Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԱՍԵՌ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, հ Ո մ Ո գ Ե ն համակարգ (< հուն. δυΟΎεγής – համասեռ, միասեռ), ֆիզիկական համակարգ, որը չի պարունակում բաղադրությամբ կամ հատկություններով տարբերվող Ա բաժանման մակերևույթով միմյանցից անջատված մասեր: Հ. հ–ի բոլոր բնութագրերը (պարամետրերը) միատեսակ են նրա բոլոր մասերում կամ անընդհատ փոփոխվում են մի կետից մյուսը: Հ. հ–ի օրինակ են գազային խառնուրդները, պինդ կամ հեղուկ Լուծույթները: Տես նաև Տարասեռ համակարգ:

ՀԱՄԱՍԵՌ ՖՈՒՆԿՑԻԱ, մեկ կամ մի քանի փոփոխականի f(x)=f(xi, x2,…, xn) ֆունկ– ցիա, որը բոլոր x-երի և դրական է–երի համար բավարարում է f(tx)= f(txj, tx2,…, txn)= tkf(x) պայմանին (k-ն իրական թիվ է և կոչվում է համասեռ ու թյան կարգ): Օրինակ, ֆունկցիաները համապատասխանաբար 0,1, կարգի Հ. ֆ–ներ են: Հ. ֆ–ների մեծ կիրառություն ունեցող հատկություն– ներից է հետևյալը, եթե -ը k-րդ կարգի Հ. ֆ. Է, ապա տեղի ունի Էյլերի բանաձևը՝ Այստեղից բխում է, որ եթե դիֆերենցելի Հ. ֆ–ի բոլոր առաջին կարգի ածանցյալ– ները զրո են դառնում որևէ կետում, ապա այդ կետում զրո է դառնում նաև ինքը՝ ֆունկցիան:

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, հոմոսեք– սուալիզմ (<հոմո… և լատ. sexus – սեռ), սեռական այլանդակություն, որը բնորոշվում է նույն սեռի հանդեպ սեռա– կան հակաբնական հակումներով: Կա– րող է ընթանալ բնականոն սեռական կյան– քին զուգընթաց, սակայն հետագայում բնականոն հակումները սահմանափակ– վում են: Հանդիպում է և՝ կանանց, և՛ տղամարդ– կանց մոտ: ՍՍՀՄ, սոցիալիստական եր– կըրների և կապիտալիստական որոշ եր– կըրների օրենսդրությամբ Հ. համարվում է պատժելի արարք: Տես նաև Արվամուու– թյուն:

ՀԱՄԱՍԵՌԻՑ, համասեռ, մանրացված խառնուրդներ, ինչպես նաև բարձր դիս– պերսայնության էմուլսիաներ ստանալու ապարատ: Հ. օգտագործվում է մանրէա– զերծված (ստերիլացված) կաթ, պահածո– ներ (բանջարեղենի, մրգի, կաթի), պաղ– պաղակ, սերուցք ևն արտադրելիս, քիմ. և կենսբ. լաբորատոր հետազոտություն– ներ կատարելիս: Հ–ում հեղուկը մեծ արա– գությամբ անցկացվում է 2–7 մկմ բաց– վածք ունեցող մազական անցքերով կամ նեղ ճեղքերով: Միաժամանակ յուղի մաս– նիկները մանրատվում են (մինչև 0,1 – 1,0 մկմ) և հավասարաչափ բաշխվում: Հ–ի հիմնական մասերն են մեկ կամ մի քանի զուգահեռ տեղադրված պոմպե– րը (հավասարաչափ մատուցման համար) և հաջորդաբար դասավորված մեկ կամ մի քանի համասեռ գլխիկները: Կախված գլխիկների թվից՝ տարբերում են մեկ, երկու և երեք աստիճանի Հ–ներ: Արտա– դրողականությունը մինչև 5000 ւ/ժ է:

