րակվեց «Կարմիր չուրեր* թերթը: Դա սփյուռքահայ առաշին կոմունիստական պարբերականն էր, որը հետագայում դարձավ ԲԿ (տ. ս.) Կ հայկ. օրգանը: 1920-ին ԲԿ(տ. ս.) Կ Կենտկոմի քարտուղար Վ. Կոլարովի նախաձեռնությամբ Պլովդիվում ստեղծվեց հայ աշխատավորների մեշ հեղափոխական աշխատանք կազմակերպող հատուկ մարմին՝ ՀՄամուչի կոմիտե», որը ղեկավարելու էր Բուլղարիայում գործող բոլոր հայկ. կոմունիստական խմբերի գործունեությունը: 1921-ի փետրվարին գումարվեց բուլղարահայ կոմունիստների առաշին կոնֆերանսը, որտեղ մշակվեցին կոմունիստական խմբերի աշխատանքի գաղափարական և կազմակերպական սկզբունքները: Կոնֆերանսից հետո բուլղարահայ կոմունիստական խմբերի աշխատանքների ղեկավարումը իրականացնելու էր ԲԿ(տ. ս.)Կ Կենտկոմը, իսկ խմբերի անդամները ներգրավվեցին ԲԿ(տ. ս.)Կ շարքերը: Գրկ - Խաչատրյան Ռ–Տ., Արտասահմանի հայ կոմունիստական մամուլի պատմությունից, Ե., 1960: Ռ. Խաչատրյան
«ՀԱՅ ԲԱՆՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ», Կովկասի բանվորական հեղափոխական առաջին կազմակերպություններից: Գործել է Թիֆլիսում, 1892–1895-ը: Հիմնադիր կազմում էին Ա. Խումարյանը, Ս. Խանոյանը, Ս. Տեր–Ստեփանյանը, Ս. Տեր–Սիմոնյանը, Ա. Խաժակյանը, Ա. Մարտիկյանը U ուրիշներ: «Հ. բ. հ. ա.»-ի ծրագրով նախատեսվում էր բոլոր գործարանները հանձնել բանվորներին, հողը դարձնել հանրային սեփականություն, վերացնել ազգային խտրականությունը, տալ մամուլի, խոսքի, խղճի, ժողովների ազատություն, ապագա ազատ Հայաստանում ստեղծել դեմոկրատական հանրապետություն են: Կազմակերպությունն ուներ ընդհատակյա տպարան, հրատարակում էր «Ազատ Հայաստան» թերթը՝ պրոպագանդելով սոցիալիստական գաղափարներ և ծանոթացնելով Կ. Մարքսի ուսմունքին: Կրելով նարոդնիկների և հնչակյանների ազդեցությունը՝ ասոցիացիան հստակ պատկերացում չուներ հեղափոխական պայքարում բանվոր դասակարգի դերի մասին: Աակայն «Հ. բ. հ. ա.» գաղափարական պայքար էր մղում դաշնակցության դեմ և մերկացնում եվրոպական դիվանագիտության խարդախությունները «Հայկական հարցում»: 1894-ին ասոցիացիան պառակտվեց երկու թևի՝ նացիոնալիստական, որն իր ձեռքը գցեց «Ազատ Հայաստանը», U հեղափոխական, որը Ա. Խումարյանի ղեկավարությամբ հիմք դրեց «Կռիվ» թերթին: Հեղափոխական թևը հետագա ջանքեր գործադրեց իր խմբակները ստեղծել Կարսում, Ալեքսանդրապոլում, Գանձակում, Բաք վում և այլուր: 1895-ին ցարական ոստիկանությանը հաջողվեց ջախջախել «Հ. բ. հ. ա.»: Ասոցիացիան այն անդրանիկ կազմակերպություններից էր, որ հայ իրականության մեջ հող նախապատրաստեց մարքսիստական խմբակների առաջացման համար: Ի/.Բարսեղյան
«ՀԱՅ ԲԺԻՇԿ», բժշկական, առողջապահական և գիտական ամսաթերթ: Լույս է տեսել 1924–25-ին, Բոստոնում: Տնօրեն–խմբագիր՝ Հ. Ծովիկյան; Տպագրել է հոդվածներ հիվանդությունների, դրանց տարածման եղանակների և բուժման ուղիների մասին, համառոտ տեղեկություններ հաղորդել նոր դեղամիջոցների վերաբերյալ: Կարևոր դեր է հատկացրել կանխարգելիչ բժշկությանը, ծանոթացրել մանկական հիվանդություններին և դրանց բուժման մեթոդներին, բարձր գնահատել ֆիզիկական դաստիարակության դերը առողջության պահպանման գործում և այդ ուղղությամբ Սովետական Հայաստանում տարվող աշխատանքները: Ներկայացրել է էջեր հայ բժշկագիտության պատմությունից, գրախոսականներ: «Բժշկաառողջապահական հարցարան» խորագրի տակ տեղեկություններ է հաղորդել բժշկության տարբեր հարցերի մասին: Տ. Վարդանյան
«ՀԱՅ ԲՈՒԺԱԿ», բժշկական և առողջապահական ամսաթերթ: Լույս է տեսել 1920–25-ին, սկզբում Կ. Պոլսում, 1923-ից՝ Ալեքսանդրիայում: Խմբագիրներ՝ Մ. Գարակյոզյան, Հ. Թաշչյան: Նպատակն էր մատչելի դարձնել բժշկա–առողջապահական գիտելիքները, ընթերցողներին հաղորդել բժշկագիտական նորություններ, հայացնել գիտական լեզուն: Օժանդակել է հայկ. բժշկ. կազմակերպությունների գործունեությանը, հրատարակել է գիտահանրամատչելի գրականություն; Տպագրել է հոդվածներ սոցիալական և դպրոցական առողջապահության, կանխարգելիչ բժշկության, վարակիչ հիվանդությունների մասին, ինչպես նաև հուշագրություններ նշանավոր հայ բժիշկների կյանքի և գործունեության վերաբերյալ: Աշխատակցել են բժիշկներ, դեղագործներ: 1921-ին լույս է տեսել «Դարման–Հայ բուժակ» անվամբ («Դա/*ւ/ան»-ին միանալով): «Հ. բ.»-ին նախորդել է «Հայ բժիշկ» պատկերազարդ ամսաթերթը (1919):
ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Հայաստանի գեղարվեստական աշխատավորների միություն, Հայ գեղարվեստական աշխատավորների միություն, Հայ գրողների միություն), Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո առաջին գրական միավորումը: Հիմնվել է 1921-ի դեկտեմբերի 15-ին՝ Ց. Խանզադյանի, Պ. Մակինցյանի, Հ. Սուրխաթյանի, Տ. Հախումյանի և այլոց մասնակցությամբ: Միության նպատակն էր «նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը, առաջ բերել գրական նորանոր արժեքներ և ի մի ժողովել գեղարվեստական գրականության անկազմակերպ ու ցրված աշխատավորներին»: Միությունը գոյություն է ունեցել մինչև 1922-ի դեկտեմբերի 25-ը՝ Հայաստանի սքրոչետարական գրողների ասոցիացիայի ստեղծումը: Հ. Դավթյան
ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Կ. Պ ո լ ս ու մ, հիմնադրվել է 1919-ին: Նպատակն էր վերակենդանացնել ազգային արվեստի ավանդույթները, դրանք համադրել նոր ժամանակների գեղարվեստական միտումներին, քաջալերել և հովանավորել հայ կերպարվեստագետներին, քաղաքակիրթ աշխարհին ծանոթացնել հայ արվեստին: Հ. գ. մ–յան ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են հայկ. ձեռագրեր, գորգեր, կիրառական արվեստի այլ ստեղծագործություններ, ցուցահանդեսներ կազմակերպվել Կ. Պոլսում, հովանավորվել հայ արվեստին նվիրված ուսումնասիրությունների հրատարակությունը: Մ. Ղազարյան
ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏՍՍԻՐԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1920-ին, Կահիրեում: Նպատակն էր «համախմբել կազմակերպված ուժի մը շուրջ գաղութի երկսեռ երիտասարդությանը, վառ պահել ու բարձրացնել անոր մեջ գեղարվեստի ճաշակը»; Միությունն ունի թատերախումբ, ինչպես նաև երաժշտական և կերպարվեստի բաժիններ, որոնք կազմակերպում են համերգներ հայ երաժիշտների ու երգչախմբերի մասնակցությամբ, և հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Հ. գ. մ–յան աշխատանքներին մասնակցել կամ մասնակցում են բանաստեղծ Վ. Թեքեյանը, նկարիչ Օ. Ավետիսյանը, ծաղրանկարիչ Ա. Սարուխանը, դիրիժոր Գ. Հակոբյանը, երաժիշտներ Գ. Ալեմշահը, Ա. Պատմագրյանը և ուրիշներ: 1944-ից աշխուժացել են միության կապերը Սովետական Հայաստանի հետ: Հ. գ. մ–յանը կից գործում է Հայ ուսանողական միությունը: Հ. ԹոփուզյաԱ
«ՀԱՅ ԳԻՐ», գեղարվեստական, հասարակական–գիտական ամսագիր: Լույս է տեսել 1938–44-ին, Բեյրութում: Տնօրեն-խմբագիր՝ Վ. Այգունի (Պաղճյան): Տպագրել է սփյուռքի (հիմնականում Սիրիայի և Լիբանանի) երիտասարդ գրողների ըստեղծագործությունները, գրախոսականներ դրանց վերաբերյալ: Կարևոր տեղ է հատկացրել սովետահայ գրականությանը, Հայաստանի մշակութային վերելքն արտացոլող նյութերին: Ջատագովել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, թարգմանաբար ընթերցողներին ներկայացրել արաբ, ժամանակակից գրականության նմուշներ: «Հ. գ.» անդրադարձել է նաև արևմտաեվրոպական գրականությանը և արվեստին, տպագրել հոդվածներ նախապատերազմյան շրջանի գրական շարժումների, գեղանկարչության և արվեստի մյուս բնագավառների հարցերի վերաբերյալ: Գ. Քեշիշյան
«ՀԱՅ ԳԻՐ», գրականության և արվեստի պարբերաթերթ: Լույս է տեսել 1946-ին, Աթենքում: Հրատարակիչ–խմբագիր՝ Վ. Դաքեսյան: Նպատակն էր սփյուռքի երիտասարդությանը ներկայացնել հայ գրականությունն ու արվեստը, սերտ հարաբերություններ ստեղծել հույն առաջավոր գրողների հետ; Տպագրել է սփյուռքահայ երիտասարդ գրողների ստեղծագործությունները, թատերական–քննադատական հոդվածներ, թարգմանություններ հունական գրականությունից: Պարբերականին աշխատակցել են Պ. Լամպաջյանը, Շ. Շահրիկյանը, Պ. Աարգիսյանը, Վ. Վահյանը, Գ. Գյուլյանը և ուրիշներ: Վ. Դայչեսյան
ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է Երևանում, 1926-ի սեպտեմբերին: Նրա մեջ մտնում էին համեմատաբար փոքրաթիվ, այսպես կոչված, «աջ» ուղեկիցնե–