Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նյու Ցորքի (1974), Ֆրանսիայի (1958, 1974), Շվեդիայի (1973), Չեխոսլովակիայի (1971) գիտությունների ակադեմիաների և Բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի (Հալլե, ԳԴՀ, 1959) օտարերկրյա անդամ, Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1978), Միջազգային աստղագիտական միության անդամ (1948), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (Բոստոն, 1957), Քեմբրիջի (Անգլիա, 1969) փիլիսոփայական, ԱՄՆ–ի (1947), Կանադայի (1959), Մեծ Բրիտանիայի թագավորական և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությունների (1953) և Ադրբեջանական ԱՍՏ գիտությունների ակադեմիայի (1972) պատվավոր անդամ: Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավի լովի, Հելմհոլցի (ԳԴՀ), ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվ., Ալովակիայի ԴԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով: Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլովի (Պրագա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Աորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվ. (Լեհաստան, 1973) համալսարանների պատվավոր դոկտոր: Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով ու մեդալներով: Երկ. Գալակտիկաները և նրանց կորիզները, «Գիտություն և տեխնիկա», 1964, 1: Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե., 1968:Научные труды, т. 1–2, Е., 1960; Проблемы внегалактических исследований, в кн: Вопросы космогонии, т. 8, М., 1962;Нестанционарные обекты во Вцеленной и их значение для исследования происхаждения и эволююции небесных тел, в кн.: Проблемы современной космогони, 2 изд., M., 1972; Философские вопросы науки о Вселенной, E., 1973; On the Evolution of Galaxies, <La structure et revolution de 1’universe, Bruxelles, Ed. Stoops, 1958; On the Nuclei of Galaxies and Their Activity, «The structure and Evolution of Galaxies», Interscience Publishers, London–New York–Sydney, 1965. Գրկ. Վ. S. ՝՝Համբարձումյան (կենսամատենագիտություն), Ե., 1958; Միրզոյան Լ. Վ.» Վիկտոր Համբարձումյան (ծննդյան 70-ամյակի առթիվ), Ե., 1978: B.A, Амбарцумян [био-биобиблиография], E., 1954; B.A. Амбарцумян [биобиблиография], M., 1975.

Լ. Միրզոյան


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Օֆելյա Կարապետի (ծն. 9.1.1925, Երևան), հայ սովետական երգչուհի: ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1959): Զայնամշակման դասընթացն անցել է Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. ուսումնարանում (դասատու՝ Հ. Մուսինյան): 1944-ից ռադիոյի ժող. գործիքների անսամբլի մենակատարուհի: Մասնակցել է Սայաթ–Նովայի երգերի կատարման մրցույթին (առաջին մրցանակ): Համերգացանկն ընդգրկում է հայ ժող., գուսանաաշուղական, սովետահայ կոմպոզիտորների, նաև ռուս., ադրբ., մոլդավ., չեխական երգեր:


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԻՆՎԱՐԻԱՆՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, ճառագայթման տե ղաՓոխման կամ մասնիկների դիֆուզիայի պրոցեսների ուսումնասիրության ար դյունավետ եղանակ: Առաջարկել է վ. Հ. Համբարձոէմյանը 1942-ին՝ տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման համար: Ինվարիանտության սկզբունքի հիման վրա Համբարձումյանը մշակել է պղտոր միջավայրերում լույսի ցրման արդի տեսությունը (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946): Կիսանվերջ միջավայրերի դեպքում, ըստ Հ. ի. ս–ի, միջավայրից մտովի կամայական հաստության շերտ անջատելիս միջավայրը մնում է դարձյալ կիսանվերջ: Ընդ որում միջավայրի անդրադարձման հատկությունն էլ է մնում անփոփոխ (ինվարիանտ): Վերջավոր հաստության միջավայրի դեպքում շերտի հատկությունները մնում են անփոփոխ, եթե դրա մի եզրից ավելացվում, իսկ մյուս եզրից անջատվում է միևնույն հաստության շերտ: Լույսի ցրման ֆիզիկական պրոցեսների մեջ ավելացվող և անջատվող շերտի ներդրման հաշվառումն ու համապատասխան մաթ. խնդրի լուծումն առավել պարզ են դառնում, երբ այդ շերտն անվերջ բարակ է: Այս դեպքում Հ. ի. ս. գործնականում առավել արդյունավետ է: Ընդհանուր դեպքում, միջավայրի տրոհումը երկու բաղադրիչների և դրանցում լույսի ցրման պրոցեսների Փոխկապակցությունը հանգեցնում են ինվարիանտության չորս առանձին սկզբունքների և յուրօրինակ ֆունկցիոնալ առնչությունների, որոնք նույնպես կոչվում են Համբարձումյանի անունով: Ինվարիանտության սկզբունքները զարգացում են ստացել ՍՍՀՄ–ում՝ Վ. Հ. Համբարձումյանի ու Վ. Վ. Սոբոլևի, ԱՄՆ–ում՝ Ա. Չանդրասեկհարի և Ռ. Բելմանի խմբերի աշխատանքներում: Հ. ի. ս. կիրառվում է Արեգակի և մո լորակների մթնոլորտների հատկությունների և աստղերի ընդերքում կատարվող ֆիզիկական երևույթների ուսումնասիրություններում, ինչպես նաև Երկրի մթնոլորտի և ջրային ավազանների երկրաֆհգհ՜ կական հետազոտություններում: Գրկ. Соболев В.В.,Перенос лучистой энергии в атмасферах звезд и планет, М., 1956; Амбарцумян В.А., Научные труды, т. 1, Е., 1960, ц. 223-268; Мнацаканян М.А., К решению задач излучения в полубесконечных цредах, <<Сообщения Бюрканской обсерватории>>, т. 50, 1978