ՀԱՄԱՍԼԱՎՌՆՈՒԹՅՈՒՆ, պ ա ն U լ ա– վ ի զ մ, նացիոնալիստական գաղափա– րախոսություն և համապատասխան քաղա– քական հոսանք ռուսական ազնվականու– թյան, բուրժուազիայի շրջանակներում XIX դ. 2-րդ կեսին–XX դ. սկզբին: Հ–ի գաղափարներին հարում էին նաև Չեխիա– յի, Բուլղարիայի, Սերբիայի և սլավոն, այլ երկրների քաղ. գործիչներ: «Հ.» տեր– մինով նշվում էին ամենատարբեր երե– վույթներ. սլավոնների մշակութային ընդ– հանրության գաղափարները, սլավոն, ժո– ղովուրդների քաղ. դաշնակցության ծրա– գրերը, Արևելյան Եվրոպայում և Բալկան– ներում ցարական Ռուսաստանի ազդեցու– թյունն ուժեղացնելու նպատակով սլավոն, ժողովուրդների ազգային շարժումներն օգտագործելու պլանները ևն: Որպես գա– ղափարախոսություն, Հ. Ռուսաստանում ձևավորվեց Ղրիմի պատերազմում (1853– 1856) կրած պարտության և 1863–64-ի լեհ. ապստամբության ճնշման ազդեցու– թյան ներքո: Հ–յան հիմքում ընկած էր ժողովուրդների պատմա–մշակութային տի– պերի վերաբերյալ իդեալիստական աշ– խարհայացքը, ըստ որի սլավոնական ժո– ղովուրդները տարբերվում են եվրոպա– կան ժողովուրդներից (ռոմանո–գերմանա– կան տիպից) և պարտավոր են պահպա– նել իրենց ինքնուրույնությունը: Հ–յան գաղափարախոսության ձևավոր– ման հարցում մեծ դեր խաղաց Արնեւյան հարցը, քանի որ Հ–յան այդ ժամանակա– շրջանի գաղափարախոսները (Ն. Իգնա– տև, Մ. Ակոբելև, Ի. Ակսակով, Վ. Լամանս– կի և ուրիշներ) զարգացրին հվ. սլավոն– ների ազատագրական պայքարին ակտի– վորեն աջակցելու գաղափարը և մշակեցին Կոստանդնուպոլսի գրավման ծրագիրը: Հ. առավել մեծ քաղ. ազդեցություն ունե– ցավ 1860–70-ական թթ., հատկապես 1877–78-ի ռուս–թուրք. պատերազմի ժա– մանակաշրջանում, երբ կառավարությանը մղեց ավելի ակտիվ արտաքին–քաղ. գոր– ծողությունների: XIX դ. վերջին Հ. ապրեց ճգնաժամի և անկման շրջան, որը պայմանավորված էր Ռուսաստանի սոցիալ–քաղ. զարգացմամբ: Այն որոշ աշխուժացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյա– կին և սկզբում, սակայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերջնական անհա– ջողության մատնվեց և դուրս եկավ պատ– մական ասպարեզից: Թուրք, լծի դեմ հվ. սլավոնների ազա– տագրական պայքարին աջակցելու հան– գամանքը որոշակի շրջանում Հ. դարձրել է հայ ազատագրական շարժման օբյեկ– տիվ դաշնակիցը ռուս, կառավարության հակաթուրքական արտաքին քաղաքակա– նության խստացման հարցում: Վ.Իաչատրյան

ՀԱՄԱՍՊՐԱՄ (Melandrium), մեխակազ– գիների ընտանիքի բույսերի ցեղ: Միա– մյա և բազմամյա խոտաբույսեր են: Ծա– ղիկները միասեռ են կամ երկսեռ: Պտուղը միաբուն, բազմասերմ տուփիկ է: Հայտնի 100 տեսակներից մոտ 35-ը աճում են ԱՍՀՄ–ում: Հ. Բուասիեի (M. boissieri) տեսակը տարածված է ՀՍՍՀ Ապարանի, Իջևանի, Սևանի, Զանգեզուրի, Թուման– յանի շրջաններում: Միջին որակի կերա– բույս է, առանձին տեսակներ դեկորա– տիվ են:

ՀԱՄԱՍՏԵՂ [իսկական անուն–ազգանու– նը՝ Կելենյան Համբարձում Օհանեսի, 1895, գ. Փերչենճ (Խարբերդի գավառում) – 26.11.1966, Նյու Ցորք], հայ գրող: Եղել է դաշնակցություն կուսակցության անդամ: Հ–ի առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Փյունիկ» հանդեսում: «Գյուղը» (1924), «Անձրև» (1929) պաւոմը– վածքների ժողովածուներում արել է փիլ. ընդհանրացումներ: 1950–60-ական թթ. լույս են տեսել նրա«Սպիտակ ձիավորը»(հ. 1–2, 1952), «Քաջն Նազար և 13 պաամը– վածքներ» (1955), «Աղոթարան» (1957), «Այծետոմար և ուրիշ բանաստեղծություն– ներ» (I960), «Պատմվածքներ և հեքիաթ– ներ» (1963), «Առաջին սերը» (1966) ժո– ղովածուները: Ունեցել է հոռետեսական և միստիկ տրամադրություններ:

ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, աստեղա– տ ու ն, տիրույթներ, որոնց բաժանված է աստղային երկինքը: Հնում Հ. անվանել են պայծառ աստղերով առանձնացվող բնորոշ պատկերները: Հս. միջին լայնու– թյուններից երևացող Հ–ի մեծ մասի անվա– նումների առաջացումը վերաբերում է հին հունական աստղագիտության կամ ավելի խոր հնադարի ժամանակներին: Համարյա բոլոր այդ Հ. կոչվում են դիցա– բանական հերոսների (Հերկուլես, Պեր– սեոս ևն) կամ կենդանիների (Ւ^ոյ, Ցուլ, ևն) անուններով: Մյուս Հ–ի մեծ մասը (հիմնականում հվ.) իրենց անուններն ստացել են միջնադարում: Հնուց հատկա– պես կարևոր են համարվել Կենդանա– շրշանի 12 Հ., ըստ որոնց կատարվում է Արեգակի, Լուսնի և մոլորակների տեսա– նելի շարժումը: Հ–ի առաջին նկարագրու– թյունը տվել է Եվդոքսը (մ. թ. ա. IY դ.)» առավել մանրամասն՝ Պտղոմեոսը (մ. թ.ա. II դ.): Հ–ի մեզ հասած ամենահին պատ– կերները վերաբերում են XIII դ.: Հ–ի պատ– կերներով առաջին աստղային քարտեզ– ները կազմել է Բայերը (1603): Նրան է պատկանում նաև (այժմ համընդհանուր ընդունելություն գտած) Հ–ի առավել պայ– ծառ աստղերը հունական այբուբենի տա– ռերով նշանակելը: Աստղային քարտեզ– ներում Հ. առանց պատկերների սկսել են նշել միայն XIX դ.: Հ–ի սահմանները հիմ– նականում կամայական են և բարդ: Առա– վել պարզ են հվ. Հ–ի ուրվագծերը, որոնց սահմանները տարվել են հակման շըր– ջաններով և երկնային զուգահեռական– ներով (այժմ այդ իմաստով Փոփոխվել են նաև հս. Հ–ի սահմանները): Աստղա– յին եկրինքը Հ–ի բաժանելը գիտական ոչ մի իմաստ չունի, և եթե Հ. առ այսօր պահպանվել են, ապա՝ միայն աստղերի տեղաբաշխման և նշանակման հարմա– րության պատճառով: Հ–ի թվի և անվանում– ների վերաբերյալ տարաձայնություննե– րը վերացվել են 1922-ին, Միջազգային աստղագիտական համագումարում, որ–