Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լեռնաշղթայի հվ. լանջերը՝ դեպի Սևանա լիճն իջնող ժամանակավոր հոսք ունե– ցող գետակների հովիտներով: Օգտակար հանածոներից կան քրոմ (Շորժա), գրա– նիտ (Օրջոնիկիձե), բազալտ, հրակա– յուն կավ: Ունի հանքային աղբյուրներ: Կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 4,4°C է, հունվարինը՝ –3,3°C, հուլիսինը՝ 14°C, առավելագույնը՝ 31°C, նվազագույնը՝ –38°C: Զնածածկույթի տևողությունը՝ 120–140 օր, տարեկան տեղումները՝ 565,3 մմ (առավելագույնը՝ մայիսին), վե– գետացիոն ժամանակաշրջանը՝ ապրիլից հոկտեմբեր: Շրջանի տարածքում առկա է ուղղաձիգ գոտիականության 3 տիպ. ք1, բարեխառն, տաք ամառներով լեռնաան– աառային և լեռնատափաստանային գոտի: Ընդգրկում է Գետիկի ստորին հոսանքը, Սևանա լճի մերձակա շրջանը և Արծվա– շենի տարածքի ցածրադիր մասերը, որ– տեղ գերակշռում են լեռնաշագանակա– գույն, տեղ–տեղ՝ լեռնային սևահողերը, հացազգիների և տարախոտահացազգինե– րի բուսածածկույթով, Գետիկի ստորին հոսանքի շրջանում և Արծվաշենի տարած– քի մի մասում՝ հաճարենու, բոխու և կաղ– նու անտառներով: 2. Չափավոր տաք, համեմատաբար խոնավ կլիմայո՛վ լեռնա– տափաստանային և լեռնամարգագետնա– յին գոտի: Ընդգրկում է ճամբարակի հո– վիտը: 3. Չափավոր ցուրտ և ցուրտ կլի– մայով լեռնամարգագետնային գոտի: Զբաղեցնում է Գետիկի վերին հոսանքի շրջանները և Արեգունու լեռնաշղթայի բարձրադիր մասերը: Կ. շ–ի տարածքում է Գեաիկի արգեւավայրը: Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, կզաքիսը, նապաստակը, եղջերուն, թըռ– չուններից՝ կաքավը, լորը ևն: Բնակչությունը: Կ. շ–ում բնակվում են հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, մորդ– վաներ, քրդեր: Միջին խտությունը 1 կմ2 վրա 37 մարդ է: Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Գետիկի հովտում և Սևանա լճի մերձափնյա շրջանում: Պատմական ակնարկ: Կ. շ–ի տարածքը մ. թ. ա. III–մ. թ. IV դդ. մտել է Մեծ Հայ– քի Արցախ և Այրարատ նահանգների մեջ, V–X դդ. եղել Սասանյան Իրանի և արաբական խալիֆայության տիրապետու– թյան տակ: X դ. վերջին–XI դ. սկզբին մտել է հայ Բագրատունիների (ապա նաև Կյուրիկյան) թագավորության մեջ: XII– XIII դդ. Զաքարյան Հայաստանի կազմում էր: 1785–1825-ին մտել է Երևանի խանու– թյան, 1828-ից՝ Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ: 1920–37-ին կազ– մում էր Դիլիջանի շրջանի մի մասը: Կ. շ–ի հեղափոխական տարեգրության մեջ հայտնի են Բագրատ, Արմենակ, խո– րեն Բորյանների, Տիմոֆեյ Բորոդինի, Եգոր Հարությունյանի, Սարո, Սողոմոն Սարիբեկյանների, Իվան Հակոբյանի, Իվան Մարսփրոսյանի անունները, որոնք դաշնակցականների տիրապետության շրջանում ստեղծել են կոմունիստական ընդհատակյա բջիջևեր և ժողհվրդին նա– խապատրաստել հեղափոխական մարտե– րին: 1920-ի նոյեմբ. 29-ին Կ. շ–ի Ներքին ճամբարակ, Միխայլովկա (Կրասնոսելսկ), Սիլոսի պատրաստում Կրասնոոնլսկի հանրախանութը Մարաունի գյուղի կուլտուրայի տունը Բորյան եղբայրների տուն–թանգարանը Կրաս– նոսելսկում Բաշքենդ (Արծվաշեն) գյուղերի բնակիչնե– րը կոմբջիջների անդամների ղեկավարու– թյամբ ցնծությամբ դիմավորեցին 11-րդ կարմիր բանակի ջոկատների մուտքը շրջան: Արդի վարչա–տերիտորիալ սահ– մաններում Կ. շ–ի կուս. կազմակերպությու– նը կազմավորվել է 1937-ի դեկտ. 31-ին: Մինչև 1978-ը տեղի է ունեցել Կ. շ–ի կուս. կազմակերպության 27 կոնֆերանս: 1979-ի հունվ. 