տարածվեց XIX դ. կեսերին։ Գնում էին Կարին, Տրապիզոն, Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, Հարավային Ռուսաստան, ուր զբաղվում էին գլխավորապես հացագործությամբ (հացթուխներ)։ Խ. տևական ծանր պայքար է մղել թուրք ավազակախմբերի դեմ (առանձնապես XIX դ. 70-ական թթ.)։ 1915-ի նախօրեին խ–ի բնակչությունը հասնում էր 4 հզ–ի։ խոտորջուրցիները Մեծ եղեռնի ժամանակ, 1915-ի հունիսի 11-ից տարագրվեցին, ճանապարհին շատերը ոչնչացվեցին։ 1916-ի փետրվարին ռուս, բանակը գրավեց էր գրումը և շրջակա բնակավայրերը, պանդուխտ խոտորշուրցիները վերադարձան հայրենիք և սկսեցին վերաշինել իրենց բնակավայրերը։ Բայց 1917-ի վերջին, ռուս, բանակի նահանջից հետո, խ–ի վրա հարձակվեց թուրք, զորքը, և սկսվեց խոտորշուրի ինքնապաշտպանությունը։
Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։ Տեղագրություն Խոտրջրո, «Բազմավեպ», 1875, էջ 225-29, 333-37, 1876, էջ 193–98։ Բորչանյան Ֆ. Բ., Մի ակնարկ Տայոց Խոտորջրի անցյալից, «Էջմիածին», 1950, № 3–4։ Հուլունյան Հ., Հաճյան Մ., Հուշամատեան Խոտորջուրի, Վեն., 1964։ Տաշյան Հ., Տայք, Դրացիք և Խոտորջուր, «ՏԱ», 1970 – 74։ Ռ. Մաթևոսյան
ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է հայերենի բարբառների «կը» ճյուղին, ըստ բազմաիատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ. խմբակցությանը։ Հնչյունական համակարգում առկա են ա, է, ի, ը, ու, օ պարզ ձայնավորները։ Գրաբարի ե(է) և ո(օ) շեշտված վանկում համապատասխանաբար դարձել են ի և օ՜ երկբարբառներ (բեր> բ’ի ր, որոտ > օրօ՜տ)։ Ձայնեղ բաղաձայններ բ, գ, դ, ձ, ջ բառասկզբում և մ–ից ու ն–ից հետո շնչեղանալով դառնում են բ’, գ’, դ’, ձ’, ջ’։ Բաղաձայնից առաջ ր>յ (արտ>այտ)։
Գոյականների հոգնակին կազմվում է ի ր, նի, ք, ստան (ի–ով վերջացող բառերի համար), վի (մարմնի զույգ մասերի համար), ան մասնիկներով։ Հոլովումները ութն են՝ ի, ու, օ, ան, ա, վա, օ՜ջ, ց։ Ունի 4 հոլովաձև, ընդ որում բացառականը կազմվում է է II էն II մէն, գործիականը օվ II մօվ ձևույթներով։ Նկատված է նաև ներգոյական հոլովաձև նի հոլովակազմիչով (վօրմնինի–որմի մեջ)։ Դերբայները 4 են՝ անորոշ (ի, իլ, ալ, ուլ. վերջինը՝ միայն սոսկածանցավոր և պատճառական ածանցներով բայերի համար), հարակատար (ած), ենթակայական (ող) և ժխտական («ա» խոնարհման բայերի համար ժամանակակից գրական հայերենի օրինակով, մյուսների համար՝ անորոշ դերբայի ձևով)։ Սահմանական ներկան և անկատարը մեծ մասամբ գրաբարատիպ կազմություն ունեն, որոշ միավանկ կամ ձայնավորով սկսվող բայեր ստանում են նախադաս կամ ետադաս կու II կ մասնիկ, որը երբեմն կարող է կրկնվել (լավ կը կէինմ, կու գ՜այի կու)։ Երբ ներգործական բայերը հարակատար դերբայի հետ ժամանակային ձևեր են կազմում, օժանդակ բայի Փոխարեն օգտագործվում է ունիմ բայը (կէրած ունիմ)։ Հրամայական եզակիում ձևակազմիչ է դառնում ա (կայթա՜, սօյվա՜), սոսկածանցավոր և անկանոն բայերի համար՝ բայահիմքը (ա՜ռ, նի՜ստ)։ Սահմանական եղանակի ներկայի և անկատարի ձևերն արտահայտում են նաև պայմանականի ու ըղձականի, հարակատարինը՝ վաղակատարի հարկադրականինը՝ նաև սահմանական կատարելիի իմաստ։ Ռ. Բաղրամյան
ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ինքնապաշտպանական կռիվներ թուրքական նվաճողների դեմ 1918-ի հունվար–մայիս ամիսներին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գավառակում։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բռնի գաղթեցվեց նաև Խոտորջուրի բնակչությունը։ Աքսորի ճանապարհին նրանց մեծ մասը զոհվեց թուրք ջարդարարների ձեռքով։ 1916-ի փետրվարին ռուս. զորքերը ազատագրեցին Խոտորջուր գավառակը։ Մոտ 1500 խոտորջուրցի երիտասարդներ (գլխավորապես տղամարդիկ), որոնք մեկնել էին Կովկաս և Ռուսաստան աշխատելու, փրկվեցին կոտորածներից։ 1916-ի գարնանից նրանք սկսեցին վերադառնալ հայրենի գյուղեր, 1918-ի սկզբին, երբ ռուս. զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանից, թուրք. զորքերը, խախտելով դեկտ. 5-ի Երզնկայի զինադադարը, վերագրավեցին ռուսների ազատագրած հայկ. գավառները։ Թուրք. զորքին դիմագրավելու և Խ. ի. ղեկավարելու համար ընտրվեց Զինվորական խորհուրդ՝ Օգոստինոս Մչանյանի գլխավորությամբ (անդամներ՝ Վ. Բագրատյան, Հ. Պալջյան, Ք. Ամիրազյան, Վ. Տեր–Պողոսյան, Կ. Պապյան և ուրիշներ)։ Ինքնապաշտպանական կռիվներին մասնակցում էին նաև գավառակի խոշոր գյուղերի բնակիչները։ 1918-ի հունվ. 20-ին թուրք. զորքի ձեռնարկած առաջին հարձակումը տևեց 4 օր։ Հատկապես կատաղի մարտեր էին մղվում Խանդաձորի Կլախինց թաղում, որտեղ թուրք. զորքը պարտություն կրեց և նահանջեց։ Հետագայում ինքնապաշտպանության կենտրոնը տեղափոխվեց բնական ամուր դիրք ունեցող Վերին Մոխուրկուտ գյուղը։ Վերսկսելով հարձակումը, թուրք. զորքը գործի դրեց հրետանի, որի հետևանքով պաշարվածների դրությունը ծանրացավ, բայց, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց ոչնչացնել հրետանին։ Չնայած հերոսական և անձնազոհ պաշտպանությանը, խոտորջուրցիների ուժերը և ռազմամթերքը գնալով նվազում էին։ խ. ի. թուրք գերազանց ուժերի դեմ շարունակվեց մինչև մայիս ամիսը։ Տեղեկանալով, որ թուրք. զորքերը գրավել են Կարսը, և օգնության ոչ մի հույս չկա, Զինվորական խորհուրդը որոշեց փոքր խմբերով հեռանալ։ Առաջին խմբին հաջողվեց մեծ դժվարությամբ հասնել Արդվին և անցնել Կովկաս։ Երկրորդ խմբին գերեցին թուրքերը և բանտարկեցին Տրապիզոնում (ազատվել են Թուրքիայի պարտությունից հետո)։ Խոտորջուրցիների փրկված հատվածը ապրում է Հայաստանում, Թբիլիսիում, Աբխազիայում, առանձին ընտանիքներ՝ Իրանում, Իտալիայում, ԱՄՆ–ում և այլուր։
Գրկ. Հովհաննիսյան Վ., Խոտորջրի 1918 թ. հերոսամարտը, «ՊԲՀ», 1966, .№ 1։ Գեորգյան Թ., Խոտորջուր, «ԲԵՀ», 1971, № 3։ Վ. Հովհաննիսյան, Թ. Գևորգյան
ԽՈՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական խնդիրների լուծման մոտավոր մեթոդ. կիրառվում է այն դեպքում, երբ դիտարկվող խնդիրը կարելի է հանգեցնել համեմատաբար ավելի պարզ, հայտնի լուծումով խնդրի։ Այդ պարզ խնդիրը կոչվում է չխոտորված, իսկ այն անդամները, որոնցով հավասարումների դիտարկվող համակարգը տարբերվում է չխոտորված խնդրից, կոչվում են խոտորում։ Խ. տ. առաջին անգամ կիրառվել է երկնային մեխանիկայում՝ երեք մարմինների խնդիրը քննարկելիս։ Քվանտային մեխանիկայում խ. տ. հնարավորություն է տալիս հաջորդական մոտավորությունների օգնությամբ հաշվել չխոտորված համակարգի էներգիայի մակարդակների ու համապատասխան ալիքային ֆունկցիաների ուղղումները և ստանալ սկզբնական հավասարման մոտավոր լուծումները։ Այս մեթոդի օգնությամբ մասնավորապես հաշվի են առնվում էլեկտրոնների թույլ (սպին–սպինային, սպին–ուղեծրային), իսկ որոշ դեպքերում՝ կուլոնյան փոխազդեցությունները ատոմներում։ Այն կիրառվում է նաև արտաքին էլեկտրական կամ մագնիսական դաշտում գտնվող ատոմի էլեկտրոնների էներգիայի քվանտային մակարդակների և ալիքային ֆունկցիաների փոփոխությունն ուսումնասիրելիս։ Դաշտի ազդեցությունը համարվում է փոքր ուղղում կամ խոտորում։
Գրկ. Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է. Վ., Քվանտային մեխանիկա, Ե., 1972։ Ландаы Л. Д., Лифшиц Е. М., Квантовая механика, M., 1974. Է. Չուբարյան
ԽՈՐ ՍԱՌԵՑՈՒՄ, նյութերի սառեցումը՝ 170 K-ից ցածր ջերմաստիճանների ստացման և գործնական կիրառության նպատակով։ խ. ս. ապահովվում է 0°C (273, 15 K-)-ից ցածր կրիտիկական ջերմաստիճան ունեցող բանող նյութերով՝ օդով, ազոտով, հելիումով ևն։ Խ. ս–ման տիրույթը բաժանվում է ջերմաստիճանային երեք գոտիների. առաջինը՝ 170 K-ից մինչև 70 K, երկրորդը, որ սովորաբար կոչվում է կրիոգենային (<հուն. χρύος – ցուրտ և Ύέυος – ծագում, ծնունդ)՝ 70 K-ից մինչև 0,5 K, երրորդը՝ գերցածր ջերմաստիճաններ (0,5 K-ից ցածր)։ Խ. ս. իրականացվում է հետևյալ եղանակներով՝ գազի սառեցում դրոսելման ժամանակ (տես Ջոուլ–Թոմսոնի Էֆեկտ), գազի կամ գոլորշու ընդարձակում արտաքին աշխատանքի կատարմամբ, ադիաբատ ապամագնիսացում. վերջին եղանակն օգտագործվում է գերցածր ջերմաստիճանների ստացման համար։ Խ. ս–ման հիմնական նշանակությունը գազերի հեղուկացումը և գազային խառնուրդների անջատումն է (առավել կարևոր է օդից բաղկացուցիչ գազերի անջատումը)։ Խ. ս. կարևոր նշանակություն ունի բնական գազերից հելիումի ստացման, կոքսային գազերի, նավթի կրեկինգի և պիրոլիզի գազերի բաժանման համար։ Խ. ս. լայնորեն կիրառվում է նաև ատոմային տեխնիկայում՝