վում են, ձեախախավում և հանգեցնում
ողնաշարի ծռման՝ առաջ–ետին և կողմնա–
յին ուղղություններով: Մանկական և պա–
տանեկան տարիքում Կ–ի առաջացման
դեպքում ողնաշարի ձևախախտումը հաս–
նում է մեծ չափերի, և հետագայում կմախքը
զարգանում է անկանոն: ուսխիւոի դեպ–
քում, ոսկրային հյուսվածքի փոփոխու–
թյունների հետևանքով, նույնպես կարող
է առաջանալ կլոր, դուրս ցցված Կ.: Ռա–
խիտային Կ. ռախիտի ժամանակին և ճիշտ
բուժումից ուղղվում է: Կ–ի առաջացման
հետ միաժամանակ ձևախախտվում է նաև
կրծքավանդակը, առաջանում է, այսպես
կոչված, կողային Կ.: Վերջինս լինում է
նաև ողնաշարի կողմնային ծռումների
(սկոլիոզ) դեպքում: Կանխարգել ու–
մ ը. տուբերկուլոզային սպոնդիլիտների
ժամանակին բուժում, հակառախիտային
պատրաստուկներ: Սկսած 2,5 ամսականից
երեխային հարկավոր է պառկեցնել փորի
վրա, կատարել մեջքի մկանների մերսում
և մարմնամարզություն, ժամանակից շուտ
չի կարելի նստեցնել: Գոյություն ունի
նաև, այսպես կոչված, սրտային Կ.՝
կրծքավանդակի արտացցվածքը սրտի
շրջանում, սովորաբար լինում է սրտի
արատներով տառապող երիտասարդների
մոտ:
ԿՈհ&Ա (Cuza) Ալեքսանդրու Ցոհան
(1820–1873), Մոլդովայի և Վալախիայի
միացյալ իշխանության (1859–62) տիրա–
կալ (հոսպոդար), ռումինական պետու–
թյան (1862–66-ին) ղեկավար: Մասնակ–
ցել է 1848-ի հեղափոխությանը, վտարվել
Մոլդովայից: Վերադարձել է 1850-ին և
ղեկավարել երկու իշխանությունների
միավորման պայքարը: 1859-ին ընտրվել
է Մոլդովայի, ապա Վալախիայի հոսպո–
դար: Կ–ի կառավարման օրոք ավարտվել
է (1862) Ռումինիայի միասնական պետու–
թյան ստեղծումը: Ռումին, հետադեմ բո–
յարների ճնշման տակ 1866-ին հրաժարվել
է իշխանությունից:
ԿՈՒձԵՆ (Cousin) Վիկտոր (1792–1867),
ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քա–
ղաքական գործիչ: Լոփ Ֆիլիպի օրոք
եղել է պետ. խորհրդի անդամ, Ֆրանսիա–
յի պեր: 1830-ից Ֆրանսիական ակադեմիա–
յի, 1832-ից բարոյական և քաղ. գիտու–
թյունների ակադեմիայի անդամ: Կ–ի փի–
լիսոփայությանը բնորոշ է էկւեկաիկան:
Ըստ նրա, փիլիսոփայության բոլոր ճըշ–
մարտություններն ասված են, այդ պատ–
ճառով նախկին փիլ. համակարգերից
քննադատորեն պետք է ընտրել ճշմարտու–
թյունները: Կ. պայքարել է մատերիալիզ–
մի, հատկապես XVIII դ. ֆրանս. մատե–
րիալիզմի դեմ: Թարգմանել է Պլատոնի,
հրատարակել նրա, Պրոկլեսի, Պ. Աբելա–
րի, Ռ. Դեկարտի և ուրիշների երկերը:
Ֆրանս, ընթերցողին ծանոթացրել է Կան–
տի, Շելլինգի, Հեգելի փիլիսոփայությա–
նը: Կ–ի էկլեկտիկայի ազդեցությունը նը–
կատվում է XIX դ. հայ փիլիսոփայության
մեջ (Ն. Ռուսինյան, Ռ. Պերպերյան և
ուրիշներ):
ԿՈՒձԻԿՅԱՆ (Կոզիկյան) Գարեգին,
Եսալեմ (17.8.1878, Բալու –1915),
հասարակական գործիչ: Սկզբնական կըր–
թությունն ստացել է Չարսանճագում և
Ւոսրբերդում: 1896-ին տեղափոխվել է
Անդրկովկաս, աշխատել գործարաննե–
րում, մտել հնչակյան կուսակցության մեջ:
1898-ին մասնակցել է հայ բանվորների
առաջին սոցիալ–դեմոկրատական մարք–
սիստական խմբի՝ վԹիֆչիսի բանվորների
միության» ստեղծմանը, ընդհատակյա
հեղափոխական աշխատանք տարել, հրա–
տարակել «Բանվոր» ձեռագիր թերթը:
1901-ին ձերբակալվել է, 1903-ին արտաքս–
վել Ռուսաստանից: Նույն թվականին հաս–
տատվելով ժնևում՝ մասնակցել է <Սո–
ցիաչ–դեմոկրատական բանվորական հայ
կազմակերպության» (սպեցիֆիկներ) հիմ–
նադրմանը: 1905-ին վերադարձել է Անդր–
կովկաս, Ռուսական առաջին հեղափո–
խության տարիներին (1905–07) Թիֆ–
լիսում եղել սպեցիֆիկների «Կյանք»
(1906) և «Ձայն» (1906–07) պարբերական–
ների խմբագիրներից, որոնք անջատո–
ղականություն էին սերմանում հայազգի
բանվորության մեջ: Կ–ի դեմ գաղափարա–
կան պայքար են մղել Մ. Շահումյանը,
Բ. Կնունյանցը, Մ. Սպանդարյանը,
Ս. Կասյանը: 1909-ին տեղափոխվել է
Կ. Պոլիս, հիմնել «Գրաշարաց միությու–
նը», հրատարակել «Ապագա» (1910) բան–
վորական հանդեսը: Զոհ է գնացել 1915-ի
Մեծ եղեռնին: Հրատարակել է «Թող ֆակ–
տերը խոսեն» գիրքը (1904):
ԿՈՒձԻՔԵՆԴ (ն. իյոզիքենդ), գյուղ Հայ–
կական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Արփի
լճի հյուսիս–արևմուտքում, շրջկենտրո–
նից 25 կմ հյուսիս–արևմուտք: Անասնա–
պահական սովետական տնտեսությունն
զբաղվում է նաև կերային կուլտուրաների
մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց,
ակումբ, գրադարան, կապի բաժանմունք,
մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում
պահպանվել է կիսավեր եկեղեցի, շրջա–
կայքում՝ կիկլոպյան ամրոցների ավերակ–
ներ:
ԿՈՒձՆԵՅԿԻ 11 ԼԱՏ Ս, ՈՒ, լեռնաշղթա Սի–
բիրի հարավում, ՌՍՖՍՀ Կեմերովոյի
մարզում և Կրասնոյարսկի երկրամասում:
Գտնվում է Կուզնեցկի ևՄինուսինսկի գոգ–
հովիտների միջև: Օբի Տոմ և Չուլիմ վտակ–
ների ջրբաժանն է: Երկարությունը մոտ
300 կմ է, լայնությունը՝ 150 կմ, առավե–
լագույն բարձրությունը՝ 2178 t/ (Վերխնի
Զուբ լեռ):
ԿՈՒձՆԵՅԿԻ ԱԾՒԱՏԻՆ ԱՎԱձԱՆ,
Կ ու զ բ ա ս, ՍՍՀՄ և աշխարհի խոշորա–
գույն ածխային ավազաններից, Դոնեցկի
ածխային ավազանից հետո ՍՍՀՄ երկ–
րորդ ածխային բազան: Ավազանի զգալի
մասը գտնվում է Կեմերովոյի մարզում,
աննշան մասը՝ Նովոսիբիրսկի մարզում
և Ալթայի երկրամասում: Կ. ա. ա. տեղա–
դրված է Կուզնեցկի գոգհովտում: Վեր–
ջինիս ընդհանուր մակերեսը մոտ 70
հզ. կմ2 է, որից 26,7 հզ. կմ2 զբաղեցնում են
ածխաբեր նստվածքները: Առաջին անգամ
ածխային շերտերի ելքերը հայտնաբերվել
են 1721-ին: 1897-ից սկսվել է ածխի հա–
նույթը: Երկրաբանական առումով Կ. ա. ա.
քեմբրի վերջում ձևավորված և պալեոզո–
յի, մեզոզոյի ու կայնոզոյի գոյացումնե–
րով լցված խոշոր ճկվածք է: Ածխաբերու–
թյան առաջին նշանները հայտնի են մի–
ջին դևոնում, որից վեր, ընդհուպ մինչև
կարբոնի վիզեյան հարկը, տեղադրված են
ոչ–ածխաբեր, մեծ մասամբ ծովային նըստ–
վածքներ: Սկսած նամյուրից, երբ Կ. ա. ա.
