Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


շաբաթից մինչե 6 ամսական երեխաների շնչառության հաճախականությունր 1 րո– պեում 40–45 է, 6–7 ամսականներինը՝ 35–40, իսկ 7–12 ամսականներինը՝ 30– 35: Կյանքի առաջին տարում երեխայի .մարմնի ջերմությունը 0,3–0,4°Շ–ով բար– ձըր է մեծահասակների ջերմությունից: Կ. ե–ին բնորոշ է գլխուղեղի կեղևի ցածր գրգռողականությունը: Համի զգացողու– թյունը զարգանում է արդեն նորածնու– թյան շրջանից սկսած, հոտի պարզ տար– բերակումը՝ կյանքի 4-րդ ամսում: Նորած– նի գլխի շբշագիծը 34–36 սմ է, որը կյան– քի առաջին տարվա վերջում հասնում է 46 սմ: Մեծ գաղթունը փակվում է առա– ջին տարվա վերջում: Կ. ե–ի ողնաշարը չափազանց անկայուն է և երեխային վաղ ուղղահայաց դրության տեղավւոխելու կամ նստեցնելու դեպքում ծռվում է: Առողջ Կ. ե. 2-րդ ամսում պահում է գլուխը, 6-րդ ամսում նստում առանց օգնության, արտասանում առանձին վանկեր, 9–10-րդ ամսում կանգնում է առանց հենարանի, քայլում ուրիշի օգ– նությամբ, իսկ 1 տարեկանում՝ ինքնու– րույն: 10 ամսականում պարզ արտասա– նում է բառեր: 1 տարեկանի բառապա– շարը 10–12 բառ է: ճիշտ կազմակերպված սնուցման, խնամքի և դաստիարակության դեպքում Կ. ե. աճում և զարգանում է բնականոն: 1,5 ամսական Կ. ե–ին պետք է կերակրել 3,5 ժամը մեկ, իսկ 3 ամսից հետո՝ 4 ժամը մեկ: 1 ամսական հասա– կից երեխան պետք է ստանա բնական հյութեր (սկսում են մի քանի կաթիլից U 3-րդ ամսում հասցնում օրը 3 անգա– մի, 1-ական թեյի գդալ, 5-րդ ամսում՝ օրը 50 գ): 4 ամսականում կերակրելուց առաջ տալիս են տրորած խնձոր (ըս– կըսում են 1/2 թեյի գդալից, հասցնում մինչե 2 թեյի գդալի): 4,5 ամսական Կ. ե. կարող է օրական ստանալ 1/4, հետագա– յում՝ 1/2 եփած, տրորած ձվի դեղնուց: 5-րդ ամսից տալիս են լրացուցիչ սնունդ (կանաչեղենի պյուրե), 7-րդ ամսից՝ ապուր, 8-րդ–ից՝ աղացած միս: Նպատա– կահարմար է առողջ երեխային կրծքից կտրել 11 –12-րդ ամսում (բայց ոչ ամռա– նը): Կ. ե–ի խնամքը հիմնված է խիստ մաքրության վրա: Մաքուր պետք է լինի այն ամենը, ինչին շփվում է երեխան (սպիտակեղեն, խաղալիքներ, ամանեղեն և այլն): Երեխայի սենյակը մաքրում են խոնավ շորով: Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր մահճակալը: Սեն– յակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 20–22°C: Աչքերը լվանում են արտաքին անկյունից դեպի քիթը: Քիթը մաքրում են վազելինի յուղով կամ եռացրած ջրով թըր– ջած բամբակով: Կ. ե–ին պետք է լողացնել ամեն օր (ջրի ջերմաստիճանը 36,5– 37°C): Մաշկի ծալքերին քսում են յուղ (վազելին, բուսական՝ անպայման նսլ– խօրոք եռացրած), մանկական դիմափոշի (պուդրա): Կ. ե. պետք է կանոնավոր հեր– թականությամբ քնի, սնվի և խաղա: Երե– խայի շնչառական և մարսողական օրգան– ների լորձաթաղանթը նուրբ է, հեշտու– թյամբ վնասվում է և հաճախակի ախտա– հարվում: Երբեմն Կ. ե–ի օրգանիզմում կարող է ի հայտ գալ անսովոր ռեակցիա (էքսուդատիվ կատարային դիաթեզ) մոր կաթի, կովի կաթի, ցիտրուսային բույսե– րի հյութերի և ձվի դեղնուցի նկատմամբ: 2–3 ամսականում կարող է զարգանալ ռա– խիտ, որի կանխարգելումը վիտամին D-ով սկսում են 2 շաբաթականից: Կյանքի առաջին 2–3 ամսում Կ. ե–ները վարակիչ հիվանդությունների նկատմամբ անըն– կալունակ են, որը հետագայում վերա– նում է: Կ. ե–ին կատարում են կանխար– գելիչ պատվաստումներ՝ ծննդատանը տուբերկուլոզի, իսկ այնուհետև կապույտ հազի, դիֆթերիայի, ծաղկի դեմ: Արտա– քին միջավայրի վնասակար գործոնների ազդեցության նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը օժանդակում են ֆիզիկական դաստիարա– կությունը և օրգանիզմի կոփումը: Գրկ. Ս փ ո ք Բ., Երեխան և նրա խնամքը, Ե., 1977: Վ. Մարտիրոս յան.

ԿՐԾՔԻ ՕԴԱՀԱՎԱՔ, պնևմոթո– ր աք ս (< հուն, jtveij^a – շունչ, օդ և dcopa^ – կուրծք), հիվանդագին վիճակ, որը բնորոշվում է թոքամզի առպատային և ընդերային թերթիկների միջև օդի կամ գազի կուտակումով: Ներթափանցած օդը իրարից հեռացնում է թոքամզի թերթիկ– ները, որի հետևանքով միջթոքամզային ճեղքը վերածվում է խոռոչի: Մթնոլորտա– յին օդը կարող է միջթոքամզային ճեղ– քի մեջ թափանցել կրծքավանդակի պատի ամբողջականության խախտվելու կամ օդ պարունակող որևէ օրգանի (թոք, կե– րակրափող, ստամոքս, աղիքներ) վնաս– վելու հետևանքով: Տարբերում են լրիվ և մասնակի, միակողմանի և երկկողմանի, ըստ ծագման՝ վնասվածքային, վիրաբու– ժական, ինքնաբեր և արհեստական Կ. օ.: Վնասվածքային Կ. օ. առաջա– նում է կրծքավանդակի բաց կամ փակ վնասվածքների (կրծքի վիրավորումներ, կողերի կոտրվածքներ, թոքի պատռվածք) հետևանքով: Բաց Կ. օ–ի դեպքում թո– քամզի խոռոչը մշտապես հաղորդակց– վում է շրջապատող մթնոլորտի հետ: Վիրաբուժական Կ. օ. առաջա– նում է կրծքի խոռոչի վիրահատություն– ների ժամանակ: Ինքնաբեր (սպոն– տան) Կ. օ. լինում է թոքի հյուսվածքի ամբողջականության հանկարծակի խախտ– ման հետևանքով (թոքերի աուբերկոււոզի, գանգրենայի, էմֆիզեմայի և թոքի բնա– ծին կիստայի պատռվելու դեպքում): Եր– բեմն թոքի պատռվածքի տեղը ծածկ– վում է թոքի հյուսվածքի լաթով, որը հնա– րավորություն է տալիս օդի անցնելուն դեպի թոքամզի խոռոչ և արգելում ետ– հոսքը (փականային Կ. օ.) և ուղեկց– վում է թոքի անկումով, սրտի տեղաշար– ժով, արյան շրջանառության խանգար– մամբ: Կ. օ–ի հիմնական ախտանշաններն են՝ հևոցը և կրծքավանդակի ցավերը: Ախտահարված կողմում շնչառությունը թուլանում է կամ վերանում: Կրծքավան– դակի, պարանոցի կամ միջնորմի ենթա– մաշկային բջջանքում կարող է կուտակվել օդ: Կ. օ–ի բարդությունները, թոքամզա– բորբ և կրծքի արյունաօդահավաք (հե– մոպնևմոթորաքս), որն առաջանում է թո– քամզի խոռոչում միաժամանակ արյուն կուտակվելիս: Առաջին օգնությունը բաց Կ. օ–ի դեպքում՝ վերքի բացվածքը փակե– լու նպատակով անհրաժեշտ է անհապաղ դնել վիրակապ, Փականային Կ. օ–ի դեպ– քում՝ թոքի անկումը և սրտի տեղաշարժը կանխելու համար՝ թոքամզի խոռոչից օդի հեռացում: Արհեստական Կ. օ. բուժիչ նպատակով օդի ներմու– ծումն է թոքամզի խոռոչ, որն առաջացնում է թոքի անկում: Առաջարկել է իտալացի բժիշկ Կ. Ֆորլանինին, 1882-ին; և կիրառ– վում է թոքի կավերնոզ տուբերկուլոզի դեպքում: ,

ԿՐԿԵՍ (< հուն, xlpxoe, լատ. circis, բառացի՝ շրջան), թատերական արվեստի տեսակ, որը նախատեսում է մարդկային վարքագծի կենդանի վերարտադրության անսպասելի, խաղային–էքսցենտրիկ, հրա– շակերպ և պատրանքային ձևեր՝ ֆիզիկա– կան ռեալ արգելքների հաղթահարումով, ուժի և հնարամտության ցույցերով, գե– ղարվեստական կերպարի հույժ պայմա– նական, սիմվոլիկ, բուֆոնադային (տես Բուֆոնադ) և այլ բնույթի բացահայտում– ներով: Կ. թատերական արվեստի նախ– նական ձևերից է. սկզբնավորվել է ժողո– վըրդական պաշտամունքային խաղերին և սինկրեսփկ բանահյուսությանն առընթեր (տես Կրկեսային խաղեր): Որպես պրո– ֆեսիոնալ արվեստի տեսակ, Կ. զարգա– ցել է Հին Արևելքի երկրներում, Հին Հու– նաստանում և Հռոմում: Նախքան եվրո– պական միջնադարյան թատրոնի ձևավո– րումը Առաջավոր Ասիայում, հատկապես Բյուզանդիայում, Ասորիքում և Հայաստա– նում (IV–X դդ.), Կ* հղել է թատերական արվեստի հիմնական տեսակը և կոչվել է թատրոն: Միջնադարյան թատերական ժանրերի (ֆարս, կոմեդիա դելլ’ արտե, միստերիա ևն) հետագա զարգացումով XII–XVI դդ. Եվրոպայում Կ. աստիճա– նաբար անջատվել է դրամատիկական ար– վեստից, իսկ գրական թատրոնի վերածնու– թյան շրջանում (XV–XYII դդ.) ձևավորվել է որպես ինքնուրույն թատերական հա– մակարգ: Այս շրջանին բնորոշ է հեծե– [ախաղային Կ–ի զարգացումը: XVIII – XIX դդ., ստացիոնար Կ–ների հիմնադրու– մով (1780-ին՝ Լոնդոնում, 1791-ին՝ Փա– րիզում, 1822-ին՝ Պետերբուրգում, 1853-ին՝ Օ.Պոպովը ելույթի պահին Լ. Ենգիբարյանը ելույթի պահին