Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նկարում` խորանաշատ վանքը (XIII դ.) արևելքից Նկարում` Խորանաշաա վանքի գավթի մուտքի մանրամասն

գրչության կենտրոն (տես Խորանաշատի գրչության դպրոց)։ Գտնվում է Շամշադինի շրջկենտրոն Բերդից 25 կմ հեռավորությամբ դեպի հվ–արլ., Չինարի գյուղի մոտ, սարի անտառապատ լանջին։ Վանքը հիմնադրել է Վանական Վարդապետը։ Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (1211–22), գավիթը, Ս. Կիրակի գմբեթավոր մատուռը՝ պարսպի մնացորդներով, գերեզմանաքարեր են։ Հս. և արմ. մուտքերով Ս. Աստվածածինը գմբեթավոր դահլիճ է։ Խորշազարդ Ավագ խորանն ունի զույգ լուսամուտ, դեպի հս. և հվ. երկհարկ խորաններ։ Եկեղեցուն արմ–ից կից 4 սյուներով տիպի գավթի կենտրոնական քառակուսին ծածկված է փոխհատվող կամարների կառուցվածքային սկզբունքով (Արզական, խորակերտի վանք)։ Գավիթը արլ–ից ունի 2 երկհարկ խորան, կենդանիների քանդակներով զարդարված մուտք (արմ–ից), հվ. պատին՝ արևի ժամացույց։ Ա. Կիրակին Ս. Աստվածածնից դեպի հվ., 1–2 մ հեռավորության վրա է։ Համալիրից վեր, դեպի արլ., հորինվածքով Ս. Կիրակիի նման մատուռի մնացորդներն են, գերեզմանաքարեր և քանդակազարդ մեծաչափ թևավոր խաչ։ Հավանաբար այստեղ է գտնվում Վանական Վարդապետի շիրիմը։

Գրկ. Բարխուդարյան Ս., Արցախ, Բաքու, 1895։

ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է XIII դարի սկզբներին, Տավուշի գավառի համանուն վանքում (այժմ՝ Շամշադինի շրջանի Չինարի գյուղի վերին մասում), Վանական Վարդապետի ջանքերով, որը և դարձել է նրա րաբունապետը։ Վանականին աշակերտել են նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիան, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ, որոնք գալիս էին «առ նա ուսման աղագաւ ոչ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն» (Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց», 1961, էջ 218)։ Վանականի որոշ երկեր («Մեկնութիւն Ցոբայ», «Հարցմունք Վանական Վարդապետին երկու աղալն ի մի երկան», «Յաղագս տարեւմտին…», թաթարների մասին մի գիրք, որ մեգ չի հասել և այլ գործեր) որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Վանականից հետո դպրոցը գլխավորել են իր ազգականներ Գրիգորիս և Պողոս վարդապետները։ Խ. գ. դ–ից մեզ քիչ բան է հասել։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում են մի ժողովածու՝ գրված 1223-ին (գրիչ՝ Ստեփանոս Աղթամարցի, ձեռ. № 2101), Նարեկ՝ 1283-ին (գրիչ՝ Մարտիրոս, ձեռ. № 1563), Ավետարան՝ ԺԵ դար (ձեռ. № 5601), ժամագիրք՝ 1672-ին (ձեռ. № 8882), Մաշտոց՝ 1674-ին (գրիչ՝ Ավետիս, ձեռ. № 3536)։

Գրկ. Ոսկյան Հ., Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վեն., 1922։ Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946։ Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X–XV դդ.) Ե., 1958։ Ա. Մաթևոսյան

ԽՈՐԱՆԱՐԴ, 1. կանոնավոր բազմանիստ. ունի 6 քառակուսի նիստ, 12 կող, 8 գագաթ, ամեն մի գագաթում միանում են 3 փոխուղղահայաց կող։ Երբեմն անվանում են նաև հեքսանդր (հուն. εζάεδρου, εζ – վեց և εδρο– հիմք, նիստ)։ 2. a թվի Խ նրա երրորդ աստիճանն է՝ a3։ Անվանումը բացատրվում է նրանով, որ a երկարության կող ունեցող խորանարդի ծավալն է a3։

ԽՈՐԱՆԱՐԴ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, երրորդ աստիճանի հանրահաշվական հավասարում, ընդհանուր տեսքն է՝ ax3+ bx2+ cx+ d= 0, որտեղ a≠0։ Խ. հ. x=y–b/3a տեղադրությամբ բերվում է «թերի», կանոնիկ տեսքի՝ y3+ py+ q=0, որը լուծվում է Կարդանոյի բանաձևով՝y= y/~–q/2+yQ + -j/–q/շ–/q՜, (Q= -– + jj~)։

