Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հատկապես Լվովի գաղութի միջնադար– յան պատմությանը և հայ–ուկրաինական կապերին ու բարեկամությանը: Երկ. CaflOK BapoHH –HCTOpHK apMHH 6j>roiiieii rajiinjHHf տես HcTopireecKHe cb«3h h apynctfa yKpanHCKoro n apMflHCKoro HapoaoB, E., 1961; K Bonpocy o Ha^aJie apMHHCKon kojiohhh bo JIbBOBe, «ՊԲՀ», 1963, Jvfe 1; O cHHTeTireecKOM HCCJieflOBaHHH HCTOpHH apMHHO-yKpaHHCKHX OTHoraeHHH, «ԲՀԱ>, 1966, 3. Գրկ. Ոսկանյան Վ., Մեծավասաակ պատմաբանը, «ՊԲՀ>, 1966, JsJe 3: Իվան Պետ– րովիչ Կրիպյակեիչ, «ԼՀԳ», 1967, JMe 5: Տա.Դւսշկեիչ

ԿՐԻՊՏԵ (< հուն. Kpujtrn –նվիրական տեղ, գաղտնարան), 1. Հին Հռոմում առ– հասարակ ստորգետնյա (կիսաստորգետ– նյա) թաղածածկ սենյակ տարբեր նպա– տակների համար (կրկեսի ախոռ, մառան են): Նույնատիպ միջանցքները անվան– վում էին կրիպտապորտիկ, որոնք վերևից ունենում էին լուսանցույց երդիկ– ներ: 2. Վաղ քրիստոնեական կաաակոմբ– ներ և ստորգետնյա աղոթարաններ: 3. Արևմտաեվրոպական, հիմնականում ռո– մանական ճարտարապետության, կա– թոլիկական եկեղեցիներում ստորգետնյա խորան, գլխավորապես տեղադրված ավագ խորանի տակ, պատվավոր թաղումների համար: Նման Կ–ները մի շարք դեպքերում օգտագործվում էին որպես աղոթարան Ս. Լեոնարդ եկեղեցու կրիպտեն (մոտ 1100, Կրակովի Վավել բլրի վրա) կամ լրացուցիչ եկեղեցի: Հայկական ճար– տարապետության մեջ Կ. են անվանում ավագ խորանի տակ տեղադրված թաղա– ծածկ վւոքր խորանները, ուր ըստ ավան– դության թաղված է այն սուրբը (կամ նրա մասունքները), որի անվամբ է կոչվում եկեղեցին (էջմիածնում՝ Ս. Հռիփսիմեն, Ս. Գայանեն, Օշականում՝ Մեսրոպ Մաշ– տոցը ևն):

ԿՐԻՊՏՈՆ (լատ. Kryptonum, < հուն. Kpujtt^s – թաքուն, գաղտնի), Kr, պար– բերական համակարգի VIII խմբի քիմիա– կան տարր: Իներւռ գազ է, կարգահամա– րը՝ 36, ատոմական զանգվածը՝ 83,80: Հիմնականում գտնվում է մթնոլորտում: Բնականոն պայմաններում 1 մ3 օդը պա– րունակում է 1 սմ3 Կ.: Ունի 6 կայուն իզո– տոպ, որոնցից գերակշռողը 84Kr է (56,90%): Հայտնաբերել են անգլիացի քիմիկոսներ Ու. Ռամսեյը և Մ. Տրավերսը (1898)՝ հեղուկ օդի դժվար ցնդող ֆրակ– ցիայի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրու– թյամբ: Կ. միատոմ գազ է՝ առանց գույնի և հոտի, խտությունը՝ 3,745 գ/ւ (0°C, 760 մմ սնդ. ս.), հալ. ջերմաստիճանը՝ ■–157,1°C, եռմանը՝ –153,2°C: Կ–ի և ֆտորի փոխազդեցությունից (օրինակ, էլեկտրական աղեղում) ստացվում են KrF2 կամ KrF4 ֆտորիդները, որոնք կայուն են միայն ցածր ջերմաստիճանում: KrF^ վրա Ba(OH)Hi լուծույթով ազդելիս ստաց– վում է բարիումի կրիպտոնատ՝ BaKrCh: Իներտ այլ գազերի նման Կ. առաջացնում է ներկալման միացություններ. Kr-6H20, Kr-3C6H05H ևն; Կ. ստանում են օդից: Կիրառվում է էլեկտրավակուումային տեխ– նիկայում: Կ–ով նոսր գազափողակներում էլեկտրական պարպումն ուղեկցվում է սպիտակ լուսարձակմամբ:

ԿՐԻՍՊԻ (Crispi) Ֆրանչեսկո (1818– 1901), իտալական պետական գործիչ, փաստաբան: 1848–49-ի հեղափոխության մասնակից և Զ. Գարիբալդիի համախոհ: Իտալիայի միավորումից հետո՝ միապե– տության ջատագով, 1887–91 և 1893– 1896-ին, լինելով պրեմիեր մինիստր, Կ. վարել է դաժան հակադեմոկրատական քաղաքականություն: Զգտել է ամրապըն– դել Իտալիայի կապերը Եռյակ միության մյուս անդամների հետ. Իտալիան սկսել է գաղութներ հիմնել Սոմալիում (1889) և էրիտրեայում (1890): Սակայն Եթովպիան զավթելու անհաջող փորձերը (1896) և «երկաթյա բռունցքի» քաղաքականությու– նը երկրի ներսում Կ–ին հարկադրել են հեռանալ քաղ. ասպարեզից:

ԿՐԻՍՏՈԲԱԼԻՏ [Մեքսիկայի Սան Կրիս– տոբալ (San Cristobal) հանքավայրի անու– նով], միներալ: Քիմ. կազմը՝ Si02: Պո– լիմորֆ ձևափոխություններն են՝ a–Կ. (խորանարդային համակարգ) և |3–Կ. (տետրագոնային համակարգ): a–Կ. կա– յուն է 1470°Շ–ից բարձր ջերմաստիճանում, պաղելիս փոխակերպվում է տրիդիմիտի, իսկ վերջինս՝ քվարցի: Արագ պաղելիս a–Կ. 180°–275°Շ–ում փոխարկվում է |3–Կ–ի: Կ. առաջացնում է օքտաէդրիկ բյուրեղներ, թեփուկավոր, սֆերոլիթա– յին, թելավոր ագրեգատներ: Անգույն է, սպիտակ: Փայլը՝ ապակու: Կարծրությու– նը՝ 5–7, խտությունը a–Կ–ի՝ 2222 կգքմ3, 3–Կ–ի՝ 2292 կգ/ւէ3: Հանդիպում է էֆուզիվ ապարներում (տրախիտներում, դացիտ– ներում, հրաբխային տուֆերում), ինչպես նաև թերմալ–մետամորֆացված ավազա– քարերում, մագնեզիտի երակներում:

ԿՐԻՎԻՁՆԵՐ, արևելա–սլավոնական ցեղա– յին միավորում, որը VI –X դդ. զբաղեցնում էր ընդարձակ տարածություններ Դնեպրի, Վոլգայի և Արմ. Դվինայի վերին հոսանք– ներում, ինչպես նաև Չուդ լճի հվ. ավազա– նում: Գլխավոր կենտրոնները՝ Սմոլենսկ, Պոլոցկ, Իզբորսկ: Կ–ի մեջ են մտել բալ– թիական մի շարք էթնիկական խմբեր: IX դ. 2-րդ կեսին ներգրավվել են Կիևյան Ռուսիայի կազմում: Տարեգրության մեջ վերջին անգամ հիշատակվում են 1162-ին: Մեծ դեր են խաղացել Վոլգայի և Կլյազ– մայի միջագետքի գաղութացման գոր– ծում:

ԿՐԻՎՈՅ ՄՈՍՏ, ավան Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևելք: Կ–մով են անցնում Աղս– տաֆա–Իջևան երկաթուղին և Իջևան– Նոյեմբերյան, Իջևան–Ղազախ ավտո– խճուղիները: Կ–մ–ում գործում են ՍՍՀՍ նավթարդյունաբերության բենթոնիտ կոմ– բինատը, Հայգյուղտեխնիկայի Իջևանի բաժանմունքը, Հանրապետական մեքե– նամելիորատիվ կայանը;

