հըրդակցություններին (1957 և 1960, Մոսկ– վա) ու հավանություն ավել դրանցում ընդունված փաստաթղթերին: ԿԱԿ առաջ– նորդվում է դեմոկրատական ցենտրալիզ– մի սկզբունքով: Կուսակցության բարձրա– գույն մարմինը համագումարն է, համա– գումարների միջե ընկած ժամանակաշըր– ջանում՝ համագումարի ընտրած ԿԿ, որն իր կազմից ընտրում է քաղ. կոմիտե, քարտուղարություն և ԿԱԿ ԿԿ–ի գլխա– վոր քարտուղար: Կուսակցությունն ունի ավելի քան 2, 2 մլն կուս. անդամ–թեկնա– ծու (1978): ԿԱԿ ԿԿ–ի գլխավոր քարտու– ղարն է Կիմ Իր Սենը: ԿԱԿ ԿԿ–ի տպագիր օրգաններն են «Նոդոն սինմուն» թերթը U «Կիննոչժա» ամսագիրը:
ԿՈՐԵԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–
ՑՈՒԹՅՈՒՆ ՀԿԿԿ), ստեղծվել է 1925-ի ապրիլին՝ Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության ազդեցությամբ Կորեայում ազգային–ազատագրական շարժման վերելքի պայմաններում: ԿԿԿ անմիջականորեն ղեկավարել է աշխատա– վորության մասսայական ելույթները, կազ– մակերպ ել 1926-ի հունիսի հակաճապո– նական հզոր ցույցը: ԿԿԿ մշտապես հե– տապնդվել է ճապոնական իշխանություն– ների կողմից: Նրա շատ գործիչներ բան– տարկվել են: Հետապնդումները, ինչ– պես նաև ֆրակցիոն պայքարը կուսակցու– թյան ներսում 1928-ին հանգեցրին ԿԿԿ–ի կազմալուծմանը: Սակայն ընդհատակ ան– ցած կոմունիստները շարունակում էին ղեկավարել երկիրը գաղութային ճնշումից ազատագրելու համար ժողովրդական զանգվածների պայքարը: 1930-ական թթ. սկզբներին կոմունիստների ղեկավարու– թյամբ ծավալվեց պարտիզանական պայ– քար ընդդեմ ճապոնական գաղութատի– րության: Սովետական բանակի և կո– րեական ժողովրդա–հեղափոխական ուժե– րի համատեղ գործողություններով Կո– րեայի ազատագրումից (1945-ի օգոստոս) հետո կոմունիստները կանգնեցին երկ– րում ծավալված դեմոկրատական շարժ– ման գլուխ U վերականգնեցին կոմկուսը: Երկրի բաժանվելուց (1945-ի սեպտեմբեր) հետո դժվարացավ կոմկուսի գործունեու– թյունը: Հյուսիսային Կորեայում կուսակ– ցական կազմակերպությունները ղեկա– վարելու համար 1945-ի հոկտ. 10-ին ըս– տեղծվեց ԿԿԿ կազմբյուրո: Հյուսիսային Կորեայում կոմկուսի գլխավորությամբ 1946-ին ստեղծվեցին աշխատավորության իշխանության մարմիններ: Հարավային Կորեայում գլխավորել են ժողովրդական զանգվածների դեմոկրատական շարժումը ընդդեմ ամերիկյան իմպերիալիստների և ներքին ռեակցիայի: 1946-ին Հյուսիսային Կորեայում կոմկուսը մարքսիզմ–լենինիզ– մի հիման վրա միավորվեց նոր ժողովրդա– կան կուսակցության (հիմնվել է 1946-ին), իսկ Հարավային Կորեայում՝ ժողովրդա– կան և նոր ժողովրդական կուսակցություն– ների (հիմնվել են 1945-ին) հետ, որի շնոր– հիվ ստեղծվեցին Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցությունը և Հա– րավային Կորեայի աշխատանքային կու– սակցությունը: 1949-ին երկու կուսակցու– թյունները միավորվեցին՝ ստեղծելով Կո– րեայի աշխատանքային կուսակցությու– նը:
ԿՈՐԵԱՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ չո– սոն սարա մ), ազգ, Կորեայի հիմ– նական բնակչությունը (46 մլն, 1971): Բնակվում են նաև Չինաստանում (մոտ 1,5 մլն), ճապոնիայում (մոա 550 հզ.), ՍՍՀՄ–ում, առավելապես՝ Ղազախ, և Օւզբ. ՍՍՀ–ներում (մոտ 357 հզ., 1970): Պատկանում են մոնղոլոիդ ռասայի արե– վելա–ասիական ճյուղին: Լեզուն կորեերենն է: Կ–ի մեջ հնում տարածված է եղել ոգե– պաշտությունը և շամանականությունը: IV–VI դդ. Կորեա է ներթափանցել բուդ– դայականությունը: Ուշ միջնադարում մեծ ազդեցություն է ունեցել կոնֆուցիոսակա– նությունը: XIX դ. որոշ չափով Կորեա է ներթափանցել նաԱ քրիստոնեությունը: Կ–ի մշակույթում լավ համադրված են ազ– գային հին ավանդույթների և նորի տար– րերը: Լայնորեն հայտնի են Կ–ի գեղար– վեստական խեցեղենը և ծղոտե հյուս– վածքները: Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Կորեա հոդվա– ծում :
ԿՈՐԵԵՐԵՆ, կորեացիների լեզուն: Խոս– վում է Կորեական թերակղզում, ՉԺՀ–ում, ճ.ապոնիայու.մ, ՍՍՀՄ–ում և ԱՄՆ–ում: խոսողների թիվը՝ 46 մլն (1971): Կ. վերա– գրում են մեկուսացած լեզուներին, թեև ծագման մասին կան տարբեր կարծիք– ներ (դրավիդյան, ճապոնական, հնասիա– կան, հնդեվրոպական ևն): Ունի 6 բար– բառ՝ հս–արլ., հս–արմ., կենտրոնական, հվ–արլ., հվ–արմ. և Չեջուդո կղզու բար– բառը: Բաղաձայնական համակարգում տարբերակում են եռաշարք աղմկային բաղաձայններ: Հարուստ է միաբարբառ– ներով ու երկբարբառներով: Շեշտը բար– բառների մի մասում ուժային է, մյուսում՝ երաժշտական և անկայուն: Կ. կցական լեզու է, սակայն ուժեղ միտում ունի դեպի վերլուծական կառուցվածքը: Գոյական– ները հարուստ են հոլովական ձևերով, բացակայում է քերականպկան սեռը: Բա– յերն ու ածականները չունեն դեմքի, թվի, սեռի կարգեր: Շարահյուսության մեջ բա– ռերի դասավորությունը հաստատուն է, իսկ նրանց կապը իրագործվում է ետա– դրություններով, մասնիկներով, սպասար– կու բառերով ևն: Փոխառությունները գըլ– խավորապես եվրոպական լեզուներից և ճապոներենից են, մեծ տոկոս են կազմում չինաբանությունները: ժամանակակից գրական Կ–ի հիմքում ընկած է Սեուլի խոս– վածքը: ԿԺԴՀ–ում որպես նորմա ընդուն– ված է Փխենյանի խոսվածքը:
ԿՈՐԵԼԼԻ (Corelli) Արկանջելո (*17.24653, Ֆուզինյանո – 8.1.1713, Հռոմ), իտալա– ցի ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: Ջութակի իտալական դըպ– րոցի հիմնադիրը: Կ–ի սոնատները (տրիո– սոնատ, 4 ժող., հրտ.՝ 1681–94, ջութակի սոնատ բասի հետ, հրտ.՝ 1700) ջութակի կոնցերտային ոճի փայլուն օրինակներ են, կոնչերտո գրոսսոները (անսամբլա– յին–նվագախմբային, հրտ.՝ 1714) մեծ դեր են խաղացել դասական նվագախմբային երաժշտության ձևավորման գործում: Կ. հաճախ է օգտագործել ժող. պարային և երգային ձևեր: ժամանակակիցները բար– ձըր են գնահաաել նրա վառ, արտահայ– տիչ նվագը: Աշակերտներից էին՝ իտալա– ցի ջութակահարներ Պ. Լոկատելլին, Ջ. Սոմիսը և ուրիշներ: Գրկ .Ky3Hen;oB K., H m n օ ji b- ckhh H., A* Kopejijm, M.-, 1953.
ԿՈՐԵԿ (Panicum), հացւգզգիների ընտա– նիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտ– նի է 400-ից ավելի տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 4): Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևա– դարձային և բարեխառն գոտիներում: Հատիկ ստանալու համար մշակում են սովորական Կ. (P. miliaceum): Գարնա– նացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45–150 սմ բարձրությամբ, տե– րևները՝ նշտարաձև: Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող: Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4– 9 գ: Չորադիմացկուն, ջերմասեր, վաղա– հաս բույս է: Կ–ից ստանում են ձավար, ալ– յուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ: Մշակության մեջ հայտնի է հնա– գույն« ժամանակներից: Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում:
ԿՈՐԹԻՆ (Satureja), ծոթրին, ծիթ– րոն, շրթնազգիների ընտանիքի բույ– սերի ցեղ: Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են: Ունի մոտ 30 տեսակ: Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկըր– ներում: ՍՍՀՄ–ում կա 13 տեսակ՝ տարած– ված եվրոպական մասի հվ–ում, Միջին Ասիայում և Անդրկովկասում: Կ–ի շատ տե– սակներ պարունակում են եթերայուղեր: Հոտավետ Կ–ի ցողունը ճյուղավորվող Կորեկիհաս– կ ի կ ը. /. 1 հա– տիկով, 2. 2 հա– տիկով Սովորական կորեկի ենթա– տեսակների հուրանները. 1,2* ցրված, 3. թեք– ված, 4. կիսագուղձա– յին, 5. գուղձային