Մ. Մնացականյան


ՀԱՄԲԱՐՅԱՆ Ազատ Աարգսի (ծն. 1926, գ. Աաթխա, (ՎՍՍՀ Բոգդանովկայի շրջանում)], հայ սովետական պատմաբան: Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը: Պատմական գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1976): ԱՄԿԿ անդամ 1948-ից: ՀԱԱՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ (1979): Հ–ի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմության նոր շրջանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին: Երկ. Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856–1914), Ե., 1965: Երիտթուրքերի ազգային և հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1908– 1914), Ե., 1978:Развитие капиталитических отношениы в армянской деревне (I860– 1920), E., 1959. խ. Մ. ՝Համբարյան


ՀԱՄԲԱՐՅԱՆ Խաչիկ Մինասի ծն. 22.9. 1919, գ. Նալբանդ (Սպիտակի շրջանում)], գեներալ–գնդապետ, ռազմական գիտությունների թեկնածու (1969): ՍՄԿԿ անդամ 1939-ից: Ավարտել է Մ. Ֆ. Ֆրունգեի անվ. ռազմական ակադեմիան (1948) և Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1959): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է մոտոհրաձգային դասակի, վաշտի, գումարտակի, 1944-ից՝ գնդի հրամանատար: Աչքի է ընկել բելոռուսական Ռոգաչյով և ժլոբին քաղաքների համար մղված մարտերում, Գորոդոկյան օպերացիայի (1943) և Քյոնիգսբերգի (Կալինինգրադ) գրոհի (1945) ժամանակ: Ետպատերազմյան տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել Սովետական Միության պաշտպանության մինիստրությունում, ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարությունում, եղել է ցամաքային զորքերի ռազմական խորհրդի անդամ: Պարգևատրվել է Լենինի (2), Կարմիր դրոշի (4), Կարմիր աստղի (2), Հայրենական պատերազմի II աստիճանի (2) շքանշաններով և մեդալներով: Ա. Ղազարյան


ՀԱՄԲԵՐԴ, տես Ամբերդ:


ՀԱՄԲՈՒՐԳ (Hamburg, Hansestadt Hamburg), քաղաք և նավահանգիստ Գերմա նիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: Արտաքին առևտրի, արդյունաբերության, բանկային և ապահովագրական գործի կենտրոն է, երկաթուղային, ավտոմոբիլային և օդային հաղորդակցությունների հանգույց: Գտնվում է էլբա գետի ափերին: Վարչականորեն կազմում է Համբուրգ երկիրը: 1857,4 հզ. բն. (1978): ԳՖՀ–ի առևտրական նավատորմի տոննաժի 2/3-ը բաժին է ընկնում Հ–ին: Զարգացած է ընդհանուր մեքենաշինություsնը, նավաշինությունը, ավիաշինությունը, էլեկտրատեխ. (ռենտգենյան ապարատներ, էլեկտրաշարժիչներ, ռադիոապարատուրա ևն), ռետինի–ասբեստի, պոլի