Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կ. ծ–ի գերմ. ու հունգ. սեփականատերերի և կոլլաբորացիոնիստների ունեցվածքը վերցվում էր, հողը բաժանվում հողազուրկ U սակավահող գյուղացիներին: Արտաքին քաղաքականության հարցում Կ. ծ. umui- ջադրել է ռազմ., քաղ., տնտ. և կուլտու– րական բնագավառներում անխախտ միու– թյուն և համագործակցություն ՍՍՀՄ–ի հետ: ԿՈՇ ԿԱՐ, ո շ ք ա ր, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղիի գավառում: 1909-ին ուներ 15 տուն (105 անձ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Նիկողայոս): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին:

ԿՈՇՁԻ (ուզբ.՝ հողագործ), աշխատավոր դեհկանների մասսայական կազմակեր– պություն Թուրքեստանի ԻՄՍՀ–ում (նրա սահմանազատումից հետո՝ Միշին Ասիա– յի հանրապետություններում և Ղազախ– ստանում): Ստեղծվել է ի զարգացումն նախկին չքավորական կոմիտեների: Կ. ներգրավում էր ոչ միայն չքավոր գյուղա– ցիներին, այլև միջակներին: Մասսայական կոլեկտիվացումով Կ–ի ֆունկցիաները սպառվեցին, 1929–30-ին նրա միություն– ները վերափոխվեցին չքավորական խըմ– բերի: Կ ՈՇՏՈՏԱՆՏ Խաչատուր Մեդրակի [13(26).9.1900, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–2.4.1961, Մոսկվա], հայ սո– վետական ֆիզիոլոգ, ՍՍՀՄ ԳԱ թղթ. անդամ (1939), Հայկական ՍՍՀ ԳԱ ակա– դեմիկոս (1943): ԱՄԿԿ անդամ 1927-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1927-ին), աշխատել կենդանիների ֆի– զիոլոգիայի ամբիոնում (1930-ից՝ պրո– ֆեսոր, 1943-ից՝ ամբիոնի վարիչ): 1936-ից ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Ա. Սեերցովի անվ. կենդանիների մորֆոլոգիայի ինստ–ի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բաժինը, 1946–53-ին՝ ՍՍՀՄ ԳԱ բնագիտության պատմության ինստ–ը: Կ–ի գիտահետա– զոտական և փորձառական աշխատանք– ները վերաբերում են ֆունկցիաների էվո– լյուցիայի հարցերին և ամփոփված են «Համեմատական ֆիզիոլոգիայի հիմունք– ներ» երկհատորյակում (հ. 1, 1940, հ. 2, 1957): Զբաղվել է նյարդային համակար– գության առաջացման և զարգացման հար– ցերով, որի արդյունքն է նրա առաջարկած նյարդային գրգռման էնզիմաքիմիական հիպոթեզը: Ըստ Կ–ի, դրդումը դիտվում է որպես կենսաքիմիական, էնզիմաքիմիա– կան պրոցես: «Սպիտակուցային մարմին– ներ, նյութափոխանակություն և նյարդա– յին կարգավորում» (1951) մենագրության համար Կ. արժանացել է Մ. Լոմոնոսովի անվ. մրցանակի: 1946-ին գրել է «Ուրվա– գծեր Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատ– մության» մենագրությունը, որի համար շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1947): Կ. աշխատել է որպես ՀՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկտոր (1942– 1945) և կենսաբանական բաժանմունքի գիտնական քարտուղար: Եղել է ՍՍՀՄ II գումարման Գերագույն սովետի դեպու– տատ: Ընտրվել է Հունգարիայի ԳԱ պատ– Ի». Ս. Կոշտոյանց Լ. Կոշուտ վավոր ակադեմիկոս, Պրագայի Կարլովի համալսարանի պատվավոր դոկտոր: Պար– գևատրվել է Լենինի շքանշանով:

ԿՈՇՏՈՒԹՅՈՒՆ, մարմնի կամ կոնստրուկ– ցիայի դեֆորմացիայի առաջացմանը դի– մադրելու հատկություն: Պարզ դեֆորմա– ցիաների դեպքում, Հուկի օրենքի սահ– մաններում, Կ. որոշվում է որպես առաձ– գականության մոդուլի (E կամ G) և տար– րի լայնական հատվածքի այս կամ այն երկրաչափական բնութագրի արտադըր– յալ: Մասնավորապես, ձգման–սեղմման դեպքում Կ. հավասար է EF-ի, ոլորման դեպքում՝ GF-ի, ծռման դեպքում՝ EI-ի ևն, որտեղ I-ն իներցիայի առանցքային մոմենտն է, F-ը՝ լայնական հատվածքի մակերեսը:

ԿՈՇՏՈՒԿ, մ ա զ ո լ, մաշկի վերին (եղ– ջերային) շերտի պինդ գերաճումներ: Դեղ– նավուն հանգույցներ են, որոնք սեպաձև խրվում են մաշկի հաստության մեջ: Առա– վել հաճախ առաջանում է ոտնաթաթի մատերի, երբեմն՝ ներբանների, ձեռքերի ափերի վրա և մարմնի ճնշման ու շփման ենթակա այլ հատվածներում: Սովորա– բար ցավոտ է: Բ ու ժ ու մ ը. տաք լոգ– նոցներ, մազոլային հեղուկի օգտագոր– ծում, երբեմն՝ վիրաբուժական միջամը– տություն՝ Կ–ի հեռացում:

ԿՈՇՈՒՏ (Kossuth) Լայոշ (1802–1894), Հունգարիայի քաղաքական և պետական գործիչ, 1848–49-ի հունգ. հեղափոխու– թյան (տես Հունգարական րուրժուական հեղափոխություն 1848–1849) ղեկավար: Մասնագիտությամբ փաստաբան: 1837– 1840-ին բանտարկվել է հեղափոխական հակամիապետական գործունեության հա– մար: 1841–44-ին հրատարակել է լրա– գիր, որը հանդես էր գալիս Հաբսբուրգնե– րի միապետական լծի դեմ: 1848-ին Պետա– կան ժողովում (ուր ղեկավարում էր օպո– զիցիան) առաջարկել է մտցնել սահմանա– դրություն, ստեղծել անկախ հունգ. կառա– վարություն, հաստատել քաղաքացիական ազատություններ: Եղել է առաջին հունգ. կառավարության ֆինանսների մինիստր: Նախաձեռնել է հունգ. ազգային բանակի ստեղծումը: 1849-ին ընտրվել է Հունգա– րիայի վարչապետ–նախագահ: Լինելով մի– ջին ազնվականության շահերի արտահայ– տիչը՝ Կ. դեմ էր գյուղացիներին հող տա– լուն, պաշտպանում էր գյուղացիական շար– ժումները ճնշելու քաղաքականությունը: 1849-ի օգոստոսին, երբ դեռ շարունակ– վում էր հունգ. հեղափոխությունը, Կ. իշ– խանությունը հանձնել է հունգ. բանակի հրամանատար Գյորգեին և վտարանդվել: Ավստ. կառավարությունը նրան հեռակա դատապարտել է մահվան: 1859-ին Կ–ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հունգ. լեգեոն, որը Զ. Գարիբալդիի զոր– քերի կազմում կռվել է ավստ. լծից Հյու– սիսային Իտալիայի ազատագրման հա– մար: 1867-ին Կ–ին ներում է շնորհվել, սակայն նա հրաժարվել է վերադառնալ Հունգարիա: ՀԺՀ–ում սահմանվել է Կ–ի անվան պետ. մրցանակ:

ԿՈՇՔԻԼԻՍԵ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, նախկին Կարսի մարզի Կաղզվա– նի գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալ– ներով ուներ 590 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապա– հությամբ: Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում:

ԿՈՈՆԵՆ Ալիսա Գեորգիևնա (1889–1968), ռուս սովետական դերասանուհի: ՌՍՖՍՀ ժող. արտիստուհի (1935): Ա. Ցա. Թաի– րովի կինը: Ավարտել է Մոսկվայի Գեղար– վեստական թատրոնի դպրոցը և 1905– 1913-ին խաղացել ՄԳԱԹ–ում: 1914–49-ին եղել է Կամերային թատրոնի առաջատար դերասանուհին: Կ–ի և Ա. Թաիրովի ստեղ– ծագործական համագործակցությունը որոշիչ է այդ թատրոնի գաղափարա–գե– ղարվեստական ուղղության համար: Հըռ– չակվել է իբրև ողբերգակ դերասանուհի: Լավագույն դերակատարումներից են՝ Ադ– րիան Լեկուվրյոր (Սկրիբի և Լգուվեի «Ադ– րիան Լեկուվրյոր»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), կոմիսար (Վիշնևսկու «Լավա– տեսական ողբերգություն»): 1953-ին Վ. Ակսեոնովի խմբի հետ գրական–երա– ժըշտական ծրագրով (Հ. Իբսենի «Պեր Գյունտ») այցելել է Երևան: 1975-ին Մոսկ– վայում հրատարակվել է Կ–ի «Կյանքի էջեր» (ռուս.) գիրքը:

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԱՌԵՎՏՈՒՐ, տես Աոեաուր:

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Սոցիաչիսաական սեփականություն:

ԿՈՈՊԵՐԱՑԻԱ (լատ. cooperatio – հա– մագործակցություն), 1. աշխատանքի կազ– մակերպման ձև, երբ բազմաթիվ մարդիկ համատեղ կատարում են աշխատանքի միևնույն կամ տարբեր, բայց փոխկապ– ված պրոցեսներ (տես Աշխատանքի կոոպե– րացիա): 2. Բանվորների, ծառայողների, մանր արտադրողների, այդ թվում՝ գյու– ղացիների ինքնագործ կամավոր միավո– րումներ, որ ստեղծվում են տնտեսական գործունեության տարբեր բնագավառնե– րում ընդհանուր նպատակների հասնելու համար: Կոոպերատիվ միավորումների հիմնական ձևերն են՝ սպառողական կոո– պերացիան, բնակարանայինը (տես Բնա– կարանա՛շինարարական կոոպերատիվ), գյուղատնտեսական կոոպերացիան, ար– տադրական կոոպերատիվը (գյուղատնտե– սության մեջ), արհեստագործական, վար– կային, վաճառահանման, մատակարար– ման կոոպերացիաները: Արտադրական կոոպերա– տիվը (գյուղատնտեսության մեջ) հողի համատեղ մշակման, մեքենաների օգտա– գործման կամ գյուղատնտ. արտադրանքի թողարկման համար գյուղական արտա– դրողների միավորում է, որը հիմնվում է արտադրամիջոցների մասնակի կամ լրիվ հանրայնացման վրա: Կապիտալիստս!-