ԿՐԻՎՈՅ ՌՈԳ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ–ում, Դնեպրոպետրովսկի մարզում, Ինգուլեց գետի ափին: Երկաթուղային հանգույց է: Կրիվոյ ռոգի երկաթահան– բային ավազանի կենտրոնն է: 650 հզ. բն. (1979): Զարգացած է մետալուրգիական, մեքենաշինական, մետաղամշակման, էներգետիկ., կոքսաքիմ., շինանյութերի արդյունաբերությունը: Կան նաև թեթև, սննդի և փայտամշակման արդյունաբերու– թյան ձեռնարկություններ: Կ. ռ–ում կան լեռնահանքային, մանկավարժական ինստ–ներ, Դնեպրոպետրովսկի մետա– լուրգիական ինստ–ի երեկոյան ֆակուլ– տետը, Դոնեցկի սովետական առևտրի ինստ–ի մասնաճյուղը, 15 տեխնիկում, ուսումնարաններ, թանգարաններ, ռու– սական երաժշտա–դրամատիկական թատ– րոն, կրկես: Հիմնադրվել է XVII դ.: 1971-ին Կ. ռ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ԿՐԻՎՈՅ ՌՈԳԻ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՎԱ&ԱՆ, ՍՍՀՍ երկաթահանքային խո– շորագույն ավազաններից, սև մետալուր– գիայի հումքային հիմնական բազան: Գտնվում է ՈւՍՍՀ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում: Զապորոժիեի, Կիրով– գրադի և Պոլտավայի մարզերի հանքային շրջանների հետ կազմում է երկաթահան– քային խոշոր պրովինցիա՝ Մեծ Կրիվոյ ռոգը: Կ. ռ. ե. ա–ի երկրաբանական կա– ռուցվածքում մասնակցում են մինչքեմբրի նստվածքա–մետամորֆային ապարները, որոնք բաժանվում են երեք շերտախմբի: Միջին շերտախմբում առկա են հիմնական հանքաբեր հաստվածքը հանդիսացող եր– կաթահանքային ֆորմացիայի ապարնե– րը: Այդ հաստվածքն ունի 2000 մ հզո– րություն և պարունակում է երկաթային քվարցիտների 7–8 շերտ: Երկաթային քվարցիտները ներկայացված են հեմա– տիտային, մագնետիտային և հեմատիտ– մագնետիտային տարբերակներով:tFe-ի միջին պարունակությունը երկաթային քվարցիտներում 30–45% է, մագնետի– տային քվարցիտներում՝ 25–30% : Հան– քաբեր հաստվածքի ներսում և վերին շերտախմբի հետ նրա կոնտակտում լայն տարածում ունեն կրիվոյռոգյան տիպի հարուստ հանքանյութերը, որոնց մեջ տարբերում են մագնետիտային, մարտի– տային, հեմատիտ–մարտիտային և այլ տեսակներ: Պաշարների 50%–ը մարտի– տային և հեմատիտ–մարտիտային հան– քանյութերն են՝ Fe= 63,7% , P= 0,026% , Տ= 0,043% միջին պարունակությամբ: Եր– կաթի հարուստ հանքաքարի (Fe= = 57,6%) հետախուզված պաշարները կազմում են 1,7 մլրդ ա, մագնետիտային քվարցիտներինը՝ 11,6 մլրդ ա, քվարցիտ– ների ոչ–մագնիսական տեսակներինը՝ 2,6 մլրդ ա:

ԿՐԻՎՈՆՈՍ Մաքսիմ (ծն. թ. անհտ.– 1648), ուկրաինական ժողովրդի 1648– 1654-ի ազատագրական պատերազմի հե– րոս, Բոգդան խմեչնիցկու մերձավոր զի– նակիցներից: Գլխավորել է ուկր. գյուղա– ցիների շարժումը և լեհերից ազատագրել