չական աշխատանք: Նկար (սովորաբար Կ–ի վրա նկարված), փոխաբերական առու– մով՝ լայն ընդգրկում ունեցող գեղար– վեստական ստեղծագործություն:
ԿՏԱՎԱՏ (Linum), կտավատազգիների ըն– տանիքի միամյա և բազմամյա խոտաբույ– սերի ու թփերի ցեղ: Կա 200-ից ավելի տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 40-ից ավելի: Թել և սերմ ստանալու համար մշակվում է հիմ– նականում մեկ տեսակ՝ մշակովի Կ. (Լ. usi- tatissimum), որն ստորաբաժանվում է թելատու, ձիթատու (գանգրավուշ), մի– ջանկյալ խմբերի: Թելատու Կ–ի ցողունը բարակ է, բարձր և չճյուղավորված: Զիթա– տուինը ուժեղ ճյուղավորված է, կոպիտ և կարճ: Մշակովի Կ. միամյա է: Արմատն առանցքային է և թույլ զարգացած: Ցողու– նի բարձրությունը 0,1 –1,0 i/է, տերեները՝ նշտարաձև, ծաղիկները՝ երկնագույն, պտուղը՝ տուփիկ, սերմերը՝ բաց շագա– նակագույն, 1000 սերմի կշիռը 2,7–6,0 գ է: ՍՍՀՄ–ում մշակվում է ՌՍՖՍՀ–ի ոչ սևահողային գոտում, Բելոռուսիայում, Ուկրսփնայում, մերձբալթյան հանրապե– տություններում, ինչպես նաև Անդրկով– կասում և Միջին Ասիայում: Հայաստա– նում Կ. մշակվել է հնուց, հիմնականում ձեթ ստանալու նպատակով: ՀՍՍՀ–ում ձիթատու Կ. մշակվում է Շիրակի դաշտա– վայրում և Զանգեզուրում: Շրջանացված են Արթիկի–7 և Ղուկասյանի–17 սորտերը: Կ–ի թելի բերքատվությունը 15–20 ց/հա է, սերմերինը՝ 10–12 ց/հա:
ԿՏԵՍԻԱՍ ԿՆԻԴԱՑԻ (KxT)Oia$ ծ KvC- 6ioc;) (ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. V–IV դդ. հույն պատմիչ, բժիշկ: Մ. թ. ա. 415–398-ին ապրել է Պարսկաստանում, եղել արքունի բժիշկ: Գրել է բժշկագիտա– կան երկեր, որոնք չեն պահպանվել: Պաշտոնական աղբյուրների և զրույցների հիման վրա գրել է «Պարսկականք» («Ilepaixa»), աշխատությունը՝ 23 գրքով: Վեց գրքերն ընդգրկել են Ասորեստանի և Մաբասաանի պատմությունը մինչև պարսկ. պետության հիմնադրումը, հա– ջորդ 7-ը՝ Պարսկաստանի պատմությու– նը մինչև Քսերքսես I-ի մահը (մ. թ. ա. 465), վերջին 10-ը՝ պարսից պատմությու– նը մինչև մ. թ. ա. 398-ը: Աշխատությունը չի պահպանվել: Բյուզանդիայի Փոտ պատ– րիարքը (IX դ.) կազմել է 7–23 գրքերի քաղվածքը, իսկ առաջին 6 գրքի մասին գաղափար ենք կազմում Դիոդորոս Մի– կիլիացուց, որի 2-րդ գիրքը հիմնված է Կ. Կ–ու երկի վրա: Հեղինակել է նաև «Հնդկականք» («’Iv6ixa») երկը (կորած), որում արժեքավոր տեղեկություններ են եղել Հնդկաստանի մասին: ժամանակա– կից պատմագիտությունը նրան համա– րում է պակաս արժանահավատ, քան ժա– մանակակից մյուս հույն պատմիչներին: Ս. Կրկյաշարյան
