Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վոր համքարականների նշանավոր ելույթ– ներ տեղի են ունեցել Կոստանդնուպոլսում (1820, 1828-29, 1841), Թիֆլիսում (1865), որոնք ուղղված էին պոլսահայ ամիրանե– րի, թուրք, և ցարական կառավարություն– ների բռնությունների և հարկային հարըս– տա հարությունն երի դեմ: Հ–ներն սկսեցին քայքայվել XIX դ. կեսից, երբ արևմտա– եվրոպական և ռուս. արդ. արտադրու– թյան համեմատաբար էժանագին ապ– րանքները մեծ չափով թափանցեցին Փոքր Ասիա և Անդրկովկաս: XIX դ. վերջին, չդիմանալով գործարանային արտադրու– թյան մրցակցությանը, համքարական ար– հեստավորները և առևտրականները ունե– զրկվեցին, քայքայվեցին և համալրեցին պրոլետարիատի շարքերը: Համքարական վարպետների մի մասը, հարմարվելով նոր պայմաններին, կարողացավ ավելաց– նել ենթավարպետների ու աշակերտների թիվը և արհեստանոցը վերածել կապիտա– լիստական մանուֆակտուրայի: Հ–ները զարկ տվեցին արհեստի և առևտրի զարգացմանը, նպաստեցին ար– հեստավորների միջավայրում կոլեկտի– վիզմի առաջացմանը և նախադրյալներ ստեղծեցին մանուֆակտուրային արտա– դրության համար: Բայց Հ–ները խանգա– րում էին կապիտալիստական հարաբե– րությունների ձևավորմանը և զարգաց– մանը: Կ. Մարքսը նշել է, որ համքարային օրենքները սահմանափակում էին ենթա– վարպետների թիվը, դրանով էլ արգելա– կում էին վարպետների կապիտալիստ դառնալուն: Հ. իրեն պաշտպանում էր վաճառական ական կապիտալի՝ համքար– ների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի ոտնձգությունից: Վաճառակա– նը չէր կարող աշխատանքը գնել որպես ապրանք: Աշխատանքի բաժանման դեպ– քում գոյություն ունեցող Հ–ները տրոհ– վում էին ենթատեսակների կամ հիմնվում էին նորերը, սակայն, առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն ար– հեստանոցում: Այսպիսով, թեև համքա– րային կազմակերպությունը առաջ էր բե– րում արհեստների առանձնացում ու զար– գացում, այնուամենայնիվ բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բա– ժանման հնարավորությունը (տես «Կա– պիտալ», հ. 1, 1954, էջ 378): Գրկ. Առաքելյան Բ.Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1–2, Ե., 1958 – 64: Աբրահամյան Վ. Ա., Արհեստները Հայաստանում 4–18-րդ դդ., Ե., 1956: Նույնի, Հայ համքարու– թյունները Անդրկովկասի քաղաքներում 18 – 20-րդ դդ. սկզբին, Ե., 1971: Հակոբյան Թ. 1ս., Երեանի պատմությունը, [հ. 1–2], [հ. 2–3], Ե., 1959–63: Համրարյան Ա. Ս., Արհեստները Արևմտյան Հայաստանում XI X դ. վերջին քառորդում և XX դ. սկզբին, «Տ եղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ,», 1965, N° 12: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 19 74: ա օ n e h H., JicTOpnqecKHH naMflTHmc coctohhhj! ApMiiHCKoS o6jiacTH b anoxy ee npn- coeflHHeHHH k PoccHHCKoii HMuepHH, CIIE, 1852; HI a h ա h e b Ո., ,ZjBa cjicma o6 aMKape, Th^xhhc, 1857; AxBepflOB 10. Փ., Tn<i)- jiHccKHe aMKaphi, TniJiHc, 1883; E r h a յ a- p o b C. A., UccjieaoBaHHH no hctophh