Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա. Ի. Կրաաւվսկի նակցել է Ֆրանսիայի դեմ 1805–07-ի, 1806–12-ի ռուս–թուրքական, 1812-ի հայ– րենական պատերազմներին և 1813–14-ի ռուս, բանակի արտասահմանյան արշա– վանքներին: 1826-ին նշանակվել է Առան– ձին Կովկասյան կորպուսի 20-րդ դիվի– զիայի հրամանատար և մասնակցել 1826–28-ի ռուս–պարսկական պատերազ– մին: Աչքի է րնկել Օշականի ճակատա– մարտում (տես Օշականի ճակաաամարա 1827), Սարդարապատի և Երևանի բերդերի գրավման ժամանակ: 1827-ին նշանակվել է Երևանի ժամանակավոր վարչության, 1828-ին՝ Հայկական մարզի (1828–40) պետ, բայց շուտով հանվել է պաշտոնից Ի. Պասկեիչի խարդավանքներով: Կ. մոտ էր կանգնած հայկ. շրջաններին, հատկա– պես Ներսես Աշտարակեցուն: Վ. Դիւոյան

ԿՐԱՎԿՈՎ Նիկոլայ Պավլովիչ [24.2(8.3). 1865, Ռյազան–24.4.1924, Լենինգրադ], ռուս դեղաբան, սովետական դեղաբանու– թյան հիմնադիրը: Ռուսաստանի ԳԱ թղթ–անդամ (1920), Ռազմա–բժշկական ակադեմիայի ակադեմիկոս (1914): 1888-ին ավարտել է Պետերբուրգի հա– մալսարանի բնագիտական բաժանմունքը, 1892-ին՝ Ռազմա–բժշկական ակադեմիան: 1899-ից եղել է Ռազմա–բժշկական ակա– դեմիայի դեղաբանության ամբիոնի վա– րիչ: Հիմնական աշխատանքները նվիրված են օրգանիզմի վրա դեղանյութերի ազդե– ցության և զուգորդված ազդեցության ուսումնասիրությանը: Մահացած հյուս– վածքների կենդանացման, ախտաբանա– կան վիճակների ժամանակ արյունատար անոթների ֆունկցիոնալ փոփոխություն– ների, կենդանի պրոտոպլազմայի զգա– յունության սահմանների ուսումնասիրու– թյան վերաբերյալ աշխատանքների հա– մար Կ–ին շնորհվել է (1926-ին, ետմահու), Վ. Ի. Լենինի անվ. մրցանակ:

ԿՐԱՏԻԼՈՍ (KpomjXog), մ. թ. ա. V դ. վեր– ջի հին հունական փիլիսոփա, Հերակ– չիաի աշակերտը: Իրերի համընդհանուր փոփոխականության մասին իր ուսուցչի ուսմունքից Կ. արել է ռելյատիվիստական եզրակացություններ: Բացառել է երևույթ– ների որակական որոշակիությունը, գտնե– լով, որ ոչ մի հոսող իրի մասին չի կարելի անել որևէ պնդում, կամ կարելի է ասել ամեն ինչ: Եթե ըստ Հերակլիտի չի կարելի երկու անգամ մտնել նույն գետի մեջ, ապա Կ., չափազանցելով իրականության փոփոխականությունը, ուսուցանում էր, որ այդ չի կարելի նույնիսկ մեկ անգամ: Այդ պատճառով իրերի մասին պնդումներ անելու փոխարեն նա հնարավոր էր հա– մարում միայն մատնացույց անել դրանք:

ԿՐԱՔԱՐ, հիմնականում կալցիտիցՀ CaC03 (հազվադեպ՝ արագոնիտից) կազմված նստվածքային ապար: Ամենւս– հաճախ հանդիպող խառնուրդներն են՝ դոլոմիտը, քվարցը, կավային միներալ– ները, երկաթի և մանգանի օքսիդներն ու հիդրօքսիդները: Մաքուր Կ–ի քիմ. կազմը մոտենում է կալցիտի տեսական կազմին՝ 56% CaO և 44% C02: Կ–ի անվանումը սո– վորաբար տրվում է կախված այն կազմող բաղադրամասերից կամ նրա կառուցված– քից (օրինակ, օօլիտային, բյուրեղային): Ապարի 50%–ից պակաս քանակությամբ բաղադրամասերի բնութագրման համար ավելացվում է համապատասխան ածա– կան՝ ավազաքարային, դոլոմիտային, գլաուկոնիտային ևն: Մաքուր Կ. սպիտակ է կամ բաց մոխրագույն: Կ–երը դասա– կարգվում են ըստ կառուցվածքի և ծագ– ման: Ըստ կառուցվածքի ստորաբաժա– նումը սովորաբար արտահայտում է նը– րանց ծագումը: Տարբերում են բիոգեն, քեմոգեն, վերաբյուրեղացված, բեկորա– յին և խառը ծագման Կ–եր: Մետամորֆիզ– մի դեպքում Կ. անցնում է մարմարի: Կ. կա բոլոր հասակի նստվածքներում՝ մինչ– քեմբրից մինչև անթրոպոգեն: Օգտագործ– վում է սև մետալուրգիայում, պորտլանդ– ցեմենտի պատրաստման համար, քիմ. արդյունաբերության մեջ:

ԿՐԵԱՏԻՆ (ֆր. creatine, < հուն, xpeac;– միս), N–մեթիլ–գուանիդինքացախաթթու, օրգանական նյութ: Մոլ. զանգվածը՝ 131,44, հալ. ջերմաստիճանը՝ 315°C: /NH2 HN=C( NH3C • CH2COOH Լուծվում է տաք ջրում, քիչ քանակությամբ նաև սպիրտում, չի լուծվում եթերում: Հանքային թթուների ազդեցության տակ վեր է ածվում լակտամի՝ կրեատինի– ն ի: Հիմնային միջավայրում Կ, քայքայ– վում է միզանյութի և մեթիլգլիցինի: Կ. բացահայտել է (1835) ֆրանսիացի գիտ– նական Մ. Շևրյոլը՝ կծկվող մկանների մզվածքում: Պարունակվում է բոլոր ող– նաշարավոր կենդանիների մկաններում, քիչ քանակությամբ՝ նաև նյարդային հյուսվածքներում, արյան մեջ, լյարդում, երիկամներում: Օրգանիզմում Կ–ի կենսա– սինթեզն իրականանում է գլիցին, արգի– նին և մեթիոնին ամինաթթուներից:

ԿՐԵԱՏԻՆԻՆ, տես Կրեաաին՝.

ԿՐԵԱՑԻՈՆԻ&Ս1 (< լատ. creatio – ըս– տեղծում, արարում), ոչ գիտական կոն– ցեպցիա, ըստ որի օրգանական աշխարհի տեսակների բազմազանությունը աստծու արարչագործության արդյունքն է: ժըխ– տում է տեսակների փոփոխականությու– նը և նրանց էվոլյուցիան: Կ–ի տարատե– սակություն է համարվում հակաէվոլյու– ցիոնիզմի կենսաբանական տեսությունը, որին հարում էին շվեդ գիտնական Կ. Լիննեյը, ֆրանսիացի կենդանաբան ժ. Կյուվիեն և ուրիշներ: Կ. Լիննեյը գըտ– նում էր, որ բույսերի և կենդանիների բո– լոր տեսակները գոյություն ունեն աշխար– հի «ստեղծման» ժամանակներից, միմյան– ցից անկախ: Կ–ին հարված հասցրեց Չ. Դարվինը, որն իր էվոլյուցիոն ուսմուն– քով ապացուցեց տեսակների փոփոխա– կանությունը և նրանց միջև եղած ժառան– գական կապը: Կ. կրոնի ձեռքին գաղափա– րական պայքարի զենք է ընդդեմ գիտա– կան կենսաբանության:

ԿՐԵԴԻՏ (<լաա. credit–նա հավատում է), հաշվապահական հաշվի երկկողմանի աղյուսակի աջ կողմը: Ակտիվային հաշվի Կ. ցույց է տալիս տվյալ տեսակի հիմնա– կան կամ շրջանառու միջոցների նվազումը, պասսիվային հաշվինը՝ աճը: Օրինակ, արտադրության կալկուլացիոն հաշվի Կ. արտացոլում է թողարկված արտադրան– քի փաստացի ինքնարժեքը, իսկ իրաց– ման համադրող հաշվի Կ.՝ իրացված ար– տադրանքի դիմաց ստացված հասույթը և վնասը:

ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, լայն առու– մով՝ ձեռնարկության պարտքերն են իրա– վաբանական կամ ֆիզիկական անձանց՝ նրանց մատակարարած ապրանքա–նյու– թական արժեքների կատարած աշխա– տանքների կամ ծառայությունների դիմաց, հասարակական արդյունքի բաշխման գծով պարտավորությունները, ինչպես նաև՝ բանկային վարկերն ու փոխատվու– թյունները: Նեղ առումով՝ ձեռնարկու– թյան պարտքերն են մատակարարներին և գյուղատնտ. արտադրանք հանձնողնե– րին, ֆինանսական մարմիններին, պատ– վիրատուերին և այլ կազմակերպություն– ներին ու անձանց: ԿՐԵ&ՈԼՆԵՐ, մեթիլօքսիբեն– զոլներ, մեթիլֆենոլներ, CH3C6H4OH, օրգանական միացություն– ներ: Բնորոշ անդուր հոտով հեղուկներ են: Հայտնի է Կ–ի երեք (մետա–, օրթո–, պա– րտ–) իզոմեր: Սահմանափակ են լուծվում ջրում, լավ՝ օրգ. լուծիչներում: Թույլ թթուներ են, ալկալիների հետ առաջաց– նում են կրեզոլատներ: Արդյունաբերու– թյան մեջ անջատում են քարածխի, գորշ– ածխի և բնաՓայտի խեժերից, ինչպես նաև սինթեզում տոլուոլից: Օ–Կ. անջա– տում են իզոմերների խառնուրդից բազ– մաթորմամբ, իսկ մ–Կ. և պ–Կ.՝ քիմ. եղա– նակներով: Կիրառում են ներկանյութերի, բժշկ. պատրաստուկների, պայթուցիկ և հոտավետ նյութերի արտադրության մեջ և այլուր:

ԿՐԵԼԻՑ (Kraelitz) Ֆրիդրիխ (1876–1932), ավստրիացի լեզվաբան, արևելագետ: 1913-ից Վիեննայի համալսարանում դա– սավանդել է հայերեն, թուրք., ապա թյուր– քական լեզուներ: Հայերենին նվիրված ուսումնասիրություններում անդրադար– ձել է թուրքերենում հայերենից փոխառ– յալ բառերին, հայատառ թուրքերենին, Գրիգոր Տաթևացու «Ընդդեմ մահմեդա– կանաց» գրքում արաբ., պարսկ. և թուրք, փոխառություններին ևն: Գրել է նաև հա– յերենի քերականություն՝ գերմանախոս– ների համար:

ԿՐԵԿԻՆԳ (անգլ. cracking, < crack – ճեղքել, քայքայել), նավթի և նավթանյու– թերի մշակում գլխավորապես շարժիչ– ների վառելանյութ և քիմիական հումք ստանալու համար, որն ընթանում է ծանր ածխաջրածինների ճեղքմամբ (տրոհ– մամբ): Բացի այդ, Կ–ի ժամանակ տեղի է ունենում իզոմերացում և նոր մոլեկուլնե– րի առաջացում՝ ցիկլացման, պոլիմերաց– ման կամ կոնդենսացման հետևանքով: Կ. կարող է իրականացվել որպես զուտ ջերմային պրոցես՝ ջերմային (թերմիկ)