ԿՏՏԿԵՆԻ, թանթրվենի (Sambu- cus), այծատերևազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Թփեր են կամ փոքր ծա– ռեր, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույ– սեր: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարած– ված 2 կիսագնդի բարեխառն և մերձարևա– դարձային շրջաններում: ՍՍՀՄ–ում աճում է 11, ՀՍՍՀ–ում՝ 3 տեսակ, որից առավել տարածված է սև Կ. (S. niger): Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ, ծաղիկները մանր են, դեղնա–սպիտակավուն: Պտուղը սև է, մուգ մանուշակագույն, հատապտղա– նման կորիզապտուղ: Ծաղկում է մայիս– հունիս ամիսներին: ժողովրդական բժըշ– կության մեջ օգտագործում են բույսի բո– լոր մասերը՝ արմատները, տերևները, ծաղիկներն ու պտուղները: Վերջիններս ունեն քրտնաբեր և միզամուղ հատկու– թյուն: ՀՍՍՀ–ում տարածված է Նոյեմբեր– յանի, Շամշադինի, Կիրովականի, Լոռի– Փամբակի անտառներում: Ա. Գրիգորյան
ԿՏՐԱԾ ՔԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Արճեշ գավառում: 1909-ին ուներ 194 (28 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Կ. ք–ի հայերը տեղահանվել են 1915-ի հուլիսին: Ողջ մնացածները ռուս, զորքերի հետ տե– ղափոխվել են Արևելյան Հայաստան:
ԿՏՐԱԾՔ, նյութի քայքայում, որն առաջա– նում է շոշափող ուժերի ազդեցությամբ նյութի մի մասի նկատմամբ մյուսի սա– հելու հետևանքով: Կ. միշտ ուղեկցվում է կամ տրորմամբ, կամ ծռմամբ, կամ էլ երկրորդական այլ երևույթներով: Առավել մաքուր Կ. տեղի է ունենում ոլորման դեպ– քում՝ պլաստիկ նյութերից պատրաստված սնամեջ գլանների լայնական հատվածք– ներում: Կ. է կոչվում նաև հեղույսների, գամերի, գամասեղների քայքայումը՝ դրանց առանցքներին ուղղահայաց հար– թությամբ:
ԿՏՐԻՃ. ՎՈՐԱՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Եղբարց միաբան ու թյ ու ններ, երիտասարդական կազմակերպություն– ներ Հայաստանում և հայկական գաղութ– ներում, XII – XIX դարերում: Կազմավոր– վել են հաւքագործակցության, փոխադարձ օգնության և օժանդակության հիման վրա՝ հայ երիտասարդությանը համախմբելու, միավորելու, նրանց աշխարհիկ ու հոգե– վոր դաստիարակությանը նպաստելու հիմնական նպատակով: Ունեցել են նաև կիսառազմական բնույթ, երիտասարդու– թյանը վարժեցրել են կարգ ու կանոնի, զինվորական գործին, որպեսզի անհրա– ժեշտության դեպքում մասնակցեն իրենց քաղաքների պաշտպանությանը, ուղեկ– ցեն առևտրական կարավաններին են: Կ. ե. հիմնականում միավորել են ավագ տարիքի պատանիներին և ամուրի երիտա– սարդներին: Ի տարբերություն հաւէքւս– րությունների, Կ. ե–ի անդամների հաւյ՜ար ս|արւոադիր չի եղել առևտրի կամ արհես– տի որևէ մասնաճյուղի հետ կապված լի– նելը: Կ. ե. ունեցել են կանոնադրություն և դրամարկղ: Ղեկավարեւ են ավագները, որոնք տարբեր տեղերում կրել նն զանա– զան անվանումներ («գլուխ եղբայրու– թյան», «ավագ եղբայր», «պատանեկա– պետ», «վատահ», «պրեֆեկտ», «դիրեք– դոր», «սթարշըյ», «սդարեսդա». ամենա– տարածվածը՝ «լքանկտավագ»): Հայաստանում Կ. ե. են եղել Անիում, Երզնկայում, Կաբինում, Վանում, գաղթա– վայրերում՝ Սուլթանիեում (Իրան, XIV դ.), Կաֆայում (Ղրիմ, XIV դ.), լեհական տի– րապետության տակ գտնված ուկր. մի շարք քաղաքներում (Կամենեց–Պոդոլսկ, XVI – XVII դդ., Լվով, Ցազլովեց, Ստանիս– լավ, XVII