Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


է տրոմպների միջոցով: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք: Ին– տերիերը որմնանկարազարդ է: Համեմա– տաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբե– թարդում: Ս. Ստեփանոս եկեղեցուց արի գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արմ.՝ XIII դ. խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տու– ֆից շինված փոքր մատուռով, իսկ հս. արմ–ում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար: Այն թաղածածկ է՝ կալունակ– ների վրա նստող երեք թաղակիր կամար– ներով: Ներքին չափերն են 4,8 t/X 13,5 */, բարձրությունը՝ 2,8 t/, պատերի լայնու– թյունը՝ 1,45 մ: Կ–ում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII– XIV դդ.), Ս. Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.): Հս. կողմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.): Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պա– տերի ստորին մասը՝ կոպտատաշ բա– զալտից: Մուտքերը հս–ից (այժմ՝ ավեր– ված) և հվ–ից են՝ ներսից կից թաղակապ սրահ–անցումով: Կ–ից հվ., խճուղու եզրին է գտնվում 6,8 Վ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար–հուշարձան (1195): Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն: Հայկ. մատենագրության մեջ կան IV դ. անցքերին վերաբերող՝ Կ–ի (հիշատակված է Կ վ ա շ ձևով) հետ կապ– ված տեղեկություններ: Մովսես Խորենա– ցին հաղորդում է, որ Հայոց Տիրան թա– գավորը (339–345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կ–ում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կ. իր մյուս կալված– ների հետ նվիրում է վերջինիս որդի Գնե– լին: Արշակ P-ի պահանջով Գնելը թող– նում է Կ., հեռանում Աղիովիտ և Առբե– րանի գավառները, այդ պատճառով Տի– րանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապեաների ձեռքով խեղդամահ ար– վում U թաղվում Կ–ում: Ըստ Վարդան աշ– խարհագրի՝ Կ–ում են թաղվել Հայոց Հու– սիկ U Դանի ել կաթողիկոսները: Ս. Սուքիասյան, Մ. Հասբաթյան, Ռ. Վարդանյան.

ԿՈՇԱՎԱՆՔ, գյուղ Արեմտյան Հայաս– տանում, նախկին Կարսի մարզի համա– նուն գավառում: 1913-ի հունվարի 1-ի տվյալներով ուներ 357 հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ U անասնա– պահությամբ: Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Սո– վետական Հայաստանում:

ԿՈՇԲՈՒԿ (Co§buc) Ջորջե Սեբաստիանի (1866–1918), ռումին բանաստեղծ, հրա– պարակագիր, թարգմանիչ: Ռումինական ակադեմիայի անդամ (1916): Հռչակվել է «Զամֆիրայի հարսանիքը» (1889) պոեմով: Կ–ին համարել են «գյուղացիության բա– նաստեղծ»: Թարգմանել է Հոմերոսի, Վիր– գիլիոսի, Ա. Դանտեի, Ջ. Բայրոնի, Ֆ. Շիլ– լերի և ուրիշների գործերը:

ԿՈՇԵՎՈՅ Օլեգ վասիլեիչ (1926-43), Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին (1941–45) <Երիաասարդ գվարդիա> ընդհատակյա կոմերիտական կազմակեր– պության հիմնադիրներից, Մովետական Միության հերոս (13.9.1943, ետմահու): ՀամԼԿԵՄ անդամ 1942-ից: Կրասնոդոնի օկուպացիայից (1942-ի հուլիս) հետո մաս– նակցել է ընդհատակյա կազմակերպու– թյան ստեղծմանը, դարձել նրա կոմիսարն ու շտաբի անդամը: 1943-ի հունվարին, երբ կազմակերպությունը հայտնաբերվեց, Կ. ձերբակալվեց և գազանաբար խոշտանգ– վելուց հետո՝ գնդակահարվեց: Դիմանկարը տես ՀՍՀ 3-րդ հատորի 589-րդ էջում: 0- Կոշի ԿՈՇԻ (Cauchy) Օգյուստեն Լուի (21.8. 1789, Փարիզ–23.5.1857, Սո), ֆրանսիա– ցի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1816): Ավարտել է Փարիզի Պոլիտեխնի– կական դպրոցը (1807) և Կամուրջների ու ճանապարհների դպրոցը (1810): 1816– 1830-ին դասավանդել է Պոլիտեխնիկա– կան դպրոցում և Կոլեժ դը Ֆրանսում, 1848-ից՝ Փարիզի համալսարանում և Կո– լեժ դը Ֆրանսում: Կ–ի աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթ. ֆիզիկայի տարբեր բնագավառներին: Նրա մաթ. անալիզի դասընթացները՝ հիմ– նըված սահմանի հասկացության համա– կարգված օգտագործման վրա, օրինակ են ծառայել հետագա դասընթացների մեծ մասի համար: Գրանցում Կ. տվել է ֆունկ– ցիայի անընդհատության գաղափարի սահմանումը, զուգամետ շարքերի տե– սության հստակ կառուցումը, ինտեգրա– լի սահմանումը՝ որպես գումարների սահման են: Զարգացրել է անալիտիկ ֆունկցիաների տեսությունը, տվել անա– լիտիկ ֆունկցիայի ինտեգրալային տեսքը (տես Կոշիի ինաեգրաւ), ֆունկցիայի վեր– լուծումը աստիճանային շարքի, մշակել է մնացքների տեսությունը: Դիֆերենցիալ հավասարումների տեսության բնագավա– ռում Կ–ին են պատկանում, այսպես կոչ– ված, Կոշիի խնդրի ձևակերպումը, I կարգի մասնակի ածանցյալներով հավասարում– ների ինտեգրման մեթոդը և լուծման գո– յության հիմնական թեորեմները: Աշխա– տանքներ ունի նաև առաձգականության տեսության, օպտիկայի, երկրաչափության, թվերի տեսության, հանրահաշվի վերա– բերյալ: Քաղ. համոզմունքներով ծայրա– հեղ ռոյալիստ էր, Բուրբոնների կողմնա– կից:

ԿՈՕԻԻ ԻՆՏԵԳՐԱԼ, _Լ f dt տեսքի 2jti J t–z ինտեգրալ, որտեղ f ֆունկցիան հոլոմորֆ է վերջավոր թվով ուղղելի կորերով սահ– մանափակված G Փակ տիրույթում, իսկ ինտեգրումը կատարվում է տիրույթի T եզ– րով դրական ուղղությամբ: Կ. ի. հավասար է f ֆունկցիայի արժեքին z կետում, եթե z-ը գտնվում է G տիրույթում, և զրոյի՝ G-ից դուրս գտնվող կամայական կետում: Այս– պիսով, կամայական հոլոմորֆ ֆունկցիան կարող է վերականգնվել իր հոլոմորֆու– թյան տիրույթի եզրում ընդունած արժեք– ների միջոցով: Կ. ի. առաջին անգամ դի– տարկել է Օ. Կոշին (1831): Ի~Ի ընդհանրացումներն են Կ. կ–ի տիպի ինտեգրալները, դրանք ունեն նույն տեսքը, սակայն T-ն որևէ (ոչ անպայման փակ) ճանապարհ է, իսկ ք(է)-ն որոշված է T-ի վրա: Այս ինտեգրալ– ները դարձյալ որոշում են հոլոմորֆ ֆունկ– ցիաներ, որոնց արժեքները T-ի վրա, ընդհանրապես ասած, տարբերվում են ք(է)-ից ’•tI* •tԽաչատրյան

ԿՈՇԻԻ Ի»ՆԴԻ1 խնդիր, որտեղ պահանջ– վում Է գտնել դիֆերենցիալ հավասարման այնպիսի լուծում, որը բավարարի սկզբնա– կան պայմաններին: Դիֆերենցիաչ հա– վասարումների տեսության հիմնական խնդիրներից Է, առաջին անգամ հանգա– մանորեն հետազոտել Է Օ. Կոշին; Սովո– րական դիֆերենցիալ հավասարումների համար Կ. խ, հետևյալն Է. գտնել y<n>= = f(x, y, y՝,…, y(n~1:’) հավասարման այնպիսի լուծում, որի համար հայտնի են y(x0), y՝(x0)tyn_1(^o) արժեքները: Այս խնդրի լուծման գոյությունը և միակու– թյունը անընդհատ–դիֆերենցելի f-ի հա– մար ապացուցել է Օ. Կոշին, ավելի ընդ– հանուր դեպքերի համար՝ Ռ. Լիպշիցը, Զ. Պեանոն, Է. Պիկարը և այլք: Մասնա– կան ածանցյալներով հավասարումների համար (պարզագույն) Կ. խ. Է՝ գտնել D “u=f(t, xi,…, xn, ս,…, Dku,…) հավա– սարման այնպիսի ս=ս(է, Xi,…, xn) լու– ծում, որի համար է= է0 կետում հայտնի են ս, DJ1,…, D™_1u արժեքները: Այստեղ k=(k0, ki k„), Dk =Dk°D V . • D*n, t 1tn dtd Dt=s5P D*J ~dx՜) * (j = li*»Mn)»ko<m: Կ. խ–ները արդյունք են ֆիզիկայի զանա– զան երևույթների ուսումնասիրություն– ների, որոնցից են, օրինակ, այնպիսի ազատ անվերջ լարի տատանման նկարա– գրությունը, որի համար հայտնի են սկըզբ– նական վիճակը և յուրաքանչյուր կետում սկզբնական արագությունը, անվերջ ձողի մեջ ջերմության տարածման նկարագրու– թյունը, երբ հայտնի է սկզբնական ջերմու– թյունը:

ԿՈՇԻԿ, մարդու հագուսաի մաս. նախա– տեսված է արտաքին վնասակար ազդե– ցություններից ոտքերը պահպանելու հա– մար: Ըստ նշանակման ժամանակակից Կ. լինում է կենցաղային (ամենօրյա, տո– նական, տնային) և հատուկ (սպորտային, օրթոպեդիկ, արտադրական): Կ–ի հար– մարավետությունը որոշվում է նրա ներ– քին չաՓսերով և ձևով, որոնց հիմնա– կան բնութագրերն են համարը և լիքու– թյունը: Համարակալման համակարգում