Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կապես Թիֆլիս: Հայ գաղթականներին օգնելու նպատակով բժիշկ Բ. Նավասարդ– յանը 1880-ին «Մշակ» թերթում բանիցս հանդես է գալիս հայոց բարեգործական ընկերություն ստեղծելու առաջարկու– թյամբ: Նրա նախաձեռնությամբ, Դ. Սուն– դուկյանի գործուն մասնակցությամբ, Դ. Արծրունու թատրոնում քննարկվեց բա– րեգործական ընկերության կանոնադրու– թյան նախագիծը (խմբագրել է իրավաբան Ս. Արծրունին): Ընկերությունը պետք է լուսավորություն տարածեր, նյութապես օգներ Կովկասի և Արևմտյան Հայաստանի հայությանը, ունենար իր մասնաճյուղերը բոլոր հայա– շատ վայրերում: Կովկասի փոխարքան զգալով, որ ընկերությունը, բացի մշակու– թային և լուսավորական գործունեությու– նից, կարող է հետապնդել քաղաքական նպատակներ, մերժեց այդ կանոնադրու– թյունը և առաջարկեց ընկերության գործու– նեությունը սահմանափակել միայն Կով– կասով: 1881-ի հոկտ. 6-ին հաստատվեց ընկերության կանոնադրությունը (այն հրապարակվեց «KaBKa3» թերթի 1881-ի հոկտ. 16-ի համարում): Կ. հ. բ. ը–յան պաշտոնական բացումը տեղի ունեցավ Դ. Արծրունու թատրոնում: Ընկերությունը ղեկավարում էին խորհուրդը և տեղական վարչությունը: 1899-ին այն ուներ 21 մաս– նաճյուղ (Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխա– յում, Շուշիում, վլադիկավկազում, Քութա– յիսում, Դերբենդում և այլուր): Ընկերու– թյան մեջ ընդգրկվել էին հայ նշանավոր մտավորակէսններ՝ գրողներ, հրապարա– կախոսներ, իրավաբաններ, նկարիչներ, երաժիշտներ, բժիշկներ ևն: Կ. հ. բ. ը. նյութական օգնություն է ցույց տվել հայ գրողներին, արվեստագետներին, ուսու– ցիչներին, որբերին, այրիներին, բնական աղետներից տուժածներին, գաղթական– ներին, թոշակավորել Եվրոպայի և Ռու– սաստանի համալսարանների, Ներսիս– յան դպրոցի, Դևորգյան ճեմարանի կա– րիքավոր սովորողներին, կազմակերպել հանդիսավոր երեկոներ, ցերեկույթներ, հայ գործիչների տարելիցներ, պարահան– դեսներ, որոնցից գոյացած գումարները ծախսվել են ընկերության կարիքների հա– մար: Կ. հ. բ. ը–յան պատվավոր նախագահ Բ. Նավասարդյանը մեծ տեղ է հատկացրել նաև առողջապահությանը: Կազմակեր– պել է հրապարակային դասախոսություն– ներ, սանիտարական խմբեր՝ համաճա– րակի դեմ պայքարելու համար, դեղորայ– քով օգնել հիվանդներին, բացել հիվան– դանոցներ: Ընկերությունը 1885-ին Դո– րիում բացել է աշակերտական հանրակա– ցարան, 1898-ին Ալեքսանդրապոլում և 1899-ին ԿաղզվանոււՒ կարուձևի արհես– տանոցներ: Ընկերությունը մինչև XIX դ. վերջը իր հաշվին պահել է 100-ից ավելի դպրոց, գրադարան–ընթերցարաններ: 1894-ին Թիֆլիսում բացված գրադարան–ընթեր– ցարանն ուներ 6257 գիրք: 1893–99-ին Թիֆլիսում, Ախալցխայում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում բացել է ուսուցչական դասընթացներ: 1898-ին Սմբատ Շահազիզի օժանդակությամբ ըն– կերության մեջ հիմնվում է