ամրություն, որն իր վրա կրելով հիմնա– կանում հորիզոնական հրող ուժերը (թա– ղածածկի, կամարի, գմբեթի հրող ուժերը, բնահողի ճնշումը հենապատին, ամբար– տակի հիմքին ազդող ճնշումը են)՝ ուժե– ղացնում է հիմնական կրող կառուցվածքը: Հրող մեծ ուժերի դեպքում սովորաբար Կ–ի հորիզոնական հատվածքի չափերը դեպի հիմքը գնալով մեծանում են (սահուն կամ սանդղաձև): Կ. լինում է քարաշեն, բետոնե, երկաթբետոնե: Քարաշեն Կ. գոթիկոյի (տես Գոթական ոճ, Արկքաաան) հիմնական կառուցվածքային և կոմպոզի– ցիոն տարրերից է:
ԿՈՆՏՈՒՐԱձՏԱՆ Պետրոս Ներսեսի [1905, Եդեսիա (Ուրֆա)–23.8.1956, Երևան], հայ նկարիչ: 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ կորցրել է հարազատներին, ապաս– տանել Հալեպի ազգային որբանոցում: 1923-ին մեկնել է Փարիզ, մասնագիտա– կան կրթություն ստացել Մոնպառնասի ազատ արվեստանոցներում, Ֆ. Լեժեի ստուդիայում և Փարիզի գեղարվեստի ակադեմիայում, հետևել Մորբոնի հա– մալսարանի փիլիսոփայության և հնագի– տության դասընթացներին: 1930-ից մաս– նակցել է «Աշնան սալոնի», «Անկախների սալոնի» և «Հա; ազաւո արվեսաագեանե– րու միության» ցուցահանդեսներին: Կ. մեծ քաղաքի անշուք անկյունների, գոյու– թյան կռիվ մղող աշխատավոր մարդկանց երգիչն է: 1930–40-ական թթ. ստեղծած «Գետափին», «Բանվորական թաղամաս», «Քարե կամուրջ», «Մայրը մանկան հետ», «Փարիզի շրջակայքը» (բոլորն էլ՝ Հայաս– տանի պետական պատկերասրահում) կտավները տոգորված են վշտի ու առանձ– նության տրամադրություններով: Կ–ի ար– դիական, ռեալիստական ստեղծագործու– թյուններին բնորոշ է նյութականությունը, կառուցվածքային հստակությունը, գունա– յին մակերեսի հագեցվածությունն ու ընդ– Ռեյմսի տաճարի (XIII–XIV դդ.) կոնտրֆորս– ները Պ. Ն. Կոնտուրաշյան հանրացվածությունը: 1939-ին նկարիչը զորակոչվել է ֆրանս. բանակ: 1945-ին Պ. Պիկասոյի, Ա. Մատիսի և այլ ականա– վոր նկարիչների հետ հանդես է եկել «ժամանակակից մեծ նկարիչները ռազ– մագերիների օգտին» նշանավոր ցուցա– հանդեսում: 1947-ին Կ. ներգաղթել է հայրենիք, ստեղծել հայրենի բնության ինքնատիպ պատկերումներ, որոնցից առավել հանրահայտ են «Սևան» և «Արաբ– կիր» նկարաշարերը (1956, Հայաստանի պետական պատկերասրահ): 1966-ին Երե– վանում կազմակերպվել է Կ–ի անհատա– կան ցուցահանդեսը: Պատկերազարդումը տես 545-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ .Խաչատրյան Շ„ Պետրոս Կոն– տ ուր աջ յան, Ե., 1966: Շ, Խաչատրյան
ԿՈՆՏՈՒՐԻ ՄԱՐՄԱՆ ԴԵԿՐԵՄԵՆՏ, տես Մարման ղեկրեմենա:
ԿՈՆՐԱԴ (Conrad) Չարլզ (ծն. 2.6.1930, Ֆիլադելֆիա), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդա– չու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան: Ավարտել ԷՊրինստոնի համալսարանը (1953), Մերիլենդի նա– հանգի փորձարկող օդաչուների ռազմա– ծովային դպրոցը (1961): ԱՄՆ–ի տիեզերա– գնացների խմբում է 1962-ից: 1965-ի օգոս– տոսի 21–29-ը, Գ. Կապերի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զե– մինի–5» տիեզերանավով: Երկրորդ ան– գամ տիեզերք է թռել 1966-ի սեպտ. 12-ին, Ռ. Գորդոնի հետ, որպես «Զեմինի–11» տիեզերանավի հրամանատար: 1969-ի նո– յեմբ. 14–24-ը, Ռ. Գորդոնի և Ա. Բինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կա– տարել «Ապոլլոն–12» տիեզերանավով՝ «Եր– կիր–Լուսին–Երկիր» երթուղով: 1969-ի նոյեմբ. 19-ին, Ա. Բինի հետ, վայրէջք է կատարել Փոթորիկների օվկիանոսում, երկու անգամ դուրս է եկել Լուսնի մա– կերևույթ: Կ. չորրորդ թռիչքը կատարել է 1973-ի մայիսի 25-ին, Ջ. Քերվինի ևՊ. Վեյ– ցի հետ, որպես «Ապոլլոն» տիեզերանավի հրամանատար: Թռիչքից 9 ժ հետո տիե– զերանավը կցվել է 1973-ի մայիսի 14-ից ուղեծրում գտնվող «Մքայլեբ» ուղեծրային գիտակայանի հետ: Համատեղ թռիչքը տևել է շուրջ 659 ժ, իսկ թռիչքի ընդհա– նուր տևողությունը՝ 672 ժ 50 ր: Թռիչքի ընթացքում երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք (5 ժ ընդհանուր տևողու– թյամբ): Չորս թռիչքների ընթացքում Կ. տիեզերքում եղել է ընդամենը 1179 ժ 39 /ւ:
ԿՈՆՑԵՆՏՐԱՏ [< նոր լատ. concentra– tes – կենտրոնացված, < լատ. con (cum)– հետ, միասին և centrum – կենտ– րոն], տես Իէոանյաթ:
ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱ [նոր լատ. concentratio, < լատ. con (cum), միասին, հետ և cen– trum – կենտրոն, կենտրոնակետ, առանց– քակետ] ք ի մ ի ա յ ու մ, մեծություն, որն արտահայտում է տվյալ բաղադրամասի հարաբերական քանակությունը ֆիզիկա– քիմիական համակարգում (խառնուրդում, լուծույթում, միահալույթում): Կ–ի արտա– հայտման եղանակներն են. բաժնա– յին Կ. ըստ զանգվածի, որը տվյալ բաղա– դրամասի հարաբերությունն է համակար– գի ամբողջ զանգվածին, այդ հարաբերու– թյունը բազմապատկելով 100-ով՝ կստաց– վի տոկոսային Կ.՝ ըստ զանգվածի: Ա տ ո– մական (մոլային) բաժնային Կ. տվյաւ բաղադրամասի գրամ–ատոմների (մոլերի) հարաբերությունն է համակար– գի գրամատոմների (մոլերի) ընդհանուր թվին: Այդ հարաբերությունը բազմապատ– կելով 100-ով՝ կստացվի Կ.՝ արտահայտ– ված ատոմական (մոլային) տոկոսներով: Ծավալային բաժնային Կ. տվյալ բաղադրամասի ծավալի հարաբերությունն է համակարգի ամբողջ ծավալին, այդ հա– րաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի Կ.՝ արտահայտված ծավալային տոկոսներով: Հեղուկ համակարգերի Կ. արտահայտում են տոկոսներով, որը ցույց է տալիս, թե 100 գ լուծույթում քանի գ նյութ է լուծված, մ ո լ յ ա ր ու– թ յ ա մ բ՝ չ լուծույթում լուծված նյութի մոլերի թիվը, նորմալ ու թյամբ՝ 1 ւ լուծույթում լուծված նյութի գրամ–համար– ժեքների թիվը, մոլալությամբ՝ 1000 գ լուծիչում լուծված նյութի գրամմոլերի թիվը, տ ի տ ր ո վ՝ 1 մչ լուծույթում եղած գործող կամ որոշվող նյութի ց–ների թիվը: Գործնականում Կ–ի որոշման համար սո– վորաբար օգտագործում են քանակական վերլուծության մեթոդները, ինչպես նաև որոշ գործիքային մեթոդներ, որոնք հնա– րավոր են դարձնում արագ և բավարար ճշտությամբ որոշել տվյալ բաղադրամասի պարունակությունը:
ԿՈՆՏԵՊՏՈհԱԼԻ&Մ (< լատ. concep- tus – միտք, հասկացություն), ընդհանուր հասկացությունների (կոնցեպտների) գո– յության ձևի մասին ուսմունք: Ի տարբե– րություն ռեալիզմի և ծայրահեղ նոմինա– լիզմի (տես Նոմինաւիզմ ն. ռհաւիզմ), Կ. ընդունում է, որ ընդհանուրը գոյություն ունի մարդու մտքում, այն մտածական գոր– ծունեության՝ իրերի նման հատկանիշնե– րի հիման վրա կատարված ընդհանրաց– ման, վերացարկման արդյունք է: Կ–ի ար– տահայտություն եղել է անտիկ Փիլիսո– փայությունում: Միջնադարում դրսևոր– վել է որպես ունիվերսալների պրոբլե– մի լուծման եղանակ: Կ–ին հարել ե]ԱՊիեռ ԱբեԱարը, Ցոհան Մոլսբերացին, Ոփլյամ Օկամը: Նոր ժամանակի Փիլիսոփայու– թյան մեջ Կ. ձեռք է բերել իմացաբանական երանգ (Զ. Լոկ, է. Կոնդիլյակ, Կ. Հելվե– ցիուս): Հայ փիլիսոփայության մեջ ունիվերսա– լիաների հարցի կոնցեպտուալիստական ըմբռնման տարրեր կան Գավիթ Անհաղթի ուսմունքում: Ըստ նրա, ընդհանուրի գո– յության երեք եղանակներից մեկը մար– դու մտքում ընդհանրացված գիտելիքի առկայությունն է: Այս տեսակետը զար– գացրել է Վահրամ Րաբունին: Վերջինս, ունիվերսալիաների բնույթի հարցը լու– ծելով չաՓավոր նոմինալիզմի դիրքերից,