Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որպես համար ընդունվում է կաղապարի հեաքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (մեկ շտիխը հավասար է 2/3 սմ–ւ): ՍՍՀՄ–ում ընդունված է նաև Կ–ի համարակալման համակարգ, որտեղ որ– պես համար ընդունված է ոտնատակի եր– կարությունը՝ արտահայտված սմ–ով: Կից համարներն իրարից տարբերվում են 0,5 ա/-ով: Ըստ խմբերի և համարների կիրա– ռում են Կ–ի հետեյալ ստորաբաժանումը, փափուճներ՝ 9–10 սմ, հուսարիկներ՝ 10.5–13 սմ, փոքրահասակ երեխաների՝ 13.5–16,5 սմ, մանկական՝ 17–19 սմ, դպրոցահասակ աղջիկների՝ 19,5–21,5 սմ, աղջիկների՝ 19–21,5 սմ, դպրոցահասակ տղաների՝ 19,5–22 սմ, տղաների՝ 22,5– 24,5 սմ, կաէճւնց՝ 21,5–27,5 սմ, տղա– մարդու՝ 24,5–30,5 սմ: Նույն համարի Կ. պետք է ունենա տարբեր լայնական չափսեր, որոնք որոշում են նրա լիքու– թյունը: Կ–ի կոնստրուկտիվ առանձնա– հատկությունները որոշվում են ոտնաթա– թի անատոմա–ֆիզիոլոգիական առանձ– նահատկություններով և աշխատանքի բնույթով: Բացի այդ, կաղապարի պատ– րաստման ժամանակ հաշվի են առնում արտադրական սարքավորման հնարավո– րությունները, գեղագիտական պահանջ– ները, նորաձևությունը: Շարժման ժամա– նակ մարդու ոտնաթաթի երկարությունը մեծանում է 10–12 մմ–ոՎ, ուստի միջա– տակի երկարությունը վերցնում են ոտնա– թաթից երկար (կանանց կենցաղային Կ–ինը՝ 5 մմ–ով, տղամարդու և տղաների Կ–ինը՝ 10 t/ /–ով): Մանկական Կ–ի համար հաշվի են առնում նաև ոտնաթաթի տարե– կան աճը: ժամանակակից Կ. աչքի է ընկ– նում ձևերի, նմուշների, վերջնամշակման և դետալների բազմազանությամբ: Կ–ի երեսի արտաքին դետալների համար օգ– տագործում են բնական կաշի, տեքստիլ նյութեր և արհեստական կաշիներ (տես Կաշի արհեստական)՝, ժամանակակից Կ. պետք է օժտված լինի հիգիենիկ և ֆիզ. հատկությունների ամբողջականությամբ, բավարարի սանիտարական պահանջնե– րը: Ամենօրյա Կ. չպետք է սեղմի ոտնաթաթը, քթամասը պետք է համա– պատասխանի մատների ձևին, ներբանը լինի ճկուն, կրնկամասը՝ ամուր, նեղա– ցումը թույլատրելի է միայն մատն արմատ– ներից սկսած: Անհարմար Կ. մանկական տարիքում խանգարում է ոտնաթաթի նոր– մալ զարգացմանը (կարող է առաջանալ հարթաթաթություն): Երկարատև հագնե– լիս նեղ Կ. կարող է ձևափոխել ոտնաթաթը, սահմանափակել շարժումները հոդերում, խանգարել արյան և ավիշի շրջանառու– թյանը են: Մեծ Կ. առաջացնում է կոշտուկ– ներ և տրորվածություն: Առավել հարմար է լայնակրունկ, չափավոր բարձրությամբ (տղամարդկանց համար՝ 2–3 սմ, կա– նանց համար՝ 2–4 սմ, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար՝ 1– 2 սմ, բարձր տարիքի դպրոցականների համար՝ 2–3 սմ) Կ.: Կարևոր են Կ–ի ջերմապաշտպան հատկությունները, որոնք տարվա տարբեր եղանակներին ապահովում են ոտնաթաթի նորմալ ջեր– մաստիճանը: Առավել հիգիենիկ է կաշվե ներբանով կաշվե Կ., քանի որ այն բավա– կանաչափ դիմացկուն է, օդա– և գոլորշա– թավւանցելի, պլաստիկ: Ձմռան կամ ցուրտ կլիմայի համար նախատեսված Կ–ում օգ– տագործվում է բուրդ, բնական և արհես– տական մորթի, որոշ սինթետիկ նյութեր ևն: Ամառային Կ–ում պետք է ապահովվի բավարար օդափոխանակություն: Սպոր– տային Կ. պետք է բավարարի առանձ– նակի պահանջների: Զբոսաշրջիկների, ալ– պինիստների Կ. պետք է օժտված լինի բարձր ջերմամեկուսիչ և անջրաթափանց հատկություններով, ազատ ձևվածքով: Չմշկորդների Կ. պետք է լինի թեթև, նեղ ներբանով, ռանտով, գեղասահորդների– նը՝ բարձր, թեթև աթլետներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի, քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի: Օրթոպեդիկ Կ. կիրառվում է բուժա– կան նպատակներով՝ ոտքերի ախտաբա– նական փոփոխությունների դեպքում: Այն օժանդակում է ստորին ծայրանդամնե– րի սկզբնական անկայուն ձևափոխու– Բրոնզեդ արյան կոշկաաիպ կավանոթներ. 