Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մտել էր երկրորդ՝ միասեռ սոցիալ–տնտե– սական ֆորմացիայի գոյության փուլը: Արտաքին հարաբերությունների բնա– գավառում խնդիր դրվեց ուժեղացնել պա– տերազմը կանխելու ուղղությամբ պայքա– րը, ամրապնդել ֆաշիստական ագրեսիա– յի դեմ հանդես եկող երկրների հետ գոր– ծարար հարաբերությունները, միաժամա– նակ ամեն կերպ բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Համագումարն ընդունեց կուսակցու– թյան նոր կանոնադրություն, որն արտա– հայտում էր սովետական հասարակու– թյան դասակարգային կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները: ՀամԿ(բ)Կ–ի մեջ բոլոր ընդունվողների համար սահմանվեցին ընդունելության միասնական պայմաններ և միատեսակ թեկնածուական ստաժ, բացառությամբ ուրիշ կուսակցություններից եկողների: Կուսակցական մարմինների ընտրություն– ների ժամանակ սահմանվեց փակ (գաղտ– նի) քվեարկության կարգ: Կանոնադրու– թյունը վերացրեց մասսայական զտումը: Կուսակցական որոշ կազմակերպություն– ների իրավունք վերապահվեց հսկելու ադ– մինիստրացիայի գործունեությունը: Տնտե– սության մեջ կուսակցության ղեկավարու– թյունն ուժեղացնելու նպատակով կուսակ.-. ցության ԿԿ կարող էր ստեղծել քաղ. բաժիններ և առանձնացնել կուսակցա– կան կազմակերպիչներ սոցիալիստական շինարարության վճռական հատվածնե– րում: Կանոնադրությունը նշում էր, որ կոմերիտմիությունը կուսակցության ակ– տիվ օգնականն է: Համագումարը հաստա– տեց ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման երրորդ հնգամյա պլանը (տես Հնգամյա ւցւաններ ՍՍՀՄ ժողո– վըրդական անաեսության զարգացման): Համագումարն ընտրեց կուսակցության ԿԿ (71 անդամ և 68 անդամության թեկ– նածու) և Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով (50 անդամ): Տասնութերորդ համագումարը ամփո– փեց կապիտալիզմից սոցիալիզմին անց– ման շրջանի արդյունքները և նախանշեց կոմունիստական շինարարության անց– նելու պայմաններ ստեղծելու կուրսը: Գրկ, ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆե– րենցիաների և Կենտկոմի պլենումների բա– նաձևերում ու որոշումներում, մաս 3, Ե., 1955: XVIII CT>e3fl BceCOK)3HOfi KOMMyHHCTHHeCKOH napTHH (6ojfbmeBHKOB) 10–21 MapTa 1939 r., CTeHorpa4>miecKHfi OTqeT, M., 1939.

ՀԱՄՀԱՐձ, 1. հրամանատարի տարբեր հանձնարարություններ կատարող սպա: Սովետական բանակում (մինչև 1954-ը)՝ նաև շարային պաշտոն առանձին գումար– տակներում (դիվիզիոններում): Արտասահ– մանյան երկրների բանակներում նույն– պես՝ հրամանատարի հանձնակատար: 2. Հ., թիկնապահ առումով, միջին դարերում հայ նախարարների, իշխանների անձը պաշտպանող և նրա հանձնարարություն– ները կատարող պաշտոնյա էր (տես Սե– պուհ): 3. Նախահեղափոխական ռուս, բանակում Հ. (եսաուլ) պաշտոնը մտցվել է XVII դ. 2-րդ կեսից, բայց օրինականաց– վել է Պետրոս I-ի 1716-ի Զինվորական կա– նոնագրքով: Նրանք կազմակերպում և վարում էին դիվիզիայի, գնդի, գումար– տակի շտաբների գործավարությունը: 4. Արքունի աստիճան միապետի շքախմբում (գ և ն և ր ա լ–հ ա մ հ ա ր գ, ա ր ք ա– յ ա–հ ա մ հ ա ր զ): Հ. ԳրիգորյաԱ

