Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՄԽԻՆ, քաղաք, ԿԺԴՀ Խամգյոն–Նամդո նահանգի վարչական կենտրոնը: Ավելի քան 200 հզ. բն.: Ավտո– և երկաթուղային ճանապարհների հանգույց է: Խ–ի համար նավահանգիստ է ծառայում Խիննամը, որի հետ փաստորեն միացած է: Քիմ. և ալյումինի արդյունաբերության, նավթավերամշակման կենտրոն է: Կան մետաքսի, մեքենաշինության, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, պոլիտեխնիկական և բժշկական ինստ–ներ:


ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Խամսայի երկիր (< արաբ, խամսա– հինգ), նախկին խաչենի իշխանության տարածքում գոյացած հինգ մելիքությունների զինական դաշնակցությունից առաջացած հայկական իշխանությունների ընդհանուր անվանումը: Դաշնակցությունն ստեղծվել է XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին՝ ընդդեմ պարսկ. և թուրք, բռնակալությունների: Դաշնակցության մեջ մտնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի ու Դիզակի մելիքությունները, որոնք տարածվում էին Գանձակի (այժմ՝ Կիրովաբադ) գավառի սահմաններից մինչև Երասխ գետի ափերը, այսինքն՝ նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար ու Սոդք գավառների:

Գյուլիստանն ընկած էր Կուրակ (Բյուրակ) և Թարթառ գետերի միջև: Իշխանանիստը Թալիշն էր (որից մելիքությունը կոչվում էր նաև Թալիշի) կամ Գյուլիստանը (գլխավոր ամրոցը, որն այժմ էլ համարյա անխաթար է): Իշխող տունը Մելիք–Բեգլարյաններն էին: Ջրաբերդն ընդգրկում էր Թարթառի միջին հովիտը՝ Թարթառի ու նրա Թրղի վտակի միախառնման կետում գտնվող հինավուրց Ջրաբերդ (Չարաբերդ) ամրոց–իշխանանիստով: Իշխողներն էին Խաաչենի իշխանական աան մի ճյուղից՝ Հասան–Ջալալյաններից տարընձյուղած Մելիք–Իսրայելյանները: Խաչենի (բուն Խաչեն) տեր Հասան–Ջալալյանների տիրույթը հիմնականում Խաչեն գետի հովիտն էր, որը հվ–ում հասնում էր մինչև Բալուջա գետը: Իշխանանիստը Թարխանաբերդն (Խոխանաբերդ) էր: Վարանդան ընդգրկում էր Կարկառ գետի հովիտը՝ Բալուջայից մինչև Քիրս–Դիզափայտ լեռնագոտին: Իշխողներն էին Մելիք–Շահնազարյանները, իշխանանիստը՝ Ավետարանոց (Չանախչի) բերդ–ավանը: Դիզակն ընկնում էր Քիրս–Դիզափայտ լեռնագոտուց հվ., մինչև Երասխ գետը՝ Խուդափիրինի կամրջի մոտ: Նստավայրն էր Տող (Դող) ավանը, իշխողները՝ Առանշահիկ նախարարական–իշխանական տան ժառանգորդ Եսայի Աբու–Մուսեի հետնորդները՝ Մեչիք–Եգանյանները (Մելիք–Ավանյաններ): Ըստ ձեռագիր ու վիմագիր աղբյուրների, հիշյալ մելիքական տները հինավուրց Արցախ–Խաչենի իշխանական տան շառավիղներն էին, որոնք XVI դ. սկզբից հանդես են եկել մելիք տիտղոսով, և որոնց իշխանությունը՝ մելիքական իրավունքները, ավելի կանոնավորվեց պարսից շահ Աբբաս I-ի օրոք՝ 1603-ից: Յուրաքանչյուր մելիքությունում