Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պ. Մ. Կուզնեցով (Դարբինյան) վել կոմունիսաական ջոկատի հրամանա– տար և 11–րդ կարմիր բանակի զորամասե– րի հետ մտել Տայսատսսն: Դաշնակների փետրվարյան արկածախնդրության ժամա– նակ (1921) Ղարաքիլիսայում (Կիրովա– կան) երկաթուղային բանվորներից կազ– մակերպել է մարտական խումբ («Երկաթ– յա ջոկատ») և մասնակցել Բայազետի (Կամոյի) շրջանի ու Երևանի ա զա տա գը յա– մանը: 1924–27-ին եղել է ՀԱՄԽ–ի նախա– գահ, 1927-ին՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտու– ղար: 1928– 1930-ին և 1933–36-ին Կ. Անդրֆեդերացիայի արհմիությունների խորհրդի նախագահն էր, 1936-ից՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից ՀԿ(բ)Կ Կենտ– կոմի կուսակցական հանձնաժողովի քարտուղարը: Եղել է ՀամԿ(բ)Կ Անդր– երկրկոմի բյուրոյի, ՀՄՍՀ և Անդրֆե– դերացիայի ժողկոմխորհների ու կենտ– գործկոմների, ինչպես նաև ՀԱՍԿԽ–ի ու կենտգործկոմների, ՀԱՍԻ^-ի ու Ան– դըրարհմինխորհի կազմում: Լ.Առաքեսսմ* Վ. Վ. Կուզնեցով ԿՈՒ&ՆԵ5ՈՎ Վասիլի Վասիլևիչ [ծն. 31.1 (13.2).1901], սովետական պետական ու հասարակական գործիչ, դիվանագետ, սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1971): ՍՄԿԿ անդամ 1927-ից: 1926-ին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը: 1927–31-ին և 1933–37-ին աշխատել է մետալուրգիական գործարաններում, 1931–33-ին արտասահմանում ուսումնա– սիրել է մետալուրգիական գործը: 1940– 1943-ին եղել է ՍՍՀՍ Պետպլանի նախա– գահի տեղակալ, 1944–53-ին՝ ՀԱՍԿԽ–ի նախագահ, 1953–55-ին՝ ՍՍՀՍ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1955– 1977-ին՝ առաջին տեղակալ: 1979-ի մար– տից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախա– գահության նախագահի առաջին տեղա– կալ: ՍՍԿԿ XIX–XXII համագումարների պատգամավոր, 1952-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի ան– դամ, 1952–53-ին՝ ԿԿ–ի նախագահու– թյան անդամ: 1977-ից՝ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամության թեկնածու: ՍՍՀՄtII–X գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մըր– ցանակի (1941): Պարգևատրվել է Լենինի 5 և երեք այլ շքանշաններով: ԿՈՒԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, վանի վիլայեթի Կարճկանի գավառում: 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին: ԿՈՒԺ, կավից, պղնձից, հախճապակուց, երբեմն՝ փայտից պատրաստված երկար վզով, ուռուցիկ բերանով, ձվաձև փորով, երկարավուն անոթ: Օգտագործվում է իբրև ջրաման, գինի, հյութ, թան և այլ ըմպելիք պահելու և մատուցելու համար: Նախնական Կ–երը հայտնի են էնեոլիթ– յան–բրոնզեդարյան ժամանակաշրջանից: Առավել շատ գործածվում է ուրարտ. շըր– ջանից (մեծ քանակությամբ Կ–եր են հայտ– նաբերվել Կարմիր բլուրից և ուրարտ. այլ հնավայրերից): Հայաստանի մի շարք շրջաններում (Միսիան, Գորիս, Ղափան ևն) այժմ էլ օգտագործում են գլանաձև իրանով պղնձե Կ–եր, որոնք սովորաբար բարձում են գրաստներին: Կ. երբեմն ծա– ռայել է չափի միավոր: ժողովրդական պատկերացմամբ՝ երբ որևէ մեկի ետևից Կ. են կոտրում, նշանակում է ցանկանում են, որ նա այլևս չվերադառնա: Կ–ի փոքր տեսակը կոչվում է կուլա կամ գավ:

