ԿՐԻՄՍԿԻ Ագաթանգեղոս Եֆիմովիչ [15.1. 1871, Վլադիմիր–Վոլինսկի (այժմ՝ Ուկ– րաինական ՍՍՀ վոլինսկի մարզում)– 25.1.1942, Ղազախական ՍՍՀ Կաստանա– յի մարզ), ուկրաինացի սովետական արե– վելազեւո, սլավոնագետ, հայազեա, բա– նասեր–պատմաբան, զրոդ, թարգմանիչ, հասարակական գործիչ: Պրոֆ. (1900), Տ. Շևչենկոյի անվ. զիա. ընկերության (Լվով) իսկական անդամ (1903), Ուկր. ՍՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոս (1918): Ավարտել է (1892) Մոսկվայի արլ, լե– զուների ինստ–ը (Լազարյան ճեմարան) և համալսարանի պատմա–բանասիրական ֆակ–ը (1896): 1898–1918-ին դասավան– դել է Լազարյան ճեմարանում: 1918– 1928-ին Ուկր. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղարն էր, 1929–37-ին՝ արլ. գրա– կանության ու մշակույթի ամբիոնի ղեկա– վարը, միաժամանակ՝ Կինի համալսարա– նի պրոֆ. (1918-41): Հեղինակ է շուրջ 1000 գիտ. աշխատու– թյունների և գրական ստեղծագործու– թյունների, տիրապեւոել է 34 լեզուների: Զբաղվել է սեմագիտության, մահմեդակա– նության, արաբների, պարսիկների և թուր– քերի պատմության ու գրականության, արաբերենի, ուկր. լեզվաբանության և այլ հարցերով, թարգմանել բազմաթիվ երկեր: Գիտ. կարևոր արժեք ունեն «Թուր– քիայի և նրա գրականության պատմու– թյուն» (ռուս., հ. 1–2, 1910–16), «Արա– բական նոր գրականության պատմու– թյուն» (ռուս., 1971) և այլ աշխատություն– ներ, որոնցում Կ. բազմիցս օգտվել է հայ պատմիչների երկերից: Գրական երկե– րից ուշագրավ են «Անդրեյ Լագովսկի» (ռուս., 1905) վեպը, «Արմավենու ճյուղեր» (ռուս., 1901–22) բանաստեղծությունների երեք գրքերը ևն: Կ. հատուկ ուսումնասիրություններ է նվիրել Անդրկովկասի, Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը: Առանձնա– կի ուշադրության են արժանի ռուս. «Կա– բալա» (1934) և «Շաքի» (1938) աշխատու– թյունները, որոնցում հայկ. ու արաբ, աղ– բյուրների տեղեկությունների համադրու– թյամբ փորձել է ներկայացնել հին ու միջնադարյան Աղվանքի և Հայաստանի հս–արլ. նահանգների քաղ. ու մշակութա– յին փոխհարաբերությունների իրական պատկերը: Դեռևս 1894-ից ուշադրություն է դարձրել Կամենեց–Պոդոլսկի (Ուկր. ՍՍՀ) հայ–ղփյաղական փաստաթղթերի վրա և 1930–34-ին ղեկավարել դրանց ուսում– նասիրումը (տես Գրունին Տ. Ի.): Կ. ունի նաև անտիպ աշխատություններ (Կիև, Ուկր. ՍՍՀ ԳԱ կենտրոնական գիտական գրադարանի ձեռագրերի բաժին), որոնց թվում՝ «Հայերի պատմություն», «Անդր– կովկասի պատմություն», «Պարթևստան և Արշակունիներ» ևն: «Նախաօսմանյան թուրքական պետությունը Փոքր Ասիա– յում» չհրատարակված (պահպանվում է տպարանային առանձնատիպը) աշխա– տության մեջ Կ. բացահայտել է օսմանյան Թուրքիայի հայահալած քաղաքականու– թյունը, եվրոպական իմպերիալիստական տերությունների դատապարտելի դերը և դրանց աղետավոր հետևանքները հայ ժողովրդի համար:Պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով: Երկ, Մահմեդական աշխարհն ու նրա ապա– գան, Վաղ–պատ, 1906: Hctophh MycynLMaH- cTBa, q, 1–3, M,r 1903–04; Hctophh apa6oB h apadcKOH jmTeparypH cbctckoh h flyxoBHoii, q. 1–3, M., 1911–13. Յա. Դաշկևիչ