վարչա–քաղաքական միանձնյա գլխավորը մելիքն էր, իսկ զինական գործերը տնօրինում էին հիմնականում յուզբաշի–հարյուրապետները, որոնք սովորաբար նշանակվում էին մելիքական տան անդամներից: Խ. մ–ի զորավար–հարյուրապետները եռանդուն գործունեություն ծավալեցին առանձնապես XVIII դ. սկզբի ազատագրական շարժումների ընթացքում: Իսրայել Օրու բանագնացություններով ստեղծված և նրա գործակից, Գանձասարի կաթողիկոս Եսայի ՝Հասան–Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ բորբոքված ռուս, կողմնորոշումը ոգևորել էր Խ. մ–ի զինական ուժերին, որոնք 1720-ական թթ. արդեն ազատագրական մարտեր մղեցին պարսկ. ու թուրք, բռնագրավիչների դեմ: Գանձասարը դարձել էր Աղվանից նվիրապետությանը ենթակա հայկ. ու հայաբնակ շրջանների (Դիզակից մինչև Գանձակ, Շամախի, Շաքի) ռազմ, ու քաղ. կենտրոն, ուր գծվում ու մշակվում էին ազատագրական շարժման, պաշտպանական ճակատամարտերի ծրագրերն ու միջոցառումները: 1722-ին Եսայի կաթողիկոսի և վրաց թագավոր Վախթանգ Զ–ի բանակցություններով որոշվեց վրաց. ու հայկ. զինական ուժերը միավորել ռուս, ցար Պետրոս Մեծի զորքերի հետ և ազատագրել Անդրկովկասը: Այդ նպատակով վրաց 30-հազարանոց և հայոց 10-հազարանոց զորաբանակները հանդիպեցին Գանձակի մոտ, սակայն, տեղեկանալով ռուսների առաջխաղացման դադարեցման մասին, վերադարձան իրենց երկրները: Այնուամենայնիվ, հայկ. զորքերը չնկճվեցին. համալրվելով աշխարհազորայիններով՝ Ղարաբաղից վռնդեցին իրանական զավթիչներին և ամրացան սղնախներում՝ երդվելով պայքարել մինչև վերջ: 1723-ի ընթացքում Մեծ և Փոքր սղնախները հաջողությամբ ետ մղեցին Երևանի խանի և ուրիշ զորքերի հարձակումները, իսկ նահանջողներին ջարդեցին Դիզակի Հադրութ գյուղի մոա: Այս և հետագա մարտերում Խ. մ–ի զորքերի հմուտ ղեկավարներն էին Ավան, Թարխան, Շիրվան, Մարգիս, Բաղի, Աբրահամ յուզբաշիները: Սղնախների պայքարն ընթանում էր հաջողությամբ, սակայն 1723-ին Անդրկովկասի վրա Թուրքիայի վերստին հարձակումը անորոշ ժամանակով հետաձգեց Հայաստանի և Անդրկովկասի ազատագրումը Ռուսաստանի կողմից: Թուրքերի առաջխաղացման հետևանքով կնքվեց 1724-ի ռուս–թուրքական պայմանագիրը: Հայ ազատագրական ուժերը նորից չնկճվեցին: 1724-ին Պետրոս Մեծի բանագնաց Իվան Կարապետը Խ. մ–ի տերերին հուսադրում և հավաստիացնում էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմ, աջակցություն կտրվի, միաժամանակ հայտնելով ռուս, արքունիքի պատրաստակամությունը՝ Կասպից ծովի ափերին հայերին ապահով բնակության տարածք հատկացնելու մասին: Մակայն ղարաբաղցիները պայքարը շարունակեցին տեղում: Նրանց մի ստվար զորաբանակ՝ Ավան Ցուզբաշու գլխավորությամբ օգնության հասավ Մեծ Այունիքի ինքնապաշտպանական ուժերին և միասնական ուժերով Զանգեզուրից դուրս քշեցին օտար նվաճողներին: Սակայն Խ. մ–ի ինքնապաշտպանության վիճակը ծանրացավ 1725-ից. թուրքերը տիրացան Գանձակին և շարժվեցին Ղարաբաղ: Փետրվարին թուրքերի 6000-անոց բանակը տեղավորվեց Վարանդայի գյուղերում: Բայց սղնախների մարտիկները գիշերային հարձակումով ոչնչացրին նրա մեծ մասը, սպանեցին երկու փաշայի ու գերեցին մեկին: Այնուհետև մեկ տարվա ընթացքում թուրքերը չորս խոշոր հարձակում ձեռնարկեցին սղնախների վրա, բայց հաջողության չհասան: Այնուամենայնիվ պայքարը սղնախներում հետզհետե դժվարանում էր: Նրանց պատվիրակներ Անտոն քահանան ու Քյոխվա Չալաբին օգնություն հայցող թղթեր էին ներկայացնում Պետերբուրգ և ռուս, արքունիքին պատմում սղնախների պաշտպանության օրհասական վիճակի մասին: Բայց արքունիքն այդ ժամանակ հնարավորություն չուներ օգնելու:

1726-ի վերջին Գանձակում ամրացած թուրք, մեծաքանակ զորքը Մարը–Մուստաֆա փաշայի գլխավորությամբ հարձակվեց Մեծ սղնախի Շոշու բերդի վրա: Թեև Ավան Ցուզբաշու զորքերը հզոր դիմադրություն ցույց տվեցին, նույնիսկ թշնամուն ստիպեցին նահանջել՝ բերդի ստորոտում թողնելով ավելի քան 800 սպանված, սակայն, այդ ժամանակից սկսած, սղնախների զորքերն սկսեցին նոսրանալ: Ինքնապաշտպանության համար մեծ կորուստ էր Եսայի կաթողիկոսի մահը 1728-ին: Սղնախների ղեկավարներից ոմանք, հետագա դիմադրությունը համարելով անիմաստ, իրենց զինական ուժերով տեղափոխվեցին Ռուսաստան, որտեղ հասան բարձր դիրքերի՝ փորձելով այդ ճանապարհով օգնել հայրենիքի փրկության գործին: Այսպես կազմավորվեցին հայկ. հեծյալ էսկադրոնները՝ Սար– գիս դի Գիլանենցի, Լազար Խրիստաֆորովի և այլոց գլխավորությամբ: Սակայն Խ. մ–ի զինվորությունը հիմնականում բնօրրանից չհեռացավ: Հենց նրանք էլ, հայոց մյուս զորքերի հետ, մեծապես օգնեցին Իրանի Նադիր շահին՝ 1736-ին Անդրկովկասից դուրս քշելու թուրքերին: Խ. մ. XVIII դ. 2-րդ կեսին նույնպես վճռական դեր խաղացին հակաթուրքական պատերազմներում՝ իբրև Արևելյան Հայաստանի զինվորական ուժի ատաղձ: Նրանք աչքի էին ընկնում նաև շրջահայաց դիվանագիտությամբ, պարսիկ տիրապետողների հետ երբեմն դաշնակցելով՝ անգիջում մարտեր էին մղում թուրք, կողոպտիչների դեմ և եռանդուն բանագնացությունների ու գրագրությունների միջոցով շարունակում սերտ կապերը ռուս, հրամանատարության և արքունիքի հետ՝ հույսը դնելով Ռուսաստանի ազատագրական առաքելության վրա: Սակայն նրանց միասնությունը չդիմացավ ժամանակի փորձություններին: Միասնությունը խաթարվեց ներքին երկպառակություններից, որոնք սկսվեցին Վարանդայի մելիք Հովսեփի կրտսեր եղբայր Շահնազարի տմարդի արարքով: Ուխտադրժորեն հարձակվելով Հովսեփի տան վրա և ոչնչացնելով նրան ու նրա ընտանիքը՝ տիրացավ Վարանդային և սկսեց դաշնակիցներ փնտրել՝ իր դեմ համախմբված մյուս մելիքների պատժից խուսափելու