Աբովյան– Նազարյան գրական ֆոնդը: Իր գործու– նեության մասին Կ. հ. բ. ը. ամեն տարի Կովկասի փոխարքային ներկայացնում էր հաշվետվություն: 1899-ի հուլիսի 6-ին հրապարակվեց Կ. հ. բ. ը–յան նոր կա– նոնադրություն, որի համաձայն ընկե– րությունը զրկվում էր մասնաճյուղեր ունենալու իրավունքից և վերածվում սոսկ «Թիֆլիսի հայոց բարեգործական ըն– կերության»: «Պետական վերահսկողու– թյուն հաստատելու համար», նոր կանոնա– դրությամբ, ընկերությունը գործնական գրագրությունը վարելու էր ռուսերեն լեզ– վով, արգելվում էր զբաղվել լուսավորա– կան–կրթական գործով (դպրոց, գրադա– րան, ընթերցարան պահելը ևն): 1899– 1908-ին ընկերությունը զբաղվել է հիմնա– կանում աղքատախնամ գործունեությամբ: 1902-ին բացել է որբանոց, ծերանոց, ձրի և էժանագին ճաշարաններ: 1908-ի հուն– վարին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոն– ցով–Դաշկովը հաստատել է ընկերության նոր կանոնադրություն, որով նորից վե– րականգնվել են Կ. հ. բ. ը–յան նախկին իրավունքները: 1911-ին Կ. հ. բ. ը. ուներ 45 տեղական բաժանմունք՝ 236 800 ռ. նյու– թական կարողությամբ: Ընկերությունը պահում էր 140 դպրոց, հրատարակում հայերեն գրքեր (այդ թվում՝ անվճար դա– սագրքեր): 1910-ին Կ. հ. բ. ը. կազմակեր– պել է Արևմտյան Հայաստանից փախած հայերի վերադարձը հայրենի բնակավայ– րեր, որտեղ կազմակերպել է արհեստների դասընթացներ, ջուլհականոցներ, փոքրիկ դեղատներ ևն: Անբերրի և երաշտ տարի– ներին նյութապես օգնել է Անդրկովկասի հայ գյուղացիներին: Ընկերության տպա– րանի հրատարակած գրքերը (այդ թվում՝ անվճար դասագրքերը) նպաստել են հա– յերի ազգային զարթոնքին, մշակույթի զարգացմանը: 1911-ին հանդիսավոր պայ– մաններում նշվել է Կ. հ, բ. ը–յան 30-ամյա– կը: Կ. հ. բ. ը. բեղմնավոր գործունեություն է ծավալել առաջին համաշխարհային պա– տերազմի ժամանակ և դրանից հետո: Արևմտյան Հայաստանում նպաստել է ռուս, բանակի հաջողությանը, նյութա– կան օգնություն ցույց տվել նրան, հավա– քագրել կամավորներ: 1915-ի Մեծ եղեռ– նից փրկված հայ գաղթականներին օգնե– լու համար ընկերությանը կից ստեղծվել է կոմիտե, որը նրանց ապաստան է տվել, ապահովել սննդով, բացել դըպ– րոցներ, 11 հիվանդանոց, որբանոց–ման– կատներ, սանիտարական կետեր, դե– ղատներ, զբաղվել պարենամթերքի հայ– թայթմամբ, հայ գերիների փրկագնմամբ: 1916-ին ընկերությունը հրատարակել է «Համբավաբեր» շաբաթաթերթը: Ընկե– րությունն իր միջոցներով օգնել է մյուս բարեգործական միություններին, Թիֆ– լիսի բարեկարգմանը և որոշ չափով՝ վրացի ու ադրբեջանցի կարիքավորներին: Վրաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, 1921-ի մարտի 2-ին Կ. հ. բ. ը–յան վարչության որոշմամբ ընկե– րության ամբողջ գույքը դրվել է Հայկա– կան ՍՍՀ–ի իրավասության տակ: Գրկ. Լ հո, Երեսնամյակ Հայոց բարեգոր– ծական ընկերության Կովկասում (1881 – 1911), Թ., 1911: Գ.Սաբգպան

ԿՈՎԿԱՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1942–1943, Հայ– րենական մեծ պատերազմի (1941–45) խոշորագույն ճակատամարտերից, որն ընդգրկել է սովետական զորքերի պաշտ– պանական (1942-ի հուլիսից 1943-ի հուն– վար) և հարձակողական (1943-ի հուն– վար – 1943-ի հոկտեմբեր) մի շարք մար– տեր Դոն գետի և Մեծ Կովկասի նախալեռ– ների միջև: Դերմանա–ֆաշիստ. հրամանա– տարությունը նախատեսում էր շրջապա– տել և ջախջախել Հարավային ռազմա– ճակատի զորքերը Ռոստովից հվ. և հվ–արլ., գրավել Հս. Կովկասը, ապա շըր– ջանցել Կովկասյան գլխ. լեռնաշղթան արմ–ից (գրավելով Նովոռոսիյսկն ու Տուապսեն) և արլ–ից (գրավելով Դրոզնու և Բաքվի նավթային շրջանները), միաժա– մանակ հաղթահարելով լեռնաշղթան կենար, մասում (լեռնանցքներով)՝ դուրս գալ Անդրկովկաս, անմիջական կապ հաս– տատել սովետական սահմանում տեղա– բաշխված թուրք, բանակի (26 դիվիզիա) հետ և նախադրյալներ ստեղծել Մերձա– վոր ու Միջին Արևելք ներխուժելու համար: Հակառակորդն առանձնացրել էր բանակ– ների «Ա» խումբը (167 հզ. զինվոր, 1130 տանկ, 4540 հրանոթ և ականանետ, 1000 ինքնաթիռ), որը զգալիորեն գերազանցում էր այդ շրջանում կենտրոնացած սովեաա– կան զորքերին: Վերջիններիս խնդիրն էր՝ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, հյուծել նրան համառ պաշտպանական մարտերում և պայմաններ ստեղծել վճռա– կան հակահարձակման համար: Հարձակ– ման սկզբում սովետական զորքերը հար– կադրված նահանջում էին: Հակառակոր– դին դիմադրում էին Հարավային և Հս– կովկասյան միացյալ ռազմաճակատների զորքերը (հրամ.՝ Սովետական Միության մարշալ Ս. Բուդյոննի), Սևծովյան նավա– տորմը (հրամ.՝ փոխծովակալ Ֆ. Օկւոյա– բրսկի) և Ազովի ռազմ, նավատորմիկը (հրամ.՝ դերծովակալ Ս. Դորշկով): Ան– դըրկովկասյան ռազմաճակատը (հրամ.՝ բանակի գեներալ Ի. Տյուլենև) առաջա– դրանք ստացավ կազմակերպել պաշտպա– նությունը Թերեք գետի և Մեծ Կովկասի Վոդորազդելնի լեռնաշղթ. լեռնանցքների սահմանագծով: Դերմ. զորքերի արագ առաջխաղացումն ու շրջապատման վտան– գը սովետական հրամանատարությանը ստիպեցին զորքերը ետ քաշել դեպի Կու– բան գետը, ապա Մեծ Կովկասի արմ. լեռ– նանցքներով անցնող սահմանագիծը: Սո– վետական զորքերին հրաման տրվեց փա– կել Դրոզնու ուղղությունը: 1942-ի օգոս– տոս–դեկտեմբերի ընթացքում բարդ իրա– դրության մեջ սովետական զորքերը ժամա– նակավորապես թողեցին Հս. Կովկասի մի շարք շրջաններ: Նոյեմբերին հակառա– կորդն անցավ պաշտպանության: Կովկա– սի հերոս պաշտպանների դիմադրությու– նը ձախողեց թշնամու պլանները և մեծ կորուստներ պատճառեց նրան՝ հնարա– վորություն չտալով 1942-ի նոյեմբերին այղ ^ւժերըքտեղափոխել Ստալինգրադի շըր– ՝քանը, որտեղ սկսվել էր սովետական զոր– քերի հակահարձակումը: Ստալինգրադի ճակատամարտում գերմ. զորքերի ջախ– ջախումը և Հարավային ռազմաճակատի զորքերի ընդհանուր հարձակումը Ռոս– տովի ուղղությամբ հակառակորդին ստի–