ԿՐԻՇՆԱ (սանսկրիտ, թուխ), հինդուիզմի աստվածներից: Մ, թ. I դ. համարվել է Վիշնու աստծու երկրային մարմնացում: <Մահաբհարաթա»-ու Կ. պատկերվել է չարի դեմ պայքարող քաջ ռազմիկ թագա– վոր, խորամանկ դիվանագետ, իմաստուն խորհրդատու: «Բհագավադ–գիթա»-ում (VIII դ.) բնության ուժն ու սերը մարմնա– վորող հովվերգական հերոս–կիսաստված է: Կ–ի գեղարվեստական կերպարը ար– տացոլվել է հնդ. գրականության մեջ (Զայադեա, Թագոր) և արվեստում:
ԿՐԻՇՏՈՖՈՎԻՅ Աֆրիկան Նիկոլաեիչ [1885, Կրիշտոպովկա (այժմ՝ Ւաւրկովի մարզում)–1953, Լենինգրադ], սովետա– կան հնէաբուսաբան: ՍՍՀՄ ԳԱ թղթ. անդամ (1953), ՈւՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945): Ավարտել է Օդեսայի Նովոռոսիյս– կյան համալսարանը (1908): 1914-ից աշխատել է Երկրաբանական կոմիտեում, 1917–24-ին՝ Վլադիվոստոկում, 1924-ից՝ Կենտրոնական երկրաբանահետախուզա– կան ԳՀԻ–ում, իսկ հետագայում՝ ՍՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստ–ում: Դասավանդել է Լենինգրադի մի շարք բուհերում: Կ. սովետական հնէաբուսաբանների դպրոցի հիմնադիրներից է: Կարեոր աշխատու– թյունները նվիրված են ՍՍՀՄ–ի և Արեել– յան Ասիայի մեզոզոյի ու երրորդականի ֆլորային, այդ հասակի կոնտինենտալ նստվածքների շերտագրությանը են: ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր է (1946): Պարգեատրվել է Լենինի շքանշա– նով:
ԿՐԻՈԼԻԹ (< հուն, xpijoc; – ցուրտ, սա– ռույց և … չիթ), միներալ բնական ֆտո– րիդների խմբից: Քիմ. կազմը՝ Na2NaAlF6: Բյուրեղագիտական համակարգը մոնո– կլինային է: խորանարդաձև բյուրեղները սակավ են: Սովորաբար առաջացնում է անգույն, սպիտակ, գորշ բյուրեղային կուտակումներ: Փայլը՝ ապակու: Կարծ– րությունը՝ 2,5–4,0, խտությունը՝ 2960– 2970 կգ/մ3: Հանդիպում է պեգմատիտ– ներում՝ տոպազի, ֆլյուորիտի հետ: Լայ– նորեն կիրառվում է ալյումինի մետա– լուրգիայում, էմալի ստացման համար են: Կ. է անվանվել սառույցի հետ նմա– նության (փայլը և բեկման ցուցիչը) պատ– ճառով:
ԿՐԻՈՍԿՈՊԻԱ (< հուն. xpuoc; –ցուրտ, սառնամանիք, սառույց և (XKOJteco – դի– տել), ֆիզքիմիական հետազոտության մեթոդ, հիմնված է մաքուր լուծիչի և լուծույթի սառեցման ջերմաստիճաննե– րի տարբերության (AT) չափման վրա: Ըստ Ռաոււի օրենքի, ոչ էլեկտրոլիտների նոսր լուծույթների համար ATuuln..= %c, որտեղ C-ն լուծված նյութի մոլալ կոն– ցենտրացիան է (1000 գ լուծիչում լուծ– ված նյութի մոլերի թիվը): Տվյալ լուծիչի համար Kj. հաստատուն մեծություն է և կոչվում է կրիոսկոպիկ հաստատուն կամ լուծիչի սառեցման կետի մոլալ ցածրա– ցում, կախված է միայն լուծիչի բնույթից: Ջրի համար K^. = 1,86, բենզոլի համար1 5,07: ATumR.