1,2. Քաջարանից, 3. Դավիթ Բեկից (Ղաւիանի շրշան) թյ անների ուղղմանը, կանխարգելում դը– րանց առաջընթացը ևն (տես Օրթոպեդիկ կոշիկ): Արտադրական Կ. ծառա– յում է ոտքերը պրոֆեսիոնալ վնասակա– րությունից պաշտպանելու համար: Տաք արտադրամասերի աշխատանքային Կ. պատրաստվում է հեշտությամբ հանվող, երեսի առաջամասում թեք կտրվածքով ճտքակոշիկների կամ կիսաճտքակոշիկ– ների տեսքով, երեսը՝ ջերմակայուն յուխ– տից կամ կիրզայից, ներբանը՝ թաղիքե միջատակով ջերմակայուն ռետինից: Վթա– րային իրավիճակների դեպքում օգտա– գործում են ասբեստից պատրաստված հրահեստ աստառով պաշտպանական սրունքակալներ: Ոտքերը խոնավությունից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե կամ կաշվե, ցրտից պաշտպանելու համար՝ մորթե, թաղիքե, բրդե Կ.: էլեկ– տրական հոսանքից պաշտպանելու հա– մար կիրառում են դիէլեկտրիկ ճտքակոշիկ– ներ կամ երկարաճիտ կրկնակոշիկներ: Քիմ. նյութերից պաշտպանելու համար օգտագործում են հատուկ ռետինե ճտքա– կոշիկներ, որոնք օգտագործվելուց հետո չեզոքացվում են և լվացվում ջրով: Մեխա– նիկական վնասվածքներից պաշտպանե– լու համար Կ. պատրաստում են ներքին կամ արտաքին մետաղական քթամասե– րով: Ռադիոակտիվ նյութերից պաշտպա– նելու համար օգտագործում են ռետինե ճտքակոշիկներ, ռետինե և պլաստիկ բա– խիլներ: Հայկական լեռնաշխարհի հնավայրե– րում (Դավիթ Բեկ, Քաջարան ևն) հայտնա– բերված ճտքավոր կոշիկաձև խեցանոթ– ները հիմք են տալիս ենթադրելու, որ Կ. գործածվել է դեռևս ուշ բրոնզի դարում և ուրարտ. շրջանում: Մատենագրական տեղեկությունների համաձայն (Փավստոս Բուզանդ, Մովսես Ի^որենացի ևն) պարսից և հայ թագավորները հագել են զույգ, իսկ նրանց մերձավոր նախարարները՝ մեկական կարմիր Կ., իբրև մեծագույն պատվի նշան: Նման Կ. են կրել նաև բյու– գանդական սատրապները VI դ.: Միջնա– դարյան Հայաստանում հարսները հագեւ են արծաթապատ Կ–ներ (հիշատակված է, որ Թալինում 360 հարսներ եկեղեցի էին գնում արծաթե Կ–ներ հագած): Թովմա Արծրունու վկայությամբ (IX դ. կես) Խութ գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար հնարել էին փայտից Կ–ներ: Հա– յաստանում մինչև XX դ. սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կա– րած կամ գործած Կ–ներ: Կ. կարել են հիմնականում կաշվից, գործել՝ մազե, բրդե, բամբակե թելերից: Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատաս– խանող Կ.: Կանայք և տղամարդիկ հա– վասարապես հագել են չմոշկ, սոլ, կոն– տուրա, յամանի, չուստ, բաշմակ, նալիկ, քոշ, մաշիկ, տրեխ, մաս–բաբուճ, երկա– րաճիտ և գործած Կ–ներ: Սկսած XIX դ. վերջից, կապված Կ–ի արդյունաբերու– թյան արտադրության հետ, տնայնագոր– ծական եղանակով պատրաստված Կ. աս– տիճանաբար վերանում է՝ առանձին վայ– րերում պահպանվելով մինչև 1950-ական թթ.: «Կ.» բառը վաղ միջնադարում գոր– ծածվել է նաև աշխատավարձի իմաստով: Գրկ.Պ ո ղ ո ս յ ա ն Հ.Վ., Կաշի–կոշկեղեն ապրանքների ապրանքագիտություն, Ե., 1970: 3 H 6 h h 10. Ո,, KoHCTpynpOBaHHe H3^ejIHH H3 kojkh, 2 H3£., M., 1966; A p m a r a h a h A.C., OdyBb ApeBHeii ApMeHHH, E., 1978, Հ. Պողոսյան,, Ն. ԼԼՎագյան

ԿՈՇԻՑԵ (Kosice), քաղաք Չեխոսլովա– կիայում, Ալովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում: Արևելյան Ալովա– կիա մարզի վարչական կենտրոնն է: 163,5 հզ. բն. (1979): Ունի համալսարան, թան– գարան: Պահպանվել են ճարտ. հուշար– ձաններ (XIV–x Vim.):

ԿՈՇԻՏԵԻ ԾՐԱԳԻՐ, չեխերի և սլովակների Ազգային ճակատի առաջին կառավարու– թյան ծրագիրը, մշակել է Չեխոսլովակիա– յի կոմկուսակցությունը: Հռչակվել է 1945-ի ապրիլի 5-ին, Կոշիցե քաղաքում: Նախատեսում էր Չեխոսլովակիայի՝ որ– պես իրավահավասար երկու ժողովուրդ– ների՝ չեխերի ու սլովակների ժողովրդա– դեմոկրատական պետության զարգա– ցումը, Անդրկարպատյան Ուկրաինայի հարցի լուծումը նրա բնակչության կամքի համաձայն, տեղերում հաստատում ժողո– վըրդի ընտրած Ազգային կոմիտեների իշ– խանություն, աշխատավորությանը լայն դեմոկրատական ազատություններ վերա– պահում, արգելում ֆաշիստական և պրո– ֆաշիստական կուսակցությունները: Ըստ