Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները, արգելելու) նոյեմբ. 6-ին նախատես– ված միտինգը, ոստիկանություն ու զորք հանեցին և գնդակոծեցին հավաքված բան– վորներին: Բայց բանվորները զինաթափ արեցին զինվորներին և ետ մղեցին հե– ծելավաշտերի գրոհը: Երեկոյան քաղա– քի բանվորական շրջանը ապստամբների ձեռքին էր: Լեհական սոցիալիստական կուսակցության ղեկավարները, համաձայ– նության գալով իշխանությունների հետ, խաբեությամբ զինաթափեցին ապստամբ– ներին (նոյեմբ. 7): Կ. ա. այդ ժամանակա– շրջանի լեհական բանվորական շարժման գագաթնակետն էր:

ԿՐԱԿՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, 6 ա գ և լ ո ն– յան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պե– տական համալսարաններից մեկը Կենտ– րոնական Եվրոպայում: Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400-ին վերակա– ռուցել է վլադիսլավ Ցագայլոն (այստե– ղից էլ՝ անունը)՝ Փարիզի համալսարա– նի նմանությամբ: Կ. հ–ի ուս. և գիտա– կան կյանքը ծաղկում է ապրել XV դ. վերջին և XVI դ. սկզբին: Ուներ աստվա– ծաբանական, իրավաբանական, բժշկ. և ազատ գիտությունների ֆակուլտետներ: Բացի լեհերից, Կ. հ–ում սովորում էին նաե չեխեր, գերմանացիներ, հունգարա– ցիներ: Համալսարանում սովորել և դա– սախոսել են մաթեմատիկոս Վ. Բրուձես– կին, Ն. Կոպեռնիկոսը, աստղագետ Յա. Սնյադեցկին և ուրիշներ: XYI դ. կե– սի ուսուցումը Կ. հ–ում կրել է եկեղեցա– սխոլաստիկ բնույթ: 1780-ին համալսա– րանի ծրագրերը բարենորոգվել են, ուսու– ցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով: Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939–44) Կ. հ. փակվել է: 1942-ից գործել է ընդհատակում: 1978/79 ուս. տարում համալսարանն ուներ իրա– վաբանական, փիլիսոփայության և պատ– մության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխար– հագրության են ֆակուլտետներ: Գրա– դարանը (հիմնվել է 1364-ին) ունի ավելի քան 1 մլն գիրք:

ԿՐԱԿՈՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ստեղծ– վել է 1815-ին՝ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ: Կ. հ–յան (մոտ 1 հզ. կմ2 տարածք և 96 հզ. բնակիչ) կազմի մեջ, բացի Կրակովից, մտնում էին 3 գյու– ղաքաղաք և 244 գյուղ: Կ. հ–յան անկախու– թյունը երևութական էր, քանի որ «հովա– նավոր» պետությունների՝ Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի կազմած սահ– մանադրության (որն ամրապնդում էր կալ– վածատերերի և խոշոր առևտրականների տիրապետությունը) գործողությունը սահ– մանափակվում էր «հովանավոր» պետու– թյունների ռեզիդենտների իշխանությամբ: Կ. հ. դարձավ լեհ վտարանդի ապստամբ– ների և հայրենասիրական գաղտնի կազ– մակերպությունների կենտրոն, որը պա– տըրվակ ծառայեց, որպեսզի 1836–41-ին ավստր. զորքերը գրավեն Կ. հ.: Կրակով– յան ապստամբության (տես Կրակովի ապառաւէբութՅոմւ 1846) ճնշումից հետո Կ. հ. վերացվեց, և նրա տերիտորիան միացվեց Ավստրիային:

ԿՐԱԿՈՎՅԱԿ (լեհ. Krakowiak), լեհական ժողովրդական պար: Ստեղծվել է Կրակովի վոյեվոդության բնակիչների շրջանում: XIV դ. տարածվել է շլյախտայական մի– ջավայրում: Հնում պարում էին միայն տղամարդիկ, հետագայում՝ տղամարդ– կին զույգերը: Ռիթմը կտրուկ է, սինկո– պին բնորոշ գծերով: Երաժշտության չափը՝ 2/4: Որպես պարահանդեսային պար հանրաճանաչ էր XIX դ.–XX դ. սկըգ– բին: Կ–ի երաժշտության ձևը օգտագործել է Ֆ. Շոպենը, հանդիպում է նաև օպերա– ներում և բալետներում (Գլինկայի «Իվան Մուսանին», Ասաֆևի «Բախչիսարայի շա– տըրվանը» ևն):

ԿՐԱՄԱՏՈՐՍԿ, քաղաք (1932-ից) Ուկրաի– նական ՍՍՀ Դոնեցկի մարզում: 178 հզ. բն. (1979): Երկաթուղային հանգույց է, ծանր մեքենաշինության խոշորագույն կենտրոն: Կան մեքենաշինական, ծանր հաստոցա– շինական, ձուլման, կոքսաքիմիական, շինանյութերի գործարաններ, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկու– թյուններ, մեքենաշինության գիտահետա– զոտական և նախագծային–տեխնոլոգիա– կան ինդուստրիալ ինստ–ներ, մեքենա– շինական, տեխնոլոգիական, առևտրի տեխնիկումներ, 2 թանգարան, 2 կուլ– տուրայի պալատ: Կ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով (1971):

ԿՐԱՄԵՐ, Կ ր և յ մ և ր (Kramer), Ստենլի (ծն. 29.9.1913, Նյու Յորք), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր: Կինոյում աշխատել է 1933-ից (Հոլիվուդ): 1947-ին հիմնել է սեփական «անկախ» կինոֆիր* ման և թողարկել ամերիկյան հասարակու– թյան բարքերը մերկացնող ֆիլմեր («Չեմ– պիոն», 1949): 1955-ից հանդես է եկել իբրև ռեժիսոր: Նրա ստեղծագործական անհատականությունը բացահայտվել է հակառասիստական «Չխոնարհելով գը– լուխները» (1958, սովետա՞կան էկրանում՝ «Նույն շղթայով շղթայվածները») ֆիլմում: Կ. ամերիկյան կինոյի առաջադեմ ուղղու– թյան ներկայացուցիչ է: Մյուս ֆիլմերից են՝ «Հպարտություն և կիրք» (1957, ըստ Ա. Ֆորստերի վեպի), «Վերջին ափ» (1959, ըստ Ն. Շյուտի վեպի), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962), «Հիմարների նավը» (1965): Վերջին երկու ֆիլմերում դատապարտել է Արևմտյան Գերմանիա– յում ֆաշիզմի վերածննդին նպաստող գեր– մանական նացիզմը: «Օրհնիր երեխանե– րին և գազաններին» (1971), կինոնկարում արտահայտել է բողոք դաժանության և բռնության դեմ: Լավագույն աշխատանք– ներից են նաև «Խելակորույս, խելակո– րույս, խելակորույս աշխարհ» (1963), «Օկ– լահոման ինչպես որ կա» (1973): Գրկ, He«ejiHH B. A., Ctshjih Kpefr- Mep, [M,, 1970J, Պատկերազարդումը տես ՀՍՀ հ. 1, ԱՄՆ հոդվածի ներդիրում, էջ 309:

ԿՐԱՄՍԿՈՅ Ի վան Նիկոլաևիչ [27.5(8.6). 1837, Օստրոգոժսկ (այժմ՝ Վորոնեժի մար– զում)– 24.3(5.4). 1887, Պետերբուրգ], ռուս նկարիչ: 1860–80-ական թթ. ռուս, դեմո– կրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ: 1857–63-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ստեղծել է ռուս գրողնե– րի, գիտնականների, նկարիչների և հա– սարակական գործիչների դիմանկարնե– Ի. Ն. Կ ր ա մ ս*» կոյ. Ինքնանկար (հատված, 1874, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) րի շարք, դրանցում շեշտել բնորդի հո– գեբանության խորությունը, քաղաքա– ցիական ակտիվությունը, բարոյական անաղարտությունը («Լ. Տոլստոյ», 1873, «Մ. Ե. Սալտիկով–Շչեդրին», 1879); Դի– մանկարի և թեմատիկ նկարի սահմանա– գծում են «Անծանոթուհին» (1883), «Ան– սփոփ վիշտ» (1884) գործերը (բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում): Կ–ի դեմոկրատական հայացքները ցայտու– նորեն են դրսևորվել գյուղացիների դի– մանկարներում («Անտառապահ», 1874, Տրետյակովյան պատկերասրահ, «Մինա Մոիսեև», 1882, Ռուսական թանգարան, Ի. Ն. Կ ր ա մ ս– կ ո յ. ծովակալ Ս. Ա. Գրեյգի դի– մանկարը (1883, Հայաստանի պե– տական պատկե– րասրահ, Երեան) Լենինգրադ): Կ–ի առանցքային ստեղծա– գործությունը «Քրիստոսը անապատում» (1872, Տրետյակովյան պատկերասրահ) նկարն է, ուր արծարծված են հասարա– կական հրատապ խնդիրներ, աշխարհի մասին ժամանակակիցների մտորումներ, հերոսական ինքնազոհաբերման գաղա– փարը: Նկարչի ստեղծագործությունը, քննադատական հոդվածները մեծապես ազդել են XIX դ. վերջի Ռուսաստանի դեմոկրատական արվեստի և գեղարվես– տական մտածողության վրա: Կ–ի «Քրիս– տոսի գլուխը» (1880-ական թթ.) և «Ծովա– կալ Ս. Ա. Գրեյգի դիմանկարը» (1883) գտնվում են Հայաստանի պետական պատ– կերասրահում: Երկ. rLacbMa. OraTBH, t. 1–2, M., 1965^ 1966. Գրկ. roJibflniTeHH C. H., H. H. KpaM– CKofi, M., 1965.

ԿՐԱՅԵՎԱԿՈ–ԱՐՄՅԱՆՄԿԻ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույնէր: Թեյագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև եգիպ– տացորենի մշակությամբ, ծխախոտագոր– ծությամբ, բանջարաբուծությամբ, այգե–