ստորին բաժնի օրգանները, փոքրում՝ ուղիղ աղիքը, միզապարկը, տղամարդ– կանց մոտ՝ շագանակագեղձը և սերմն ա– բշտերը, կանանց մոտ՝ արգանդն իր հա– վելումներով և հեշտոցը: Կ–ի ոսկրերին կպչում են. ետևից՝ մեջքի, ողնաշարի, առջևի ց՝ որովայնի մկանները: Կ–ից սկըս– վում են նաև ստորին վերջույթի մկաննե– րը: Կ–ի պատերի արյունամատակարա– րումն իրականանում է զստային ներքին զարկերակներով, նյարդավորումը՝ սըրբ– ոսկրային հյուսակով: Լ. Մանուկյան ԿՈՆՔ–ԱձԴՐԱՏԻՆ ՀՈԴ, հոդավորում կոնքոսկրի կիսագնդաձև հոդափոսի (քա– ցախափոս) և ազդրոսկրի գլխիկի միջև; Ա 2 կ ո ն ք–ա q դ՜ րային հոդը (առջեից). /. զըս– աա–ազդրային կա– պան (արտաքին մասը), 2. զստոսկ– րի առաջային ստորին կատար, 3. ցայլա–ազդրա– յին կապան, 4. փակողական թա– ղանթ, 5. զստա– ազդրային կապան Բազմառանցքանի ընկուզաձև հոդ է: Լայ– նական առանցքի շուրջ կատարվում է ստո– րին վերջույթի ծալում և տարածում, սլա– քայինինը՝ զատում և առբերում, ուղղա– հայացինը՝ պտույտ ներս և դուրս: Կ–ա. հ. արտաքինից շրջապատված է պիրկ և ամուր հոդաշապիկով ու կապաններով: Արյունամատակարարումը՝ ազդրային և ներքին զստային զարկերակներով, նյար– դավորումը՝ ազդրային, փակողական և նստային նյարդերով:
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ (ուշ լատ. confedera– te – միություն, միավորում), համա– դաշնակցություն, 1. սուվերեն պետությունների որևէ ընդհանուր նպա– տակ հետապնդող քաղաքական, ռազմա– կան մշտական միություն: Ստեղծում է կենտրոնական մարմիններ, որոնք ունեն մասնակից պետություններից ստանձնած որոշակի լիազորություններ: Որպես կա– նոն, այդ մարմինները մասնակից պետու– թյունների նկատմամբ իշխանություն չու– նեն: Նրանց որոշումները կենսագործ– վում են միայն մասնակից պետության իրավասու մարմինների համաձայնու– թյամբ: Կ–ի ֆինանսական միջոցներն առաջանում են անդամ պետությունների անդամավճարներից: Հայտնի են հետևյալ Կ–ները՝ Հռենոսյան Կ. (1254–1350), Շվեյ– ցարական Կ. (1291 – 1798 և 1815–48), Նիդերլանդներ (1579–1795), ԱՄՆ (1781 – 1787), Գերմանական Կ. (1815–65) ևն: Կ. սովորաբար նախորդում է ֆեդերացիա– յին: 2. Տարբեր կազմակերպությունների միություն (աշխատանքի համընդհանուր Կ. Ֆրանսիայում, աշխատանքի ճապոնա– կան Կ. ևն): 3. ՌեչՊոսպոլիտայում (XVI– XVIII դդ.) զինված շլյախտայի ժամանա– կավոր քաղ. միություն:
ԿՈՆՖԵՏ (իտալ. confetto, < լատ. con- fectus – պատրաստված), հրուշակեղեն արտադրանք, պատրաստվում է մաթով շաքարահյութից, որին ավելացնում են տարբեր տեսակի սննդային հումք: Լի– նում է ջնարակով (ամբողջությամբ կամ մասամբ ծածկված ջնարակի շերտով), առանց ջնարակի, խորիզով շոկոլադային: Կ–ի մակերևույթն ամբողջությամբ կամ մասամբ ծածկվում է կակաոյի, շաքարի փոշի ով, ընկույզի, վաֆլիի կամ շոկո– լադի մանրուքով: Կախված զանգվածի տեսակից, Կ. լինում է պոմադային, մըր– գային, կաթնային, ընկույզով, լիկյորով, հարովի, կրեմով, գրիլյաժային և այլ տե– սակների: Կ. պատրաստվում է մեկ կամ մի քանի զանգվածներից՝ համակցված, բազմաշերտ, վաֆլիով ևն: Կ–ի պատրաս– տումն ընդգրկում է հետևյալ գործողու– թյունները. տարբեր եղանակներով Կ–ի զանգվածի պատրաստում, ձևավորում, ջնարակում և վերջնամշակում, փաթաթում կամ տուփերի մեջ դասավորում: Կ–ի զանգվածին համ ու բույր տվող նյութերը ավելացվում են վերջում: Կ. սննդարար ար– տադրանք է: Մեկ կգ Կ–ի կալորիականու– թյունը 16–25 Մջ (3800–6000 կկաչ) է: Տես Հրուշակեղեն:
ԿՈՆՖԵՐԱՆՍ (ուշ լատ. conferentia, լատ. confero–հավաքում եմ), կազմակերպու– թյունների անդամների, կազմակերպու– թյունների կամ պետությունների ներկա– յացուցիչների, գիտնականների համագու– մար, խորհրդակցություն, ժողով: Կ ՈՆՖԵՐԱՆՍԻԵ (< ֆրանս. conferen- cier – զեկուցող), էստրադային ներկայա– ցում կամ համերգ վարող և համարների ընդմիջումներում ելույթ ունեցող արտիստ, համերգավար: Կ. պետք է օժտված լինի սրամտելու, հանկարծաբանելու (իմ– պրովիզացիայի), լսարանի հետ խոսելու տաղանդով: Առաջին Կ–ները հանդես են եկել XIX դ. 60-ական թթ. Փարիզի կա– ֆեշանտաններում և կաբարեներում: XIX դ. վերջին–XX դ. սկզբին ելույթ են ունեցել վարիետե և մանրապատումների թատրոններում: Ռուսաստանում առաջին պրոֆեսիոնալ Կ–ներից են Ն. Բաչինը, Կ. Գրիբշմանը, Ա. Ալեքսեևը: Սովետական հայտնի Կ–ներից են Ա. Մենդելևիչը, Մ. Գարկավին, Տարապունկա և Շտեպսել կեղծանունով Ցու. Տիմոշենկո և Ե. Բեր– յոզին զույգը:
ԿՈՆՖԻՐՄԱՑԻԱ ( < լատ. confirmatio – հաստատում), 1. կաթոլիկությունում և ուղղափառությունում օծման խորհուրդը: Բողոքականությունում՝ հանդիսավոր հրապարակային ակտ (ոչ որպես խոր– հուրդ), 14–16 տարեկաններին եկեղե– ցական համայնքին հաղորդակցելու հա– մար: 2. Բուրժ. քրեական իրավունքում՝ դա– տարանի դատավճռի հաստատման ընդուն– ված կարգը:
ԿՈՆՖԼԻԿՏ (լատ. conflictus – ընդհա– րում), 1. հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայ– քարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ: 2. Գեղարվեստական ստեղծագոր– ծության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կող– մերի միջև եղած հակամարտությանը, հա– կասությունը: Լինելով զարգացող գործո– ղության հիմքը, Կ. նրա ընթացքին համե– մատ անընդհատ փոխակերպվում է, գնա– լով դեպի կուլմինացիա և հանգուցալու– ծում. այսպիսով ստեղծագործության հա– մար ապահովվում է ներքին դիալեկտի– կական միասնությունն ու ամբողջականու– թյունը: Կյանքի հակադիր ուժերի մշտա– կան պայքարը դրսևորվում է բազմազան ձևերով՝ սոցիալ–քաղաքական ուժերի ան– հաշտ հակադրությունից (կոլիզիա) մինչե անձնական շահերի բախում (ինտրիգ): Գեղարվեստն իր տարբեր տեսակներով արտացոլում է կենսական հակադրության բազմապիսի դրսևորումները, դրանք մարմ– նավորելով կերպարների, նրանց հարա– բերությունների, հոգեբանության և տրա– մադրությունների մեջ: Կ–ի շուրջն են հա– մախմբվում ստեղծագործության կերպար– ները: Կ. առաջ է շարժում գործողությունը՝ հակադիր ուժերի առաջին բախումից մին– չև պայքարի լուծումն ու ավարտը: Սյուժե ունեցող երկում Կ–ի ամենաբնորոշ ձևը դրական և բացասական կերպարների հա– կադրությունն է, որն արտահայտում է սոցիալ–քաղ. ներհակ ուժերի պայքարը (օրինակ, Սասունցի Գավթի ու Մսրա Մե– լիքի պայքարը «Սասունցի Գավիթ» էպո– սում): Կ–ի այդ ձևը բնորոշ է վիպական և մանավանդ դրամատիկական երկերին, որտեղ սովորաբար պատկերվում են գոր– ծողության ու պայքարի մեջ հանդես եկող հերոսներ: Կ. կարող է դրսևորվել նաև կերպարի հոգեբանության, հույզերի ու տրամադրությունների մեջ [օրինակ, Համ– լետը (Շեքսպիրի «Համլետ» ողբերգու– թյունից), բացի արտաքին աշխարհի հետ ունեցած բացահայտ հակադրությունից, ապրում է նաև ներքին, սուր պայքարի, կասկածի և տատանումների լարված հո– գեվիճակ]: Քնարական ստեղծագործու– թյան հիմքում հաճախ դրվում է բանաս– տեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով (օրինակ, Պ. Գուրյանի, Վ. Տերյանի բանաստեղծություններում քնարական հերոսի ձգտումների և իրա– կանության հակադրությունից բխող ող– բերգական ապրումները): Կ–ի տեսությունը առաջին անգամ հան– գամանորեն մշակել է Գ. Հեգելը: Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրու– թյունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործո– ղության հնարավորություն և անհրաժեշ– տություն: Մարքսիստական գեղագիտու– թյունը շեշտում է Կ–ի սոցիալ–պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լու– ծումը տեղի է ունենում պատմական առա– ջադիմության նշանակությանը համապա– տասխան: Միևնույն ժամանակ այն սկըզ– բունքորեն թույլ է տալիս գեղարվեստա– կան Կ–ի անլուծելիություն՝ առանձին ըս– տեղծագործությունների շրջանակներում: էնգելսը հատկապես վերապահում է անում, որ «… գրողը պարտավոր չէ պատ– րաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտ– ների ապագա պատմական լուծումը» (MapKC K. h SHrejibc Փ., Coh., 2 H37j., t. 36, c. 333): Գեղարվեստական Կ–ի խըն– դիրը սովետական գեղագիտության մեջ մնում է այժմեական: