Կ., և կաաալիզաաորների առկայությամբ՝ կաւոալիսփկ Կ.:Ջերմային Կ–ի դեպ– քում ճեղքման ռեակցիաները սովորաբար շղթայական են և ընթանում են ազաա ռա– դի կալային մեխանիզմով: Բարձր ճնշման ջերմային Կ. իրականացնում են 470– 540°C-nuf, 40–60 մթն ճնշման տակ: Այդ եղանակով ստացված բենզինը (օկտա– նային թիվը՝ 60–70) չհագեցած շատ ած– խաջրածիններ պարունակելու պատճա– ռով անկայուն է, դրա համար այն լրացու– ցիչ մշակում են ռիֆորմինգի միջոցով: Ցածր ճնշման ջերմային Կ., որն իրակա– նացվում է 500–600°C-nuf մի քանի մթն ճնշման տակ, կոչվում է նաև կոքսացում և օգտագործվում է ծանր նավթանյութե– րից (օրինակ, հանքաձյութից) ավելի թեթե ածխաջրածիններ (ելքը՝ 60–70%) և կոքս (20%) ստանալու համար: Ցածր ճնշման բարձրջերմաստիճանային (650–750°C) Կ., որը կոչվում է նաև ւկիրոչիզ, իրակա– նացնում են մոտավորապես մթնոլորտա– յին ճնշման տակ: Այդ եղանակով մնա– ցորդային ծանր նավթահումքը մշակելիս ստանում են գազերի խառնուրդ (պարու– նակում է մինչե 50% չհագեցած ածխա– ջրածիններ՝ էթիլեն, պրոպիլեն են) և արոմատիկ ածխաջրածիններ, որոնք հումք են քիմ. արդյունաբերության համար: Ջեր– մային Կ. իրականացնում են խողովակա– վոր վառարաններում կամ շրջանառող պինդ ջերմակիր ունեցող ռեակտորներում: Կատալիտիկ Կ. կիրառվում է մինչե 85 օկտանային թիվ ունեցող բարձրո– րակ բենզին ստանալու համար: Ստաց– վում է նաև կերոսինագազոյլային ֆրակ– ցիա, որը ծառայում է որպես դիզելային կամ հրթիռային վառելանյութ: Պրոցեսն իրականացնում են 450–520°Շ–ում, 2– 3 մթն ճնշման տակ, անշարժ կամ անընդ– հատ շրջանառող կատալիզատորով աշ– տարակներում: Որպես կատալիզատոր օգտագործում են սինթետիկ կամ բնական ալյումասիլիկատներ (ակտիվացրած կա– վեր): Կատալիտիկ Կ–ի դեպքում ճեղքումն անհամեմատ արագ է ընթանում, քան ջեր– մայինի դեպքում: Բացի այդ, իզոմերաց– ման հետեանքով առաջանում են հագե– ցած ածխաջրածիններ: Արդյունքում թեթե նյութերը շատ են, քան ջերմային Կ–ի դեպ– քում, իսկ ստացված բենզինը պարունա– կում է քիչ թվով չհագեցած ածխաջրածին– ներ և շատ՝ իզոպարաֆիններ, որոնցով պայմանավորված է դրա բարձր որակը: Կատալիտիկ Կ–ի հումքը գազոյլն է, որից ստանում են 30–40% բենզին (մինչե 50% իզոպարաֆինների պարունակու– թյամբ), 45–55% կատալիտիկ գազոյլ, 10–20% գազ (այդ թվում՝ 6–9% բուտան– բուտիլենային ֆրակցիան), 3–6% կոքս: Մեծ քանակությամբ խեժանման նյութեր և ծծումբ պարունակող նավթաթորման միջին և ծանր ֆրակցիաները ջրածնի առ– կայությամբ ենթարկվում են կատալի– տիկ Կ–ի՝ հիդրոկրեկինգի: Պրո– ցեսն իրականացնում են 350–450°C-nuf, 30–140 մթն ճնշման տակ՝ 1 մ3 հումքի վրա