Նկարում` Հայկական ճարտարապեւոությաե խոյակների նմուշներ. 1. Ջրվեժ, 2. Դվին, 3. Արզնի, 4. Հաղպատ (բնակելի տուն, Փայտ), 5. Թանահաա, 6. Զվարթնոց, 7, 8. Երերույք
1604-ին, շահ Աբբաս I-ի (1588–1628) կազմակերպած բռնագաղթի ժամանակ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և գորգագործությամբ։ Խ–ում կար երեք եկեղեցի (Ս. Հովհաննես՝ կառուցված 1605–20-ին, Ս. Աստվածածին՝ կառուցված` 1892-ին, Ս. Ներսես՝ կառուցված 1917-ին)։ 1850-ից Խ–ում մշտապես գործել է դպրոց, 1938-ին կառուցվել է նոր դպրոց, որը 1953-ին պետականացվել ու վերանվանվել է «Խայամ»։ Սկսած 1965-ից Խ–ի հայերը տեղափոխվել ու բնակություն են հաստատել տարբեր երկրներում ու քաղաքներում։ Մոտ 120 ընտանիք ներգաղթել է ՀՍՍՀ։ Այժմ Խ–ում ապրում է 60 հայ ընտանիք։ Հ. Գրիգորյան
ԽՈՅԵՐ (Ovis), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող կենդանիների սեռ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 140 սմ, քաշը՝ 40–200 կգ։ ՍՍՀՄ–ում հայտնի է 2 տեսակ, արխար (Օ. ammon) և ձյան Խ. (Օ. canadensis)։ Արուներն ունեն խոշոր, ծանր պտուտակաձև եղջյուրներ, որոնց ծանրության շնորհիվ Խ. գլուխը պահում են բարձր և քիչ ետ ընկած, հպարտ տեսքով։ Որոշ տեսակներ ունեն այտամորուք։ Ապրում են բաց տարածություններում, հիմնականում բարձր (մինչև 5,5 հզ. մ բարձրության) լեռնային շրջաններում։ Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում, ունենում են 1 – 2 ձագ։ Կյանքի տևողությունը 12–13 տարի է։ Օգտագործվում է միսը և մորթին։ Շատ վայրերում Խ–ի քանակը խիստ կրճատվել է, և այժմ որսը մասամբ արգելված է։ Ընտանի ոչխարի նախահայրերն են։
Նկարում` Ձյան խոյ
ԽՈՅԻ ԲԱՐԲԱՌ, Սալմաստ–Խոյի բարբառ, Ուրմիայի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ հայերենի բարբառների ձևաբանական դասակարգման պատկանում է «լիս» կամ «էլ» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արլ. խմբակցության հվ–արլ. բարբառախմբին։ Խոսվել է Խոյի, Սալմաստի, Մակուի, Իգդիրի և Նախիջևանի գավառներում, այժմ խոսվում է Արտաշատի, Արարատի, Ազիզբեկովի, Եդեգնաձորի, մասամբ՝ էջմիածնի, Սիսիանի, Կոտայքի, Ապարանի շրջաններում։ Խ. բ. հնչյունական համակարգով նման է Վանի բարբառին, իսկ քերականությամբ՝ Մարաղայի բարբառին։ Հնչյունական համակարգում առկա են ա, օ, ու, է, ի, ը, ա, օ, ու ձայնավորները (բան >պան, բով>պօվ, ուլ>ուլ) և երկբարբառակերպ ուօ հնչույթը (խոտ>խուօտ, ձոր>ծուօր)։ Որոշ խոսվածքներում կա նաև կոշտ ի (կընդկ)։ Գրաբարյան երկբարբառները վերածվել են պարզ ձայնավորների (հայր>խէր, սեաւ>սէվ, արիւն>արուն)։
Խ. բ–ի բաղաձայնական համակարգը ենթարկվում է առաջին տեղաշարժին՝ գրաբարյան ձայնեղ պայթականները, սովորաբար, վերածվում են խուլերի (բերել>պէրէլ, գայլ>կյէլ, դաշտ–տաշտ, ձայն>ծէն, ջուր>ճուր), իսկ պարզ խուլերը և շնչեղ խուլերը մնում են անփոփոխ։ Բարդ կիսաշփական ձ, ծ, ց, ջ, ճ, չ բաղաձայնից առաջ կորցնում են իրենց պայթական բաղադրիչները՝ վերածվելով պարզ շփականների (իջանել>էջնէլ, միջնակ >մջնէկ, կծկեկ–ըսկէլ, աչք>աշկ ևն)։ Կան քմային գ՜՝, կ՜, ք՜ հնչյունները (ընկեր >ինգյէր, սկեսուր >կյըսուր, քեռի>ք՜էռի) և պայթական ղ հնչույթը՝ առավելապես փոխառյալ բառերում (ղարիբ>ղարիբ, ղափաղ> ղափաղ)։ Գրաբարյան հ, որպես կանոն, վերածվում է խ–ի (հաց>խաց, հանել>խանէլ, հայր>խէր)։ Խ. բ. ունի 4 հոլովաձև, բացակայում է ներգոյականը։ Սեռականը հոդ չի ստանում, բացառականը կազմվում է է(ն), իսկ առանձին դեպքերում նաև՝ մէ(ն) վերջավորությամբ։ Հատկանշական է հոդերի կիրառությունը դիմավոր բայերի հետ (թըփէլիս, «ծեծում է ինձ», օրօխկէլիտ, «ուղարկում է քեզ»)։
Խ. բ–ի սահմանական եղանակի ներկա ժամանակը կազմվում է ս վերջավորվող դերբայով, իսկ առանձին խոսվածքներ՝ լ վերջավորվող դերբայով (կ՜իրէս էմ, կփրէս էս, կ՜իրէլի կամ կ՜իրել էմ, կ–փրէլ էս, կփրէլի), վաղակատար դերբայը կազմվում է իր, հարակատարը՝ ած և ուկ մասնիկներով։ և խոնարհման պարզ բայերի կատարյալի հիմքը արմատական է (կ՜իրիմ, կ՜իրիր, կ՜իրէց)։ Հարկադրական եղանակը կազմվում է տի կամ տիկ՜ը= կ՜ըտը մասնիկներով։ Անցյալ ժամանակաձևերը կազմվում են ներկա ժամանակաձևերից՝ էր բառ–մասնիկի հավելմամբ (կ՜իրէս էմ–կ՜իրէս էմ էր, կ՜իրիր էմ–կ–փրիր էմ էր, կ–փրէմ–կ–փրէմ էր, տի կ՜իրէմ–տի կ՜իրէմ էր ևն)։ Մ. Ասատրյան
«ԽՈՅԻ ՃԱԿԱՏՆԵՐ», արմատական ապարների ժայռոտ ելուստներ՝ հարթված ու հղկված շարժվող սառցադաշտերից։ Դեպի շարժվող սառցադաշտն ուղղված լանջը ողորկ է, ունի մեղմ թեքություն և կլորավուն կտրվածք։ Հակադիր լանջը համեմատաբար զառիվեր է, անհարթ։ Ունենում են մինչև 100 մ երկարություն, 50 մ բարձրություն։ Տարածված են ժամանակակից և հին մայրցամաքային ու լեռնային սառցապատումների շրջաններում։ ՍՍՀՄ–ում առանձնապես շատ կան Կոլա թերակղզում և Կարելիայում։