գործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Հիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1890-ին:
ԿՐԱՅՈՎԱ (Craiova), քաղաք Ռումինիայի հարավ–արեմուաքում: Դոլժ գավառի վար– չական կենտրոնն է: 276 հզ. բն. (1979): Տրանսպորտային հանգույց է, արդ. կենտ– րոն: Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական և նավթարդյու– նաբերության սարքավորումների արտա– դրությունը: Ունի գյուղատնտ. և մանկա– վարժական ինստ–ներ, Արվեստների ժո– ղովրդական դպրոց: Առաջին անգամ հի– շատակվում է XV դարում:
ԿՐԱՅՍԼԵՐ (Kreisler) Ֆրից (2.2.1875, Վիեննա–29.1.1962, Նյու Ցորք), ավստ– րիացի ջութակահար, կոմպոզիտոր: Ելույթ է ունեցել 7 տարեկանից (Վիեննա): Համաշխարհային փառքի է արժանացել 1899-ին Բեռլինում տված համերգներով: 1915–24-ին հիմնականում ապրել է ԱՄՆ–ում (1939-ից՝ ընդմիշտ): Համերգներ է տվել մինչև 1947-ը: Կ–ի կատարողական գործունեությունը երաժշտական արվես– տում դարակազմիկ նշանակություն է ունե– ցել: Նրա կատարումն առանձնացել է յուրահատուկ երգայնությամբ, խորաթա– փանցությամբ, փայլով ու նրբագեղու– թյամբ: Որպես կոմպոզիտոր՝ ջութակի մանրանվագների («Վիեննական կապ– րիս», «Գեղեցիկ հազրեվարդ» ևն) չգե– րազանցված վարպետ է, բազմաթիվ նվա– գադարձությունների. մշակումների, խըմ– բագրումների, կադենցիաների, երկու օպերետի ևն հեղինակ: 1905-ին հրատա– րակել է «Դասական ձեռագրեր» ջութակի և դաշնամուրի պիեսների շարքը՝ իբրև XVII –XVIII դդ. կոմպոզիտորների (Ֆ. Կուպերեն, Լ. Բոկերինի և ուրիշներ) եր– կերի մշակումներ: 9–M-Paa6eH JI., 2Kn3Hb 3aMeqaTejibHMX cicpimaHeH, [M.–JI., 1967],
ԿՐԱՅՍԿԻ (Kreisky) Բրունո (ծն. 1911), ավստրիական պետական գործիչ: Մասնա– գիտությամբ իրավաբան. 1953–59-ին՝ Ավստրիայի արտաքին գործերի մինիս– տրության պետ. քարտուղար, 1959– 1966-ին՝ արտաքին գործերի մինիստր, 1970-ի ապրիլից՝ Ավււտրիայի ֆեդերալ– կանցլեր (կառավարության ղեկավար): 1967-ից Ավստրիայի սոցիալիստական կու– սակցության նախագահն է:
ԿՐԱՆԱԼ (Cranach) Լուկաս Ավագ (1472, Կրոնախ -16.10.1553, վայմար), գերմա– նացի նկարիչ: Հիմնականում աշխատել է Վիտենբերգում (1505–50): Եղել է Մ. կու– թերի բարեկամը, Ռեֆորմացիայի կողմ– նակից: Կ–ի ստեղծագործության մեջ Վե– րածննդի արվեստի սկզբունքները, կեր– պարների հանդուգն ճշմարտացիությու– նը, հումանիստական ձգտումները հա– ճախ միահյուսված են գոթական ոճի որոշ ավանդույթների վերակենդանացման, գծային ոճավորման ու զարդապատման հետ: Ստեղծել է աստվածաշնչյան և դի– ցաբանական թեմաներով նկարներ («խա– չելություն», 1503, Հին պինակոտեկա, Մյունխեն, «Հանգիստ Եգիպտոսի ճանա– պարհին», 1504, Պատկերասրահ, Բեռլին– Դելեմ, «Վեներա և Ամուր», 1509, «Տիրա– մայր», երկուսն էլ՝ էրմիտաժում, Լե– Լ. Կ ր ա ն ա խ. Ինքնանկար (հատված, 1550, քԱֆֆիցի պատկե– րասրահ, Ֆլորնն– Օիա) նինգրադ): Կ–ի աշխատանքներում մեծ դեր է խաղում մանրամասներով հարուստ, բանաստեղծական բնանկարը: Կ. դիմա– նկարի մեծ վարպետ է («0ո.Կուսպինիան», 1502–03, Օ. Ռայնհարտի հավաքածու, Վինտերտուր, «0ո. Շյոներ», 1529, Հնա– գույն արվեստի թանգարան, Բրյուսել): Կատարել է մի շարք փորագրանկարներ փայտի և պղնձի վրա: Կ–ի ուշ շրջանի գոր– ծերում գերակշռում են դիցաբանական սյուժեները, արվեստականության ու մա– նևրայնության գծերը: Վայմարում պահ– պանվել է Կրանախի տունը, Պալատական թանգարանում՝ Կրանախի պատկերա– սրահը: Պատկերազարդումը տես 601-րդ էջից առաջ՝ ներդիրում:
ԿՐԱՇԷՆ (մինչև 1945-ը՝ Աղքիլիսա), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս–արևելք: Միավորված է Մեծ Սարիարի անասնա– պահական սովետական տնտեսության Կրաշեն հետ: Զբաղվում են նաև հացահատիկ՛ի, կերային կուլտուրաների, ճակնդեղի, բան– ջարեղենի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Դարսից, Բասենից եկած– ները, 1820–25-ին:
ԿՐԱՁԿՈՎՍԿԻ Իգնատի Ցուլիանովիչ (1883–1951), արաբագետ, սովետական արաբագիտության հիմնադիրներից: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1921): 1905-ին ավարտել է Պետերբուրգի համալսա– րանի արևելյան լեզուների ֆակուլտե– տը: 1918-ից՝ Պետրոգրադի, ապա՝ Լենին– գրադի համալսարանի պրոֆեսոր: «Արա– բական աշխարհագրական գրականությու– նը» (1957) մենագրությունը արաբագի– տության մեջ այդ նյութին նվիրված լա– վագույն ուսումնասիրությունն է, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի մասին արաբ աշխարհագրագետների տեղեկու– թյուններին: Ռուսերեն է թարգմանել Ղու– րանը՝ մեկնաբանություններով (հրտ. 1963): Արաբագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել արաբ, նոր գրականությու– նը: Արժեքավոր աշխատություններ ունի եվրոպական, ռուս, արաբագիտության վե– րաբերյալ: Եղել է Դամասկոսի արաբ, ակադեմիայի, Լեհաստանի, իրանի ևն ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորական ասիական ընկերության անդամ: Արժանացել է ՄՍՀՄ պետ. մրցանակի (1951): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Երկ.ԱԼ36բ. COH., T. 1–6, M. –JI., 1955–60» K, Տեր–Ղեոնդյան
ԿՐԱՊԻՎԱ Կոնդրատ [իսկական անուն– ազգանունը՝ Կոնդրատ Կոնդրատևիչ Ատ– րախովիչ, ծն. 22.2(5.3), 1896], բելոռուս սովետական գրող: ԲՍՍՀ ժող. գրող (1956), ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950) և փոխպրեզիդենտ (1956): ՄՄԿԿ անդամ 1941-ից: Մասնակցել է Արմ. Բելոռուսիա– յի ազատագրմանը (1939), սպիտակ ֆին– ների դեմ մարտերին և Հայրենական մեծ պատերազմին (1941–45): Բազմա– թիվ առակների, բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների («Եղինջ», 1925, «Առակներ», 1927, «Մարդիկ–հարե– վաններ», 1928 և այլ ժողովածուներ) հե– ղինակ է: Կ–ի դրամատիկական գործերից հայտնի են «Պարտիզաններ» (1937) դրա– ման, «Ով վերջինն է ծիծաղում» (1939, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941) կատակեր– գությունը, «ժողովրդի հետ» (1948), «Մար– դիկ և սատանաները» (1958) պիեսները: Ետպատերազմյան խաղաղ կյանքին են նվիրված «Երգում են արտույտները» (1950, ՄՍՀՄ պետ. մրցանակ, 1951) և «Շահագրգռված անձ» (1953) կատակեր– գությունները: Բելոռուսական լեզվաբա– նական աշխարհագրության կոմպլեքսա– յին աշխատանքներին մասնակցելու հա– մար արժանացել է ՄՄՀՄ պետ. մրցա– նակի (1971): Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով:
ԿՐԱՋՈՒՐ, կաւցիումի հիդրօքսիդի հա– գեցած ջրային լուծույթ: 1 շ Կ. 20°0-ում պարունակում է 1,2 q. CaO: Տեխնիկայում կիրառվում է որպես էժան ալկալի: Միջ– նադարյան հայերեն ձեռագրերում Կ. կոչ– վել է նաև «սուր ջուր» և կիրառվել հա– մաձուլվածքները մաքրելու, ինչպես նաև զանազան միացություններ ստանալու հա– մար:
ԿՐԱՍԱՐ (մինչև 1946-ը՝ Ղուրդբուլաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջա– նում, Ախուրյանի ձախ ափին, շրջկենտրո– նից 3 կմ հարավ–արևմուտք: Միավորված Կրասար է Ղուկասյանի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժ– մանկաբարձական կայան: Կ–ում է ծնվել ՀՍՍՀ ժող. արտիստ գուսան Շահենը: