ծխախոտի և եգիպտացորենի մշակու– թյամբ, այգեգործությամբ, բանջարաբու– ծությամբ, անասնապահությամբ, շերամա– պահությամբ: Ունի հայկ. ութամյա դպրոց, ակումբ–կինո: Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1898-ին:
ԿՈՒԼԵԲԱԿԻՆ Վիկտոր Սերգեեիչ [18(30). 10.1891, Մոսկվա–11.2.1970, Մոսկվա], էլեկտրատեխնիկայի, ապարատաշինու– թյան U ավտոմատիկայի բնագավառի սո– վետական գիտնական: ՍՍՀՄ ԳԱ ակադե– միկոս (1939), ինժեներա–տեխնիկական ծառայության գեներալ–մայոր (1942): Ավարտել է Սոսկվայի բարձրագույն տեխ. ուսումնարանը (1914): Սասնակցել է
ԳՈԷԼՌՈ–ի պլանի մշակմանը: Կ. ՍՍՀՍ ԳԱ ավտոմատիկայի և հեռուստամեխանի– կայի ինստ–ի հիմնադիրն ու առաջին դի– րեկտորն էր (1939–1941): 1960-ից գլխա– վորել է ՍՍՀՍ ԳԱ գիտա–տեխնիկական տերմինաբանության կոմիտեն: Հիմնա– կան աշխատությունները վերաբերում են էլեկտրական մեքենաների ու ապարատ– ների, ավիացիոն սարքավորման ու ավ– տոմատիկայի տեսության հարցերին: Ար– ժանացել է ՍՍՀՍ պետ. (1950) U ՍՍՀՄ ԳԱ Պ. Ն. Ցաբլոչկովի անվ. (1962) մըր– ցանակների: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:
ԿՈՒԼԵՇՈՎ Արկադի Ալեքսանդրովիչ (1914–1978), բելոռուս սովետական բա– նաստեղծ: ԲՍՍՀ ժողովրդական բանաս– տեղծ (1968): Ս ԱԿԿ անդամ 1941-ից: Հրատարակել է «Հողի ծաղկումը» (1930), «Կոմունիստներ» (1949), «Նոր գիրք» (1964) և բանաստեղծությունների այլ ժո– ղովածուներ, «Ամոնալ» (1933), «Սապա– տավորը» (1935), «Բրիգադի դրոշը» (1943, ՍՍՀՍ պետ. մրցանակ, 1946), «Նոր հուն» (1948, ՍՍՀՍ պետ. մրցանակ, 1949), «Ահեղ թավուտ» (1956), «Օվկիանոսից հեռու» (1970–71) պոեմները են: Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով: Երկ. Պոեմներ, Ե., 1956: Բելոռուսական գրականության անթոլոգիա, Ե., 1957, էջ 101-113:
ԿՈՒԼԵՇՈՎ Լև Վլադիմիրովիչ [1(13).1. 1899, Տամբով –29.3.1970, Սոսկվա], սո– վետական կինոռեժիսոր, կինոտեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր (1939), արվես– տագիտության դ–ր (1946): ՌՍՖՍՀ Ժող. արտիստ (1969): ՍՍԿԿ անդամ 1945-ից: Նկարահանել է «Միստր Վեստի արտա– սովոր արկածները բոլշևիկների երկրում» (1924), «Ըստ օրենքի» (1926, ըստ Ջ. Լոն– դոնի «Անսպասելին» պատմվածքի), «Սեծ մխիթարողը» (1933, Օ Հենրիի կենսա– գրության մոտիվներով): 1944-ից դասա– վանդել է Կինեմատոգրաֆիայի համամիու– թենական պետական ինստ–ում (ռեժիսո– րական արվեստանոցի ղեկավար): Կինո– արվեստի տեսությանն ու պրակտիկային նվիրված ուսումնասիրությունների, այդ թվում՝ «Կինոռեժիսուրայի հիմունքները» (1941) գրքի հեղինակ է:
ԿՈՒԼԻԲԻՆ Իվան Պետրովիչ (10.4.1735– 30.7.1818), ռուս ինքնուս մեխանիկ: 1767-ին պատրաստել է «ձվաձև» ինքնօրի– նակ ժամացույց (պահպանվում է Լենին– գրադի պետական էրմիտաժում): XVIII դ. 70-ական թթ. մշակել է Նեա գետի վրա 298 մ երկարության փայտե միակամար կամրջի նախագիծ: Հայտնագործել և կա– ռուցել է «մեքենայական ջրագնաց նավ»: Նախագծել է ազդանշանային հեռագրա– սարք, «հայելային լապտերներ» (լուսար– ձակների նախատիպը), վերելակ, «մե– խանիկական ոտքեր» (պրոթեզներ, 1791) ու այլ սարքեր:
ԿՈՒԼԻԵՎ Կայսըն Շուվաևիչ (ծն. 1.11. 1917), բալկար սովետական բանաստեղծ: Կաբա բդին ա–Բալկ արական ԻՍՍՀ ժող. բանաստեղծ (1967): ՍՍԿԿ անդամ 1944-ից: «Իմ հարևանները» (1939–45, հրտ. 1957) քնարական շարքի կենտրոնում սովետա– կան մարդն է: Հայրենական մեծ պատե– րազմի տարիներին հրատարակել է բա– նաստեղծությունների մի քանի շարք: Այ– նուհետև դիմել է բալկարների պատմական անցյալին («Կիրճերի երգեր», շարք, 1947– 1951), գրել «Լեռնային պոեմ Լենինի մա– սին» (1959–60): Բալկար ժողովրդին է նվիրված «Վիրավոր քարը» (1964, Ս. Գոր– կու անվան ՌՍՖՍՀ պետ. մրցանակ, 1966) բանաստեղծությունների ժողովածուն: Երկ. Վիրավոր քարը, Ե., 1969: Բարի աչքով (Գիրք Հայաստանի մասին), Ե., 1973: Արեի հեքիաթը, Ե., 1977:
ԿՈՒԼԻԿԱՄ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտ– րոնից 2,5 կմ արևելք: Մտնում է Կարտի– կամի պետական տնտեսության մեջ: Բնա– կիչները զբաղվում են անասնապահու– թյամբ և հողագործությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, բուժկետ, գրադարան և ակումբ: Գյուղի եկեղեցին (Մ. Երրորդու– թյուն) կառուցվել է 1865-ին: Կ–ի հայերը եկել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի էրզրումի վիլայեթի Անկարիչ գյուղից:
ԿՈՒԼԻԿՈՎՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1380, ռու– սական զորքերի ճակատամարտը Կուլի– կովո դաշտում Ոսկե Հորդայի խան Մամա– յի դեմ՝ Վլադիմիրի և Մոսկվայի մեծ իշ– խան Դմիւորի Իվանովիչ Դոնսկոյի ղեկա– վարությամբ: 1378-ին Բեգիչի թաթար, զոր– քերը պարտվեցին ռուսներից: Մամայը որոշեց խափանել Ռուսիայի աճող հզո– րությունը և 100–150 հզ. զորքով շարժվեց Ռուսիա: Դ. Դոնսկոյը ավելի քան 10 հզ. զորքով սեպտ. 8-ին Դոնի աջ ափին ճա– կատամարտ տվեց և հաղթանակ տարավ: Կ. ճ. պատմական մեծ նշանակություն ունեցավ մոնղոլ–թաթարական լծի դեմ ռուս և այլ ժողովուրդների պայքարում:
ԿՈՒԼԻձՍՆՈՎ Լև Ալեքսանդրովիչ (ծն. 19.3.1924, Թիֆլիս), սովետական կինո– ռեժիսոր: Ազգությամբ հայ: ՍՍՀՍ ժող. արտիստ (1976): ՍՄԿԿ անդամ 1962-ից: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համա– միութենական ինստ–ի ռեժիսորական ֆա– կուլտետը (1955, Ս. Ա. Գերասիմովի ար– Լ. Ա. Կուլիջանով վեստանոց): Կինոյում առաջին աշխա– տանքը (Հ. Հովհաննիսյանի հետ) «Տիկ– նայք» ֆիլմն է (1954, ըստ Չեխովի): 1956-ին, ռեժիսոր Ցա. Սեգելի համագոր– ծակցությամբ, ստեղծել է «Դա այսպես սկսվեց…», 1957-ին՝ «Տունը, ուր ես ապ– րում եմ» կինոնկարները: Այնուհետև նկա– րահանել է «Հայրական տուն» (1959), «Երբ ծառերը մեծ էին» (1962): Կ–ի կինո– նկարներին հատուկ է քնարականությու– նը, հավաստիությունը, հերոսների բարո– յական գեղեցկությունը, նուրբ հումորը: Ռեժիսորի ստեղծագործության մեջ հա– տուկ տեղ է գրավում «Կապույտ տետրակ» ֆիլմը (1964), ուր վերստեղծված է Վ. Ի. Լենինի կերպարը: 1970-ին էկրանավորել է Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը: 1964–65-ին եղել է ՍՍՀՍ կինեմատոգրա– ֆիայի աշխատողների միության կազմ– կոմիտեի նախագահը, 1965-իցՏ ՍՍՀՍ կինեմատոգրաֆիստների վարչության ա– ռաջին քարտուղար: ՍՍԿԿ XXIII և XXIV համագումարներում ընտրվել է ՍՍԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնա– ժողովի անդամ: ՍՍՀՍ YII–VIII գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՌՍՖՍՀ պետ. մրցանակի (1971): Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով: Գրկ. K b a c h e ւ* k a h M., JleB Kyjraa- McanoB, M., 1968.
ԿՈՒԼԻՍ (ֆրանս. coulisse– փորակ, փոր– վածք, < couler – սահել, վազել), կուլի– սային մեխանիզմի օղակ, որը պտտվում է անշարժ առանցքի շուրջը և մեկ այլ շար– ժական օղակի հետ կազմում համընթաց զույգ: Ըստ շարժման ձևի Կ–ները լինում են՝ պտտվող, ճոճվող, ուղղագիծ շարժվող:
ԿՈՒԼԻՍՆԵՐ (ֆրանս. coulisse, <couler – սահել), թատերաբեմը աջ և ձախ կողմից եզրափակող, բեմի հայելուն (պորտա– լին) ուղղահայաց կամ այլ անկյան տակ, շարժական (թատերական հին շենքերում՝ անշարժ) վարագույրներ, որոնք քողար– կում են բեմի ներքին՝ հանդիսատեսին ոչ ներկայանալի տարածությունները և միա– ժամանակ կազմում են ներկայացման գե– ղանկարչական պատկերի մի մասը՝ նրա պայմանական տարածական շրջանակը: Փոխաբերական իմաստով Կ. են կոչվում թատրոնի անդրբեմային՝ հանդիսատեսի համար «արգելված» բաժինները (տեխնի– կական մաս, դերասանական սրահ, գրի– մանոցներ ևն):