Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աստղային երկինքը բաժանել են 88 Հ–ի և հաստատել դրանց անուններն ու սահմանները: Հ–ի և դրանց պայծառ աստղերի ցուցակը տես Աստղային երկինք հոդվածում:

Բ. Թումանւան

ՀԱՄԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ, տես Պանթեիզմ: «ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇ ԻԱՐՀԱՑՈՅՑ», Ամստերդամում հայերեն հրատարակված կիսագնդերի առաջին քարտեզը, 1695-ին: Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոենբեկ եղբայրները: Նրանք մինչ այդ քանդակել էին եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ: «Հ. ա.» կազմված է ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտիկ պրոյեկցիայով: Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 00-ից, վերջանում՝ 360°-ով: 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից: «Հ. ա.» պատկերում է այն ժամանակվա հայտնի աշխարհը: Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիսային Ամերիկայի հս–արմ. հատվածը, Ասիայի հս–արլ. և Ավստրալիայի արլ. մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը, պատկերված չեն: Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները: Կարևոր նշանակություն ունի «Հ. ա.»-ի անունների հայերեն տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված քարտեզներում օտար անունների տառադարձության համար: «Հ. ա.»-ի հետ են կապվում առաջին հայերեն քարտեգրական տառատեսակները: «Հ. ա.» հայկ. Վերածննդի գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հուն, դիցաբանությունը: «Հ. ա>-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ: Տիեզերագիտական տեսակետից «Հ. ա> դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով: Ընդ որում, Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Հովհաննիսյան Քարտեզը տես հաջորդ էջում: ՀԱՄԱՏԵՂ ՊՈԼԻՄԵՐԱՑՈՒՄ, պոլիմերացում, որին մասնակցում են տարբեր տեսակի երկու և ավել մոնոմերներ: ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ընդհանուր սեփականության տեսակ: ՀԱՄԱՏԵՂ ՑԱՆՔ, տես Ցանք: ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում հիմնական պաշտոնից բացի միաժամանակ վճարովի այլ պաշտոնի կամ հիմնականից բացի այլ աշխատանքի կատարումը հիմնարկ–ձեռնարկություններում, կազմակերպություններում: Համատեղել կարելի է միայն տարբեր կազմակերպություններում (առանձին բացառություններով): Հ. թույլատրում են շահագրգռված ձեռնարկությունների (հիմնարկների, կազմակերպությունների) ղեկավարները՝ վերադաս կազմակերպության և արհկոմների համաձայնությամբ: Ծառայողների, որոնց աշխատավարձը հիմնական աշխատանքի վայրում 70 ռ. չի անցնում, այլև բանվորների և կրտսեր սպասարկող անձնակազմի Հ–յան համար, համաձայնություն չի պահանջվում: Հ–յան համար անձին աշխատավարձ վճարվում է ըստ փաստական աշխատանքի՝ ոչ ավելի սահմանված դրույքի կեսից: Հ–յամբ աշխատողներին արձակուրդ տրվում է հիմնական արձակուրդի հետ՝ առանց վարձատրության, բացառու թյամբ բժշկության, մանկավարժության, դեղագործության բնագավառի աշխատողների, հիմնական աշխատանքի վայրում 70 ռ. ոչ ավելի աշխատավարձ ստացող ծառայողների, ինչպես նաև բանվորների ու կրտսեր սպասարկող անձնակազմի: Հ. կարգավորող ակտերն են՝ ԱԱՀՄ Մինիստրների խորհրդի 1959-ի դեկտ. 10-ի, 1960-ի հունիսի 9-ի որոշումները (փոփոխություններով), Աշխպետկոմիտեի և

ՀԱՄԿԽ 1969-ի ապրիլի 4-ի պարզաբանումը, Աշխպետկոմիտեի և ՀԱՄԿԽ նախագահության 1976-ի մարտի 23-ի որոշումը:

Խ. Սիմոնյան

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, կոնդոմինատ, կոնդոմինիում (լատ. condimi- nium, < con – միասին, dominium – տիրություն), 1. համատեղ տիրապետություն, գերիշխանություն: 2. Միջազգային իրավունքում՝ տվյալ տերիտորիայում երկու կամ ավելի պետությունների պետ. իշխանության համատեղ իրականացումը: ՀԱՄԱՐԺԵՔ (տնտեսագիտության մեջ), ապրանք, որն արտահայտում է մի այլ ապրանքի արժեքը: Փոխանակության պրոցեսում ապրանքներից մեկն ակտիվ դեր է կատարում և գտնվում է արժեքի հարաբերական ձևում, մյուսը՝ պասսիվ, գտնըվում է համարժեքային ձևում, առաջինն իր արժեքն արտահայտում է երկրորդի միջոցով, երկրորդը դրա համար որպես չափ և փոխանակության միջոց է ծառա– յում: Ապրանքային արտադրության և փոխանակության զարգացմամբ Հ–ի դեր է սկսում կատարել որևէ մի ապրանք, որը դառնում է ընդհանրական Հ. և հանդես է գալիս որպես փող: Այդ դերը պատմականորեն ստանձնել է ոսկին: ՀԱՄԱՐԺԵՔ ՔԻՄԻԱԿԱՆ, 1. տ ա ր ր ի, նրա զանգվածը (արտահայտված ածխած նային միավորներով), որ միացնում է կամ տեղակալում ջրածնի ատոմական զանգվածը կամ թթվածնի ատոմական զանգվածի կեսը: 2. Թթվի համարժեքը հավասար է մոլ. զանգվածը բաժանած թթվի հիմնայնության (ջրածնի իոնների թվի) վրա: 3. Հ ի մ ք ի համարժեքը հավասար է մոլ. զանգվածը բաժանած հիմքի թթվայնության (հիդրօքսիլ խմբերի թվի) վրա: 4. Ա ղ ի համարժեքը հավասար է մոլ. զանգվածը բաժանած աղի առաջացրած կատիոնների կամ անիոնների լիցքերի գումարի վրա: Օքսիդավերականգնման ռեակցիաներում օքսիդիչի համարժեքը հավասար է իր մոլ. զանգվածը և վերականգնված տարրի ատոմից ստացված (կամ ատոմներից) էլեկտրոնների թվի բաժանման քանորդին: Օքսիդիչի ընդունած էլեկտրոնների թվից կախված համարժեքը կարող է տարբեր լինել: Հ. ք. լայնորեն կիրառվում է քիմ. ռեակցիաների աոեքիոմետրիկ հաշվարկներում: ՀԱՄԱՐԺԵՔԱՅԻՆ ԿԱՊ, տես Քիմիական կապ: ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՕՐԵՆՔ, քիմիայի օրենք, ըստ որի, քիմիական փոխազդեցության մեջ մտնող նյութերի զանգվածների հարաբերությունները հավասար են կամ դրանց քիմիական համարժեքների բազմապատիկներն են: XYII դ. վերջին Ի. Ռիխտերը տվել է օրենքի մասնավոր ձևակերպումը, իսկ ավելի ընդհանուր ձևով՝ անգլիացի քիմիկոս Ու. Վոլաստոնը, 1807-ին:

ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, հարաբերականության ընդհանուր տեսության հիմքում ընկած դրույթ, ըստ որի՝ արագացումով շարժվող հաշվարկման համակարգի և գրավիտացիոն դաշտի միջև գոյություն ունի փոխադարձ համարժեքություն: Արագացումով շարժվող հաշվարկման համակարգում առաջանում են ձգողությանը համարժեք «թվացող» ուժային դաշտեր (օրինակ, պատվող համակարգում՝ կենտրոնախույս ուժերի դաշտ) և, ընդհակառակը, երկնային մարմինների վրա ազատ ընկնող համակարգերում գրավիտացիոն դաշտը վերանում է: Հ. ս. փորձերի հիման վրա հայտնագործել է Գ. Գալիլեյը: Առաջինը նա է ապացուցել, որ Երկրի դաշտում բոլոր մարմիններն ընկնում են միևնույն արագացումով:

? բբբւ

ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ մաթեմատիկայում և տրամաբան ու թյան մեջ, այն երկանդամ հարաբերությունների ընդհանրական անվանումը, որոնք հավասարության հարաբերության տիպի են, այսինքն՝ ռեֆլեքսիվ են, համաչափ և տրանզիտիվ: Օրինակ, երկրաչափական պատկերների հավասարությունն ու նմանությունը, ուղիղների զուգահեռությունը, համակարգերի իզոմորֆությունը ևն: Հ–յան գաղափարը կարևոր է տրամաբանականմաթեմատիկական տեսությունների մեջ նոր վերացական հասկացությունների ներմուծման համար: Օրինակ, եթե համարժեք են համարվում այն բազմությունները, որոնց տարրերի միջև կարելի է հաստատել փոխմիարժեք համապատասխանություն, ապա դրանով ներմուծվում է նաև կարդինալ թվի գաղափարը, որպես նրանց ընդհանուր քանակական չավւանիշ: «Հ.» տերմինը հաճախ օգտագործվում է նեղ իմաստով՝ նույնացվելով իր մասնավոր նշանակություններից որևէ մեկի հետ. օրինակ, մաթ. տրամաբանության մեջ ասույթները, եթե նրանք համընկնում են իրենց ճշմարտային արժեքով (միաժամանակ ճշմարիտ են կամ կեղծ): Այստեղ Հ. դիտվում է որպես «…եթե և միայն եթե…» տրամաբանական շաղկապի ձևայնացված արտահայտություն և նշանակվում է ~ նշանով, ուստի, A~B (A-ն համարժեք