Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են, որոնք ավշային ճանապարհով և կաթնա– տար ուղիներով թափանցում են գեղձի մեշ և առաջացնում բորբոքում: Ախտա– նշանները՝ գեղձի պնդացում (ինֆիլտրա– ցիա), մաշկի կարմրություն, ճնշող ցավեր, ջերմության բարձրացում: Բորբոքման սաստկանալու դեպքում գեղձը մեծանում է, մաշկը ձգվում, շոշափելիս շատ տաք է: Են– թամաշկային, ներգեղձային և ետգեղձա– յին թարախակույտի առաջացումը բնորոշ– վում է պնդացումների փափկումով, մարմ– նի ջերմության բարձրացումով: Կաթին երբեմն խառնվում է թարախ: Կերակրման սահմանափակումը և դադարեցումը ավե– լի է ծանրացնում բորբոքման ընթացքը: Բորբոքման պրոցեսը երբեմն կարող է հանգեցնել ֆլեգմոնայի և նույնիսկ գանգ– րենայի: Բ ու ժ ու մ ը. սկզբնական շրջանում՝ կրծքագեղձի խնամք, անտիբիոտիկներ, նովոկաինային բլոկադա, կրծքագեղձի լրիվ դատարկում, թարախակալման դեպ– քում՝ թարախակույտի բացում, ախտա– հարված կրծքով կերակրման ընդհատում: Կանխարգել ու մը. պտուկների նախապատրաստում, ճաքերի բուժում, կա– թի կանգի կանխում, կերակրման կանոն– ների և տեխնիկայի խիստ պահպանում:

ԿՐԾՔԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, կրծքային անգինա (angina pectoris), ստե– նոկարդիա (< հուն, atevoc; – նեղ, անձուկ և xap8la – սիրտ), սրտի իշե– միկ (սակավարյունային) հիվանդության ամենատարածված կլինիկական ձևը: Արտահայտվում է ետկրծոսկրային կամ սրտի շրջանի սեղմող, ճնշող ցավերի նոպաներով, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ուսը, ձեռքը և պարանոցը: Նկա– րագրել է անգլիացի բժիշկ Վ. Հեբերդենը, 1768-ին: Տարբերում են լարման և հան– գըստի Կ. հ.: Լ ա ր մ ա ն Կ. հ–ի դեպ– քում ցավային Կոպան առաջանում է քայ– լելու և ֆիզիկական լարումների, ջերմաս– տիճանի կտրուկ փոփոխությունների, նյարդային գերլարվածության դեպքում: Հանգստի Կ. հ–ի դեպքում ցավերը կապված չեն ֆիզիկական կամ նյարդային գերլարումների հետ, հազվադեպ առաջա– նում են քնի ժամանակ (հիվանդը ցավից կարող է արթնանալ): Ցավային նոպան տևում է մի քանի րոպե և արագ անցնում նիտրոգլիցերին (շատ դեպքերում՝ վա– լիղոլ) ընդունելուց հետո: Կարող է ուղեկց– վել վեգետատիվ ռեֆլեկտոր խանգարում– ներով՝ մաշկածածկույթների գունատու– թյուն, սառը քրտնարտադրություն, պուլ– սի դանդաղում: Լարման Կ. հ–ի ելքն առա– վել բարենպաստ է, քան հանգստինը և հազվադեպ է ավարտվում սակավարյու– նային հիվանդության ծանր ձևով՝ սրտա– մկանի ինֆարկտով՝. Կ. հ–ի նոպան սրտի պսակաձև անոթներով դեպի սիրտը արյան հոսքի և սրտամկանի պահանջների խիստ անհամապատասխանության (այսպես կոչված՝ արյան պսակաձև շրջանառու– թյան սուր անբավարարության) հետևանք է: Վերջինս պայմանավորված է պսակա– ձև անոթների աթերոսկլերոզով, որոշ դեպքում՝ կոլագենային հիվանդություն– ներով, աորտայի սիֆիլիսով: Երբ վերո– հիշյալ օրգ. փոփոխություններին միանում են նաև պսակաձև անոթների ֆունկցիո– նալ փոփոխությունները (օրինակ, սպազ– մը՝ հիպերտոնիկ հիվանդության ժամա– նակ կամ թթվածնի հանդեպ սրտամկանի պահանջի բարձրացումը՝ ֆիզիկական բեռնվածության դեպքում), առաջանում են ցավեր: Կ. հ–ի նոպան կարող է տեղի ունենալ նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ անոթների սպազմի հետևանքով (օրինակ, լեղապարկի բորբոքման, ստամոքսի և 12- մատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում): Կ. հ–ի նոպան պետք է տարբե– րել սրտացավից (կարդիալգիա), որի դեպքում ցավերը տարբեր բնույթի են, նոպայաձև չեն և ուղեկցում են սրտի և այլ օրգան–համակարգերի մի շարք հիվանդություններին (նևրոզներ, կլիմակ– տերիկ կարդիոպաթիա, սրտամկանի բորբոքումներ և պերիկարդիտներ): Բ ու ժ ու մ ը. քնի, հանգստի և աշխա– տանքի ռեժիմի կարգավորում, դիետա, վնասակար սովորությունների (ծխել, ալ– կոհոլային խմիչքների օգտագործում) ար– գելում, առողջարանային բուժում: Ռ. Մամիկոնյան

ԿՐԾՔԱՆՇԱՆ, բանվորների և ծառայող– ների աշխատանքային հատուկ ծառայու– թյունները խրախուսելու ձև ԱՍՀՍ–ում: Կ–ները ստեղծվել են սոցմրցությունում, ինչպես և արդյունաբերությւսն առանձին ճյուղերում պլանային առաջադրանքները կատարող և գերակատարող առաջավոր բանվորներին ու ծառայողներին պարգե վատրելու համար («ՍՍՀՄ կինեմատո– գրաֆիայի գերազանցիկ», «Պատվավոր բևեռախույզ» ևն): Մի շարք Կ–ներ հիմնվել են միութենական հանրապետություննե– րում: Կ–ների, ինչպես և դրանց նմուշների ու տարեկան թողարկման քանակի սահ– մանումը կատարվում է միութենական հան– րապետությունների Մինիստրների խոր– հուրդների, ՍՍՀՄ գերատեսչությունների, մինիստրությունների որոշած կարգով: Հայկ. ՍՍՀ Սինիստրների խորհրդի հանձ– նարարությամբ թողարկվել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, խ. Աբովյանի, Ա. Իսահակյանի հոբելյանական տարե– թվերին, ինչպես և Երևանի 2750-ամյակին նվիրված Կ–ներ: Առանձին աշխատողների Կ–ով պարգևատրման են ներկայացնում տեղական արհմիութենական, տնտեսա– կան և կուսակցական կազմակերպություն– ները: Կ. հանձնվում է բանվորների և ծա– ռայողների ժողովներում: «Սոցիալիստա– կան մրցության գերազանցիկ» Կ–ով պար– գևատրվածը օգտվում է որոշ արտոնու– թյուններից: Արհմիութենական մարմիննե– րի աշխատողները և ակտիվիստները կա– րող են պարգևատրվել «Արհմիութենական ակտիվ աշխատանքի համար» Կ–ով:

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿ, կրծքային ողների, կո– ղոսկրերի և կրծոսկրի ամբողջություն, որը սողունների, թռչունների, կաթնասուննե– րի և մարդու ուսագոտու համար ծառայում է որպես հենարան և հնարավորություն է տալիս շնչառական շարժումների ժամա– նակ օգտագործել միջկողային մկանունքը: Մ ա ր դ ու Կ. ունի առաջ–ետին ուղ– ղությամբ տափակացած, հիմքով վար դար– ձած հատած կոնի ձև: Տարբերում են Կ–ի կողմնային պատեր, կազմված 12 զույգ կողերով, առաջային, որի կազմի մեջ են մտնում կողոսկրերի առա– ջային ծայրերը (կողաճառները) և կրծոս– կըրը, ետին՝ ողնաշարը: Կ. ունի վերին և ստորին բացվածքներ, վերին բացվածքի սահմաններն են՝ աջ և ձախ առաջին կո– ղերը, առաջին կրծքային ողնը և կրծոսկրի կոթը: Այդ բացվածքով կրծքավանդակի խոռոչ են մտնում շնչափողը, կերակրա– փողը, անոթներ և նյարդեր: Ստորին բաց– վածքը սահմանվում է կողոգկրերի ծայ– րերով: Կ. որովայնի խոռոչից բաժանված է ստոծանիով: Կախված տարիքից, սեռից և մարմնակազմվածքից, գոյություն ունեն Կ–ի տարբեր ձևեր: Տես նաև Կոնստիտու– ցիա մարդու: Լ. Մանուկյան

ԿՐԾՔԻ ԱՐՅՈհՆԱՀԱՎԱՔ, հեմոթո– ր ա ք ս (<. հուն. al|ia – արյուն և Տա– pa£ – կրծքավանդակ), արյան կուտա– կումը թոքամ զի խոռոչում: Հիմնական պատճառը ներքին արյունահոսությունն է, որը լինում է թոքի վնասվածքների, հատ– կապես հրազենով վիրավորվելու դեպքում: Կարող է առաջանալ նաև թոքի քաղցկեղի, տուբերկուլոզի, ցինգայի հետևանքով: Կլինիկական պատկերը պայմանավորված է կուտակված արյան քանակությամբ: Փոքր քանակությամբ արյուն կուտակվե– լիս առաջանում են ցավեր կրծքավանդա– կում, հազ: Պրոցեսի խորացմանը զուգըն– թաց միանում են ներքին արյունահոսու– թյան ախտանշաններ՝ թոքի ճնշում, միջ– նորմի օրգանների տեղաշարժ, հևոց, կապ– տուկ, սրտի գործունեության խանգարում– ներ: Թոքամզի պունկցիայով հայտնաբեր– վում է արյուն: Կ. ա–ի արագընթաց ձևը կյանքին վտանգ է սպառնում: Արյունահո– սությունը դադարելիս արյունը կարող է ներծծվել 10–12 շաբաթվա ընթացքում: Բ ու ժ ու մ ը. ներքին արյունահոսու– թյան դադարեցում, հազի ուժեղ նոպանե– րի դեպքում՝ մորֆինի ներարկումներ: Ար– յունահոսությունը դադարած Կ. ա–ի դեպ– քում պունկցիա՝ մնացորդային արյունը արտածծելու նպատակով: Եթե անհնա– րին է արյունը դադարեցնել՝ թորակոտո– միա: Կ. ա–ի թեթև դեպքերում՝ հանգիստ, հազը հանգստացնող միջոցներ:

ԿՐԾՔԻ ԵՐԵՒԱ, երեխան մինչև կյանքի առաջին տարվա վերջը: Ծնվելու և պոր– տալարը կտրելու պահից սկսվում^ է կյան– քի առաջին՝ նորածնության շրջանը: Երկ– րորդ ամսից սկսվում է կյանքի երկրորդ՝ կրծքի հասակի հ ր ջ ա ն ը և շարունակվում մինչև առաջին տարվա վերջը: Այդ շրջանում տեղի է ունենում բոլոր օրգանների և օրգան–համակար– գերի ֆունկցիոնալ ունակությունների արագ զարգացում: Կ. ե–ի ամենաբնո– րոշ առանձնահատկությունը հասակի երկարելը և մարմնի քաշի ավելանալն է: Հասուն նորածնի մարմնի երկարությունը միջին հաշվով 50 սմ է, կյանքի առաջին տարում այն ավելանում է 25 սմ–ով: 5–6 ամսում Կ. ե. կրկնապատկում է իր սկըզբ– նական քաշը, 1 տարեկանում՝ եռապատ– կում: Նորածնի ստամոքսի տարողությունը միջին հաշվով 30–35 մչ է: Ցուրաքանչյուր ամիս աճում է 20–25 մչ, 3-րդ ամսում հաս– նում՝ 100 մչ, իսկ 1 տարեկանում՝ 250– 350 մչ: Առաջին կաթնատամները ծլում են կյանքի 6–8-րդ ամսում: 1 տարեկան երե– խան պետք է ունենա 8 ատամ: Երկու