յի տարրեր: «Դասակարգ խաղալ» (1963) վեպը մի փորձ էր 60-ական թթ. լատինա– ամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշ– խարհներում» (1967) գեղարվեստական– հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967), «Վերջին ռաունդը» (1969) վեպերում:
ԿՈՐՏԵՍ (Cortes) էռնան (Հեռնան) (1485- 1547), իսպանացի կոնկիսաադոր, Մեք– սիկայի նվաճողը: Ծնվել է ոչ հարուստ ազնվականի ընտանիքում: Սովորել է Սալամանկայի համալսարանում: 1504 – 1519-ին եղել է աստիճանավոր վեստ Ինդիայում: 1519–21-ին նվաճել է Մեք– սիկայի կենտրոնական մասը: Մեքսիկա– յի գրավման ժամանակ հանդես է բերել ռազմ, ն քաղ. մեծ ընդունակություններ, որոնք զուգակցվել են հնդկացիների հան– դեպ ծայրահեղ դաժանությամբ և ուխտա– դրժությամբ: 1522–28-ին՝ Նոր Իսպա– նիայի (Մեքսիկայի) նահանգապետ և գեներալ–կապիտան, 1529-ից՝ գեներալ– կապիտան: 1540-ին մեկնել է Իսպանիա, ուր և մահացել է:
ԿՈՐՏԵՍՆԵՐ (իսպ. cortes, < corte – արքունիք), միջնադարյան Իսպանիայում և Պորաուգալիայում դասային ներկայա– ցուցչական ժողովներ, հետագայում՝ ւցւսո– ւսսԱենաներ (Իսպանիայում՝ մինչև 1977-ը, Պորաուգալիայում՝ մինչև 1911-ը): Առա– ջին անգամ «Կ.» տերմինը հանդիպում է Կաստիլիայում (1137): Կ. աճել են թագա– վորական կուրիաներից՝ սկզբում ընդգըր– կելով միայն ազնվականության ու հո– գևորականության ներկայացուցիչներին: Հետագայում ներկայացուցչության իրա– վունք են ձեռք բերել նաև քաղաքները: Կ. XIII – XIV դդ. նպաստել են քաղաքնե– րի դերի բարձրացմանը, ֆեոդալների կա– մայականությունների սահմանափակմանը: Բացարձակ միապետության շրջանում Կ–ի դերն ընկել է:
ԿՈՐՏԻձՈՆ, C2i H28 Օտ, ակտիվ կորտիկո– ստերոիդ: Անգույն բյուրեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 215°C, վատ է լուծվում օրգ. լուծիչներում: Անջատել են մակերի– կամների մզվածքից (էքստրակտից): Քիմ. կառուցվածքն ուսումնասիրել է շվեյցա– րացի քիմիկոս Թ. Ռայխշտայնը (1936– 1940): Փոքր քանակությամբ արտադրվում է կենդանիների և մարդու մակերիկամ– ներում: Նախկինում Կ. համարում էին մակերիկամների կեղևի հորմոն, ներկա– յումս այն դիտվում է որպես հիդրոկորտի– զոնի փոխարկման պրոդուկտ: Ըստ կեն– սաբանական ազդեցության Կ. պատ– կանում է գլյուկոկորտիկոիդների խըմ– բին. խթանում է սպիտակուցներից ած– խաջրատների սինթեզումը, ընկճում լիմֆոիդ օրգանների ֆունկցիան, հա– մեմատաբար թույլ է ազդում հանքա– յին փոխանակության վրա: Որպես հոր– մոնային պատրաստուկ օգտագործում են Կ–ացետատը՝ մակերիկամների կեղևի ան– բավարարության դեպքում, ինչպես նաև որպես հակաբորբոքային և հակաալեր– գիական միջոց՝ ռևմոկարդիտների բազ– մահոդաբորբերի, բրոնխային հեղձուկի դեպքերում: Ներկայումս կիրառում են սինթետիկ կորտիկոստերոիդներ:
ԿՈՐՏԻԿՈՍՏԵՐՈԻԴՆԵՐ, կ Ո ր ա ի կ Ո– իդներ, մակերիկամների կեղևում ա– ռաջացող կենսաբանորեն ակտիվ միա– ցություններ: Հայտնի են մոտ 40 Կ., որոնցից առավել ակտիվ են 8-ը: Մակերի– կամների իսկական հորմոններից են՝ միներալոկորաիկոիդ ալդոստերոնը, գլյուկոկորտիկոիդներից՝ հիդրոկորտի– զոնը, կորտիզոնը: Ալդոստերոնը մաս– նակցում է Na+ և K+ իոնների, հիդրո– կորտիզոնը՝ ածխաջրերի փոխանա– կության կարգավորմանը: Կ. ազդում են նաև ճարպերի ու սպիտակուցների փո– խանակության վրա: Կ–ի անբավարարու– թյունն օրգանիզմում հանգեցնում է Ադի– սոնյան հիվանդության զարգացման, ավելցուկը՝ Իցենկո–Կուշինգի հիվանդու– թյան ախտանշանների առաջացման: Մարդու օրգանիզմում օրական առաջա– նում է 15–25 մգ հիդրոկորտիզոն, 1 – 5 մգ կորտիկոստերոն, 0,1–0,2 մգ ալ– դոստերոն: Արյան մեջ Կ. մասամբ կապ– ված են պլազմայի սպիտակուցների հետ: Կ. և նրանց փոխանակության արգասիք– ներն օրգանիզմից արագ հեռանում են մեզի միջոցով: Բժշկության մեջ Կ. կիրառ– վում են որպես հակաբորբոքային և հա– կաալերգիական միջոցներ:
ԿՈՐՏԿԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղա գավառում: 1909-ին ուներ 35 տուն հայ և 20 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Կ–ի հայերը տեղահանվել են 1915-ին: Ողջ մնացածները ռուս, զորքերի հետ նահանջել և բնակություն են հաստա– տել Արևելյան Հայաստանում:
ԿՈՐՏՈ (Cortot) Ալֆրեդ Դենի (1877– 1962), ֆրանսիացի դաշնակահար, ման– կավարժ: Սովորել է Փարիզի կոնսեր– վատորիայում: 1902-ին Փարիզում կազ– մակերպել է Օպերային փառատոների ընկերություն, ապա՝ Մեծ երգչախմբային համերգների ասոցիացիա: 1904–07-ին Լիլի Հանրամատչելի համերգների դիրի– ժորն էր: 1905-ից եռյակով ելույթներ է ունեցել ջութակահար ժ. Տիբոյի և թավ– ջութակահար Պ. Կասալսի հետ: 1907– 1917-ին՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր: 1918-ին հիմնադրել (Ա. Ման– ժոյի հետ) և ղեկավարել է Փարիզի երւս– ժըշտական բարձրագույն դպրոցը («էկոլ նորմալ»): 1943-ին կազմակերպել է Կա– մերային երաժշտության ընկերություն: Հեղինակ է դաշնամուրային նվագի մե– թոդիկային վերաբերող ժողովածուների: 1936-ին ելույթ է ունեցել ՍՍՀՄ–ում:
ԿՈՐՈՒՆԴ (հինդի լեզվով – kauruntaka), միներալ: Քիմ. կազմը՝tA1203: Ան– նշան խառնուրդների ձևով պարունակում է քրոմ, երկաթ, մանգան, տիտան: Բյու– րեղագիտական համակարգը տրիգոնային է: Առաջացնում է սյունաձև, պրիզմաձև, բրգաձև բյուրեղներ, ավելի հաճախ՝ հա– տիկավոր ագրեգատներ: Հիմնականում անգույն է, սակայն խառնուրդների շնոր– հիվ ստանում է տարբեր երանգներ, կար– միր (Cr)՝ ռուբին, կապույտ (Ti)՝ շափ– յուղա, դեղին (Fe)՝ արևելյան տոպազ ևն: Կարծրությունը՝ 9, խտությունը՝ 3950– 4400 կգխ3: Հանդիպում է պեգմատիտնե– րում, երկրորդային քվարցիտներում, էլ– յուվիալ, դելյուվիալ և ալյուվիալ ցրոն– ներում, սիլիկահողով աղքատ մագմատիկ ապարներում: Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Ղազախստան, Ուրալ), Աֆրի– կայում, Հնդկաստանում, Բիրմայում, Հու– նաստանում: Կ–ի գեղեցիկ երանգներով թափանցիկ բնական բյուրեղները տակա– վին հին ժամանակներից կիրառվել են որպես թանկարժեք քարեր: Անթափանց Կ–ի հատիկավոր ագրեգատները լավ հըղ– կանյութ են: Կ. ստացվում է նաև արհես– տական եղանակով: Այդպիսի Կ. օգտա– գործվում է ոսկերչական գործում, ժամա– ցույցներում և այլ ճշգրիտ սարքերում որ– պես հենաքարեր, ինչպես նաև օպտիկա– կական գեներատորներում՝ լազերներում: ԿՈՐՖ Նիկոլայ Ալեքսանդրովիչ [2(14).7. 1834, խարկով -13(25).11.1883, Խարկով], ռուս մանկավարժ և մեթոդիստ: Ավարտել է Պետերբուրգի Ալեքսանդրովյան լիցեյը (1854): Ալեքսանդրովսկում (այժմ՝ ՈւՍՍՀ Զապորոժիե քաղաք) աշխատել է որպես գավառական ուսումնարանների խորհըր– դի նախագահ: Նպաստել է զեմստվոյական տարրական դպրոցների զարգացմանը, պրոպագանդել ստեղծելու կրկնողական կիրակնօրյա դպրոցներ՝. Հանդես է եկել մայրենի լեզվով համընդհանուր պարտա– դիր տարրական կրթություն մտցնելու առաջարկով: Կ–ի «Մեր բարեկամը» (1871) ընթերցանության գիրքը լայն տարածում է գտել տարրական դպրոցներում: Առա– ջադիմական գործունեության համար հե– տապնդվել է ցարական կառավարության կողմից, թողել հայրենիքը (1872) և բնա– կություն հաստատել ժնևում: Վերադար– ձել է Ռուսաստան 1880-ին: Մ. Մ. Կոցյուբինսկի
ԿՈՑՅՈՒՐԻՆՍԿԻ Միխայիէ Միխայլովիչ (1864, Վիննիցա –1913, Չեռնիգով), ուկ– րաինացի գրող, հասարակական գործիչ, հեղափոխական դեմոկրատ: Կ–ի հիմնա– կան ստեղծագործությունները՝ «Fata mor– gana» (մաս 1–2, 1904–10) վիպակը և 1904–12-ին գրված մյուս գործերը, տա– լիս են 1905–07-ի հեղափոխության և դրան հաջորդած ռեակցիայի շրջանի լայն պատկերը: Այդ տարիներին են լույս տեսել «Ծիծաղ» (1906), «ճանապարհին» (1907), «Ինչ Է գրված կյանքի գրքում» (1911), «Ձիերը մեղավոր չեն» (1912) և այլ նովելներ: Որպես կյանքի ամենա– հաղթ ճշմարտության հիմն հնչեց «Մոռաց– ված նախնիների ստվերները» (1912) վի– պակը: Կ–ի գործերի հիման վրա ստեղծ– ված են «Արյունոտ լուսաբաց» (1957), «Ձիերը մեղավոր չեն» (1957), «Թանկ գնով» (1958), «Մոռացված նախնիների ստվերները» (1965) կինոնկարները: Կ–ուն