«Լոնդոն ֆիլմս» բաժնետիրական ֆիր– ման, որը նպաստել է անգլիական կինո– արվեստի բեմադրական կուլտուրայի բարձրացմանը: Կինոնկարներից են՝ «Ռեմբրանդ»-ը (1936), «Լեդի Համիլ– տոն»-ը (1941):
ԿՈՐԴԵԲԱԼԵՏ (ֆրանս. corps de ballet < < corps – անձնակազմ U ballet – բա– լետ), օպերա–բալետային թատրոնում խմբական ու մասսայական պարեր կատա– րող պարողների U պարուհիների կոլեկ– տիվ: Սովետական բալետում մասսայա– կան տեսարանների կարևորումը նպաս– տել է ներկայացման մեջ Կ–ի դերի ուժե– ղացմանն ու վերաիմաստավորմանը:
ԿՈՐԴԵԼԻԵՐՆԵՐ (Cordeliers), Ֆրանսիա– կան մեծ հեղափոխության ժամանակա– շրջանի քաղաքական ակումբի անդամներ (պաշտոնական անվանումն էր «Մարդու և քաղաքացու իրավունքների ընկերու– թյուն»): Կ. են կոչվել իրենց նիստերի տե– ղավայրի (ֆրանցիսկյան կորդելիերների մենաստանի) անունով: Ակումբը հիմնվել է 1790-ին: Առավել ազդեցիկ էին ակումբի ձախ ուղղության դեմոկրատները: Ակում– բի անդամներն էին ժ. Պ. Մարատը, ժ. Դանտոնը, Կ. Դեմուլենը, ժ. Ռ. էբերը, Ա. Մոմորոն և ուրիշներ: 1792-ի օգոստ. 10-ի ժող. ապստամբությունից հետո Կ. ակտիվորեն մասնակցեցին ժիրոնդիստնե– րի դեմ պայքարին: 1793–94-ի վերջին Կ–ի ակումբը ձախ յակոբինյանների՝ էբեր– տիստների կենտրոնն էր, որի ջախջախու– մից (1794-ի մարտ) հետո դադարեց գոր– ծել:
ԿՈՐԴԻԱՄԻՆ, կորամին, նիկ rn- մի դ, դեղանյութ: Կենտրոնական նյար– դային համակարգի խթանիչ, գրգռում է շնչառությունը և բարձրացնում սիրտ– անոթային համակարգի տոնուսը: Նիկո– տինաթթվի դիէթիլամիդի 25%-անոց լու– ծույթ է: Օգտագործում են ներքին ընդուն– ման համար (կաթիլներով), ենթամաշկա– յին և ներերակային ներարկմամբ՝ սըր– տի թուլության, շնչառության թուլաց– ման, շնչահեղձության, թունավորումների և շոկային վիճակի դեպքերում:
ԿՈՐԴԻԼԻԵՐԱՆԵՐ (իսպ. Cordilleras, բա– ռացի՝ լեռնաշղթաներ), երկրագնդի ամե– նաերկար լեռնային համակարգը: Ձգվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա– ների արմ–ում, ավելի քան 18 հզ. կմ եր– կարությամբ, հս. լայնության 66°–ից մին– չև հվ. լայնության 56°-ը՝ առաջացնելով հսկա պատնեշ մայր ցամաքների արլ. հար– թավայրերի և Խաղաղ օվկիանոսի մեր՝ ձավւնյա շրջանների միջև: Զրբաժան է Ատլանտյան և խաղաղ օվկիանոսների ավազանների միջև: Բարձրությամբ զի– ջում են Հիմալայներին և Կենտրոնական Ասիայի լեռնային համակարգերին: Առա– վել բարձր գագաթներն են՝ Մաք Կինլին (6193 մ, Ալյասկայում), Ակոնկագուան (6960 մ, Արգենտինայում): Կ. Հյուսիսային Ամերիկայում ունեն մինչև 1600 կմ, Հա– րավային Ամերիկայում՝ մինչև 900 կմ լայնություն: Բաղկացած են բազմաթիվ զուգահեռ լեռնաշղթաներից, որոնք պար– փակում են ներքին սարավանդները, սա– րահարթերը (Ցուկոն, Ֆրեյզեր, Կոլորա– դո, Պունա ևն) և բարձրավանդակները (Մեծ Ավազան, Մեքսիկական, Պերուական