ynpeHc- fleimfi b 3aKaBKa3be, h. 2, ropoflCKHe u,exn, Ka3aHb, 1891. Ա. Համբարյան «ՀԱՅ Ա&ԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ԷՐՈՒ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ», հիմնվել է 1931-ին, Փարիզում, «Անի» խմբակցության գործունեությունը դադարելուց հետո՝ Ռ. Շիշւէանյանի նա– խաձեռնությամբ (անընդմեջ նախագահը): Նոր միության կազմի մեջ են մտել նաև Կ. (Շառլ) Ադամյանը, Ս. Իոսչատուրյա– նը, է. Շահինը, Հ. Ալխազյանը, Գ. Շըլդ– յանը, Շ. Գարունին, Հ. Գազանչյանը, Ա. Բաբայանը, ճարտ. Լ. Նաֆիլյանը, Վ. Թամիրյանցը, է. Գույումջյանը, Հ. Գյուրջյանը, Գառզուն: Նոր անդամ– ներից էին՝ Զ. Գալֆայանը, Բ. (Պազիլ) Պողոսյանը, Պ. Կոնտուրաջյանը, Ա. Մի– սիրյանը (Արմիս), Ա. Աճեմյանը, Մ. Հո– վիկյանը (Մուկո), Գ. Պետիկյանը, Վ. Գա– զանչյանը, Զ. Մութաֆյանը, Գ. Հարենցը, Բ. Թոփալյանը, է. Ութուճյանը, ժանսեմը: 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միությունը չի գործել: 1945-ի ցուցահանդեսին մասնակ– ցել են միության գրեթե բոլոր անդամնե– րը: Միությունը կազմակերպել է դասա– խոսություններ, ցուցահանդեսներ (1931, 1933, 1934, 1936), երեկույթներ, այցելու– թյուններ թանգարանները, ներկայացրել Սովետական Հայաստանի արվեստի ու մշակույթի հաջողությունները: 1947-ին միության գործունեությունը դադարել է: Ա. Շիշէէանյան ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ, կրոնա– կան քողի տակ դրսևորված ազատագրա– կան գաղափարախոսություն: Հորինվել է հայկ. պետականության և անկախու– թյան կորստից հետո՝ օտարերկրյա եր– կարատև լծի, բնիկ ազգաբնակչության հարկադրյալ արտագաղթի և օտարամուտ տարրերի ներգաղթի պայմաններում: Հայ ժողովրդի դիմադրական կարողու– թյունը թուլացել էր, և հայրենի պետակա– նության ու անկախության վերականգ– նըման գաղափարը ծնունդ տվեց արտաքին ուժերի (որևէ քրիստոնյա ազգի) օգնու– թյամբ ազատագրվելու ակնկալության, որն արտահայտվեց գուշակությունների, մարգարեությունների, տեսիլների ու լե– գենդների մեջ: Հնագույն դրսևորումն են եղել Ներսես Պարթևին և նրա որդի Աա– հակ Պարթևին վերագրվող «տեսիլները»: Ներսես Ա Մեծը (IV դ.) մահվան մահճում կանխագուշակել է ոչ միայն Արշակունյաց հարստության և Գրիգոր Լուսավորչի հայ– րապետական տան անկումը, այլև Հա– յաստանի հաջորդական անցումը տարբեր տիրապետությունների տակ և, վերջա– պես, աստվածային պատուհասներից Փըր– կությունը՝ օտար քրիստոնյաների օգնու– թյամբ: Պատմական տարբեր դարաշրջան– ներում Հայաստանի փրկարարների դե– րում հանդես են բերվել հռոմեացիները (հույներ), եվրոպացիները (ֆրանկներ) ևն: Հույների հիշատակությունը առնչվում էր Պարսից Սասանյանների և, հետագա– յում՝ արաբ, նվաճումների դարաշրջանում, բյուգանդական կողմնորոշման, ֆրանկ– ներինը (որոշ աղբյուրներում՝ Աղաման– ներ)՝ Խաչակրաց արշավանքների ժա– մանակ Արևմուտքի քրիստոնյաների նկատմամբ տածած հույսերի հետ: Տե– սիլների հնագույն բնագրերում օտար քրիստոնյաներին առաջնորդելու էին հայկ. ծագում ունեցող «որմանք» կամ «արամանք» (այն հայ զորականների սե– րունդները, որոնց Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը իբր թողել էին Հռոմում՝ ծառայելու Կոստանդինոս կայսրին: Հ. ա. լ. արտացոլվել է նաև Ագաթոն (Ագադ– րոն) Փիլիսոփայի, Հովհաննես Կոզեռնի գուշակություններում և «Դաշանց թուղթ» հորինվածքում: Հ. ա. լ–ի վերջին տարբե– րակում (պահպանվել է Իսրայեւ Օրու թղթերում) հայ ժողովրդի ազատարարի և Հայաստանի վերականգնողի դերը վե– րագրվում է Ռուսաստանին: Այդ տարբե– րակը հիշատակվում է նաև Մանուել Գյու– մուշխանեցու և այլոց գործերում: Օսման– յան լծի տակ ընկած բալկանյան քրիս– տոնյաները նույնպես ունեցել են համա– նման ազատագրական լեգենդներ: Գրկ, Սոփերք հայկականք, մաս 6, Վնտ., 1853: Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագ– ներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957: Galanus Clemens, Conciliatio Ecelesiae Armeniae cum Romana, t. 1, Romae, 1650. Վ. Դիղոյան «ՀԱՅ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒ–

ՍՈՒԹՅՈՒՆ», ազգագրական–բանահյու– սական նյութերի և ուսումնասիրություննե– րի մատենաշար: Հրատարակում է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ը (1970-ից): Մինչև այժմ լույս է տե– սել 10 գիրք: Այն շարունակում է «Ազգա– գրական հանդեսի> (1895–1916) ավան– դույթները՝ հրապարակելով պատմական Հայաստանի տարբեր գավառների տնտ., հասարակական կյանքի ու կենցաղի, սո– վորույթների, հավատալիքների, բանավոր ստեղծագործության և նյութական ու հո– գևոր մշակույթի այլ բնագավառների վե– րաբերյալ ուսումնասիրություններ: Մա– տենաշարում տպագրվում են նաև որոշ հեղինակների՝ անցյալում լույս ընծայած արժեքավոր աշխատություններ (Բենսեի «Մշո Բուլանըխը» ևն): Ա. Նազինյան ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ (ՀԱՃ), հայ հայ– րենասերների անլեգալ կազմակերպու– թյուն (1942–45-ին): Ստեղծվել է ֆրանսա– հայ կոմունիստների նախաձեռնությամբ: Միավորում էր ֆրանսահայ համայնքի հայրենասերներին՝ անկախ սոցիալական պատկանելությունից և քաղ. հայացքնե– րից: Կազմակերպիչներն էին Հանրի Մար– մարյանը, Մեսրոպ Ասատուրյանը, Դավիթ Դավթյանը, Շահե Տատուրյանը, Սիրակ Բաղդասարյանը, Մելքոն Գեղունին, Կա– րապետ Քյուրեջյանը, Սարգիս Ալթունյա– նը և ուրիշներ: Գերմ. օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման պահին ՀԱճ–ի շարքերում հաշվվում էր ավելի քան 10 հզ. հայ հայրենասեր: 1943-ին ՀԱճ–ի նախա– ձեռնությամբ ստեղծվեց Երիտասարդ ֆրանսահայ հայրենասերների ճակատը: Հայ հայրենասերները գերմ. օկուպանտ– ների դեմ պայքարում էին մատչելի բոլոր միջոցներով: ՀԱՃ. ընդհատակում հրա– տարակել է թերթեր, թռուցիկներ, Սովին– ֆորմբյուրոյի հաղորդագրություններ ևն: «Հայ ճակատ», «ժողովուրդ», «ժյոն ար– մենիեն», («Երիտասարդ հայ»), «էմանսի– պասիոն» («Ազատագրում»), «ժյոնես լիբր» («Ազատ երիտասարդություն») ևն պարբերականներն իրենց էջերում ընդ– գծում էին այն միտքը, որ հայ հայրենա– սերները մասնակցելով ու օգնելով ֆրանս.