վրա 1,3 մարդ է (1979): խիտ են բնակեց– ված անտառատափաստանային և տա– փաստանային շրջանները (20–25 մարդ 1 կմ2 վրա): Քաղաքային բնակչությունը ավելի քան 68% է: Մեծ քաղաքներն են Կրասնոյարսկը, Նորիլսկը, Կանսկը, Աչինսկը, Մինուսինսկը, Ենիսեյսկը: Տնտեսությունը: Սովետական իշխա– նության տարիներին Կ. ե. դարձել է Արևելյան Սիբիրի տնտեսապես աոավել զարգացած շրջանը: Հայտնաբերվել և հե– տախուզվել են ածխի (Կանսկ –Աչինսկի, Մինուսինսկի, Տունգուսկայի, Թայմիրի ածխավազաններ), երկաթի (Տեյսկիյեի, Աբականի, Իրբինսկի, Կրասնոկամենսկի ևն երկաթահանք եր), գունավոր և հազ– վագյուտ մետաղների (Նորիլսկի շրջա– նում, Մերձանգարայում), ոսկու (Ենիսեյի բլրաշար, Խակասիա), ալյումինի հումքի (Կուզնեցկի Ալատաու, Անդրանգարիե), կերակրի աղի, ֆոսֆորիտների և այլ հանքավայրեր: Կ. ե. միութենական մասշ– տաբով զարգանում է որպես էներգետիկ., մետալուրգիական, քիմ. և անտառային արդյունաբերության շրջան: Առաջատար ճյուղերն են գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակումը, հանքարդյունահանող, քիմ., անտառա– յին և փայտամշակման արդյունաբերու– թյունը: Կ. ե–ում կան ծանր մեքենաշի– նության, նավաշինության, կոմբայնաշի– նության, անտառանյութի և թղթի արդյու– նաբերության, սարքաշինության, գունա– վոր և սև մետալուրգիայի, քիմ., թաղան– թանյութի–թղթի արդյունաբերության, շի– նանյութերի արտադրության, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկու– թյուններ: Ստեղծվում է ալյումինի (Արդյու– նաբերություն: Արդ. խոշոր կենտրոնը Կրասնոյարսկն է, հս–ում՝ Նորիլսկը (հատ– կապես գունավոր մետալուրգիա) և Իգարկան (անտառարդյունաբերություն): Աչինսկում կառուցվում է նավթավերա– մշակման գործարան: էներգետիկ բա– զան Կրասնոյարսկի և ՈւստՓանւոայի ՀԷԿ–երն ու ՋԷԿ–երն են: Գործում է Մեսո– յախա–Նորիլսկ գազամուղը: Զարգացած է ձկնարդյունաբերությունը: Կ. ե. Արևելյան Միբիրի գյուղատնտ. կարևոր շրջան է: Առանձնանում է հացա– հատիկի, մսի և կաթի արտադրությամբ: Մշակովի հողերը հիմնականում գտնվում են տափաստանային և անտառատափաս– տանային շրջաններում: Յուրացված են ավելի քան մեկ միլիոն հա խոպան հո– ղեր: Հացահատիկային գլխավոր կուլ– տուրան ցորեննէ: Խակասիայում զարգա– նում է ոռոգովի հողագործությունը: Պտուղ– ների ու հատապտուղների մշակությունը կենտրոնացած է Մինուսինսկի գոգհով– տում և կղզիների ձևով՝ անտառատափաս– տաններում: Անասնապահ. մասնագի– տացած է մսա–կաթնատու ուղղությամբ, հվ–ում զբաղվում են նաև ոչխարաբուծու– թյամբ և ձիաբուծությամբ, հս–ում՝ եղ– ջերվաբուծությամբ, Անգարայի հովտից հվ.՝ մեղվաբուծությամբ: Մեծ նշանակու– թյուն ունի գազանաբուծությունն ու որ– սորդությունը: Տրանսպորտի հիմնական տեսակներն են երկաթուղայինը և ծովա– յինը: 1971/72 ուս. տարում Կ. ե–ում կային 2601 հանրակրթական դպրոց, 66 միջնա– կարգ մասնագիտական ուս. հաստատու– թյուն, 10 բուհ: 1972-ին Կ. ե–ում կային 1625 գրադարան, 2260 ակումբ, 9 թատրոն, 2719 կինոկայանք, բազմաթիվ թանգա– րաններ, հիվանդանոցային 417 հիմնար– կություն, 6,9 հզ. բժիշկ: Լույս է տեսնում երկրամասային 2 թերթ:
ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱ– ՅԱՆ, աշխարհի խոշորագույն ՀԷԿ–ը (1972): Կառուցվել է Ենիսեյի վրա, Կրաս– նոյարսկ քաղաքի մոտ: 1967-ի նոյեմբե– րին գործարկվել են առաջին հիդրոագրե– գատները, իսկ 1971-ի վերջին՝ 12-րդ հիդ– րոագրեգատի գործարկմամբ ՀԷԿ–ը հա– սավ նախագծային հզորության և 1972-ի հուլիսին շահագործման հանձնվեց: Հաս– տատված հզորությունը 6000 Մվա է, էլեկտ– րաէներգիայի միջին երկարամյա արտա– դըրանքը՝ տարեկան 20,4 մլրդ կվա–ժ: ՀԷԿ–ի կառույցի մեջ մտնում են՝ 124 tl բարձրության բետոնե պատվարը, ՀԷԿ–ի 430 մ երկարության շենքը, նավամբար– ձիչը, 220 և 500 կվ լարման բաց բաշխիչ հարմարանքները: Հիդրոհանգույցի ճըն– շումային ճակատամասի երկարությունը 1175 il է, առավելագույն ճնշումը՝ 101 մ, պատվարով անցնող ջրի ծախսը՝ 12000 ւէ31վրկ: Պատվարը գոյացնում է Կրասնո– յարսկի ջրամբարը: ՀԷԿ–ի շենքում տեղա– դրված են շառավղա–առանցքային տուր– բիններով 12 հիդրոագրեգատ, յուրաքան– չյուրը 508 Մվա հզորությամբ: Կ–ի ՀԷԿ–ը ՍՍՀՄ ամենաշահավետ ՀԷԿ–երից է և Սի– բիրի միացյալ էներգահամակարգի կարե– վորագույն օղակը:
ԿՐԱՍՆՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնո– դարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևելք; Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ: Կ–ում կա անտառտնտեսություն: Ունի ակումբ: Հայերը եկել են Սամսունի շըր– ջանից, 1913-ին:
ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿ (ն. Միխայլովկա, 1920-ից՝ Կարմիր գյուղ, 1972-ից՝ Կրասնոսելսկ), քաղաքատիպ ավան Հայկական ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արեգունի և Միափորի լեռնա– շղթաների միջև, Գետիկի հովտում: Կ–ի միջով է հոսում Գետիկ գետը: Ունի կար– տոֆիլամշակման և կաթնանասնապահա– կան 2 սովետական տնտեսություն և խո– շոր եղջերավոր անասունների մատղաշ– ների ինտենսիվ աճեցման միջտնտեսա– յին կոոպերատիվ ձեռնարկություն: Սո– Փողոց Կրասնոսելսկում վետական տնտեսություննեիը զբաղվում են նաև հացահատիկի, ծխախոտի և կե– րային կուլտուրաների մշակությամբ: Արդ. ձեռնարկություններից են պանրի գլխամասային և հացի գործարանները, և տեղական արդ. այլ ձեռնարկություն– ներ: Գործում են «Հայ գյ ուղտ եխնի– կա»-ի շրջանային միավորումը, ավտո– սպսաարկման և կենցաղսպասարկման ձեռնարկությունները: Ունի 3 միջնակարգ, մեկ ութամյա, երաժշտական, նկարչական, սպորտդպրոցներ, պրոֆտեխ. ուսում– նարան, 4 մսուր և մանկապարտեզ, կինո– թատրոն, կուլտուրայի պալատ, 2 գրադա– րան, հիվանդանոց, կապի 3 բաժան– մունք: Կ–ում է գտնվում Բորյան եղբայր– ների տուն–թանգարանը: Կ. հիմնադրել են Սամարայի և Սարատովի նահանգնե– րից եկած ռուսները, 1835–40-ին:
ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿ Ի ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիս–արևել– քում: Սահմանակից է Ադրբ. ՍՍՀ–ին: Կազմվել է 1937-ի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը 697 կԱ2 է, բնակչությունը՝ 26264 (1978): Վարչական կենտրոնը՝ Կրասնոսելսկ: Քարտեզը տես 688-րդ էջից հետո՝ ներ– դիտում: Բնական պայմանները: Կ. շ. գտնվում է Սևանա լճի հս–արլ–ում: Ընդգրկում է Արեգուն՚ու լեռնաշղթան, Միափորի և մասամբ Սևանի լեռնաշղթաների արմ. լանջերն ու նրանց միջև ընկած Գետիկի հովիտը: Շրջանի տարածքի մի մասը (5066 հա), գտնվում է Միափորի լեռնա– շղթայի հվ–արլ. մասում՝ Ադրբ. ՄՍՀ–ի տերիտորիայում: Այդտեղ է շրջանի ամե– նամեծ բնակավայրը՝ Արծվաշեն գյուղը: Կ. շ–ի տարածքը 1500–2800 U բարձրու– թյան վրա է: Առավելագույն բարձրու– թյունը 2993 մ է (Մուրղուզ լեռ): Մակերե– վույթը լեռնային է, մասնատված Գետի– կով ու նրա վտակներով, իսկ Արեգունու Կրասնոսելսկ