Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(ծն. 1919), Չան Տոն Խակի, Սոնու Խվայի (ծն. 1922) արձակում: Միստիցիզմ U «արևելյան մտածողության»- առանձնա– հատկության որոնումներն են արտահայտ– ված Լի Դոն Զիի և Լի Խյոն Դիի ստեղծա– գործություններում: 1960-ի ւսպրիլյան ապստամբությունից հետո գրականու– թյան մեջ նկատվել է առաջադեմ միտում– ների որոշ վերածնունդ: Արվեստը: հարավային Կ–ում 1950– 1970-ական թթ. հասարակական շենքերը կառուցվել են արևմտաեվրոպական ոճերի սկզբունքով (այդ թվում՝ ֆոմւկցիոնա– էիզմի. «Կորիա էըր լայնս* ավիաընկերու– թյան շենքը Սեուլում, 1969), ազգային շինարվեստի տարրերի և ժամանակակից կոնստրուկցիաների զուգորդման փորձեր են արվում («Ուոկեր Հիս» զվարճանքի կենտրոնը Սեուլի մոտ): Բնակարանային շինարարությունը հիմնականում կատար– վում է տիպային նախագծերով: 1950– 1970-ական թթ. Հվ. Կ–ի կերպարվեստում գոյություն ունեն բազմաթիվ հոսանքներ: Եվրոպական առումով ռեալիստական ուղ– ղության (չի վայելում պաշտոնական շըր– ջանների աջակցությունը) ներկայացու– ցիչներից են գեղանկարիչներ Կիմ Ին Սինը, Լի Զուն Սոպը: XX դ. եվրոպական մոդեռնիստական հոսանքի նմանակման ոգով են աշխատում գեղանկարիչներ Կիմ Խվան Դին, Նամ Դվանը, քանդակագործ– ներ Կիմ Ցոն Խակը, Չոն Սան Բոմը: Ազ– գային ավանդույթներով են ստեղծագոր– ծում գեղանկարիչներ Խո Բեն Նյոնը, քան– դակագործ Կիմ Դյոն Աինը և ուրիշներ: Ազգային և XX դ. եվրոպական գեղանկար– չության արտահայտչամիջոցներն են զու– գորդում Կիմ Դի Չխանը, Պակ Նե Խյոնը: Ազգային երաժշտական արվեստը պահ– պանվում է էնտուզիաստների ջանքերով: Առաջադեմ երաժիշտները հալածվում են: Խոշոր երաժշտական կենտրոնը Սեուլն է, ուր գործում են օպերային թատերախումբ (բեմադրում է եվրոպական օպերաներ), 5 սիմֆոնիկ նվագախումբ և 6 համալսա– րաններին կից երաժշտական կոլեջներ: 1945-ից հետո լուծարքի են ենթարկվել բազմաթիվ թատերախմբեր: Իշխանու– թյունների բռնությունների հետևանքով թատերարվեստի առաջադեմ գործիչների մի մեծ խումբ հեռացել է (1946-ի 2-րդ կեսից) Հվ. Կ–ից և աշխատում է Հյուսիսա– յին Կ–ում: ժամանակակից դրամայի ազ– գային թատրոնը կազմակերպվել է 1948-ին: 1960-ական թթ. վերջից գործում են «Մինջուն», «Տոնյան» փորձարարա– կան թատրոնները և ոչ մեծ թատերա– խմբեր: Թատրոնը արևմտյան մոդեռնիս– տական արվեստի ազդեցության տակ է: Ազգային ավանդույթները պահպանելու համար թատերական գործիչների ոչ մեծ խմբի ջանքերը արդյունք չեն տալիս: Կինեմատոգրաֆիան սկզբնավորվել է 1946-ին: 1940-ական թթ. վերջերի ֆիլմե– րի թեմատիկան հիմնականում կապված է ճապոնական ճնշումից ազատագրման հետ: 1950- 53-ի պատերազմի տարինե– րից որոշակի են դարձել կինոարվեստի երկու հիմնական ուղղություններ՝ ռեակ– ցիոն (հանդես է գալիս սոցիալիստական երկրների դեմ) և չափավոր լիբերալ, որի գործիչները ջանում են ցույց տալ հարավ– կորեական բուրժ. հասարակության թե– րությունները: Միայն որոշ ֆիլմեր են բավարարում իսկական արվեստի պա– հանջները («Մղձավանջային գիշեր», 1953, «Ավելորդ մարդը», 1965): Չնայած թողարկ– վող ֆիլմերի մեծ քանակին (1966-ին՝ 120 կինոնկար), կինեմատոգրաֆիան դաժան գրաքննության, արտասահմանյան կինո– արտադրանքի, կինոստուդիաների նյու– թական դժվարությունների և այլնի պատ– ճառով խոր ճգնաժամ է ապրում: Կինո– գործիչներից են Սին Սա Ռոկը, Ցու Խյոն Մոկը, Ցուն Բոն Չխունը, Լի Դյու Խվանը, Ցան Զու Նամը, Լի Ցոն Մինը և ուրիշներ: 1968-ին գործել է 9 կինոստուդիա: Պատկերազարդումը տես 640–-641-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIX: Գրկ. Ma3ypoB B.M., Co3flaHHe aH- THHapoflHoro pejKHMa b IOjkhoh Kopee (1945– 1950), M., 1963; Նույնի, JOacHaa Kopea h CIIIA (.1950-1970), M., 1971; Kopea: Ce- Bep h KDr, M., 1965; MapibiHOB B.B., Kopea, M., 1970; CoBpeMemma Kopea, M., 1971.

ԿՈՐԵԱԿԱՆ ԳԻՐ, հնչյունական տառա– վանկային գիր: Օգտագործում են կո– րեացիները՝. Նախկին անվանումը՝ օնմուն [ժողովրդական (վուլգար) գիր], այժմյա– նը՝ կունմուն (ազգային գիր), խանգիլ (մեծ գիր) ևն: Թեև Կ. գ. (28 տառ) հայտ– նագործվել է 1444-ին (վեագրվում է Սե– ջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին), այնուամենայնիվ, մին– չև XIX դ. վերջը Կորեայում պաշտոնական գիրը եղել է չինականը: 1894-ից մտցվել է խառը (չին–կորեական) գիր: Դրության ուղղությունը վերևից ներքև է, աջից ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնա– կան ձախից աջ: ԿԺԴՀ–ում 1949-ից օգտա– գործվում է միայն Կ. գ., Հարավային Կո– րեայում՝ խառը գիրը: ժամանակակից կո– րեական այբուբենում կա 40 գրանիշ:

ԿՈՐԵԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Արևելյան Ասիա– յում, ճապոնական և Դեղին ծովերի միջև: Երկարությունը՝ մոտ 600 կմ, գերակշռող լայնությունը՝ 200 կմ, տարածությունը՝ մոտ 150 հզ. կմ2: Կ. թ–ում են ԿԺԴՀ–ը և Հարավային Կորեան: Ռելիեֆը առա– վելապես լեռնային է, կլիման՝ բարե– խառն, մուսսոնային, հվ–ում՝ մերձարե– վադարձային, տեղումները՝ 900–1500 մմ: Տարածված են խառը, լայնատերև և մշտա– կանաչ անտառներ ու թփուտներ: Տես նաև Կորեա հոդվածում:

ԿՈՐԵԱԿԱՆ ՆԵՂՈՒՑ, Կորեական թերա– կղզու և ճապոնական Իկի, Կյուսյու, Հոն– սյու կղզիների միջև: Միացնում է ճապո– նական և Արևելա–Չինական ծովերը: Լայ– նությունը 180 կմ է, նվազագույն խորու– թյունը՝ 115 մ: Ցուսիմայի կղզիներով բա– ժանվում է Արևելյան և Արևմտյան ան– ցումների; Ռուս–ճապոնական պատերազ– մի (1904–05) ժամանակ Կ. ն–ում տեղի է ունեցել ռուս, և ճապոնական հածանա– վային էսկադրաների խոշոր ծովամարտ (տես Ցուսիմայի ճակ ատամ արա 1905)՝.

ԿՈՐԵԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԿԱԿ), կազմավորվել է 1945-ի հոկտեմբերի 10-ին, Հյուսիսային Կորեա– յի հինգ նահանգների կուսակցական պա– տասխանատու աշխատողների և ակտի– վիստների հիմնադիր համագումարում՝ իբրև Կորեայի կոմունիստական կուսակ– ցության Հյուսիս–Կորեական կազմբյուրո: 1946-ին մարքսիզմ–լենինիզմի հիման վրա կոմկուսը միավորվեց նոր ժողովրդական կուսակցության հետ (հս–ում), ժողովըր– դական և նոր ժողովրդական կուսակցու– թյունների հետ (հվ–ում), որի հետևան– քով ստեղծվեցին Հյուսիսային և Հարա– վային Կորեաների աշխատանքային կու– սակցությունները: 1949-ի հունիսին երկու կուսակցությունները միավորվեցին՝ ըս– տեղծելով ԿԱԿ: ԿԱԿ–ի ԿԿ–ի նախագահ ընտրվեց Կիմ Իր Սենը: Երկրի ազատագրումից (1945-ի օգոս– տոս) հետո ԿԱԿ–ի ղեկավարությամբ Հյու– սիսային Կորեայում վերացվեց հին պետ. ապարատը, և ստեղծվեցին պետ. իշխա– նության նոր տիպի մարմիններ՝ ժողովըր– դական կոմիտեներ: 1946-ի փետրվարին Հյուսիսային Կորեայում, բանվոր դասա– կարգի գլխավորությամբ ստեղծվեց բան– վորների և գյուղացիության դաշինքի վրա հիմնված ժողովրդական ժամանակավոր կոմիտե (ժողովրդական իշխանության բարձրագույն մարմինը): Կուսակցության գլխավորությամբ ժողովրդական իշխա– նությունն իրականացրեց դեմոկրատա– կան վերափոխումներ՝ հողային ռե– ֆորմ, արդյունաբերության ազգայնացում: ճապոնական գաղութային տիրապետու– թյունից ազատագրվելուց հետո, երկու տարուց էլ քիչ ժամանակաշրջանում, ԿԱԿ–ի գլխավորությամբ ավարտվեց հակաիմ– պերիալիստական, հակաֆեոդալական, դեմոկրատական հեղափոխությունը: Հյու– սիսային Կորեան թևակոխեց աստիճա– նաբար սոցիալիզմին անցնելու շրջան: 1948-ի օգոստոսին ԿԱԿ–ի նախաձեռնու– թյամբ, ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կորեայում, կայացան Գերա– գույն ժողովրդական ժողովի համընդհա– նուր ընտրություններ: Գերագույն ժո– ղովրդական ժողովի առաջին նստաշրջա– նը 1948-ի սեպտ. 9-ին ընդունեց սահմա– նադրություն, հայտարարեց ԿԺԴՀ ըս– տեղծման մասին և կազմեց կառավարու– թյուն՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ: 1949-ին ստեղծվեց Կորեայի միասնական դեմոկրատական հայրենական ճակատը, որին ղեկավարում և ուղղություն է տալիս ԿԱԿ: Կորեական ժողովրդի հայրենական ազատագրական պատերազմի (1950–53) շրջանում ԿԱԿ եղել է ամերիկյան ին– տերվենտների և նրանց կամակատարնե– րի դեմ համաժողովրդական պայքարի կազմակերպիչը և ոգեշնչողը: .ԿԱԿ գըլ– խավորել է ետպատերազմյան շինարա– րության՝ ԿԺԴՀ ժողովրդական տնտ. վե– րականգնման և զարգացման, սոցիալիզ– մի նյութատեխնիկական բազայի ստեղծ– ման, կորեական ժողովրդի հեղափոխա– կան նվաճումները պահպանելու պայ– քարը: Երկրի հասարակական–քաղաքա– կան կյանքում մեծ իրադարձություն էր ԿԱԿ–ի նախաձեռնությամբ մշակված և 1972-ի դեկտեմբերին ընդունված ԿԺԴՀ նոր սահմանադրությունը, որն ավելի ամրապնդեց կորեական ժողովրդի սո– ցիալիստական նվաճումները: ԿԱԿ–ի պատվիրակությունները մասնակ– ցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խոր–