ԿՈՆՖՈՐՄ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ (<լաա. conformis – նման), կոնֆորմ ձևա– փոխ ու թ յ ու ն, f:G-»D փոխմիարժեք արտապատկերում, որի դեպքում G տի– րույթի յուրաքանչյուր ներքին կետում երկու կամայական ողորկ կորերի կազ– մած անկյունը հավասար է D տիրույթում դրանց պատկերների կազմած անկյանը: Կ. ա–ման պարզ օրինակներ են նմանու– թյան ձևափոխությունը, ինվերսիան, ստե– րեոգրաֆիկ պրոյեկցիան, w:z-»z2, 0< <arg z<jt արտապատկերումը ևն: Եռա– չափ տիրույթների Կ. ա. հանգում է նմա– նության ձևափոխության ու ինվերսիայի համադրման և, հետևաբար, այդպիսի ար– տապատկերման դեպքում ոլորտի ու հար– թության պատկերը համապատասխանա– բար ոլորտ է և հարթություն: Առանձին հե– տաքրքրություն է ներկայացնում հարթ տիրույթների Կ. ա., որը տիրույթի յուրա– քանչյուր կետի բավականաչափ փոքր շըր– ջակայքում մոտավորապես կարելի է հա– մարել նմանության ձևափոխություն՝ զու– գակցված պտույտի հետ: Այն Կ. ա., որը անկյունները պահպանելուց բացի, պահ– պանում է նաև անկյունների չափման ուղ– ղությունը, կոչվում է I սեռի Կ. ա.: II սեռի Կ. ա–ման^ դեպքում անկյունների չափումը կատարվում Հ հակառակ ուղղությամբ: (յուրաքանչյուր I սեռի Կ. ա. իրականաց– վում է անալիտիկ ֆունկցիայի միջոցով և ընդհակառակը՝ տրված տիրույթում անա– լիտիկ և փոխմիարժեք ֆունկցիան այդ տի– րույթը կոնֆորմ ձևով արտապատկերում է մեկ այլ տիրույթի վրա: Հարթության կա– մայական երկու տիրույթ միշտ չէ, որ կարող են կոնֆորմ արտապատկերվել մեկը մյուսի վրա: Օրինակ, Ri և R2 (Ri< ՝ <R2) շառավիղներով համակենտրոն շըր– ջանագծերով սահմանափակված օղակը հնարավոր չէ կոնֆորմ արտապատկերել այն օղակի վրա, որը սահմանափակված է ri և r2 (ri<r2) շառավիղներով շրջանա– գծերով, եթե riR2=^=r2Rr. Սակայն միա– կապ տիրույթների համար իրավացի է Ռիմանի հետևյալ թեորեմը, ընդլայնված կոմպլեքս հարթության յուրաքանչյուր միակապ տիրույթ, որի եզրը պարունա– կում է մեկից ավելի կետ, կարելի է կոն– ֆորմ արտապատկերել շրջանի վրա: Կ. ա–ման տեսությունը էական կիրառու– թյուններ ունի հիդրո– և աերոմեխանիկա– յում, էլեկտրաստատիկայում, առաձգա– կանության տեսության մեջ: Ի. Խաչատրյան
ԿՈՆՖՈՐՄԱՑԻԱ (< լատ. conformatio – ձև, կառուցվածք, դասավորություն) մ ո լ ե– կ ու լ ի, երկրաչափական ձև, որը կարող է ընդունել օրգ. միացության մոլեկուլը պարզ կապի շուրջն ատոմների կամ ատո– մական խմբերի պտտման ժամանակ: Միայն Կ–ով տարբերվող մոլեկուլները կոչվում են կոնֆորմերներ կամ պտտական իզոմերներ (տես Իզոմերիա): Կ–ի գոյությունը պայմանա– վորված է իրար հետ անմիջապես չկապ– ված տեղակալիչների, այդ թվում նաև ջրածնի ատոմների տարածական փոխազ– դեցությամբ (օրինակ, վանմամբ, ձգմամբ, ջրածնական կապերի առաջացմամբ): Օրի– նակ, պենտանի (CH3– CH2–CH2–CH2– –CH3) մոլեկուլի մի քանի հարթ կոնֆոր– մացիաները (նկ.): Ի տարբերություն երկ– րաչափական և օպտիկական իզոմերների կոնֆորմերները սովորական պայմաննե– րում հեշտությամբ են անցնում մեկը Պենտանի մոլեկուլի հարթ կոն– ֆորմացիաները. ա. զիգզագաձև, p. չանչաձև, գ. անկանոն մյուսին (առանց կապերի խզման), այդ պատճառով դրանք չեն անջատվում ազատ վիճակում: Օրգ. միացությունների մոլե– կուլները, սովորաբար, գոյություն ունեն կոնֆորմերների հավասարակշռված խառ– նուրդի ձևով, որոնց մեջ գերակշռում է էներգետիկորեն ամենաձեռնտու իզոմերը: Մոլեկուլի կոնֆորմացիոն վիճակներն ազ– դում են նյութերի ֆիզիկական հատկու– թյունների, դրանց փոխազդեցությունների ուղղության և արագության վրա: Տես Կոն– ֆորմացիոն անաչիզ:
ԿՈՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՆԱԼԻ*, ստերեոքի– միայի բաժին, որն ուսումնասիրում է մո– լեկուլի կոն ֆորմացիաները և դրանց կապը նյութի ֆիզիկական և քիմիական հատկությունների հետ: <Կ. ա.» տերմինն առաջարկել է անգլիացի քիմիկոս Դ. Բար– տոնը (1950): Պարզ կապի շուրջն ատոմնե– րի կամ ատոմական խմբերի պտտման ժամանակ ծագում են էներգետիկորեն ոչ համարժեք երկրաչափական ձևեր՝ կոն– ֆորմացիաներ (պտտական իզոմերներ, տես Իզոմերիա): Կայուն կոնֆորմացիա– յից անկայունին անցնելու անհրաժեշտ էներգիան 3–15 կկաւ/մոչ է: Եթե այդ էներգիան փոքր է, ապա կոնֆորմացիա– ներն անընդհատ անցնում են մեկը մյու– սին և իրարից դժվար բաժանվում: Հա– կառակ դեպքում, երբ այդ էներգիան մեծ է, ապա կոնֆորմացիաների բաժանումը հեշտանում է: Մկզբունքորեն կոնֆորմա– ցիոն և երկրաչափական իզոմերների սահ– մանազատումը պայմանական է, քանի որ վերջիններս նույնպես պտտական իզոմերներ են, միայն դրանց էներգիանե– րի տարբերությունը մեծ է (40 կկաւ/մու), իսկ փոխադարձ անցումը մեկը մյուսին հնարավոր է միայն բարձր ջերմաստի– ճաններում: Հագեցած ածխաջրածինների շարքում էթանից սկսած հանդես են գալիս կոնֆորմացիաներ, որի համար հնարավոր է երկու կոնֆորմացիա՝ դի– մակայված (կամ զույգ) և արգելակված (կամ կենտ): Դրանք առաջանում են, երբ մեթիլխմբերից մեկը պտտվում է մյուսի նկատմամբ (նկ. 1): Ածխածնային շղթա– յի երկարացման հետ հնարավոր կոն– ֆորմացիաների թիվն արագ աճում է: Կոնֆորմացիաներից մեկի գերակշռումը, ինչպես նաև մի քանիսի առկայությունն արտացոլվում է միացության ֆիզիկական հատկություններում և հաստատվում դի– պոլի մոմենտով, միջուկային մագնիսա– կան ռեզոնանսով (ՄՄՌ), ինֆրակար– միր (ԻԿ) սպեկտրներով ևն: Միացության քիմ. հատկությունները նույնպես կախված են մոլեկուլների կոնֆորմացիաների հա– րաբերական կայունությունից: Հաճախ կոնֆորմացիայի կայունությունը փոխում է նյութի վւոխազդման ունակությունը U ռեակցիայի ուղղությունը: Այսպես, 2, 3-դիբրոմբուտանի մեզո–իզոմերի (I) դեբ– րոմացման ռեակցիայի արագությունը եր– կու անգամ մեծ է d, 1-իզոմերի (II) դեբրո– մացման ռեակցիայի արագությունից, ընդ որում առաջին դեպքում ստացվում է տրանս–բուտեն –2 (III), երկրորդ դեպ– քում՝ ցիս–բուտեն–2 (IV) (նկ. 2): Սովորա– բար ձեռնտու է այն կոնֆորմացիան, որի Նկ. 1. էթանի կոնֆորմացիան ե– ր ը. ա. հեռապատկեր բանաձևեր, p. Նյումե– նի պրոյեկցիոն բանաձևեր, I–դիմակայված կամ զույգ, II–արգելակված կամ կենտ, <p – տեղակալիչներով կազմված անկյուն Նկ. 2. 2, 3–դիբրոմբուտանի դեբրոմացման ռեակցիայի սխեման Նկ. 3. ցիկլո– հեքսանի բազ– կաթոռայիև կոնֆորմացիան աքսիալ (a) և էքվաւոորիալ (e) կապերով ծավալավոր տեղակալիչներն առավելա– գույն չափով են հեռացած իրարից (ինչ– պես դիբրոմբուտանում բրոմի ատոմ– ները): Կոնֆորմացիաների հարաբերա– կան կայունության վրա ազդող գործոն– ներն են՝ ատոմների և ատոմական խմբե– րի միջև գործող տորսիոնային (պիտցեր–