վեր է ածվում միջլեռնային ճկվածքի,
առաջանում է հիմնական ածխաբեր հաստ–
վածքը (ստորին կարբոնից մինչև յուրան
ներառյալ): Ածխաբեր շերտերի վրա տե–
ղադրված են վերին կավճի և կայնոզոյի
ընդհատվող ու փոքր հզորության նըստ–
վածքները: Ածխաբեր հաստվածքը մի
քանի անգամ ենթարկվել է տեկտոնական
դեֆորմացիաների: Հերցինյան ծալքավո–
րության վերջում այն ճմլվել է և վերածվել
հս–արմ. ծալքերի: Պֆալցյան փուլից հետո
սկսվել է նստվածքների դենուդացիան:
Ածխաբեր հաստվածքը պարունակում է
մոտ 260 տարբեր հզորության ածխային
շերտեր: Արդյունավետ շերտերի գերա–
կշռող հզորությունը 1,3–3,5 մ է: Կան
շերտեր 9–15 մ և նույնիսկ 20–30 մ հզո–
րությամբ: Ըստ որակի ածուխները բազ–
մազան են և դասվում են լավագույնների
շարքը: խոր հորիզոններում նրանք պա–
րունակում են 4–16% մոխիր, 5–15%
խոնավություն, մինչև 0,12% ֆոսֆոր,
4–42% ցնդող նյութեր, 0,4–0,6% ծծումբ,
այրման ջերմությունը հասնում է 7000–
8600 կկաւ/կգ (29,1-36,01 Մջ/կգ): Ածուխ–
ները կիրառվում են կոքսային, քիմ. ար–
դյունաբերության մեջ և որպես էներգե–
տիկ վառելիք: Ընդհանուր երկրաբանա–
կան պաշարները մինչև 1800 մ խորու–
թյունը կազմում են 725 մլրդ տ: Բացի ած–
խից, Կ. ա. ա–ում և նրան հարող լեռնային
կառուցվածքներում կան երկաթի, տորֆի,
կրաքարերի, հրակայուն կավերի, շինա–
նյութերի, կիսաթանկարժեք քարերի և
այլ հանքավայրեր: Մի շարք հորատանց–
քերում հայտնաբերված են նավթի և գազի
երևակումներ:
ԿՈհձՆԵՅՈՎ (պարտիզանական ծածկա–
նունը՝ Գ ր ա չ յ ո վ) Նիկոլայ Իվանովիչ
[14(27).7.1911–9.3.1944], սովետական
հետախույզ, Սովետական Միության հե–
րոս (5.11.1944, ետմահու): ՍՄԿԿ անդամ
1942-ից: Որպես ինժեներ աշխատել է
Սվերդլովսկում և Մոսկվայում: Կատարե–
լապես տիրապեւոելով գերմաներենին՝
1942-ին կամավոր մեկնել է Դ. Ն. Մեդ–
վեդևի՝ թշնամու թիկունքում (Ուկրաինա)
գործող պարտիզանական ջոկատը: Դրսե–
վորել է մեծ հնարամտություն ու խիզա–
խություն, ոչնչացրել հիտլերական գոր–
ծիչներ Ֆունկին (Ուկրաինայի գլխ. դա–
տավոր), Բաուերին (Գալիցիայի փոխնա–
հանգապետ), մի խումբ պարտիզանների
հետ հափշտակել պատժիչ զորքերի հրա–
մանատար Իլգենին ևն: Ողբերգաբար զոհ–
վել է ուկր. նացիոնալիստների ձեռքով:
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:
Թաղված է Լվովում:
ԿՈՒԶՆԵՑՈՎ (Դարբինյան) Պյոտր Մի– քայելի (2.9.1895, Նախիջևան –1938), բանվոր հեղափոխական, Անդրկովկասում սովետական կարգերի հաստատման մաս– նակից, արհմիութենական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1918-ից: Հեղափոխական գործու– նեությունն սկսել է առաջին համաշխար– հային պատերազմի տարիներին: Եղել է դեպոյի կուսբջջի քարտուղար: 1919-ին ձերբակալվել է: Դուրս գալով բանտից՝ Ալեքսանդրապոլում մասնակցել է Մայիս– յան ապստամբությանը, որի պարտությու– նից հետո փոխադրվել է Բաքու, նշանակ–