ՀԱՄՄԵՐՖԵԱՏ (Hammerfest), քաղաք, նավահանգիստ Նորվեգիայի ծայր հյու– սիսում (Եվրոպայի ամենահյուսիսային քաղաքը, հյուսիսային լայնության 70°40՝), Ֆինմարկ ֆյուլկեում (մարգում): Գտնվում է Կվալյո կղզու վրա: 5,2 հզ. բն (1978): Զարգացած է ձկնորսությունը և ձկնա– մշակումը: Արտահանում է ձուկ, ձկնա– մթերքներ, պարարտանյութեր:

ՀԱՄՄՈհՐԱԲԻ, Հա մուր ապ ի, Բա– բելոնի թագավոր մ. թ. ա. 1792– 1750-ին: Ծագումով ամովհրացի: Լինելով հմուտ քաղաքագետ և զորավար՝ Հ. կարողացել է Բաբելոնին ենթարկել Ասորեստանի տա– րածքը, Միջագետքի հվ. և միշին մասերը: Նրա օրոք զարգացել են ապրանքադրամա– կան հարաբերությունները, ստրկատիրա– կան տնտեսությունը, ամրապնդվել է թա– գավորական իշխանությունը: Հ. ստեղծել է Արևելքի հին ստրկատիրական պետու– թյան իրավունքի ամենաճանաչված հու– շարձաններից մեկը՝ Համմուիաբիի օրենքները, որոնց սեպագիրը հայտ– նաբերվել է էլամի Շոշ մայրաքաղաքում՝ պեղումների ժամանակ (1901–02): Այդ օրենքները, որոնք ունեն նախաբան և 282 հոդված ու վերջաբան, արտացոլել են ժա– մանակի դասակարգային և սոցիալական շերտավորման համեմատաբար բարձր մակարդակը: Դրանք թեմատիկ (առարկա– յական) կառուցվածք ունեն՝ դատավարու– թյուն, սեփականություն, թագավորական ծառայություն, ամուսնություն, ընտանիք ևն: Իրավունքի սուբյեկտներ են ճանաչ– վել համայնքի ազատ անդամը, ոչ լիիրավ ազատը, որոշ դեպքերում՝ ազատ կինը: Ատրուկն ու նրա երեխաները իրավունքի օբյեկտներ էին: Հ. առանձին ուշադրու– թյուն է դարձրել մասնավոր սեփականու– թյան, ստրուկների նկատմամբ ստրկա– տերերի իշխանության ամրապնդմանը: Քրեական իրավունքի նորմերը պահպանել են նախնադարյան համայնական կարգից մնացած հարկադրանքի միջոցներ (վնա– սի հատուցում համայնքի հաշվին, բնա– կավայրից հանցավորի արտաքսում ևն): Հ–ի օրենքներում պահպանվել է հատուց– ման («ակն ընդ ական», «ատամն ընդ ատաման») սկզբունքը, որը խոշոր սեփա– կանատերերի և ագատների նկատմամբ չի կիրառվել: Պատժի հիմքում դրվել է դասակարգային շահը (միևնույն հանցա– գործության համար, ըստ հանցավորի դիրքի, պատժի խստությունը Փոխվել է): 9–/i^r.Gadd C. I., Hammurabi and the end of his dynasty, Cambrige, 1965; Gor– don C.H., Hammurabi’s code, N.Y., 1957; Code de Hammurapi, Limoges, 1973*

ՀԱՄՄՈհՐԱԲԻԻ ՕՐԵՆՔՆԵՐ, տես Համ– մուրաբի:

ՀԱՄՇԵՆ Ի PUPFUft, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման մաս– նիկավոր խմբի «կը» ճյուղի եռաստիճան բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ է, ըստ բազմահատկանիշ վիճա– կագրական դասակարգման պատկանում է Համշենի կամ հյուսիս–արևմւոյան միշ– բարբառախմբին: խոսվել է Սև ծովի հվ–արլ. շրջանի ափամերձ Համշեն գա– վառակում, 1890-ական թվականներից խոսվում է Աբխազական ԻՍՍՀ–ի և Հյու– սիսային Կովկասի մերձսևծովյան շըր– շաններում: Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու, բաղաձայ– նական համակարգում առկա են կ1 , քյ քմայինները: Երկբարբառ չունի, շեշ– տը վերշնահար է: Ձայնավորները, սո– վորաբար, անհնչյունափոխ են, սակայն եռավանկ բառերի միջին վանկի ա, է, օ, ու սղվում է (քառսուն < քառասուն, ավ– րուշ < ավերել, սօյվուշ< սովորել) կամ դառնում է ը (օմչընուշ<ամաչել), ռնգա– յին մ, ն բաղաձայններից առաջ ա>օ (ժօմ<ժամ, պօն<բան), ո շեշտված վան– կում դառնում է օ (բօչ<պոչ): Պայթական բաղաձայնների համակարգով Հ. բ. բա– ժանվում է երկու ճյուղի (տես ստորև): Լեզ– վատամնային խուլ բաղաձայնից առաջ ր>շ (պուշտ<բուրդ, հօշտ<հորթ), առաջ– նալեզվային միջատամնային բաղաձայն– ներից (ս, գ, ձ, ծ, ց, ջ, ճ, չ) առաջ ր>յ (հայս<հարս, այձաթ< արծաթ), մ–ից առաջ ն ընկնում է (օմօ մը=աման մը): Մարմնի զույգ անդամների անունների հոգնակին (երկակի թիվ) կազմվում է ՎԻ» ՎԻք մասնիկներով (թշեր–թըշվի, ոտ– քեր–օդվի, աչքեր–աչվի): Սեռական հոլո– վը հոդառու է. հոլովումներն են՝ ի, ու, օե, վօն, օ, օչ. բացառականը կազմվում է ըն, էն, է, մէն, գործիականը՝ օվ, մօվ վերջավորություններով: Դերբայները չորսն են. անորոշ՝ բոլոր բայերի համար ուշ վերջավորությամբ (ընկնել–ընգնուշ գիտենալ–կիդնուշ, խոսել–խօսուշ). էլ, ալ վերջացող դերբայ առկա է սահմանական եղանակի ժխտական (լըսէլ չիմ), արգե– լական հրամայական (մի լըսէլ, մի լալ, ձիձաղիլ մի) և մի քանի այլ ձևերում, կա– տարելին կազմվում է իք (ասէլիք), հարա– կաաարը՝ աձ, ենթակայականը՝ օղ վեր– ջավորություններով: Հ. բ. ունի երկու խոսվածք՝ ճանիկի և Մալայի: ճանիկի խոսվածքում գրաբարի ձայնեղ պայթա– կանները դառնում են խուլ (պան<բան, սուրպ< սուրբ), խուլերը՝ ձայնեղ (ջա– գադ<ճակպտ), շնչեղ խուլերը բառասկըզ– բում մնում են անՓոփոխ (չօր<չոր), իսկ բառամիջում և վերջում դառնում են խուլ (աղաճուշ<աղաչել): Բազմավանկ բառե– րի հոգնակին կազմվում է նի (խընձօյնի) վերջավորությամբ, բայերը խոնարհվում են երեք լծորդությամբ՝ ի, օ, ու (սիրիս, խաղօմ, մըդնում). սահմանական եղանա– կի շարունակական ներկան ու անկատա– րը յուրահատուկ կազմություն ունեն [յէս (իմըս) էշտուշ ա՝ ես այժմ գնում եմ]: Մալայի խոսվածքում գրաբարի ձայնեղ պայթականները բառասկգբում դառնում են շնչեղ ձայնեղ (բ’ան<բան), բառամի– ջում ու բառավերջում շնչեղ խուլ (սըր– փուշ<սրբել), խուլերը՝ ձայնեղ (ձէձուշ< <ծեծել), շնչեղ խուլերը մնում են անփո– Փոխ: Սահմանական եղանակի շարու– նակական՝ ներկան ու անկատարը կազմ– վում են ըղձական ձևերով և ունի, գունի բառ–մասնիկներով (բէրիմ գունի՝ այժմ բերում եմ, գուդիմ ունի՝ ուտում եմ այժմ, բէրէյրը գունի՝ այժմ բերում էի):