նեկան, հողային, վարչական, քրեական, դատավարական) նորմեր: Բաղկացած է ինստիաուցիաներից (օրենքի ուժ ունեցող քաղաքացիական իրավունքի տարրական դասագրքեր), դիգեսաներից, Հուսաինիա– նոսի օրենսգրքից և նովեչներից: Կ. Ցու. ց. գործել է մինչե Բյուզանդիայի անկումը: Եղել է հռոմեական իրավունքի ուսումնա– սիրման գլխավոր աղբյուրը: Նրա հիման վրա ֆեոդալական Եվրոպայի երկրներում կատարվել է հռոմեական իրավունքի փո– խառում: Ա. Թովմասյան
ԿՈՐՍԱԿՈՎ Սերգեյ Սերգեեիչ [22.1(3.2). 1854, Գուս–խրուստալնի –1(14).5.1900, Մոսկվա], ռուս հոգեբույժ, հոգեբուժու– թյան մոսկովյան դպրոցի հիմնադիրը, հա– սարակական գործիչ: 1875-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակուլ– տետը: 1892-ից եղել է Մոսկվայի համալ– սարանի պրոֆեսոր և նյարդա–հոգեբու– ժական կլինիկայի ղեկավար: 1887-ին պաշտպանել է դոկտորական դիսերտա– ցիա «Ալկոհոլային պարալիզ» թեմայով, որով նա հայտնի դարձավ աշխարհում: Կ. առաջինը նկարագրեց պոլիներիտիկ պսիխոզը՝ հիշողության բնորոշ խան– գարումներով, որը Բժշկագիտության միջազգային 12-րդ կոնգրեսում (Մոսկ– վա, 1897) անվանվեց «Կորսակովի հի– վանդություն» (կորսակովյան պսիխոզ): Հոգեբուժության մեջ նոզոլոգիական ուղղության հիմնադիրներից է, դասա– կան «Հոգեբուժության դասընթաց»-ի (1893) հեղինակը: Նկարագրել է շիզո– ֆրենիան, որպես ինքնուրույն հիվանդու– թյուն՝ անվանելով այն «դիզնոյա»: Եղել է Նյարդախտաբանների և հոգեբույժների մոսկովյան ընկերության հիմնադիրը, «Նյարդախտաբանություն և հոգեբուժու– թյուն» ամսագրի ստեղծողը, Բժիշկների պիրոգովյան ընկերության վարչության նախագահը: Կ–ի անունով է կոչվում (1949-ից) Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվ. առաջին բժշկ. ինստ–ի հոգեբուժական կլինիկան: ԿՈՐ ՍԻԿ Ա (Corse), կղզի Միջերկրական ծովի հյուսիսային մասում: Կազմում է Ֆրանսիայի դեպարտամենտը: Տարածու– թյունը 8,7 հզ. կմ2 է, 290 հզ. բն. (1978): Կղզին ձվաձև է, երկարությունը՝ 183 կմ, լայնությունը՝ մինչե 85 կմ, կազմված է գրանիտներից և կավային թերթաքարե– րից: Արմ. ափերը ժայռոտ են, կտրտված բազմաթիվ ծոցերով ու խորշերով, արլ–ը՝ հարթ, թույլ մասնատված: Կղզու մեծ մասը զբաղեցնում է միջօրեականի ուղ– ղությամբ ձգված և գետահովիտներով խիստ մասնատված լեռնաշղթան (բարձ– րությունը՝ մինչե 2710 մ, Մոն Սենտո լեռ): Կլիման միջերկրածովային է: Հուն– վարի միջին ջերմաստիճանը 12°Շ–ից 13°C է, հուլիսինը՝ 2A°C-ig 26°C, տարեկան տեղումները՝ 600–1000 մմ: Գետերը կարճ են, սահանքավոր: Տիրապետում է ուղղա– ձիգ գոտիականությունը: Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղա– բուծությամբ, մերձարևադարձային կուլ– տուրաների մշակությամբ են: Զարգացած է տուրիզմը: Գլխավոր քաղաքն ու նավա– հանգիստը Այաչչոն է: Կ–ում էtծնվել Նապոլեոն Բոնապարտը:
