝ «Կո– մունիստ» («KoMMyHHCT») ամսագրի գըլ– խավոր խմբագիր, 1962–67-ին՝ ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստ–ի դիրեկտոր, 1967-ից՝ ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքի ակադեմիկոս– քարտուղար: «Փիլիսոփայական հանրա– գիտարան»^ (հ. 1–5, 1960–70) գլխավոր խմբագիր, 1971-ից՝ ՍՍՀՄ փիլ. ընկերու– թյան պրեզիդենտ: Կ. մարքս–լենինյան փիլիսոփայության հիմունքներին վերա– բերող մի շարք գրքերի հեղինակային կոլեկտիվների ղեկավար և հեղինակակից է: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբեր– յան հեղափոխության և այլ շքանշաննե– րով: Երկ. 3HaqeHne jraqHbix cnocodHocTen h Tpyfla npH cou;najm3Me, [M.], 1938; Բօա» Hflefi b o6iu;ecTBeHHOM pa3BHTHH, [M,], 1940; MaTepHajracTHqecKoe h HfleajmcTHqecicoe noHH- Mamie hctophh, M., 1946; OopMbi o6in;ecT- BeHHoro C03HaHHfl, M., 1951; O flBHacymux CHJiax pa3BHTHH coijHajmcTHqecKoro odnjecTBa, M., 1951.

ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԿԱ, քաղաք Ուկրաինա– կան ՄԱՀ Դոնեցկի մարզում: Ավտոմոբի– լային և երկաթուղային ճանապարհների հանգույց է: 112 հզ. բն. (1979): էկոնոմի– կայում առաջատար են մետալուրգիան և ապակու արդյունաբերությունը: Կ–ում է գործում ուկրաինական պոլիտեխ. հեռա– կա ինստ–ի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը: Ունի ինդուստրիալ և գյու– ղատնտ. տեխնիկումներ, բժշկ. ուսումնա– րան, պա ւոմա–հայր ենագի լռական թան– գարան: Քաղաք է 1932-ից:

ԿՈՆՍՏԱՆՏՍ (Constanta), քաղաք և նա– վահանգիստ Ռումինիայում, Սև ծովի ափին, Կոնստանցա գավառի վարչական և առողջարանային շրջանի կենտրոնն է: 260 հզ. բն. (1979): Տրանսպորտային հանգույց է, օդանավակայան, նավթամու– ղով կապված է Պլոեշտիի հետ: Ձկնորսա– կան բազա է: Զարգացած է սննդի և թեթև արդյ ունաբ եր ությ ունը, մեքենաշինությ ու– նը: Ունի հնագիտական և գեղարվեստի թանգարաններ: Կ–ի տեղում հոնիացի՚հույ– ները VI դ. հիմնել են Տոմիս քաղաք–պե– տությունը, որը մ. թ. ա. 29-ին նվաճել են հռոմեացիները: Մ. թ. 8–17-ին այստեղ աքսորված է եղել բանաստեղծ Օվիդիոսը: Հռոմ. կայսր Կոստանդին Մեծը (իշխել է 306–337-ին) քաղաքը վերանվանել է Կոստանդինիանա: 1413–1878-ին Կ. (թուրք. Քյոսթենջե) գտնվել է օսմանյան տիրապետության տակ: 1878-ից Ռումի– նիայի կազմում է: Հայերը Կոնստանցայում: Հայերը Կ–ում սկսել են բնակություն հաս– տատել XVIII դ. (1760-ին ունեցել են մա– տուռ): 1877–78-ի ռուս–թուրք. պատերազ– մից հետո, երբ Կ–ն անցավ Ռումինիային, հայերի վիճակը բարելավվեց, նրանք 1879–80-ին կառուցեցին Մ. Աստվածա– ծին եկեղեցին և դպրոց: Հետագայում հայերի թիվը ստվարացավ ի հաշիվ 1894– 1896-ի հայկական կոտորածներից և 1922-ի Զմյուռնիայի աղետից փրկված հա– յերի (1926-ին՝ 3000, 1932-ին՝ 3200 մարդ): Հիմնականում զբաղվել են արհեստներով ու առևտրով, ոմանք ունեցել են աղյուսի, հյուսվածքեղենի, երկաթաձուլական փոք– րիկ գործարաններ: Բացի 1879-ին ստեղծ– ված թաղական խորհրդից, հայերի կյան– քը ղեկավարել և կազմակերպել են բարե– գործական–մշակութային ընկերություննե– րը՝ «Հայ երիտասարդների միությունը» (հիմն. 1900-ին), «Բարեգործական ըն– կերությունը» (հիմն. 1901-ին), ՀԲԸՄ Կ–ի մասնաճյուղը՝ 1911-ից, 1920-ական թթ. ՀՕ Կ–ի մասնաճյուղը, որին 1940-ին փոխա– րինել է «Զանգու» կազմակերպությունը: 1945-ին ստեղծվել է «Հայաստանյան ճա– կատ»–ի մասնաճյուղ, որը կարևոր դեր է կատարել կոնստանցահայերի՝ Սովետա– կան Հայաստան հայրենադարձման գոր– ծում: 1948–59-ին գործել է Հայ դեմո– կրատական կոմիտեն: Թատերական, երաժշտական, մարզական ևն միջոցա– ռումներ են անցկացրել «Քնար» երգե– ցիկ–թատերական ընկերությունը (1905), «Արաքս» թատերասրահը (1908) ու կըր– թական միությունը (1920-ական թթ.)» «Երևան», «Րաֆֆի» մշակութային միու– թյունները, «Կոմիտաս», «Քնար», «Մևան» երգչախմբերը, ՀՄԸՄ, «Աշակերտական միությունը»: Առաջին հայկ. վարժարանը՝ «Լուսավորչյան»-ը, բացվել է 1879-ին, որին հաջորդել է «Հայկազյան»-ը (1896–1959): Այժմ (1979) Կ–ում ապրում է շուրջ 1200 հայ, որոնք ակտիվորեն մասնակցում են սոցիալիստական հասարակարգի կա– ռուցմանը Ռումինիայում: Ս. Քուանջյան

ԿՈՆՍՏԵԲԼ (Constable) Զոն (1776-1837), անգլիացի նկարիչ: 1800–05-ին սովորել է Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայում (1829-ից Գեղարվեստի ակադեմիայի ան– դամ): Կ–ի արվեստին բնորոշ է բնության ամբողջական, ներդաշնակ ընկալումը, կոմպոզիցիայի բնականությունը, գույնե– րի մաքրությունն ու թարմությունը («Ջրա– ղացը Ֆլեթֆորդում», 1817, Թեյթ պատկե– րասրահ, Լոնդոն, «Սոլսբերիի տաճարը գետի կողմից», մոտ 1827–29, «Խոտի սայ– լը», 1821, երկուսն էլ՝ Ազգային պատկե– րասրահ, Լոնդոն): Կ–ի արվեստը նպաս– տել է XIX դ. գեղանկարչության ռեալիս– տական միտումների կազմավորմանը (Գե– լակրուա, Բարբիզոնի դպրոց, իմպրեսիո– նիստներ): Գրկ .HeroflaeB A.R., ZJhcoh Koh- cie&ib, M», 1968.

ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, մարմնակազմ– վածք կենդանիների, մորֆո– լոգիական, կենսաբանական և տնտեսա– կան առանձնահատկությունների միագու– մար, որով կենդանին բնորոշվում է որ– պես մեկ ամբողջություն: Կ. գ. կ. ձևա– վորվում է ժառանգականության և արտա– քին պայմանների (մատղաշի աճեցման ձևերը, կենդանու կերակրումն ու խնամ– քը ևն) ազդեցությամբ: Կոնստիտուցիայի մասին ուսմունքը ծագել է դեռևս Հին Հու– նաստանում (Քսենոփոնի աշխատություն– ները ևն), իսկ դրա հետագա գարգացմա–