ծախսելով 170–350 մ3 ջրածին: Որ– պես կատալիզատոր կիրառում են ալու– մասիլիկատների վրա նստեցված մոլիբդե– նի և նիկելի օքսիդներ կամ սուլֆիդներ, կոբալտի մոլիբդատ են: Որպես քիմ. հումք օգտագործվող չհագեցած ածխա– ջրածիններն ստանում են ջրային գոլոր– շիներով Կ–ի միջոցով: Ելանյութ են ծառա– յում նավթահումքի տարբեր տեսակները՝ նավթամշակման գազերից մինչե նավթա– թորման մնացորդները: Պրոցեսը տարվում է 650–800°C–nuTtկատալիզատորների (նիկելի օքսիդ) առկայությամբ: Եղանակի առավելությունը ցածր կոքսագոյացումն է և օլեֆինների բարձր ելքը: Կան նաև Կ. թթվածնի առկայությամբ (օքսիդացման Կ.), էլեկտրակրեկինգ, պլազմային Կ.՝ ացետիլեն և օլեֆիններ ստանալու համար: Գրկ, Cmhaob Hq E. B., flecTpyKTHBHaa nepepadoTKa He(J>TH h ra3a, 2tM., 1968 (TexHOjroriiH nepepafxmcH He4mi h ra3a, h. 2)* Լ. Գյաւբուղաղյան
ԿՐԵՄԵՆՉՈՒԳ, քաղաք Ուկրաինական ՄԱՀ–ում, Պոլտավայի մարզում: 210 հզ. բն. (1979): Երկաթուղային հանգույց է, նա– վահանգիստ Դնեպրի ափին: Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումն ու լեռնահանքային արդյունաբերությու– նը: Կ–ում է գործում խարկովի ավտոճա– նապարհային ինստ–ի ընդհանուր տեխնի– կական ֆակուլտետը, Ա. Մակարենկոյի թանգարանը: Ունի տեխնիկումներ, ուսումնարաններ: Հիմնադրվել է XVI դ. 2-րդ կեսին:
ԿՐԵՄԵՐ Ալֆրեդ ֆոն (1828–1889), ավստ– րիացի արեելագետ: Եղել է Ավստրիա– յի հյուպատոսը Կահիրեում և Բեյրութում: Զբաղվել է մահմեդական, հատկապես արաբ, խալիֆայության տնտ., հասարա– կական և մշակութային կյանքի զարգաց– ման պատմությամբ: Առանձնապես արժե– քավոր է «Արեելքի մշակութային պատմու– թյունը խալիֆաների օրոք» երկը (հ. 1–2, 1875–77), որում կարեոր նյութեր կան նաե YII–IX դդ. Հայաստանի, հայ ժողո– վըրդի պատմության ու մշակույթի մասին: Ա. Տեր–Ղնոնղյան
ԿՐԵՄԼ, ռուսական ֆեոդալական քաղաք– ների կենտրոնական ամրացված մասը: Առաջին անգամ հիշատակվում է 1331-ի տարեգրությունում («կրեւաիկ»): Օգտա– գործվել են նաև «դետինեց» (մինչե XIV դ.), «գորոդ», «գրադ» (մինչե XVI–XVII դդ.) անվանումները: Կ–ի պատերը սկզբնա– կան շրջանում եղել են փայտից և հողից, XI դարից՝ քարից և աղյուսից (Նովգորո– դում, սկսվել է 1044-ին, Հին Լադոգայում՝ 1116^ին, Պսկովում՝ XIII դարից): Սովո– րաբար կառուցվել է բարձրադիր տե– Ռոաոովի կրնմլը (XVII դ. 60–90-ական թթ.) ղում, գետափին կամ լճավփն: Կ–ում էին իշխանի պալատը, տաճարը, բոյարների և եկեղեցական վերնախավի բնակարան– ները: Կ–ները եղել են հին ռուս, քաղաքի կազմավորման կորիզը, որոշել նրա ուր– վագիծը, իսկ դեպի դարպասները տանող ճանապարհները հաճախ կից բնակելի շրջանների շառավղաձե կամ հովհարաձե հատակագծման հիմքն են հանդիսացել: XVI –XVII դդ. կառուցվել են մեծ թվով քարե Կ–ներ (Տուլա, Կոլոմնա, Կազան, Սմոլենսկ և այլ քաղաքներում), լավա– գույն օրինակը Մոսկովյան կրեմլն է (տես Կրեմչ մոսկովյան): Ռուս, քաղաքների վե– րահատակագծման ժամանակ (XVIII դ. 2-րդ կես – XIX դ. 1-ին քառորդ) Կ., կորց– նելով ռազմա–ստրատեգիական նշանակու– թյունը, ընդգրկվել է քաղաքի համալիրի մեջ, որպես վարչական կենտրոն և պատ– մագեղարվեստական համալիր:
ԿՐԵՄԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ, Մոսկվայի հնա– գույն մասը, ՍՍՀՄ մայրաքաղաքի գլխա– վոր հասարակա–քաղաքական և պատմա– գեղարվեստական համալիրը, երկրի պե– տական իշխանության բարձրագույն մար– մինների՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի,
ՌՍՖՍՀ Գերագույն սովետի և ՍՍՀՄ կա– ռավարության նստավայրը: Հիւ(1ւադրվել է 1156-ին՝ Բորովիցկի բլրի վրա, որտեղ Ցուրի Դոլգորուկիի հրամա– նով կառուցվել է փոքրաչափ, փայտաշեն ամրոց: 1339-ին, Իվան Կալիտայի օրոք, այն փոխարինվել է կաղնիաշեն ամրու– թյուններով, հիմնվել է կրեմլյան տաճար– ների համալիրը: 1367-ին, Դմիտրի Դոնս– կոյի ժամանակ, Կ. մ–ի տարածքն ընդ– լայնվել է, որմերը վերաշարվել են սպի– տակ քարով, իսկ 1485–95-ին՝ փոխարին– վել 19 աշտարակավոր (այժմյան վրանա– ձե ավարաները ստեղծվել են XVII դ.) աղյուսե պատերով (բարձրությունը՝ 5– 19 մ, հաստությունը՝ 3,5–6,5 մ, երկա– րությունը՝ ավելի քան 2 կմ): XIV–XVI դդ. Կ. մ. եղել է առաջնակարգ ամրոց, դիմա– կայել թաթարների ու լիտովցիների աս– պատակություններին: XV–XVI դդ. կա– ռուցվել են համալիրի Վերափոխման (Ուս– պենսկի տաճարը, 1475–79, ճարտ. Ա. Ֆիորավանտի), Ավետման (Բլագովեշ– չենսկի, 1484–89), Հրեշտակապետաց (Արխանգելսկի, 1505–08) այժմյան տա– ճարները, կազմավորվել է Կաթողիկե հրապարակի անսամբլը՝ «Իվան Մեծ» զանգակատնով (1505–08, ճարտ. Բորյա– զին) և Գրանովիտայա պալատով (1487– 1491, ճարտ. Մ. Ֆրյազին, Պ. Ա. Սոլարի): 1635–36-ին կառուցվել է Տերեմնոյ պա– լատը, 1702–36-ին՝ Զինանոցը (ճարտ. Դ. Իվանով, խ. Կոնրադ), 1776–87-ին՝ Սենատի շենքը (ճարտ. Մ. Ֆ. Կազակով), 1839–49-ին՝ Կրեմլյան մեծ պալատը, 1844–52-ին՝ Զինապալատը (վերջին եր– կուսը՝ ճարտ. Կ. Ա. Տոն): Կ. մ. եղել է ռուս մեծ իշխանների, իսկ XYI դ. կեսերից՝ թագավորների նստա– վայրը մինչե 1712-ը, երբ մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվեց Պետերբուրգ: 1918-ից Կ. մ. սովետական կառավարու– թյան նստավայրն է: Սովետական իշխա– նության օրոք Կ. մ–ում կառուցվել են ՀԿԳԿ–ի անվ. կարմիր հրամանատարների դպրոցի շենքը (1932–34, ճարտ. Ի. Ի.