ԿՈՐՍԻԿԱ5ԻՆԵՐ, Ժողովուրդ, Կորսիկա կղզու բնակիչները (290 հզ., 1978): խո– սում են իտալերենի չիզմոնտանական և օլտրեմոնտական , բարբառներով: Դըպ– րոցի և վարչական լեզուն ֆրանսերենն է: Հավատացյալ Կ. կաթոլիկներ են: Զբաղ– վում են անասնապահությամբ, հողագոր– ծությամբ, ձկնորսությամբ և արհեստա– գործությամբ: Կ–ի նյութական մշակույթը և ազգային ավանդույթները մոտ են իտա– լականին, հատկապես սարդինականին: Մինչե XX դ. սկիզբը Կ–ւ մեջ պահպան– վում էին տոհմային հարաբերությունների որոշ վերապրուկներ (արյան վրեժ են): ԿՈՐՍ ՈՒՆ Նիկոլայ Գեորգիեիչ (1876– 1958), սովետական ռազմական պատմա– բան, գեներալ–լեյտենանտ (1940): Պրո– ֆեսոր (1938), ռազմական գիտություն– ների դ–ր (1941): Առաջին համաշխարհա– յին պատերազմի ժամանակ (1914–18) ծառայել է Կովկասյան ռազմաճակատում: 1918-ից կամավոր մտել է կարմիր բանակ: Եղել է ռազմ, պատասխանատու պաշտոն– ներում (1918–22): Գիտա–մանկավարժա– կան աշխատանք է կատարել Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիայում (1922–54): Կ–ի ուսումնասիրությունները հիմնակա– նում վերաբերում են առաջին համաշխար– հային պատերազմի Կովկասյան U Բալ– կանյան ռազմաճակատների իրադարձու– թյուններին: Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ Կ. մասնակցել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի պաշտպանության պլանների մշակմանը: Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով: Երկ. CapbiKaMbiniCKaH onepamHH.,,, M., 1937; 3p3epyMCKaa onepaqira..M, 1938; Eaji- KaHCKHH cfrpOHT MHpOBOH BOHHM 1914 – 1918 IT., 2 H3fl., M., 1941; ITepBaa MHpoBaa Boiffla Ha KaBKaacKOM (frpoHTe, M., 1946.
ԿՈՐՍՈհՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1648, Բոգդան ի/մեւնիցկու գլխավորած ուկրաինական կազակների (15–17 հզ.) և Ղրիմի թաթար– ների (4 հզ.) ճակատամարտը հետման– ներ Ն. Պոտոցկու և Մ. Կալինովսկու լե– հական զորքի (ավելի քան 20 հզ.) դեմ՝ ուկրաինակնւն ժողովրդի 1648–54-ի ազա– տագրական պատերազմի ժամանակ: ժոլ– տիե վոդիում իրենց առաջապահ ջոկատ– ների ջախջախումից հետո լեհերը պաշտ– պանական դիրք գրավեցին Կորսունի մերձակայքում: Մայիսի 15-ին թաթար– ները անհաջող գրոհ կազմակերպեցին հակառակորդի ձախ թևի վրա: խմելնից– կին հմուտ զորաշարժերով ստիպեց Պո– տոցկու գնդերին նահանջել անտառով, որտեղ դարան էր մտել Մ. Կրիվոնոսի 6-հազարանոց ջոկատը: Լեհական զոր– քերը շրջապատվեցին և ջախջախվեցին: Գերվեցին ավելի քան 8,5 հզ. մարդ, 2 հետմանները և ամբողջ հրետանին: Կ. ճ–ի հաղթական ելքը Ուկրսփնայում համաժո– ղովրդական ապստամբության ազդա– նշան հանդիսացավ:
