ՀԱՄՈՒՍ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսյան (Սև) լեռների շրջանում, Թիլ Համդունի և Սարվանդիքարի միջև, բարձր ժայռի վրա: Ստորոտի հովիտը ծածկված է սոսու անտառով: Սմբատ Սպարապետը XI դ. հիշում է «Պարոն Արեգ տէր Տամու– սայի»: XII դ. առաջին կեսին Հ. գրավե– ցին բյուգանդացիները: 1165-ի օգոստո– սին Տ–ի հույն դուկը, սոսյաց անտառում խնջույքի հրավիրելով Թորոս P-ի եղբայր Ստեփանեին, խարդախությամբ նրան հեղ– ձամահ արեց կաթսայում (եռացող ջրում): Այդ առիթով հայկ. զորքերը կոտորեցին հույներին և ազատագրեցին S.: 1259-ին Տ–ի բերդատեր է հիշվում Սմբատ Սպա– րապետի Փեսան՝ իշխան Վահրամը: 1266-ին Եգիպտոսի սուլթանության զոր– քերը պաշարեցին S., բայց գրավել չկա– րողացան: 1269-ին Տ. ավերվել է երկրա– շարժից: Մինչև XX դ. սկիզբը, ամեն տարի զատկի տոնի երկրորդ (մեռելոց) օրը, Տ–ի շրջակա հայերը սոսյաց անտառի աղբյու– րի մոտ հնավանդ սովորությամբ նշում էին ՍտեՓանեի եղերական մահվան հի– շատակը:
ՀԱՄՔԱՐՈՒԹՅՈՒՆ (<պարսկ. համքար– գործակից), արհեստավորների և առև– տրականների միություն Ասիայի և Եվրո– պայի մի շարք երկրներում: Անդրկովկա– սում ու Արևելյան Հայաստանում միու– թյունը կոչվել է S., իսկ Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում՝ էսնաֆություն (արաբ, էսնաֆ՝ արհեստավոր, տնայնա– գործ): Տ. առաջացեւ է ֆեոդալիզմի դա– րաշրջանում, քաղաքների, արհեստների և առևտրի զարգացման պայմաններում: Արևմտյան Եվրոպայում Տ–ները (ցեխերը) ձևավորվել են IX–XIII դդ., Անդրկովկա– սում ու Հայաստանում՝ X դ., Միջին Ասիա– յում՝ XII–XIII դդ., Փոքր Ասիայում՝ XVI դ., Ռուսաստանում՝ XVII–XVIII դդ.: Միավորվելով Հ–ներում՝ արհեստավորնե– րը և առևտրականները ձգտում էին դիմա– գրավել ֆեոդալական վերնախավի ոտըն– ձգությունները, օգնել և օժանդակել միմ– յանց, վերացնել մրցակցությունը, կազմա– կերպել հումքի մատակարարումը, պահ– պանել և բարելավել արհեստները՝ իբրև ապրուստի աղբյուր ևն: Կ. Մարքսը, խոսե– լով Եվրոպայում Տ–յան առաջացման մա– սին, գրում է. «Շարունակ քաղաք եկող փա– խըստական ճորտերի մրցակցությունը, գյուղի մշտական կռիվը քաղաքների դեմ, իսկ հետևաբար, քաղաքի զինվորական ուժի կազմակերպման անհրաժեշտությու– նը, որոշ մասնագիտության նկատմամբ ընդհանուր սեփականության կապանքնե– րը, իրենց ապրանքների վաճառման հա– մար ընդհանուր շենքերի անհրաժեշտու– թյունը–արհեստավորներն այն ժամանակ միաժամանակ առևտրականներ էին ––և դրա հետ կապված կողմնակի անձանց մուտքն այդ շենքերն արգելելը, առանձին արհեստների շահերի հակադրությունը, այդպիսի դժվարությամբ սովորած ար– հեստի պահպանման անհրաժեշտությու– նը, ամբողջ երկրի ֆեոդալական կազմա– կերպումը՝ սրանք էին ամեն մի առանձին արհեստի աշխատողների՝ համքարու– թյան մեջ միավորելու պատճառները» (Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 1, 1972, էջ 59): Միջնադարյան Հայաստանի մեծ քա– ղաքներում հայ արհեստավորներն ու առևտրականները համախմբված էին Տ–նե– րում: Արտագաղթելով հայրենիքից՝ նը– րանց մեծ մասը համքարական միություն– ները պահպանում էր նաև գաղթավայրե– րում: S-ում սովորաբար համախմբվում էին միևնույն կամ տարբեր ազգերի ու կրոնի, բայց միատեսակ արհեստի ու առև– տրի մարդիկ: Որոշ քաղաքներում արհես– տավորների ու առևտրականների զգալի մասը դուրս էր մնում Տ–ից և մրցում համ– քարականների հետ: Ցուրաքանչյուր տեղավորված էր քաղաքի առանձին թա– ղամասում, որը հաճախ կոչվում էր տվյալ Տ–յան անունով: Ամեն մի Տ. ուներ իր դրոշակը, որը դուրս էր բերվում տոների և հանդիսավոր երթերի ժամանակ: համ– քարականներն ունեին նաև իրենց որո– շակի հավաքատեղիները, ուր հավաքվում էին տոներին և վարպետների ու ենթա– վարպետների կոչումներ շնորհում: Տ–նե– րը ՝ղեկավարում էր ավագ վարպետների ընտրած վարչությունը, որի գլուխ կանգ– նած էր վարպետաց վարպետը: Վարչու– թյունը հրավիրում էր խորհրդակցություն– ներ, քննում Տ–ներին հուզող հարցերը, լուծում վեճերը, կազմակերպում հումքի գնումն ու բաշխումը, հետևում հարկերի ու տուրքերի հավաքմանը, օգնում կարիքա– վորներին: Առանձին Տ–ներ ղեկավարում էին ավագ վարպետը և նրա տեղակալնե– րը: Սրանք հետևում էին արտադրանքի որակին, ընդունում աշակերտներ, հաս– տատում կամ մերժում նրանց հեռացումը ևն: Տ. ուներ գանձապահ ու ցրիչ: Տ–յան գլխավոր մարմինը ընդհանուր ժողովն էր, որն ընտրում էր ավագ վարպետ, նրա տեղակալներ և գանձապահ: ուներ նաև իր ընկերական դատարանը, որը քննում ու լուծում էր նրա անդամների միջև ծա– գած վեճերը, գանգատները, հարթում ընտանեկան անախորժությունները: Մե– ղավորներին տուգանում էր, փակում նը– րանց խանութը, արտաքսում քաղաքից ևն: Տ–ները ունեցել են իրենց պաշտա– մունքը: Բրուտագործները պաշտում էին Տայր Աստծուն, երկաթագործները՝ Դավիթ Մարգարեին, հացթուխները՝ Քրիստոսին, գինեգործները՝ Նոյին ևն: 1867-ի կանոնագրով Անդրկովկասում վարպետ էր կոչվում նա, ով ուներ խանութ, որտեղ աշխատում էր մենակ կամ ենթա– վարպետի և աշակերտի հետ: Վարպետը կարող էր վաճառել իր արտադրանքը, վերցնել պատվերներ, պահել ենթավար– պետ, աշակերտ, պարտավոր էր պահել արհեստի գաղտնիքը ևն: Նույն կանոնա– գրով ենթավարպետ կոչվում էր նա, ով վարձով աշխատում էր արհեստանոցի տիրոջ մոտ: Ենթավարպետը համարվում էր Տ–յան լիիրավ անդամը, մասնակցում նրա բոլոր աշխատանքներին և իրավունք ուներ հեռանալ (բայց չէր կարող առանց վարպետի գիտության խանութ բացել, պատվերներ ընդունել): Աշակերտ ըն– դունում էին 8–17 տարեկաններին: Ըստ կանոնագրի, աշակերտության ժամկետը չպետք է անցներ 5 տարուց: Աշակերտու– թյան ժամկետն ավարտվելուց հետո ավագ վարպետը հանդիսավոր պայմաններում աշակերտին շնորհում էր ենթավարպետի կամ վարպետի կոչում: Տ. էությամբ դասային կազմակերպու– թյուն էր: Արհեստավորների և առևտրա– կանների բարձր խավերը շահագործում էին ենթավարպետներին ու աշակերտնե– րին, աշխատեցնում իրենց տնտեսություն– ներում և վճարում չնչին գումար կամ սո– վորեցնելու պատրվակով ոչինչ չէին վճա– րում: Աշակերտների ուսուցումը հաճախ ընթանում էր բռնությամբ, ծեծով: Սոցիա– լական կեղեքումները, հարստահարու– թյունները հաճախ Տ–ների ենթավարպետ– ներին և աշակերտներին մղել են հրապա– րակային ցույցերի: XIX դ. հայ արհեստա– Համքարականների հավաքույթ (Թիֆլիս, 1905)