Եթե Խ. հ–ման գործակիցներն իրական թվեր են, ապա նրա արմատների բնույթը կախված է Q-ի նշանից. Q>0 դեպքում Խ հ. ունի երեք տարբեր արմատ, մեկը՝ իրական, երկուսը՝ կոմպլեքս համալուծ, Q= 0 դեպքում երեք արմատն էլ իրական են, որոնցից երկուսը միմյանց հավասար են, Q<0 դեպքում երեք արմատն էլ իրական են և տարբեր։ «Թերի» Խ հ–ման արմատներն են. yi- A+ B, y2,3=A+BtA–B I/՝T = ––շ–±i–շ–yt, ուր A= = y/՜–1Ղհ+y Q , B = ]/–q/շ– /Q~։

ԽՈՐԱՆԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, բյուրեղագիտական համակարգ։ Խ. հ–ին բնորոշ է բարձր կարգի համաչափության մի քանի առանցքի և երկրաչափական հաստատունների (a=b=c, α=β=γ=90°) առկայությունը։ Ստորաբաժանվում է համաչափության 5 դասի՝ տրիտետրաէդրային, դիդոդեկաէդրային, հեքսատետրաէդրային, տրիօկտաէդրային և հեքսաօկտաէդրային։ Խ. հ. ունի 15 բյուրեղագիտական պարզ ձև։ Որպես միավոր նիստ ընդունվում է օկտաէդրի կամ տետրաէդրի նիստը։ Խ. հ–ին են պատկանում ալմաստը, ոսկին, սֆալերիտը, գալենիտը, ցինկի, բարիումի, կապարի նիտրատները, նատրիումի քլորիդը ևն։

ԽՈՐԱՆԱՐԴԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ, հին աշխարհի դասական խնդիրներից, պահանջում է կառուցել տված խորանարդից ծավալով կրկնակի մեծ խորանարդ։ Խ. կ–ման խնդիրը հաճախ կոչվում է նաև դելոսյան խնդիր, քանի որ, ըստ ավանդության, Դելոս կղզում համաճարակից փրկելու համար գուշակը՝ աստծո պատգամախոսը, պահանջել է առանց ձևը փոխելու երկու անգամ մեծացնել խորանարդաձև զոհարանը։ Եթե տված խորանարդի կողը հավասար է մեկի, ապա որոնելի խորանարդի կողի երկարությունը պետք է որոշել x3–2=0 հավասարումից, այսինքն՝ խնդիրը հանգում է թվապես -ի հավասար հատվածի կառուցման, որը, ինչպես ապացուցվեց XIX դ., հնարավոր չէ իրագործել միայն կարկինի և քանոնի օգնությամբ։ Խնդիրը հնարավոր է լուծել, եթե օգտագործվեն կոնական հատույթներ։

Նկարում` Ա. Ա. Խորավա

ԽՈՐԱՎԱ Ակակի Ալեքսեևիչ [17(29).4.1895–25.6.1972, Թբիլիսի], վրացի սովետական դերասան, թատերական գործիչ։ ՍՍՀՄ Ժող. արտիստ (1936)։ ԱՄԿԿ անդամ 1939-ից։ 1922–24-ին սովորել է Ա. Փաղավայի ստուդիայում (Թբիլիսի)։ 1923-ից Ռուսթավելու անվ. թատրոնի դերասան (1935-ից գեղարվեստական ղեկավարներից)։ Ստեղծած կերպարները՝ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1936), Իվան Ահեղ (Վ. Աոլովյովի «Մեծ տիրակալը», 1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), Էդիպ արքա (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1956), սովետական թատերարվեստի նվաճումներից են։ Նշանավոր դերերից են նաև՝ Անզոր, Արսեն (Շանշիաշվիլու «Անզոր», 1928, «Արսեն», 1936), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1928), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ», 1938), Պեպո (Սունդուկյանի «Պեպո», 1951)։ Ռուսթավելու անվ. վրացական թատերական ինստ–ի կազմակերպիչն է, առաջին դիրեկտորը (1939–1950, պրոֆեսոր՝ 1947-ից)։ 1924-ից նկարահանվել է կինոյում։ ՍՍՀՄ պետ. մրցանակներ՝ 1941, 1943, 1946, 1951։

Գրկ. Альтман И., Акакий Алексеевич Хорова, M.–Л., 1947; ձ՚Յ&Յ՚ՅՅօըյօ g., 53630 bcoCo636, 0)5., 1962.