1-ի դրությամբ շրջանում կա 60 սկզբնական կազմակերպություն՝ 1288 կոմունիստներով և 79 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 5274 ան– դամներով: Տնտեսությունը: Կ. շ. զարգացած գյու– ղատևւո. շրջան է: Առաջատար ճյուղերն են անասնապահությունը, հացահատիկի, կարտոֆիլի մշակությունը, ծխախոտա– գործությունը, պտղաբուծությունը: Հողա– յին ֆոնդը 62658 հա է, որից վարելահող՝ 11183 հա, արոտավայր՝ 19381 հա, ան– տառ՝ 9931 հա, խոտհարք՝ 6438 հա, այգի՝ 216 հա: 19197 հա անօգտագործելի է: Ոռոգվող հողատարածությունը 1019 հա է: Կառուցվում է Արծվաշենի ջրամբարը: Կ. շ–ում կա 1 կոլտնտեսություն, խոշոր եղջերավոր անասունների մատղաշների ինտենսիվ աճեցման միջտնտեսային ձեռ– նարկություն և 14 պետ. տնտեսություն (1977): Կ. շ. ունի 21930 գլուխ խոշոր և 81943 գլուխ մանր եղջերավոր անասուն (1978): Զբաղվում են նաև խոզաբուծու– թյամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբու– ծությամբ, Արծվաշենի և Գետիկի ստորին հոսանքում գտնվող տնտեսություններում՝ պտղաբուծությամբ: կ. շ–ում արդյունաբե– րության հիմնական ճյուղը հրակայուն աղ– յուսի արտադրությունն է (Շորժա): Գոր– ծում են տեղական արդ. ձեռնարկու– թյուններ (Կրասնոսելսկ), «Հայ գորգ» ֆիրմայի Արծվաշենի մասնաճյուղը, Թոխ– լուջայի ասֆալտի գործարանը: Կրաս– նոսելսկում կա միութենական նշանակու– թյան յուղի–պանրի գործարան, Չայքենդ և Շորժա գյուղերում՝ կաթի վերամշակ– ման գործարաններ: Շրջանի տարածքով անցնում են հանրապետական նշանակու– թյան երկու ավտոխճուղային ճանապարհ– ներ, որոնցով շրջանը կապվում է Սևան, Դիլիջան, Իջևան քաղաքների և Վարդենիս քտա–ի հետ, ինչպես նաև Սևան–Զոդ նորակառույց երկաթգիծը: Ունի 165 կմ ավտոճանապարհ: 15 բնակավայրում կա կապի բաժանմունք: Կրասնոսելսկի շրջանի բնակավայրերն են. Աղբուլաղ, Արտանիշ, Ամրխեր, Արծ– վաշեն, Բարիաբադ, Գյոլքենդ, Թթու– ջուր, Թոխլուջա, Կրասնոսելսկ, Ղարա– ղայա, Մարտունի, Մեշաքենդ, Նոր Բաշ– գյուղ, Շորժա, Չայքենդ, Ջիլ, Զիվիխլու, Օրջոնիկիձե: Առողջապահությունը: Կ. շ–ում գոր– ծում է 5 հիվանդանոց (Կրասնոսելսկ, Արծվաշեն, Թոխլուջա, Շորժա, Չայքենդ), 6 դեղատուն: Կա 325 բուժաշխատող: Մշակույթը: 1977–78 ուս. տարում շրջանում գործում էին 15 միջնակարգ, 7 ութամյա դպրոց, մեկ պրոֆտեխնիկա– կան ուսումնարան, 6 մանկապարտեզ: 1978-ին կար 21 մասսայական գրադարան: Բոլոր բնակավայրերն ունեն մշակույթի տներ կամ ակումբներ: Շրջանը էլեկտրի– ֆիկացված ու ռադիոֆիկացված է, օգտը– վում է հեռուստատեսությունից, բնական և հեղուկ գազից: Լույս է տեսնում «Բարե– կամություն» շրջանային թերթը: Պատկերազարդումը տես 640 –641-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XX: Գրկ, տես Հայկական Սովեաական Սոցիա– չիսաական Հանրապետություն հոդվածի գրա– կանությունը՛: Հ. Դաչւաքյան

ԿՐԱՍՆՈՎՈԴՍԿ, քաղաք Թուրքմենական ՄՄՀ–ում, համանուն մարզի վարչական կենտրոնը: խոշոր նավահանգիստ է Կաս– պից ծովի արլ. ավփն: Ծովային երկաթու–