Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերպարը (Կ–ից դուրս, օրինակ, հնարա– վոր չէ ընկալել հեգնանքը), իսկ երբեմն գրական երկերում օգտագործվում է ոճա– կան էֆեկտի համար, օրինակ, պարոդիա– ներում:

ԿՈՆՏԻՆԵՆՏԱԼ ՇԷԼՖ, տես Մայրցամա– քային ծանծաղուտ:

ԿՈՆՏԻՆՈՒՈՒՄ (լատ. continuum – ան– ընդհատ), 1. բազմությունների տ և ս ու թ յ ու ն ու մ՝ բոլոր իրական թվերի բազմության հզորությունը (Կ. հզո– րություն), 2. տոպոլոգիայում՝ կոմպակտության U կապակցվածության հատկություններով օժտված մետրիկա– կան (կամ, երբեմն, գաուսդորֆյան տոպո– լոգիական) տարածությունը (տոպոլոգիա– կան Կ.): Բոլոր իրական թվերի բազմու– թյունը երբեմն անվանում են «թվային Կ.»: Ամեն մի անվերջ տոպոլոգիական Կ. ունի Կ. հզորություն: Ցանկացած չվերած– վող փակ հատված, շրջան, գունդ, զուգա– հեռագիծ (ե ընդհանրապես կամայական փակ, սահմանափակ կապակցված բազ– մություն էվկլիդեսյան տարածությունում) տոպոլոգիական Կ. է: Կ. հզորություն ունեն նաև որոշ բազմություններ, որոնք չեն կարող դիտարկվել որպես տոպոլո– գիական Կ–ներ, օրինակ, էվկլիդեսյան տարածությունում ցանկացած ուղիղը, հարթությունը, անկյունը, բաց հատվածը: Մաթեմատիկական մի շարք բարդ հարցեր կապված են «Կ–ի վարկածի» հետ, ըստ որի գոյություն չունեն այնպիսի միջան– կյալ հզորություններ, որոնք մեծ են բնական թվերի բազմության հզորությու– նից և փոքր՝ Կ. հզորությունից: Կ. Գյո– ղեփ (1936) և ամերիկացի մաթեմատիկոս Պ. Կոհենի (1963) ստացած արդյունքնե– րից բխում է, որ Կ–ի վարկածը հնարավոր չէ ճչ ապացուցել, ծչ էլ հերքել բազմու– թյունների տեսության արդի միջոցներով:

ԿՈՆՏՐԱԲԱՍ ( < իտալ. contrabasso), լա– րային աղեղնավոր երաժշտական գործիք: Ջութակի ընտանիքին պատկանող ամե– նամեծ չափեր (երկարությունը՝ մոտ 2 մ) և ամենացածր հնչողություն ունեցող նվա– գարանն է: Ունի 4 լար, լարվածքը կը– վարտային է: Հնչում է նոտագրվածից մեկ օկտավա ներքև: Լի– նում են նաև 3 և 5 լարանի Կ–ներ: Կ. հիմնականում նվա– գախմբային և ան– սամբլային նվագա– րան է, օգտագործ– վում է նաև որպես մենակատարային (նշանավոր վիրտու– ոզներից են՝ Զ. Բոտտեզինի, Իտա– 1իա, XIX դ., Մ. Ա. Կուսեվիցկի, Ռու– սաստան, XX դ., Ֆ. Գերտովիչ, ԱՍՀՄ): Կ. են կոչվում նաև նվագարանների ա– մենացածր ռեգիստր ունեցող տարատե– սակները (Կ–տրոմ– բոն, Կ–տուբա, Կ–բալալայկա ևն):

ԿՈՆՏՐԱԴԻԿՏՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ (< լատ. con tradictor ius – հակադիր), հարաբերության հակասող դատողու– թյունների (ասույթների) միջև, որոնք միա– ժամանակ չեն կարող լինել ո՝չ ճշմարիտ, ո՝չ կեղծ: Երկու կոնտրադիկտոր դատո– ղություններից (ասույթներից) ճշմարիտ է միայն m միայն մեկը, իսկ մյուսը անպայ– ման կեղծ է:

ԿՈՆՏՐԱԼՏՈ (իտալ. contralto), կանացի ցածր երգչական ձայն: Առավել բնութա– գրական և արտահայտչական ռեգիստրը՝ կրծքային (մինչև 1-ին օկտավայի սի–բե– մոլ): Կ. օպերային դերերգերից են՝ Օլգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Կոնչա– կովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»): Կոմ– պոզիտորները հաճախ Կ. դերերգեր են գրել դեռահաս տղաների և պատանիների համար՝ Վան յա (Գլինկայի «Իվան Սուսա– նին), Զիբել (Գունոյի «Ֆաուստ») ևն: Կ ՈՆ ՏՐԱԿ ՏԱՑՈՒՍ (< լատ. contractus – պայմանագիր), գյուղատնտեսական ապ– րանքների պետական գնման միասնական ձև ՍՍՀՄ–ում: Իրականացվում է պետ. մթերող կազմակերպությունների և գյու– ղատնտեսական ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերով՝ ելնելով պետ. գնումների պլանի կատարման և ար– տապլանային գնումների անհրաժեշտու– թյունից: Կ–ման միջոցով պետությունը կենտրոնացնում է գյուղատնտեսական ապրանքների հիմնական զանգվածը, որը հնարավորություն է տալիս բնակչությանն ապահովել սննդամթերքով, արդյունաբե– րությանը՝ հումքով:

ԿՈՆՏՐԱԿՑԻՈՆ ՀԻՊՈԹԵԶ, (< լատ. contractio – սեղմում, կրճատում), տեկ– տոնական հիպոթեզ: Տարածված էր XIX դ. (ֆրանս. երկրաբան Լ. էլի դը Բոմոն, ավստրիացի երկրաբան է. Զյուս): Ըստ Կ. հ–ի՝ ապարների շերտերի ծալքավորու– թյունը կատարվում էր Երկրի շառավղի և երկրակեղևի մակերևույթի աստիճանա– կան փոքրացման հետևանքով: Երկրի չափերի կրճատման պատճառ էր համար– վում նրա երկարատև սառեցումը, քանի որ Կ. հ. ելնում էր հրահեղուկ զանգվածնե– րից մոլորակների առաջացման մասին այժմ մերժված հիպոթեզից: Ռադիոակ– տիվ տարրերի տրոհման գյուտից հետո Կ. հ–ի ֆիզիկական հիմքը սասանվեց: Բացահայտվեց նաև Կ. հ–ի անկարողու– թյունը՝ սպառիչ բացահայտություն տալ տեկտոնական պրոցեսներին և առանձնա– պես մագմատիկ գործունեությանը: Այ– նուամենայնիվ մի շարք գիտնականներ (Լ. Քոբեր, Հ. Շտիլլե) շարունակեցին զարգացնել Կ. հ. XX դարում: Սակայն երկրաբանական տվյալները վկայում են, որ լիթոսֆերայում սեղմմանը զուգընթաց կատարվում է նաև ընդարձակում: Ուստի, ի հակադրություն Կ. հ–ի, առաջ քաշվե– ցին պատկերացումներ ընդարձակվող Երկրի, ինչպես նաև լիթոսֆերայում մի– մյանց համակշռող ընդարձակման և սեղմ– ման զոնաների առկայության մասին (նոր գլոբալ տեկտոնիկա):

ԿՈՆՏՐԱՊՈՍՏ, հ ակադիրք(< իտալ. contrapposto – հակադրություն), կ և ր– պարվեստում՝ մարմնի պատկեր– ման եղանակ, երբ նրա մի մասի դիրքը հակադրվում է մեկ ուրիշ մասի (օրինակ, իրանի վերին մասը պատկերված է շրջադարձ դիրքով, ստորինը՝ ճակատա– յին): Կ. դինամիկ է դարձնում մարմնի ռիթմը, հնարավորություն տալիս հաղոր– դելու նրա շարժումն ու լարվածությունը, չխախտելով ձևերի ընդհանուր հավա– սարակշռությունը՝ ուժեղացնում է պատ– կերի եռաչափությունը:

ԿՈՆՏՐԱՊՈՒՆԿՏ (գերմ. Kontrapunkt, < լատ. punctum contra punctum – կետ կետի դիմաց, այսինքն՝ նոտա նոտայի դիմաց, հետագայում՝ մեղեդի մեղեդու դիմաց), 1. երաժշտագիտության մեջ ուս– մունք ներդաշնակ ամբողջականություն կազմող մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժամանակյա զուգակցման մասին (տես Պոչիֆոնիա): Մեղեդիների զուգակց– ման հնարավոր ձևերի տեսակետից Կ. լինում է նյարզ և բարդ: Վերջին դեպքում հնարավոր են անփաիոխ մեղեդիների նոր ածանցյալ հարաբերակցություններ՝ ուղ– ղաձիգ (ըստ ներգրաված մեղեդիների քա– նակի այսպիսի Կ. լինում է կրկնակի, եռակի, քառակի ևն), հորիզոնական, կրկնակի շարժմամբ և շրջվող: 2. Պոլիֆո– նիկ երկերում՝ թեմայի հետ հնչող մեղե– դի: 3. Բազմաձայնություն, բաղկացած մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժա– մանակյա հնչողությունից: 4. Երաժշտ. տե– սության գլխավոր բաժիններից (ՍՍՀՄ–ում կոչվում է պոլիֆոնիա): է. Փաշինյան

ԿՈՆՏՐԱՎԱՐԻԱՆՏՈՒԹՅՈՒՆ, տես Կովա– րիանտ և կոնտրավարիանտ աենզոր:

ԿՈՆՏՐԱՖԱԳՈՏ (իտալ. contrafagotto), փողային երաժշտական գործիք: Ֆագոտի տարատեսակը, ավելի ցածր հնչեղու– թյամբ: XVII դ. սկզբին ստեղծել է գեր– մանացի վարպետ Գ. Շրայբերը, XX դ. սկգբին կաւոարելագործել՝ գերմանացի կոնստրուկտոր Վ. Հեկելը: Փողի երկա– րությունը՝ մոտ 5 մ, ձայնածավալը՝ Ci–f: Օգտագործվում է սիմֆոնիկ և փողային նվագախմբերում:

ԿՈՆՏՐՈԼԼԵՐ (< անգլ. controller, բառա– ցի–կառավարիչ), ցածր լարման էլեկտրա– կան ապարատ, նախատեսված է հաստա– տուն և փոփոխական հոսանքի էլեկտրա– շարժիչների գործարկման, արագության կարգավորման, ռևերսի և էլեկտրական արգելակման համար: Կիրառվում է տրամվայներում, տրոլեյբուսներում, էլեկտրաքարշերում, վերամբարձ կռունկ– ներում ևն: Ըստ կոնստրուկտիվ կատար– ման տարբերում են՝ թմբուկային, բռնցքա– յին և հարթ Կ–ներ: Կ–ի դիրքերի թիվը սո– վորաբար մինչև 8 է (երբեմն՝ 12–20), կոմուտացիայի ենթարկվող հոսանքի ուժը՝ 200 ա–ից ոչ ավելի:

ԿՈՆՏՐՖՈՐՍ (< ֆրանս. contre-force – հակազդող ուժ), որմնահեց, որմ– նամույթի, առանձին կանգնած մույթի, ընդլայնական որմի ևն ձևով լրացուցիչ