վոբ գյուղացիներին» ուղղված դիմում, որը կոչ էր անում ծավալել մասսայական սոցիալիստական մրցություն: ՀամԿ(բ)Կ անդամներին և թեկնածու– ներին զտելու և ստուգելու մասին որոշ– ման մեջ ընդգծվում էր օտար, բարոյա– լքված, բյուրոկրատացած տարրերից կու– սակցությունն ազատելու անհրաժեշտու– թյունը: Կուսակցության զտումը նպաստեց նրա շարքերի ամրապնդմանը, աշխատա– վորների մեջ նրա հեղինակության բարձ– րացմանը: Գրկ– ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆե– րենցիաների U Կենտկոմի պլենումների բա– նաձևերում ու որոշումներում, մաս 2, Ե., 1955: IIIecTHaflijaTaH KOH<J)epeHi;HH BKII(6). Ctcho- rpanqecKHH OTqeT, M., 1962. ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒ– ՄԱՐ, կայացել է Մոսկվայում, 1930-ի հու– նիսի 26-ից հուլիսի 13-ը: 1268 վճռական Ա 891 խորհրդակցական ձայնով պատգա– մավորները ներկայացնում էին կուսակ– ցության 1 260 874 անդամի U 711 609 ան– դամության թեկնածոփ: Օրակարգ. Կենտ– կոմի քաղ. (զեկուցող՝ Ի. Վ. Ստալին), կազմակերպական (Լ. Մ. Կագանովիչ), Կենտրոնական վերստուգիչ հանձնաժո– ղովի (Մ. Ֆ. Վլադիմիրսկի), ԿՎՀ–ի (Գ. Կ. Օրջոնիկիձե), Կոմինտերնի ԳԿ–ում ՀամԿ(բ)Կ պատվիրակության աշխատան– քի մասին (վ. Մ. Մոլոտով) հաշվետվու– թյունները. Արդյունաբերության հնգամյա պլանի կատարման մասին (Վ. Վ. Կույ– բիշև), կոլտնտեսային շարժումը և գյու– ղատնտեսության վերելքը (6ա. Ա. 6ա– կովլե), վերակառուցման շրջանում արհ– միությունների խնդիրների մասին (Ն. Մ. Շվերնիկ) զեկուցումները. Ընտրություն– ներ: ՀամԿ(բ)Կ ԿԿ հաշվետվության մեջ նշվում էր, որ անցած շրջանը համաշխար– հային ասպարեզում տնտեսության երկու հակադիր՝ սոցիալիստական Լւ կապիտա– լիստական սիստեմների լուրջ քննության ժամանակաշրջան էր: Համագումարն ընդ– գծեց, որ տնտեսության սոցիալիստական սիստեմը բացահայտեց իր վիթխարի գե– րազանցությունը կապիտալիստականի նկատմամբ: Սոցիալիստական ինդուս– տրացման բնագավառում արդյունաբերու– թյան տեսակարար կշիռը ժողտնտեսու– թյան համախառն արտադրանքի գծով գե– րազանցեց գյուղատնտեսության տեսա– կարար կշիռը: Արդյունաբերության բնա– գավառում «ով–ում»-ի հարցը լուծվեց սո– ցիալիզմի օգտին: Աակայն ՍՍՀՄ արդ. արտադրության մակարդակով դեռևս ետ էր մնում զարգացած կապիտալիստական երկրներից: Սոցիալիզմ կառուցելու, ՍԱՀՄ տնտ. անկախությունն ապահովե– լու և տեխնիկա–տնտեսական հետամնա– ցությունը հաղթահարելու շահերը պա– հանջում էին արագացնել սև մետալուր– գիայի զարգացման տեմպերը: ՀամԿ(բ)Կ XVI համագումարը որոշեց կուսակցության ջանքերը կենտրոնացնել ծանր ինդուս– տրիայի վրա, արագացնել սև մետալուր– գիայի զարգացման տեմպերը, ամենամոտ ժամանակում Արևելքում ստեղծել Սովե– տական Միության երկրորդ ածխամետա– լուրգիական բազան՝ Ուրալ–Կուզբասի կոմբինատը: Կուսակցության XVI համագումարը նը– շեց մասսայական կոլտնտեսային շարժ– ման վիթխարի նշանակությունը ՍԱՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակի համար: 1930-ի ամռանը հացահատիկային հիմնական շրջաններում կոլեկտիվացումն ընդգրկել էր գյուղացիական տնտեսությունների 40– 50% –ը, նրանց ցանքատարածությունները կազմեցին 36 մլն հա: Գյուղատնտեսու– թյան բախտն այսուհետև որոշում էին ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ ու սովե– տական տնտեսությունները: Կոլտնտեսա– յին գյուղացիությունը դարձավ սովետա– կան իշխանության իսկական և կայուն հե– նարանը գյուղում: Համագումարը մշակեց գյուղատնտեսության կոլեկտիվացումն ավարտելու և կուլակությունը որպես դա– սակարգ վերացնելու ծրագիր: Համագումարը ամբողջությամբ հավա– նություն տվեց արհմիութենական շարժ– ման լենինյան ղեկավարությունն ամրա– պնդելու համար ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ձեռնարկած միջոցառումներին: Բարձրաց– նելով արհմիությունների դերը տնտ. շի– նարարության բնագավառում՝ համագու– մարը նրանց վրա դրեց սոցիալիստական մրցությունը զարգացնելու խնդիրը: Համագումարը նշեց, որ տրոցկիզմն ամբողջությամբ գլորվել է մենշևիկյան դիրքերը, վերածվել հակասովետական, հակահեղափոխական խմբի, ամփոփեց աջ թեքման դեմ կուսակցության պայքարի արդյունքները և հայտարարեց, որ աջ օպորտունիզմի հայացքները անհամատե– ղելի են ՀամԿ(բ)Կ պատկանելու հետ: Համագումարը կուսակցության ուշադրու– թյունը հրավիրեց ազգային հարցում եղած թեքումների՝ մեծապետական շովինիզմի, որպես գլխավոր վտանգի, և տեղական նացիոնալիզմի դեմ մղվող պայքարի վրա: Համագումարը կոմունիստներին կոչ արեց պահպանել կուսակցության շար– քերի միասնությունը, Կենտկոմին հանձ– նարարեց այսուհետև ևս անողոք հակա– հարված տալ լենինյան կուսակցության կարգապահությունը և միասնությունը սա– սանելու և խափանելու բոլոր փորձերին: ՀամԿ(բ)Կ XVI համագումարը պատմու– թյուն մտավ իբրև ամբողջ ճակատով սո– ցիալիզմի առաջխաղացման համագու– մար: Գրկ. ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆե– րենցիաների և Կենտկոմի պլենումների բա– նաձևերում ու որոշումներում, մաս 3, Ե., 1955: XVI ci>e3fl BKIT(6). CieHorpacJjHqecKHfi ot- neT, 2 q. 1–2, M., 1931; Hctophh KIICC, t. 4, kh. 2, M.f 1971. ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԿՈՆՖԵ– ՐԱՆՍ, կայացել է Մոսկվայում, 1941-ի փետրվարի 15–20-ը: Մասնակցում էին 456 պատգամավոր վճռական ձայնով և 138-ը՝ խորհրդակցական ձայնով: Օրակարգ. Կուսակցական կազմակերպությունների խնդիրները արդյունաբերության և տրանս– պորտի բնագավառում. 1940-ի տնտ. ար– դյունքները և ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1941-ի պլանը, Կազմակեր– պական հարցեր: Կոնֆերանսը, որ տեղի էր ունենում Եվրոպայում սկսված երկրորդ համաշխարհային պատերազմի պայման– ներում, կուսակցական կազմակերպու– թյունների ուշադրությունը կենտրոնաց– րեց արդյունաբերության և տրանսպորտի կարիքների ու պահանջների առավելա– գույն բավարարման, սոցիալիստական հասարակարգի և ՍՍՀՄ պաշտպանունա– կության ու ռազմ, հզորության ամրապընդ– ման վրա: Զեկուցումներում նշվեցին երրորդ հնգամյակի 1938–42-ի հաջողու– թյունները, բացահայտվեցին արդյունա– բերության արագ զարգացմանը խանգա– րող թերությունները: Միջոցառումներ մշակվեցին արդյունաբերության և տրանս– պորտի կուսակցական ղեկավարությունն ամրապնդելու ուղղությամբ: Կոնֆերանսը ընդգծեց, որ կուսկազմակերպությունները պետք է պարբերաբար ուսումնասիրեն արդ. ձեռնարկությունների, երկաթուղի– ների, նավագնացության և նավահանգըս– տի աշխատանքը և օգնեն տնտ. կազմա– կերպություններին: Կոնֆերանսն ընդու– նեց 1941-ի ժողովրդատնտեսական պլա– նը, որը կազմված էր երկրի տնտ. և պաշտ– պանական հզորությունն ուժեղացնելու նպատակով: Մեծ ուշադրություն դարձվեց երկրի արևելքում արդ. հիմքի ամրապընդ– մանը, որը կարևոր դեր խաղաց Հայրենա– կան մեծ պատերազմի ընթացքում: Օրա– կարգի երրորդ կետի (կազմակերպական հարցեր) վերաբերյալ կոնֆերանսն ըն– դունեց «ՀամԿ(բ)Կ կենտրոնական մար– մինների նորացման մասին» որոշումը: Գրկ. ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆե– րենցիաների և Կենտկոմի պլենումների բա– նաձևերում ու որոշումներում, մաս 3, Ե., 1955: ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒ– ՄԱՐ, կայացել է Մոսկվայում, 1939-ի մար– տի 10–21-ը: 1569 վճռական և 466 խոր– հըրդակցական ձայնով պատգամավորնե– րը ներկայացնում էին կուսակցության 1588852 անդամի և 888814 անդամության թեկնածուի: Օրակարգ. ՀամԿ(բ)Կ ԿԿ (Ի. Վ. Ստալին), Կենտրոնական վերստու– գիչ հանձնաժողովի (Մ. Ֆ. Վլադիմիրսկի) և ԿԻԳԿ–ում ՀամԿ(բ)Կ պատվիրակու– թյան (Դ. Զ. Մանուիլսկի) հաշվետու զե– կուցումները. ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման երրորդ հնգամյա պլանը (Վ. Մ. Մոլոտով). Փոփոխություններ ՀամԿ(բ)Կ կանոնադրության մեջ (Ա. Ա. ժդանով) զեկուցումները, ՀամԿ(բ)Կ ծրա– գրի փոփոխման հանձնաժողովի և կու– սակցության կենտրոնական մարմինների ընտրություններ: ՀամԿ(բ)Կ ԿԿ զեկուցման մեջ տրված էր երկրի արտաքին և ներքին դրության վերլուծությունը, նրա զարգացման հե– ռանկարը: Համագումարը նշեց, որ ՍՍՀՄ–ում սոցիալիզմը հիմնականում կա– ռուցվել է, և երկիրը մտել է սոցիալիստա– կան հասարակարգի կառուցման եզրա– փակիչ փուլը: Խնդիր դրվեց տնտ. տեսա– կետից հասնել և անցնել առավել զարգա– ցած կապիտալիստական երկրներից: Քննարկվեցին սոցիալիստական պետու– թյան զարգացման փուլերի և ֆունկցիա– ների մասին տեսական հարցեր, դատա– պարտվեցին պետության անէացման վե– րաբերյալ սխալ հայացքները: Սոցիալիս– տական պետությունն անցել էր իր զար– գացման առաջին փուլը՝ սոցիալիստական հեղաՓոխության հաղթանակից մինչև շա– հագործող դասակարգի վերացումը, և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/117
Արտաքին տեսք