Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1-ին կեսին) նվաճողների ներխուժման հետեանքով: XVII–XVIII դդ. Կ. ապրել է սոցիալ–տնտ. առաջընթաց, զարգացել են ապրանք ա–դրա մական հարաբերություն– ները, ուժեղացել է ֆեոդ, շահագործումը: XVIII դ. վերջին նկատվել են ֆեոդ, հարա– բերությունների քայքայման նշաններ: XIX դ. կառավարությունը, փորձելով պահ– պանել ֆեոդ, հարաբերությունները, ձըգ– տել է Կ. մեկուսացնել արտաքին աշխար– հից, կորեական զորքերը ետ են մղել Ֆրանսիայի (1866), ԱՄՆ–ի (1871) ռազ– մանավերի հարձակումը, որոնք ուզում էին ուժով բացել Կ–ի նավահանգիստները: XIX դ. 2-րդ կեսին Կ. հարկադրված էր առետրական անիրավահավասար պայ– մանագրեր կնքել ճապոնիայի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաս– տանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ: 1882-ի հուլիսի 23-ին Սեուլում բռնկեց զինվորների և քաղաքացիների հակա– ճապոնական և հակակառավարական ապստամբություն, որը ճնշվեց Չինաստա– նի օգնությամբ: 1885-ի ապրիլին ճապո– նիան և Չինաստանը կնքեցին պայմանա– գիր, որով հավասարվեցին Կ–ի նկատմամբ երկու կողմերի հավակնությունները: Կ. դարձավ կիսագաղութային երկիր: Օտար– երկրացիների ներխուժումը, ֆեոդալա– կան շահագործումը առաջ բերեցին գյու– ղացիական խոշոր ապստամբություն (1893–94): Չինաստանը, ապա ճապո– նիան զորք մտցրին Կ., սկսվեց ճապո– նա–չինական պատերազմ (տես ճապոն ա– չինական -պատերազմ 1894–95, Սիմոնո– սեկիի պայմանագիր 1895): XIX դ. վեր– ջին սրվեցին ռուս–ճապոնական հակասու– թյունները Կ–ում: 1896-ին Ռուսաստանի և ճապոնիայի միջե կնքված համաձայնա– գրով Կ. ճանաչվեց անկախ, սակայն երկու երկրների համար վերապահվեցին համա– պատասխան արտոնություններ Կ–ում: XIX դ. 90-ական թթ. 2-րդ կեսին Կ. կոն– ցեսիաներ տրամադրեց ԱՄՆ–ին, ճապո– նիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիա– յին, Գերմանիային և Ռուսաստանին: 1904–05-ի ռուս–ճապոնական պատերազ– մի ժամանակ ճապոնիան օկուպացրեց Կ., իսկ պատերազմի ավարտից հետո փաստորեն գրավեց այն: Ռուս–ճապոնա– կան պատերազմը և 1905–07-ի ռուս, հեղափոխությունը նոր թափ հաղորդեցին ազզային–ազատագրական շարժմանը: Տա– րածվեցին ազգային վերածնության բուր– ժուա–ղեմոկրատական գաղափարներ: 1910-ի օգոստոսին ճապոնիան անեքսիա– յի ենթարկեց Կ.: Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ Կ–ի ազգային– ազատագրական շարժման վրա: 1919-ի մարտ–ապրիլին տեղի ունեցավ համազգա– յին ապստամբություն, որը պարտություն կրեց: 1920-ին կազմավորվեց առաջին համազգային բանվորական կազմակեր– պությունը: 20-ական թթ. սկզբին ստեղծ– վեցին արհմիություններ և այլ մասսայա– կան կազմակերպություններ: Արդյունա– բերական կենտրոններում առաջացան մարքսիզմ–լենինիզմը ուսումնասիրող խմբակներ: 1925-ի ապրիլի 17-ին ստեղծ– վեց Կորեայի կոմունիստական կուսակ– ցությունը (ԿԿԿ): 1930-ական թթ. Ման– ջուրիայում (ուր ապրում էր մոտ 1 մլն կորեացի) և Կ–ի հս. շրջաններում ծավալ– վեց հակաճապոնական պարտիզանական շարժում, որը ղեկավարում էին կոմունիստ– ները: 1932-ին Կիմ Իր Սենը կազմակերպեց պարտիզանական ջոկատ, որը հետագա– յում վերաճեց Կ–ի ժողովրդա–հեղափոխա– կան բանակի: 1936-ին ստեղծվեց Հայրենի– քի վերածննդի ընկերություն կամ Հայրե– նիքի վերածննդի լիգա կազմակերպու– թյունը, որի նպատակն էր ճապոնական տիրապետության վերացումը, անկախ, դեմոկրատական կորեական պետության, ժողովրդական կառավարության ստեղծու– մը են: Երկրորդ համաշխարհային պատե– րազմի ժամանակ Կ–ում մեծ չաւիեր ըն– դունեց դիմադրության շարժումը: Մովե– տական բանակի և Կ–ի հեղափոխական բանակի կողմից Կ. ազատագրվելուց հետո (1945-ի օգոստոս) վերստեղծվեց կոմունիստական կուսակցությունը: 1945-ի օգոստոս–սեպտեմբերին ստեղծվեցին ժող. իշխանության օրգաններ՝ քաղ. ժող. կոմիտեներ և պետ. իշխանության նախա– պատրաստման կոմիտեներ: 1945-ի սեպ– տեմբերին Հարավային Կ. մտած ԱՄՆ–ի զորքերը, դաշնակցային պայմանագրերի հիման վրա (Ցալթա, 1945-ի փետրվար, Պոտսդամ, 1945-ի հուլիս–օգոստոս են), Հարավային Կ–ում, ինչպես սովետական զորքերը Հյուսիսային Կ–ում, պետք է ընդունեին ճապոնական զորքերի կապի– տուլյացիան և աջակցեին դեմոկրատական ուժերին՝ ստեղծելու անկախ, դեմոկրատա– կան պետություն: Սակայն ամերիկյան իշխանությունները ձգտում էին խոչըն– դոտ հարուցել Հարավային Կ–ում սկսված ժողովրդա–դեմոկրատական հեղափոխու– թյանը: Հեղափոխությունը հաջողությամբ զար– գանում էր Հյուսիսային Կ–ում: 1945-ի հոկտ. 10-ին ստեղծվեց ԿԿԿ–ի հս. կորեա– կան Կազմբյուրո: 1946-ի փետրվարին ստեղծվեց Հյուսիսային Կ–ի ժող. ժամա– նակավոր կոմիտե՝ ժող. իշխանության բարձրագույն մարմինը: 1946-ի մարտի 23-ին հրատարակվեց կոմկուսի քաղ. ծրա– գիրը՝ 20 կետից: Կարճ ժամանակում իրա– կանացվեցին արմատական դեմոկրատա– կան վերավւոխումներ. անցկացվեց հողա– յին ռեֆորմ, ոչնչացվեց կալվածատիրա– կան հողատիրությունը, ազգայնացվեց արդյունաբերությունը են: 1946-ին ստեղծ– վեց Միասնական դեմոկրատական ազգա– յին ճակատ (ՄԴԱ&): 1946-ի օգոստոսին կոմկուսի և Նոր ժողովրդական կուսակ– ցության (հիմնվել էր 1946-ի փետրվարին) միավորման հետեանքով կազմվեց Հյու– սիսային Կորեայի աշխատանքային կու– սակցությունը: 1948-ի փետրվարին կազ– մավորվեց Կորեական ժող. բանակը: Դե– մոկրատական ուժերը միասնական, դե– մոկրատական Կ. ստեղծելու համար մըղ– վող պայքարում հենվում էին ՄՍՀՄ բազ– մակողմանի օգնության վրա: 1948-ի մա– յիսին, հակառակ կորեական ժողովրդի ակնկալությունների, Հարավային Կ–ում անցկացվեցին «ընտրություններ», օգոս– տոսին ստեղծվեց, այսպես կոչված, Կո– րեական Հանրապետությունը, որի գլուխ կանգնեցին պրոիմպերիալիստական, հե– տադիմական տարրերը՝ Լի Սին Մանի գլխավորությամբ: 1948-ի օգոստոսին տեղի ունեցան Գերագույն ժող. ժողովի ընտրություններ (Հյուսիսային Կ–ում՝ ուղ– ղակի, Հարավային Կ–ում՝ անլեգալ և անուղղակի): Գերագույն ժող. ժողովը մշակեց ժողովրդա–դեմոկրատական պե– տության սահմանադրություն, հռչակեց Կորեայի ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ստեղծումը (1948-ի սեպտ. 9): Կազմվեց կառավարու– թյուն՝ Կիմ Իր Մենի գլխավորությամբ: ԿԺԴՀ–ի կառավարությունը իր ամենակա– րևոր խնդիրն է համարում երկրի խաղաղ միավորումը՝ դեմոկրատական սկզբունք– ների հիման վրա: Գիտությունը և գիտական հիմնարկ– ները: Կ. Արեելքի հնագույն քաղաքա– կիրթ երկրներից է: Հնուց ի վեր Կ–ում զբաղվել են աստղագիտական և օդերևու– թաբանական դիտումներով, զարգացել է շինարարական տեխնիկան: 632–647-ին Միլլա պետության մայրաքաղաք Կյոնջուի մոտակայքում կառուցվել է Արլ. Ասիայի հնագույն աստղադիտարանը (Չխոմսոնդե աշտարակը): 718-ին Կ–ում ստեղծվել է ջրի ժամացույցը: 682-ին Միլլայում բաց– վել է «Կուկխակ» պետ. ուսումնարանը, որտեղ 717-ից դասավանդվել է բժշկագի– տություն և մաթեմատիկա, իսկ 794-ից՝ աստղագիտություն: XI–XIII դդ. Կ–ում լայն տարածում է գտել ճենապակե իրերի արտադրությունը: 1234–41-ին սկսել են կիրառել մետաղե տպատառեր, որոնք կատարելագործվել են 1434-ին: XV դ. 2-րդ կեսին սկսել են զարգանալ կիրառական գիտությունները: «Գիրք հողագործու– թյան մասին» աշխատությունում կորեա– ցի գիտնականներն ընդհանրացրել են իրենց ժամանակի գյուղատնտեսական գի– տելիքները: Օդերևութաբանական դի– տումների համար 1441-ից օգտագործվել է անձրևաչափը: Ցան Մոն Ջին և ուրիշներ կազմել են Կ–ի աշխարհագրական քարտե– զը (1451): Զարգացել է նաև բժշկագիտու– թյունը, 1445-ին հրատարակվել է բժշկա– կան հանրագիտարան: XV–XVII դդ. ըս– տեղծվել են բնագիտական կարևոր աշ– խատություններ, որոնցից է 55 գրքով հրատարակված հանրագիտարանը՝ նվիր– ված Արլ. պետության տեսարժան վայրե– րին (1487): XV–XVI դդ. Կ–ում խոշոր հա– ջողությունների հասավ ռազմական տեխ– նիկան: Ռազմանավերի և հրետանային զենքի կառուցվածքի կատարելագործ– մամբ աչքի ընկավ ծովապետ Լի Մուն Սին (XVI դ.): Նրա նախագծով կառուցվել է թնդանոթով և զանազան հարմարանքնե– րով զինված մարտական նավ: Արտաքին քաղաքական մեկուսացումը (XVII–XIX դդ. 2-րդ կես) որոշ չափով ար– գելակեց Կ–ի տնտեսական և մշակութա– յին զարգացումը, սակայն նույնիսկ այդ շրջանում շարունակվում էին բնագիտա– կան և տեխ. հետազոտությունները: XIX դ. 2-րդ կեսին բնագիտական միտքը Կ–ում նորից աշխուժացում ապրեց: ճա– նաչում ստացան Նամ Բյոն Գիլի և Նամ Բյոն Չհոլի աշխատությունները մաթեմա– տիկայի և աստղագիտության բնագավա– ռում, Կիմ Ջոն Հոյի հետազոտություննե– րը աշխարհագրության վերաբերյալ: Վեր– ջինս կազմեց Կ–ի մանրամասն քարտեզը