նը նպաստել են կենսաբանական և անաս– նաբուծական գիտությունների նվաճում– ները: Կ. գ. կ. ուսումնասիրվում և գնա– հատվում է առավելապես էքստերիերա– յին (տես էքսաերքւեր) և ինտերիերային (տես Ինաերիեր) եղանակներով: Հայտնի են կոնստիտուցիայի բազմաթիվ դասա– կարգումներ, որոնցից առավել ուշադրու– թյան են արժանի շվեյցարացի գիտնա– կան Ու. Դյուրստի և սովետական գիտնա– կան Պ. Ն. Կուլեշովի (Ե. Ա. Բոգդանովի և Մ.Ֆ. Իվանովի կողմից ճշտված) դասակար– գումները: Դյուրստի դասակարգման հիմ– քում ընկած են օրգանիզմի նյութափոխա– նակության բնույթն ու ինտենսիվությու– նը և մարմնի ձևի ու կառուցվածքի փոփո– խությունները՝ կապված նյութավւոխա– նակության հետ: Ըստ այս դասակարգման տարբերում են կենդանիների հիմնական և զուգակցված երկուական տիպեր (շնչա– ռական, մարսողական, շնչառական–մար– սողական և մարսողական–շնչառական): Պ. Ն. Կուլեշովը, ելնելով օրգանիզմի հյուսվածքների ու օրգանների համահա– րաբերակցական զարգացման օրինաչա– փություններից և տարբեր մթերատվու– թյան կենդանիների ուսումնասիրության տվյալներից, առաշարկել է 4 տիպ. ըստ մաշկի և կմախքի զարգացման՝ կոպիտ և նուրբ, ենթամաշկի և մկանների՝ խիտ և փուխր, իսկ այս տիպերի զուգակցումնե– րից ստացվում են՝ կոպիտ–խիտ, կոպիտ– փուխր, նուրբ–խիտ և նուրբ–փուխր տի– պեր: Կաթնատու տավարի համար բնո– րոշ է նուրբ–խիտ տիպը, իսկ մսատունե– րին՝ նուրբ–փուխր: Մ. Ֆ. Իվանովը տարբերել է նաև ուժեղ (ամուր), իսկ Ե. Ա. Բոգդանովը՝ չոր և թաց կոնստիտուցիա հասկացությունները:
ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱ ՄԱՐԴՈՒ, օրգանիզմի ֆունկցիոնալ և ձևաբանական առանձնա– հատկությունների ընդհանրություն, ձևա– վորվել է ժառանգական, ձեռքբերովի հատկությունների հիման վրա և պայմա– նավորում է օրգանիզմի ռեակտիվականու– թյունը տարբեր ազդակների նկատմամբ: Օրգանիզմի կառուցվածքը և ֆունկցիոնալ առանձնահատկությունները տարբեր մարդկանց մոտ կարող են ունենալ որոշ նմանություն, որը հնարավորություն է տալիս խոսել Կ. մ. տեսակների մասին: Հաճախ Կ. մ. որոշվում է մարմնակազմու– թյամբ՝ արտաքին նշանների (հասակ, կշիռ, մարմնի տարբեր մասերի համաչա– փություն, մկանների և ճարպային շերտի զարգացման աստիճան) ընդհանրու– թյամբ, որը սահմանվում է մարդաչափու– թյան տվյալներով: Սովետական գիտնա– կան Մ. Վ. Չերնորուցկին առանձնացրել է Կ. մ. երեք հիմնական տիպ՝ ասթենիկ, նորմոսթենիկ և հիպերսթենիկ: Ֆրանսիա– ցի գիտնական Դ. Սիգոն նշել է Կ. մ. հե– տևյալ տիպերը՝ շնչառական, որը բնորոշվում է լավ զարգացած կրծքավան– դակով, մարսողական՝ ծավալուն որովայնով, դեմքի լավ՝զարգացած ստո– րին մասով, կարճ պարանոցով, մկա– նային՝ զարգացած մկաններով, լայն կրծքով, համաչափ մարմնակազմությամբ, ու ղ և ղ ա յ ի ն, մեծ գանգով, ուժեղ զար– գացած դեմքի ճակատային մասով, նուրբ կերպարանքով և մկանների թույլ զարգա– ցումով: Գերմանացի գիտնական Կրեչմե– րը առանձնացրել է Կ. մ. ասթ՚–նիկ, պիկ– նիկ և աթլետիկ տիպեր: Հին հունական բժշկության (Հիպոկրատ) ժամանակնե– րից գոյություն ունի մարդկանց բնութա– գրումը ըստ խառնվածքի՝ խոլերիկ, սանգ– վինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ: Այդ դասակարգմանը համապատասխանում են բարձրագույն նյարդային գործունեու– թյան տիպերը, որ կենդանիների վրա կատարած փորձերով հաստատեց Ի. Պ. Պավլովը: Դրանք են՝ ու ժ և ղ անհավա– սարակշռված (դրդման պրոցեսի գերա– կշռությամբ և անբավարար արգելակու– մով), ու ժ և ղ հավասարակշռված, շար– ժուն կամ արագ, ու ժ և ղ հավասարա– կշռված հանգիստ կամ դանդաղ և թ ու յ լ, որ բնութագրվում է գրգռման և արգելակ– ման պրոցեսների թուլությամբ, արգելակ– ման հարաբերական գերակշռությամբ: Ի. Պ. Պավլովը դասակարգել է նաև զուտ մարդկային տիպեր՝ գեղարվեստա– կան, առաշին ազդանշանային համա– կարգի հարաբերական գերակշռությամբ և կոնկրետ մտածողությամբ, մտածող, երկրորդ ազդանշանային համակարգի գերակշռությամբ և վերացական մտածո– ղությամբ, միշին կամ խառը, միջան– կյալ տեղ գրավող: Առաշին և երկրորդ ազդանշանային համակարգերի հարաբե– րությունը, նրանցից որևէ մեկի գերակշռու– թյունը կարող է փուիոխվել դաստիարա– կության, կյանքի պայմանների և հիվան– դությունների հետևանքով: Ա. Ա. Բոգոմոլեցը Կ. մ. դասակարգման հիմքում դրել է շարակցական հյուսվածքի դրությունը և առաշարկել 4 տիպ՝ ասթե– նիկ (բարակ, նուրբ շարակցական հյուս– վածք), ֆիբրոզ (գերակշռում է խիտ, թե– լավոր շարակցական հյուսվածքը), պաս– տոզ (գերակշռում է փուխր շարակցական հյուսվածքը), լիպոմատոզ (ճարպային հյուսվածքի առատ զարգացում): Գոյու– թյուն ունեն Կ. մ. դասակարգումներ ըստ ներզատիչ գեղձերի, վեգետատիվ նյար– դային համակարգի տոնուսի և այլն: Այժմ Կ. մ. տիպերը որոշելիս, մարմնա– կազմության հետ միաժամանակ, հաշվի են առնում նաև բարձրագույն նյարդային գործունեությունը, նյարդային համա– կարգի և ներզատիչ բոլոր գեղձերի դրու– թյունը*^. մ. որոշվում է նաև ժառանգված հատկություններով: Կ. մ. ձևավորմանը նպաստում են նաև արտաքին գործոնները, որոնց երկարատև ազդեցության շնորհիվ փոխվում են օրգանիզմի ձևաբանական և ֆունկցիոնալ հատկությունները:
ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, 1. լայն իմաստով՝ այն մաթեմատիկական ուղղու– թյունների համախմբությունը, որոնք չեն հիմնվում անվերշ բազմությունների տե– սության վրա և որպես հիմք ընդունում են ավելի կոնկրետ ֆիզիկական իմաստ ունեցող մաթեմատիկական գաղափար– ներ և եղանակներ: Այս իմաստով Կ. մ. ընդգրկում է ինտուիցիոնիզմը և մի քանի այլ ուղղություններ: 2. Նեղ իմաստով՝ Կ. մ–ի (լայն իմաստով) ուղղություն, որը հիմնվում է ալգորիթմի ճշգրտված գաղա– փարի վրա: Կ. մ–ի ստեղծման գաղափարը տվել է Լ. է. 6ա. Բրաուերը (1907–1908), նրա ձևավորումը կապված է Թ. Սկոլեմի, Կ. Դյոդելի, Ա. Չյորչի, Ա. Թյուրինգի, է. Պոստի, Ս. Կ. Կլինիի, հետագայում Ա. Ա. Մարկովի և Ն. Ա. Շանինի հետա– զոտությ ունների հետ: Կ. մ–ում դիտարկվում են միայն կոնս– տրուկտիվ օբյեկտներ, որոնք կառուց– վում են վերջավոր քանակությամբ տար– րական մասերից կառուցման որոշակի եղանակների միջոցով (օրինակ, բնական թվերը, կոնտակտային սխեմաները, հաշ– վողական մեքենաների ծրագրերը): Ավան– դական ձևով սահմանված իրական թվե– րը, ընդհանրապես ասած, չեն կարող ներ– կայացվել որպես կոնստրուկտիվ օբյեկտ– ներ: Այդ օբյեկտների ձևափոխություն– ները, հատկությունները, հարաբերու– թյունները սահմանվում են ալգորիթմնե– րի միջոցով: Կոնստրուկտիվ օբյեկտների մասին ասույթները ձևավորվում են և ապացուցվում կոնստրուկտիվ տրամաբա– նության եղանակներով: Նշված սկզբունքներով հաջողվել է կա– ռուցել զանազան կոնստրուկտիվ տեսու– թյուններ՝ կոնստրուկտիվ թվաբանու– թյունը, անալիզը, տոպոլոգիան, հանրա– հաշիվը, ֆունկցիոնալ անալիզը ևն (եր– բեմն նման անվանումներ ունեն նաև այն տեսությունները, որոնք միայն մասամբ են հիմնվում կոնստրուկտիվ սկզբունք– ների վրա): Կոնստրուկտիվ քննարկումը հնարավորություն է տալիս նոր տեսան– կյունից դիտարկել նշված մաթ. տեսու– թյունների հիմնական գաղափարները և փաստերը, հայտնաբերել և ընդհանրաց– նել այն դրույթները, որոնք նշում են կոնկ– րետ հաշվարկումների կատարման հնա– րավորությունը և այս պատճառով հատուկ նշանակություն ունեն կիրառումների հա– մար: Արդի Կ. մ–ի արդյունքները ցույց են տալիս զգալի տարբերությունը Կ. մ–ի տե– սությունների և ավանդական ոչ կոնս– տրուկտիվ մաթեմատիկայի համապա– տասխան տեսությունների միջև: Գրկ .TyflCTefiH P.JI., PeKypcHBHbift MaTeMaTHnecKHH aHajiH3, nepeBOA c aHrji., M., 1970; K y ա h e p B. A., JIcki;hh no koh- CTpyKTHBHOMy MaTeMaTiraecKOMy aHajiH3y, M., 1973; Տես նաև Կոնստրուկտիվ տրամաբանու– թյուն հոդվածի գրականությունը: Ի. Զասչավսկի
ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ինտուիցիոնիստական տրա– մաբան ու թ յ ու ն, տրամաբանական համակարգ, կոնստրուկտիվ մաթեմատի– կայի հիմքը: Կ. տ. ընդհանրացնում և կարգավորում է այն եղանակները, որոնց միջոցով որևէ կոնստրուկտիվ խնդրի լու– ծումը հանգեցվում է այլ կոնստրուկտիվ խնդիրների լուծման: Կ. տ–յան սկզբունք– ները տվել է Լ. Բրաուերը, ձևական հաշիվ– ները սահմանել են Ա. Հեյթինգը, Վ. Ի. Դլիվենկոն, Ա. Ն. Կոլմոգորովը, տրամա– բանա–մաթեմատիկական համակարգերը հետազոտել են Կ. Գյոդելը, Ս. Կ. Կլինին, Ա. Ա. Մարկովը, Ն. Ա. Շանինը: Ասույթները Կ. տ–ում դիտարկվում են մաթ. կառուցումների կամ հաշվարկում– ների տեսակետից, ասույթը ճշմարիտ է, եթե նրա մեջ նշված կառուցումները կամ հաշվարկումները իրացնելի են և տալիս են նշված արդյունքը: Նման սկզբունքների համաձայն Կ. տ–ում սահմանվում են