և թաղանթների ճշգրտված տեսությունների հիման վրա նոր տեսանկյունից են դիտարկվել ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկման պրոբլեմները (ամրություն, կայունություն, տատանումներ, լարումների կենտրոնացում, ճաքերի առաջացում են): Անիզոտրոպ շերտավոր սալերի ու թաղանթների դինամիկական կայունության և ֆլատերի խնդիրներում Հ. և նրա աշակերտները հայտնաբերել են բնութագրիչներ, ուսումնասիրել կառուցվածքի ետկրիտիկական վարքը: Առաջարկել է ձգմանը և սեղմմանը տարբեր ձևով դիմադրող նյութերի առաձգականության տեսություն, որը հիմք է ծառայել տարամոդուլ նյութերից պատրաստված սալերի և թաղանթների խնդիրների հետազոտմանը: Հ. և նրա աշակերտները առաջարկել են բարակ մարմինների մագնիսաառաձգականության վարկածը, որը հնարավորություն է տվել ուսումնասիրել ժամանակակից տեխնիկայի համար մի շարք կարեոր խնդիրներ: ՍՍՀՄ ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահության անդամ, Ալովակիայի ԳԱ մեխանիկների ընկերության պատվավոր անդամ (1976): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Երկ. Теориа анизотропных оболочек, М., 1961; теория анизотропных пластин, М., 1967; Общая теория анизотропных оболочек , М., 1974; Магнитоупругасть тонких оболчек и пластин, М., 1977 (соавт. Г. Е. Багдасарян, М. В. Белубекян).
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սերգո Իսկանդարի [ծն. 23.2.1910, Բիստ (Նախիջեանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)], հայ սովետական ծանրաթլետ: 1953-ին ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստը: Ծանր աթլետիկայի աշխարհի չեմպիոն (1930), Հայաստանի և Անդրկովկասի չեմպիոն (1930–1954), Սովետական Միության չեմպիոն (1933, 34, 35), ՍՍՀՍ սպորտի վարպետ (1934), ՍՍՀՍ սպորտի վաստ. վարպետ (1961): 1938–41-ին եղել է «Սպարտակ» ԿՄԸ, 1945–48-ին՝ ֆիզկուլտուրայի հանրապետական կոմիտեի ծանր աթլետիկայի մարզիչ:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վիկտոր Համազասպի [ծն. 5(18).9.1908, Թիֆլիս], հայ սովետական աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը: ԱՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և պրեզիդենտ (1947-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947-ից): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978): ՍՄԿԿ անդամ 1940-ից: ՀՍԱՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և դիրեկտոր (1946): ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից): Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ: Հայկական ՍՍՀ (1940) և Վրացաշկան ՍՍՀ (1968) գիտության վաստ. գործիչ: 1948–55-ին եղել է Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ, Վ. Հ. Համբարձումյան 1961–64-ին՝ նույն միության պրեզիդենտ, իսկ 1968–1972-ին՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի պրեզիդենտ: Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1928), 1928–31-ին սովորել է ՍՍՀՄ ԳԱ գլխավոր (Պուլկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ա. Ա. ԲեչոպոԼսկու ղեկավարությամբ: 1931–43-ին աշխատել է Լենինգրադի համալսարանում (1934-ից՝ պրոֆեսոր): Եղել է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը (1939) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941): 1943-ից աշխատում է Հայկ. ՍՍՀ–ում, որի ԳԱ հիմնադիր ան դամներից է և առաջին փոխպրեզիդենտը: Հ. մեծ ավանդ ունի Հայկ.ՍՍՀ–ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխ. գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կըտրուկ բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Աշխատանքները վերաբերում են տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու մի գամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի (տես Կոսմոգոնիա) հարցերին: Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, որը հիմք է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար: Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերեվույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Ստացված գնահատականները Հ–ին թույլ տվեցին գտնել աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները: Մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները: Ցույց է տվել, որ աստղերի մերձեցումների հետևանքով առանձին աստղերի հեռացման պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են: Քայքայման արագությունից ելնելով՝ գնահատել է աստղակույտերի տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը: Ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գա լակտիկայում հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրի, ինչպես ընդունված էր նախկինում, այլ բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների՝ կլանող ամպերի առկայությամբ, որոնք կենտրոնացված են նրա սիմետրիայի հարթության շուրջը: Այդ ամպերի ուսումնասիրության համար Հ. մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման յուրօրինակ տեսություն, որը հիմնված է իր առաջարկած ինվարիանտ ու թյան սկըզբ ու ն ք ի վրա և տալիս է պրոբլեմի ճշգրիտ լուծումը: Ինվարիանտության սկզբունքը դարձավ աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մի շարք խընդիրների լուծման հզոր միջոց: Այդ սկըզբունքի հիման վրա Հ. ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ: 1947-ին Հ. հայտնագործել է նոր տիպի (դինամիկական տեսակետից անկայուն և քայքայվող) աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Հ–ի հաստատած աստղասփյուռների երիտասարդությունը աստղային կոսմոգոնիայի մի շարք սկզբունքային պրոբլեմների լուծման հիմք ծառայեց: Ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսները ներկայումս շարունակվում են և ունեն խմբական բնույթ: Բացահայտել է T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղը աստղային էվոլյուցիայի ընդհանուր շըղթայում, որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչներ: 1950-ական թթ. Հ. հայտնագործել է գալակտիկաների կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք, ռադիոգալակտիկաների դեպքում հզոր ռադիոճառագայթում են): Սշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվում է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա: Ըստ այդ վարկածի, նախաստղերը մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնք, տրոհվելով, սկիզբ են դնում աստղերին և աստղային համակարգերին: Նախաստղերի վարկածի կապակցությամբ Հ. տվել է աստղերի գերխիտ կոնֆիգուրացիաների տեսության հիմունքները: Հ–ի մշակ ած սկզբունքներն ընկած են աստղերի և գալակտիկաների էվոլյուցիային նվիրված «Բյուրականյան ուղղության> հիմքում: Ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման կարևոր արդյունքներ է ստացել: Հ. գիտության մեջ հիմք է դրել նոր ուղղությունների, Լենինգրադում և Բյուրականում ստեղծել գիտական դըպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա: ՍՍՀՄ III–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1946, 1950): Ընտրվել է ԱՄՆ–ի ազգային (1950), Անգլիայի (Լոնդոնի թագավորական ընկերության, 1969), Արգենտինայի (1975), Ավստրիայի (1956), Բելգիայի (Լիե–ժի թագավորական գիտական ընկերության, 1953), Բուլղարիայի (1974), ԳԴՀ–ի (Բեռլին, 1957), Իտալիայի (1967), Հոլանդիայի (1970), Հնդկաստանի (1976),