-ի չափման միջոցով կարելի է հաշվել լուծված նյութի մուեկոէչային e ftKh. 1000 զանգվածը ըստ Mx= –. Q–gx հավասարման, որտեղ G-ն լուծիչի և gx-ը լուծված նյութի զանգվածներն են գրամ– ներով: Կ. հնարավորություն է տալիս հաշվել նաև տվյալ լուծիչում լուծված ինք– նաասոցվողկամ դիսոցվող նյութի ասոց– ման կամ դիսոցման աստիճանը և նրա ակտիվությունը: Գրկ. Չալթիքյան Հ. Հ., Ֆիզիկական քիմիա, Ե., 1975: ՆէՐեյչերյան
ԿՐԻՈՍՏԱՏ (< հուն. xp*uo£ ■–ցուրտ և 0X0X6$ – կանգուն, անշարժ), 0օՇ–ից ցածր ջերմաստիճանների համար նախա– տեսված թերմոստատ: Կ–ի հիմնական տարրը ջերմամեկուսացված անոթն է (պարզագույն դեպքում՝ Դյուարի անոթ), որում տեղավորում են օբյեկտը: Ջերմաս– տիճանի իջեցումը սովորաբար կատար– վում է Կ–ի մեջ լցվող հեղուկացված գազի՝ այսպես կոչված սառնագենտի (ցրտի կողմնակի աղբյուր) գոլորշիաց– ման ջերմության և գոլորշու տաքացման հաշվին: Ջերմակայունացումն իրականաց– վում է սառնագենտի եռման ջերմաստի– ճանում, որը գոլորշիների ճնշման փոփո– խումով կարելի է կրիտիկական ջերմաստի– ճանից հասցնել մինչե եռակի կետի ջեր– մաստիճանը: Ջերմաստիճանների ավելի լայն տիրույթում ջերմակայունացումը կա– տարվում է ինքնակառավարման սխեմա– յով: Կ–ները տարբերում են ըստ սառնա– գենտի տեսակի (հելիումային, ազոտա– յին են), պատրաստման նյութի (ապակե, մետաղե, փրփրապլաստից են), օգտա– գործման նպատակի (օպտիկական, ռա– դիոտեխ. հետազոտությունների, մագնի– սական չափումների համար են): Կիրառ– վող սառնագենտի քանակությունը հա– մեմատական է ջերմահաղորդականության (գազի և պատվանդանի) ու ջերմաճառա– գայթման շնորհիվ Կ–ի արտաքին պատյա– նից անոթին փոխանցվող ջերմության քսՏ– նակությանը: Ջերմահաղորդումը փոքրաց– նելու նպատակով ընտրում են ջերմամե– կուսիչ պատվանդաններ, Կ–ի արտաքին պատյանի և անոթի միջե վակուում ստեղ– ծում, ինչպես նաև մեծացնում են Կ–ի ջերմաճառագայթող մակերեույթների գորշության գործակիցը և ավելացնում ջերմաստիճանի միջանկյալ արժեքներով ջերմային էկրաններ: Կ. կիրառվում է նյութի ֆիզիկական հատկությունների, գերհաղորդականության երևույթի ուսում– նասիրման համար:
ԿՐԻՊՅԱԿԵՎԻՁ Իվան Պետրովիչ (25.6. 1886, Լվով–21.4.1967, Լվով), ուկրաի– նացի սովետական պատմաբան, հայա– գետ: Ուկր. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1958): Սովորել է Լվովի համալսարանում: 1909– 1939-ին պատմություն է դասավանդել Լվովի միջնակարգ դպրոցներում: 1911-ին ընտրվել է Տ. Շեչենկոյի անվ. գիտական ընկերության (Լվով) անդամ: 1953–62-ին եղել է Ուկր. ՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ինստ–ի (Լվով) դիրեկ– տորը: Զբաղվել է ֆեոդալիզմի շրջանի Ուկրաինայի պատմությամբ, գրել ավելի քան 700 աշխատություն: Սկսած 1907-ից բազմիցս անդրադարձել է Ուկրաինայի տարածքում եղած հայկ. գաղթավայրերի,