ԿՈՐՎԱԼԱՆ (Corvalan) Լուիս (ծն. 14.9. 1916, Պուերտո–Մոնտ, Լյանկիուե գավառ), չիլիական և միջազգային կոմունիստա– կան ու բանվորական շարժման գործիչ: Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ 1932-ից: 1936-40-ին եղել է Կոնսեպսիոն քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղար: 1940-ից՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Սիգլո» («E1 Siglo») թերթի դիրեկտորի տեղակալ, 19Հ6-ից՝ դիրեկտոր: 1948–56-ին ղեկա– վարել է ՉԿԿ ԿԿ պրոպագանդայի բաժի– նը: 1952-ին ընտրվել է ՉԿԿ ԿԿ–ի, 1956-ին՝ ԿԿ–ի քաղ. հանձնաժողովի անդամ, 1956– 1958-ին՝ ՉԿԿ ԿԿ–ի քարտուղար: 1958-ի մարտից ՉԿԿ գլխավոր քարտուղարն է, 1961-ից՝ երկրի ազգային կոնգրեսի սե– նատոր: Կ. արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու հա– մար» միջազգային լենինյան մրցանա– կի: 1973-ի սեպտ. 11-ի զինվորական հե– ղաշրջումից հետո ձերբակալվել և ավելի քան երեք տարի եղել է բանտերում ու հա– մակենտրոնացման ճամբարներում: Հա– մաշխարհային առաջադեմ, հասարակայ– նության ջանքերի շնորհիվ 1976-ի դեկտեմ– բերին ազատվել է բանտից և վտարանդ– վել արտասահման: 1969-ին այցելել է Սովետական Հայաստան:
ԿՈՐՎԵՐ (Corver) Մարտեն (1727–1794), հոլանդացի դերասան և ռեժիսոր: 1748– 1763-ին խաղացել է Ամստերդամի «Քա– ղաքային թատրոն»-ում: Լավագույն դե– րերից են Ներոն (Ռասինի «Բրիտա– նիկ»), Զամոր, Լուզինյան (Վոլտերի «Ալ– զիր», «Զաիր»): 1763-ին ստեղծել է սե– փական թատերախումբ, հակադրվելով կլասիցիզմին՝ դրել ազգային ռեալիս– տական թատրոնի հիմքը: 1766-ին՝ Հաա– գայում, 1773-ին Ռոտերդամում հիմնել է մշտական թատրոններ: Կ. թատերար– վեստում հաստատել է դեմոկրատական ուղղությունը, զարգացրել քաղքենիական դրամայի սկզբունքները:
ԿՈՐՎԻձԱՐ (Corvisart) ժան Նիկոլա (15.2.1755, Դրիկուր –18.9.1821, Փարիզ), ֆրանսիացի թերապևտ, Փարիզի ԳԱ ան– դամ (1811): 1797-ին Կոլեժ դե Ֆրանսում (Փարիզ) հիմնել և ղեկավարել է ներքին հիվանդությունների առաջին ամբիոնը: Եղել է Նապոլեոն I-ի լեյբ–բժիշկը (1807-ից): Գործնական բժշկության մեջ ներդրել է Լ. Աուենբրուգերի հայտնա– գործած ընդբախման մեթոդը (1761-ին): Հիմնական աշխատանքները նվիրված են սրտի և խոշոր անոթների հիվանդություն– ներին: Ախտանշագիտության (սեմիոտի– կա) հիմնադիրներից է:
ԿՈՐՎՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Փարխանդի գավառակում, Բաղեշից հա– րավ: 1909-ին ուներ 575 (60 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին: ԿՈՐՏ (անգլ. court,< լատ. cohors–ցան– կապատված տեղ), թենիսի խաղահրա– պարակ:
ԿՈՐՏԱՍԱՐ (Cortazar) Խուլիո (ծն. 26.8. 1914, Բրյոաել), արգենտինացի գրող: 1951-ից ապրում է Փարիզում: 1949-ին հրատարակել է «Թագավորներ» դրաման: «Գազանանոց» (1951), «խաղի վերջը» (1956), «Գաղտնի զենք» (1959) պատմը– վածքների ժողովածուներում և «Շահում– ներ» (1960) վեպում կան ֆանտաստիկա–