Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռումինահայ Կ. ե–ի կանոնադրությունը, որը հասաաաեւ է Հայոց կաթողիկոս Եղիա– զար Ա ԱյնթաՓցին, մշակել է Ստեփանոս Ռոշքան՝ օգտվելով լեհահայ կանոնա– դրություններից: Ըստ ուսումնասիրությունների, Կ. ե. նմանություններ են ունեցել Փոքր Ասիա– յի քաղաքներում XIII դ. առաջացած «ՍԼխի» («Եղբայր») միությունների հեա: Գրկ. Խաչիկյան Լ. Ս., 1280 թվակա– նին Երզնկայում կազմակերպված «Եղբայրու– թյունը», «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիա.», 1951, Ns 12: Նույնի, Երզնկա քաղաքի «Եղբարց միաբանութեան» կանոնադրությու– նը (1280 թ.), «ԲՄ», 1962, JS& 6: Գրիգոր– յան Վ.Ռ., Արևմտյան Ուկրաինայի հայ– կական գաղութների «Կտրիճվորաց եղբայ– րությունն երի» մասին, «ՊԲՀ», 1963, JNo 2: Նույնի, Ցազլովեց քաղաքի հայկական գաղութի «Կտրիճվորաց եղբայրության» կա– նոնադրությունը, «ԼՀԳ», 1973, N° 9: Վ. Գրիգորյան.

ԿՏՑԱՐՆԵՐ (Limicolae), թռչունների կարգ: Մանր և միջին չափերի կենդանիներ են, մարմնի երկարությունը՝ 14–62 սմ, քա– շը՝ 20–1100 գ: Կտուցը և ոտքերը երկար են, մատները հիմքում հաճախ միացած են լողաթաղանթով: Լավ վազում են, լողում, կարող են սուզվել: Թևերը երկար են, նեղ, թռչում են արագ, պոչը կարճ է: Կտցար ճնճղուկ Փետուրները խիտ են, ոչ վառ գունավոր– ված, ամառային գույնը տարբերվում է ձմեռայինից: Հայտնի է 189 ապրող տե– սակ, որից 75-ը հանդիպում է ՍՍՀՄ–ում, 36-ը՝ նաև ՀՍՍՀ–ում: Տարածված են ամենուրեք, չվող են, բնադրում են բաց տարածություններում՝ ծովերի, գետե– րի, լճերի ափերին, տունդրաներում, տափաստաններում, որոշ տեսակներ՝ անտառներում, թփուտներում: Սնվում են միջատներով, փափկամորթներով, որդե– րով, ինչպես նաև հատապտուղներով ու սերմերով: Բնախույս են, դնում են 2– 4 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս խիտ փետրապատ և շատ շուտ հեռանում: Մեծ մասը մոնոգամ է, առանձին տեսակներ զույգեր չեն կազմում: Որոշ Կ. (վալդշնեպ, մեծ կտցար ևն) ունեն արդյունագործա– կան նշանակություն, մի մասն էլ սպոր– տային որսորդության օբյեկտ են:

ԿՏՈՒՑ, Չ ք ա տ ա ն, կղզի Վանա լճի արևելքում, ափից 1 կմ հեռավորությամբ: Մտել է Մեծ Հայքի Վասպուրական նա– հանգի Առբերանի գավառի մեջ: Լճի տե– ղատվության ժամանակ Կ. դառնում է թերակղզի (որտեղից և նրա անվանումը): Կտուց անապատի ընդհանուր տնսքը Կ–ի թեմը կազմում էին Մարմետ, Ամենա– շատ, խավենց, Անանավանք, Եկմալ և ճիրաշեն գյուղերը: Նրան էին պատկա– նում մերձափնյա հացաբեր դաշտերը, որոնցում աշխատում էին միաբանության (100 անձ) մշակները: Կ–ի անապատի հյու– րանոցները կամ օթևանները, որոնք կոչ– վում էին «Դրսի տունք», կառուցված էին լճափին: Ամայացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Կղզում կանգուն էtԿտուց անապատի համալիրը, որը, ըստ ավան– դության, հիմնադրել է Գրիգոր Լուսա– վորիչը: Միջնադարում ուներ չորս եկեղե– ցի, հայտնի կրոնական ու մշակութային կենտրոն էր (տես Կւոուց անապատի գըր– չաթյան կենտրոն): XV դ. անապատը վե– րանորոգվել է, սակայն XYI դ. ավերվել և ամայացել է: XVII դ. սկզբում Լիմ անա– պատի միաբանության մի մասը տեղա– փոխվել է Կ.: Քանդված եկեղեցիներից վե– րակառուցվել է միայն Մ. Կարապետը (1712-ին, ճարտ. Բաղիշեցի խոշխաթար): Համալիրի հիմնական շենքերը՝ սրբատաշ սպիտակ ֆելգիտից կառուցված եկեղե– ցին և նրան արմ–իցկից գավիթը (XVIII դ.), լավ են պահպանվել, եկեղեցու մեկ զույգ գմբեթակիր մույթերով աղոթասրահը արլ–ից ավարտվում է երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով, բեմի յո– թանիստ աբսիդով: Ութանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է մույթերի և աբսի– դի անկյունների միջև ձգվող կամարների վրա: Արտաքին հարդարանքը զուսպ է, ինտերիերը ծածկված է որմնանկարներով: Գրեթե քառակուսի հատակագծով գավիթն ունի չորս մույթ, որոնց և պատերին կից որմնամույթերի միջև ընկած կամարնե– րով շենքի ներքին տարածությունը բա– ժանվում է ինը հատվածի: Գավթի արմ. դռան առջև, զույգ մույթերի վրա բարձրա– նում է զանգակատունը: Հս. պատից դուռ է բացվում դեպի ուղղանկյուն բեմով Մ. Հրեշաակապետաց կից մատուռը, որ– տեղ պահվել են անապատի ձեռագրերը: Համալիրի հս–արմ–ում գտնվում են մի– ջանցքի շուրջը երկշար դասավորված, մեկ կամ հազվադեպ երկու սենյականոց, մութ և ցածր խցերը, արլ–ում՝ հյուրատունը, իսկ հվ–ում՝ վանահոր բնակարանը: Գրկ. Լա լա յան Ե., Վասպուրակա–ն. նշանավոր վանքեր, պրակ 1, Թ., 1912: Մ. Հասրաթ յան

ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏ– ՐՈՆ, գործել է Վանա լճի Կտուց կղզում: Որպես գրչության կենտրոն հիշվում է XV դ. սկզբից: Հովսեփ և Ծերուկ գրիչ– ներից մեկական ձեռագիր է հասել մեզ՝ ընդօրինակված 1414-ին և 1415-ին: Կտու– ցի գրչության կենտրոնի ծաղկումը կապ– վում է նշանավոր գրիչներ Խաչատուրի և Հովհաննեսի գործունեության հետ: 1462-ին Խաչատուրը ավարտում է մի Հայս– մավուրք (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JSP 4883), որտեղ հիշում է իրեն օգնություն ցույց տված բազմաթիվ միաբանների: Ձեռագիրը նկա– րազարդել է այն ժամանակ Վասպուրա– կանում հռչակված Մինաս ծաղկողը: Հա– ջորդ թվականից հայտնի է մի Ավետարան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարան, ձեռ. JSP 6365): 1482-ից Խա– Կտուց անապատի եկեղեցու ինտերիերը Կտուց անապատի համալիրի հատակագիծը