ղ., Ռաշկով, Տիսմենիցա, XVIII դ.), Ռումինիայում (0աշ, Ռոման, Բոտոշան, Գեռլա, Եղիսաբեթուպոլիս, XVII–XIX դդ.) ևն: Գոյություն է ունեցել նաև աղջիկների կամ օրիորդաց եղբայ– րություն (Գեռլա), որ գլխավորել է «ավագ քույր»-ը: Պահպանվել են մի քանի Կ. ե–ի կանոնադրությունները (Երզնկայի՝ 1280, Ցազլովեցի՝ 1680, Բոտոշանի, Յաշի, Ռոմանի՝ 1690, վերամշակված՝ 1790, Գեռ– լայի, Եղիսաբեթուպոլսի, քաղվածաբար՝ նաև Ռաշկովի), որոնք արժեքավոր տեղե– կություններ են պարունակում այդ կազմա– կերպությունների ներքին կառուցվածքի, նպատակների, առանձնահատկություն– ների, տարբեր վայրերում կրած փոփո– խությունների, անդամների պարտակա– նությունների, իրավունքների մասին ևն: Ըստ Երզնկայի Կ. եղբայրության «Սահ– մանք և կանոնք»-ի (կազմող՝ Հովհաննես Երզնկացի Պլուզ), կազմակերպության մեջ ընդգրկվել են արհեստներով և առևտրով զբաղվող ամուրի երիտասարդներ, որոնք կազմել են տասնյակներ՝ տասնապետի («տասին գլուխն») գլխավորությամբ: Չորս տասնյակներից բաղկացած խումբը վա– րել է «քառասունին մեծն»: Կազմակեր– պության ընդհանուր ղեկավարությունն իրականացրել են «գլխավոր եղբայրքն», որոնց ավագը կամ նախագահը կոչվել է «գլուխ եղբայրության»: Ընկերության ան– դամները պարտավոր էին նյութապես օգնել կարիքավոր կտրիճներին (եղբայր– ներ), այցելել հիվանդներին, ցույց տալ բուժօգնություն, կազմակերպել մեռած եղ– բայրների թաղումը ևն: Կրտսեր անդամ– ները պետք է ենթարկվեին ավագներին: Կանոնադրությունը պարտադիր էր բոլո– րի համար, չենթարկվողները հեռացվում էին կազմակերպությունից: Ըստ Ցազլովեցի Կ. եղբայրության կա– նոնադրության, ընկերության անդամ կա– րող էին լինել հիմնականում ամուրի երի– տասարդները, որոնք ամուսնանալուց հեաո մեկ տարի կարող էին մնալ կազմա– կերպության մեջ. հեռանալը կախված էր տվյալ անձի ցանկությունից: Կազմակեր– պությունը կապված չի եղել արհեստի և առևտրի որևէ մասնաճյուղի հետ: Ունեցել է գանձանակ՝ գոյացած անդամավճար– ներից ու զանցանքների համար գանձվող տուգանքներից: Դա, վւաստորեն, փոխօգ– նության դրամարկղ էր: Կազմակերպու– թյունը գլխավորել են ավագները, իսկ ընդհանուր ղեկավարն էր գաղութի վոյթը: Ընկերությունը նույնպես կիսազինվորա– կան կազմակերպության տեսք է ունե– ցել, նրա խնդիրների մեջ ևս մտել են երիտասարդների կրոնա–հասարակա– կան դաստիարակությունը, կարգ ու կա– նոնի վարժեցնելը, հրամանատար–ավագ– ների կարգադրություններին ենթարկվե– լը: Կարգը խախտողները պատժվել են տուգանքով կամ բանտարկությամբ: ժո– ղովների ժամանակ հարցերը լուծվել են քվեարկությամբ: Արշավներին կտրիճ– ները մասնակցելու էին նաև իրենց ձիե– րով, չունեցողներին ձիեր էին տրվում կազմակերպության միջոցների հաշվին: Կտրիճները մասնակցեւու էին եկեղեցի– ների նորոգմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել եկեղեցական ծեսերին կազմա– կերպված մասնակցելու հարցին: