Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` Խորակերտի վանքի ընդհանուր տեսքը հարավ–արեմուտքից Նկարում` Խորակերտի վանքի գավթի (1251) փոխհատվող կամարները

կերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խուփն։ Քաղաքը IX դ. Սմբաւո Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան մնացորդներ, քանդակազարդ գերեզմանաքարերը։ Ըստ եկեղեցու արմ. ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251-ին. ըստ Ա. Յակոբսոնի ճարտ. ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում XI դ. կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251-ին։ Արտաքուստ 9,6 մ X 14,6 մ չափերի, ուղղանկյուն, արլ–ից երկու «հայկական խորշերով» եկեղեցին ներքուստ խաչաձև է՝ երկարած արմ.–արլ. առանցքով և չորս անկյուններում ավանդատներով, արմ. և հվ. մուտքերով։ Առանձնահատուկ է հուշարձանի գմբեթը (հայկ. ճարտ. նմանատիպ միակ օրինակը), որի ութնիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2 մ), որոնք, շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Նրանց խարիսխներն ու խոյակները կիպ են իրար։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցված քային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով։ Եկեղեցու ճակատները պարզ են, գրեթե զուրկ հարդարանքից։ Ներսում տեղ–տեղ պահպանվել են սվաղի մնացորդներ։ Գավիթը (13,1 մ X 13,1 մ չափերի) պատկանում է 2 զույգ խաչաձևվող կամարներով ծածկվող տիպին։ Կամարների փոխհատումից առաջացած կենտրոնական քառակուսին ծածկված է եղել ութնիստ բրգաձև ծածկով։ Անցումը քառակուսուց ութանկյունին իրականացված է եռանկյունաձև չորս «կախված» նիստերի միջոցով։ Խաչաձևվող կամարները կազմում են ոչ միայն կառուցվածքային, այլև ողջ ճարտ. հորինվածքի հիմքը։

Գրկ. Якобсон А. Л., Из истории армянского средневекового зодчество, V. Apмянские монастыри XIII в. Xopaкерт и Мшкаванк, Сов. археология, XIV, 1950; Мнацаканян C.X., Apхитектура армянских npитворов, E., 1952.

Նկարում` Խորան 1256-ին Հռոմկլայում պատկերազարդ ված «Զեյթունի Ավետարանից», մանրանկարիչ՝ Թորոս Ռոսլին

ԽՈՐԱՆ (հուն, կոչվել է αχηυή, αχήυφμα, լատ. tentorium, tabernaculum, scena)։ Ճարտարապետության մեջ. 1. հատուկ վրան (տաղավար)՝ պատրաստված կտավից կամ մորթուց։ Աստվածաշունչը Խ. է անվանում այն վրանը, որն անապատում շինեց Մովսեսը՝ որպես հրեից պաշտամունքի ժամանակավոր տաճար։ Այս Խ. հաճախ կոչվում էր Խ. վկայության կամ Խ. ժողովքի։ 2. Քրիստոնեական տաճարի այն մասը, ուր տեղադրվում է պատարագի Ավագ սեղանը (այստեղից էլ՝ Ավագ խորան)։ Որպես կանոն ընդգրկում է կառույցի արլ. աբսիդը։ Խ–ի կիսաշրջան հատակագծով, գմբեթարդով ծածկված ավանդական ձևը պայմանավոր ված էր վաղ քրիստոնեական եկեղեցուն հարմարեցված շենքի՝ բազիւիկի նմանաձև տարրի առկայությամբ։ Հայոց վաղքրիստոնեական եկեղեցիներում (որոնք հիմնականում ձևափոխված մեհենական շենքեր են եղել) Խ., մինչև պարտադիր աբսիդաձև դառնալը, եղել է ուղղանկյուն հատակագծով։ 3. Ավագ Խ–ից աջ ու ձախ կամ տաճարի արմ. անկյուններին (նաև գավթի արլ. անկյուններին) տեղադրված այն սենյակները (հաճախ երկհարկ), որոնք ունեն խորանաձև (աբսիդաձև) խորշ և լրացուցիչ սեղան՝ պատարագի կամ եկեղեցական այլ արարողությունների համար։ 4. Աշխարհիկ կառույցներում, մասնավորապես պալատներում, հատուկ ձևով շինված սենյակ–դահլիճ արքունի խորհրդի կամ այլ նպատակի համար։ Ըստ Հ. Օրբելու, այս Խ–ները հավանաբար գմբեթածածկ են եղել։ Մանրանկարչության մեջ. ձեռագիր չորս ավետարանների պատկերազարդ ցանկ (համաձայնության տախտակներ, կանոններ)։ Ստեղծել է եպիսկոպոս Եվսեբիոս Կեսարացին (մահ. 339/40), որը չորս ավետարանները բաժանել է հատվածների և յուրաքանչյուրը գլխճւգրել մինչև վերջ։ Ստացված գլուխների համարների օգնությամբ կազմել է համաձայնության տասը տախտակներ (կանոններ)։ Սկզբում մի քառասյունակ տախտակում կարգաբերել է այն գլուխների համարները, որոնց բովանդակությունը կրկնվում է չորս ավետարաններում, ապա երեք համակցություններով՝ երեք տարբեր ավետարաններում, այնուհետև՝ հինգ համակցություններով՝ երկու ավետարաններում և վերջապես նրանք, որոնք ոչ մի զուգահեռ չունեն մնացած ավետարաններում։ Եկեղեցական արարողության համար Եվսեբիոսը, իբրև նախաբան, կանոնների առջև դրել է ընկերոջը՝ Կարպիանոսին ուղղված «Թուղթ»-ը։ Այս կանոնները «Թղթի» հետ տեղադրվել են վեցից մինչև տասներկու էջերում՝ աղյուսակների ձևով, զարդապատկամարները պահող սյուների միջև։ Կանոնները ընդգրկող ձեավորված էջը հայերը անվանել են Խ.։ Չնայած Եվսեբիոս Կեսարացու մշակած նախատիպին (որի հուսալի պատճենը հավանաբար 989-ի «Էջմիածնի Ավետարանն» է), տարբեր երկրներում (Բյուզանդիա, Սիրիա, Արևմտյան Եվրոպա, Եթովպիա) և ժամանակներում փոփոխվել է Խ–ների կառուցվածքը (կամարներն աստիճանաբար դարձել են ուղղանկյուն գորգադաշտեր, իսկ սյուները կորցրել զանգվածայնության պատրանքը), համամասն երը, զարդապատումը։ Եկեղեցական առաջին հայրերի ասույթների վրա հենվելով՝ միջնադարյան որոշ հայ հեղինակներ (Ատեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի և ուրիշներ) խորաններին, դրանց զարդամոտիվներին (բույսեր, թռչուններ), գույներին տվել են խորհրդանշական–այլաբանական իմաստ, որոնցից, սակայն, մանրանկարիչները շեղվել են։ Խ–ների ամենաճոխ պատկերազարդումը Բյուզանդիայում եղել է X–XI դդ., Հայաստանում՝ XIII դ. Կիլիկյան թագավորության շրջանում։ Հայերենում վաղ ժամանակներից Խ. բառը օգտագործվել է փոխաբերական բազմաթիվ իմաստներով՝ Խ. երկնից (երկնքի խորանաձև կամարը), յոթնաստեղյան Խ. (յոթ մոլորակների գոտին), Խ.՝ որպես եկեղեցի, տաճար, Խ.՝ որպես տուն, սենյակ, Խ. հոգվո (մարդու մարմինը)։

Գրկ. Սոմալյան Ս., Նոր բաոագիրք Հայկազեան լեզուի, Վնտ., 1836։ Բառարան Սուրբ գրոց, ԿՊ, 1881։ Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1, Ե., 1942, էջ 129–131, հ. 2, Ե., 1948, էջ 21–23։ Орбелян И. A., Haбранные труды, т. 1, M., 1968, c. 51–54. Ա. Ստեփանյան, Վ. Ղազարյան

ԽՈՐԱՆԱՇԱՏ, ճարտարապետական հուշարձան, XIII դ. վանքային համալիր,