ԿՈՒԺԿՈՏՐՈՒԿ (Adonis), գորտնուկազգի– ների ընտանիքի բագմամյա, հազվադեպ՝ միամյա բույսերի ցեղ: Տերևները կտըրտ– ված են, ծաղիկները՝ մեկական, ընձյուղ– ների գագաթներում՝ դեղին կամ կարմիր պսակաթերթերով: Հայտնի է մոտ 20 տեսակ: Աճում է Եվրոպայի, Ասիայի բա– րեխառն կլիմա ունեցող տափաստան– ներում և կիսատափաստաններում: ՄՍՀՄ–ում աճում է 15 տեսակ, որից 4-ը՝ նաև ՀՍՍՀ–ում (Ապարանում, Սևանում, Իջևանում, Սեղրիում, Երևանում և այ– լուր): Ամենատարածվածը գարնանա– յ ի ն Կ. է (A. vernalis), որի ցողունի բարձ– րությունը 40–70 սմ է: Ծաղիկները ոսկե– դեղին են, ընձյուղները պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում բժշկու– թյան մեջ: Թուրմը կիրառվում է սիրտ– անոթային անբավարարության դեպքում: Կ ՈՒԺՈՐՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Ադըղեական Ինք– նավար Մարզի Մայկոպի շրջանում, Կու– ժորսկ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր, ադըղեներ, ուկրաինա– ցիներ: Կոլտնտեսությունը զբաղվում է հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Ունի միջնակարգ, ութամյա և տարրական դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, մանկապարտեզ, կինո, հիվանդանոց, պո– լիկլինիկա, ծննդատուն, էլեկտրասղոցա– րան, աղյուսի, ձեթի և մրգահյութի գոր– ծարաններ, կենցաղսպասարկման կոմ– բինատ, ռադիոհանգույց, կապի բաժան– մունք :

ԿՈՒԺՈՒՆԻ (ճերեճյան) Հարություն Զա– քարիայի (2.5.1918, Կոնիա, Թուրքիա – 11.5.1976, Բեյրութ), սփյուռքահայ հասա– րակական–քաղաքական գործիչ: Հնչակ– յան կուսակցության անդամ (1935-ից): 1953-ին ընտրվել է հնչակյան կուսակցու– թյան Լիբանանի վարչության քարտու– ղար, 1965-ից՝ կուսակցության կենտրո– նական վարչության քարտուղար: Եղել է խաղաղության համաշխարհային խոր– հըրդի անդամ, որպես Լիբանանի պատվի– րակության անդամ մասնակցել Հելսինկիի (1965) և Մոսկվայի (1973) խաղաղության համաժողովներին: «Լիբանան–ՍՍՀՄ բարեկամության ընկերության» վարչու– թյան անդամ էր: Իր գործունեությամբ նը– պաստել է սփյուռք–հայրենիք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

ԿՈՒԻՆՏԻ Արխիպ Իվանովիչ (1841-1910), ռուս նկարիչ: Ծագումով հույն: Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա– յում (1868, նույն ակադեմիայի իսկական անդամ՝ 1893-ից): Վաղ շրջանում կրել է Հ. Այվազովսկու ազդեցությունը: 1870- ական թթ. կեսին ստեղծել է սոցիալական մոտիվներով ներթափանցված բնանկար– ներ («Մոռացված գյուղ», 1874, Տրետյա– կովյան պատկերասրահ): Հասուն շրջա– նում ձգտել է բանաստեղծորեն վերարտա– դրել բնության լուսավորությունը, կոմ– պոզիցիոն հնարքներով հասնել համայ– նապատկերային տեսարանների, ինտեն– սիվ գույներով՝ պատրանքայնության («Ուկրաինական գիշեր», 1876, «Ամպրո– Ա. Ի. Կ ու ի ն ջ ի. «Մայրամուտը անտառում» (1878, Հայաստանի պետական պատկերա– սրահ, Երևան) պից հետո», 1879, երկուսն էլ՝ Տրետյակով– յան պատկերասրահում): Դասավանդել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա– յում (1892-ից՝ պրոֆեսոր): Կ–ի նախաձեռ– նությամբ ստեղծվել է նկարիչների ընկե– րություն (1909, ավելի ուշ՝ Ա. Ի. Կուին– ջիի անվ. ընկերություն):