Կենտրոնաանդյան): Կ–ի լեռնակազմա– կան պրոցեսները սկսվել են Հյուսիսային Ամերիկայում յուրայի, Հարավային Ամե– րիկայում (որտեղ մեծ մասնակցություն ունեն պալեոզոյան դարաշրջանի հերցին– յան ծալքավորման կառուցվածքները)՝ կավճի դարաշրջաններում, ակտիվացել են կայնոզոյում և շարունակվում են այժմ (առավելապես խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանում): Կ–ում կա մոտ 80 գործող հրաբուխ: Առավել ակտիվ են Կատ– մայը, Լասեն Պիկը և Չիլիի հրաբուխները: Ռելիեֆի ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել նաև անթրոպոգենի սառ– ցապատումը՝ հատկապես հս. լայնության 44°-ից հս. և հվ. լայնության 40°-ից հվ.: Կ–ում կան պղնձի, կապարի, ցինկի, մոլիբ– դենի, վոլֆրամի, ոսկու, արծաթի, պլա– տինի, անագի և այլ օգտակար հանածո– ների նշանակալի պաշարներ: Կ. ընդգըր– կում են բոլոր աշխարհագրական գոտի– ները (բացառությամբ անտարկտիկակա– նի և մերձանտարկտիկականի): Աշխար– հագրական լայնության, վայրի բարձրու– թյան և լանջերի դիրքադրության համե– մատ կլիման խիստ բազմազան է: Եզրա– յին լեռների արմ. լանջերը մերձարկտի– կական ու բարեխառն, արլ. լանջերը մերձ– հասարակածային ու հասարակածային գոտիներում ունեն խոնավ կլիմա և ծածկ– ված են խիտ անտառներով: Ներքին սա– րահարթերն ունեն ցամաքային, մերձ– արևադարձային և արևադարձային գոտի– ներում՝ բացառիկ չոր կլիմա: Մարա– հարթերի, ներքին իջվածքների ու լեռ– նալանջերի զգալի մասը (գլխավորապես արևադարձային գոտիներում) զբաղեց– նում են տաՓաստանները, կիսաանա– պատներն ու անապատները: Բարեխառն լայնություններում տարածված են փշա– տերև (հս–ում) և խառն անտառները (հվ–ում): Հասարակածային, մերձհասա– րակածային և մերձարևադարձային գո– աիների խոնավ լեռնալանջերին արտա– հայտված է հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականությունը՝ հիլեանե– րից մինչև հավերժական ձյունը: Ձյան սահ– մանը Ալյասկայում և Հրո երկրում գտնը– վում է 500–700 մ, Բոլիվիայում և Պե– րուում՝ 60f00–6500 մ բարձրություններում: Կ. բաժանվում են 2 մասի. Հ յ ու ս ի ս ա– յին Ամերիկայի Կ. և Հարա– վային Ամերիկայի Կ. կամ Ան– դեր: Հյուսիսային Ամերիկայի Կ. ձգվում են խաղաղօվկիանոսյան ծովափով ավելի քան 7000 կմ երկարությամբ և ունեն 800 կմ–ւց (Կանադայում) 1600 կմ (ԱՄՆ–ում) լայնություն: Հվ–ում սահմա– նափակվում են Հյուսիսային Ամերիկան Կենտրոնական Ամերիկայից բաժանող Բալսասի տեկտոնական հովտով: Կենտ– րոնական Ամերիկայում Կ. ցածրանում և երկատվում են: Մի ճյուղն անցնում է Ան– տիլյան կղզիներ, մյուսը Պանամայի պա– րանոցով՝ Հարավային Ամերիկա և միա– նում Անդերին: Հյուսիսային Ամերիկա– յում Կ, բաժանվում են արլ., ներքին և արմ. գոտիների: Արևելյան կամ ժայռոտ լեռների գոտին (Բրուքսի, Մակենզի, ժայռոտ, Արևելյան Միեռա Մադրե լեռնաշղթաներ) զանգվա– ծային բարձր լեռնաշղթաների շարք է, որն արլ–ում կտրուկ իջնում է դեպի Արկ– տիկական և Մեծ հարթավայրերի նախա– լեռնային սարավանդները, արմ–ում սահ– մանափակվում տեկտոնական խոր իջ– վածքներով («ժայռոտ լեռների փոս») կամ գետերի (Ռիո Գրանդե) հովիտներով: Կանադայում և ԱՄՆ–ում, մինչև հս. լայ– նության 32°-ը, ձգվում են բուն ժայռոտ չեռները: Ներքին գոտին կամ ներքին սարավանդների ու բարձրավանդակների գո– տին տարածվում է արլ. ու արմ. գոտինե– րի միջև և ընդգրկում է Ցուկոն, Մտիկին, Ֆրեյզեր, Կոլորադոյի, Կոլումբիական, Մեծ ավազանի սարավանդները, Մեքսի– կական բարձրավանդակը: Ալյասկայում այդ գոտու մեջ են մտնում տեկտոնական ընդարձակ իջվածքներ: Արևմտյան գոտին կազմված է առավել բարձր լեռնաշղթաներից և միջլեռնային գոգավո– րություններից: Այդ գոտու մեջ են մըտ– նում Ալյասկայի լեռնաշղթան (Մաք Կինլի լեռ, 6193 մ), Ալեության հրաբխային կըղ– զիները, Ալեության լեռնաշղթան, Ս. Եղի– այի լեռնազանգվածը (Լոգան լեռ, 6050 մ), Առափնյա, Կասկադյան, Աիեռա Նևադա, Կալիֆոռնիա թերակղզու, Հրաբխային Աիեռա (Օրիսաբա հրաբուխ, 5700 մ, Պո– պոկատեպետլ, 5452 մ) լեռնաշղթաները, Ալեքսանդրի արշիպելագը, Կադյակ և Շառլոտա թագուհու կղզիները: Միջ– լեռնային գոգավորությունները զբաղեց– ված են ծոցերով, նեղուցներով, դաշտա– վայրերով ու սարավանդներով: Հյուսի– սային Ամերիկայի Կ–ում մեծ տարածում ունեն ռելիեֆի սառցադաշտային և նիվալ ձևերը: Կլիման մեծ մասում բարեխառն է, հս–ում՝ արկտիկական (մեծ տարածում ունի բազմամյա սառածությունը), հվ–ում՝ մերձարևադարձային և արևադարձային, խաղաղօվկիանոսյան լանջերին՝ մեղմ, ծո– վային, ներքին շրջաններում՝ չորային: Ալյասկայում տարեկան տեղումները 3000–4000 մմ են: ԱՄՆ–ի ներքին սարա– վանդներում՝ 200–400 մմ, Մոխավե անա– պատում՝ 50 մմ: Լեռները ծածկված են սառցադաշտերով: ժամանակակից սառ– ցադաշտերը գրավում են մոտ 68 հզ. կմ2 տարածություն: Հյուսիսային Ամերիկայի Կ–ից սկիզբ են առնում Ցուկոն, Փիս Ռի– վեր–Մակենզի, Սասկաչևան–Նելսոն, Միսսուրի–Միսսիսիպի, Կոլորադո, Կո– լումբիա գետերի համակարգերը: Կան բազմաթիվ լճեր (Մեծ աղի, Ֆլաթեդ, Պանդ ևն): Հյուսիսային Ամերիկայի Կ–ում լավ է արտահայտված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությունը: Լեռները ծածկված են առավելապես փշատերև անտառներով: Ալյասկայի հվ–ում անտառի վերին սահմանը հասնում է 600–800 մ, ժայռոտ լեռների հվ–ում՝ 3300–3600 մ բարձրության: Ներքին սարավանդների գոտու հվ. մասը զբաղեցնում են անա– պատներն ու չոր տափաստանները: Դեպի Մեքսիկական ծոցն ուղղված լեռնալան– ջերը ծածկված են մշտականաչ անտառ– ներով: Կենդանական աշխարհին բնորոշ են հս. եղջերուն, արջը, գայլը, լուսանը, կզաքիսը, բիզոնը, այծքաղը, որմզդեղնը, կապիկը, թռչուններ ևն: Հյուսիսային