րը՝ Ա. Աթանասյան (Սալման), Ս. Կա– նայան, է. Տեր–Գրիգորյան և ուրիշներ, որոնք պաշտպանում էին «արվեստը քա– ղաքականությունից դուրս է» սկզբունքը: Դա ժամանակի ռուս, հետադեմ հոսանք– ներից մեկի՝ սմենովեխականության հայկ. տարատեսակն էր: Այդ պատճառով նրանք դուրս մնացին 1929-ին կազմա– կերպված Հայաստանի խորհրդային գրող– ների ֆեդերացիայից: Գաղափարական U սոցիալական հենարան չունենալով՝ կարճ ժամանակից հետո ընկերությունը կազ– մալուծվեց: Գրկ. Գ յ ու լ ն ա զ ա ր յ ա ն 1ս. Ե., Հայ քննադատական միտքը 1920-ական թվական– ներին, Ե., 1971, էշ 350: Հ. Դավթյան, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է Նյու Ցոր– քում, 1955-ին, պաշտոնական ճանաչում է ստացել 1956-ին: Նպատակն է՝ ծառայել հայ գրականությանը, նյութապես ու բա– րոյապես օժանդակել հայ գրողներին, հաստատել գրական մրցանակներ, քա– ջալերել սկսնակ գրողներին: Միությունը հաճախակի կազմակերպում է գրական երեկոներ, դասախոսություններ, գրքերի քննարկումներ, գրական ասուլիսներ՝ նվիրված Սովետական Հայաստանի և սփյուռքի գրողներին, նշում հոբելյանա– կան տարեդարձներ: Միությունը հրատա– րակում է իր պարբերաթերթը (մինչե 1970-ը՝ «Հաղորդագրություն», այնուհետե՝ «Գիր ու գիրք»): Պ. Մարաիրոսյան «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», գրական–գե– ղարվեստական, գիտական ամսագիր: Լույս է տեսել 1911 –14-ին, Զմյուռնիա– յում: Հրատարակիչ–խմբագիր՝ Զ. Գազազ– յան: Նպաստել է հայ գրականության առաջընթացին, աշխատել միավորել արե– մըտահայ և արեելահայ մշակույթի գոր– ծիչների ստեղծագործական ջանքերը: Տպագրել է Դ. Վարուժանի, Ա. Իսահակ– յանի, Սիամանթոյի, Վ. Թեքեյանի, Ռ. Սե– վակի և ուրիշների գործերը, զգալի տեղ հատկացրել գրականագիտական հարցե– րին, նյութեր հրապարակել գրական եր– կերի, գրողների ու հրապարակախոսնե– րի մասին, քննադատել հետադեմ գոր– ծիչներին: Ամսագիրը պարբերաբար տպա– գրել է գրական–կենսագրական դիմա– նկարներ, հրապարակախոսական հոդ– վածներ, հուշագրական նոթեր: Թարգ– մանաբար ներկայացրել է ֆրանս. գրող– ների գործերը, հոդվածներ նվիրել է. Ռը– նանին, Ա. Բեբելին և ուրիշների: ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆԿԵ–
ՐՈՒԹՅՈՒՆ (Հայ գրողների ընկերություն, Կովկասի հայոց գրական ընկերություն), հիմնադրվել է 1912-ի հոկտեմբերի 3-ին, Թիֆլիսում: Ընկերության անդամ կարող էին լինել հայ գրականության, գիտության և լրագրության ասպարեզներում աշխա– տողները: Նպատակն էր գրական ֆոնդի ստեղծումով նյութական օժանդակու– թյուն ցույց տալ իր անդամներին, պաշտ– պանել նրանց հեղինակային իրավունք– ները, մասնակցել հայ և համաշխարհա– յին գրական–հասարակական կյանքի նշա– նակալի իրադարձություններին: Ընկերու– թյան ջանքերով ու միջոցներով 1914-ին Թիֆլիսի Ս. Գեորգ եկեղեցու զավթում բացվեց Սայաթ–Նովայի մահարձանը, վե– րահրատարակվեց նրա ստեղծագործու– թյունների ժողովածուն: 1915-ին հրապա– րակվեց Հայ գրողների կովկասյան ընկե– րության կոչը՝ ուղղված համաշխարհային առաջադեմ հասարակայնությանը, հայ ժո– ղովրդի բնաջնջումն իրականացնող թուր– քական կառավարության դեմ: Ընկերու– թյունը գոյատեեց մինչե 1921-ը: Ստեղծ– ման առաջին օրից նրա վարչության նա– խագահն է եղել Հ. Թումանյանը: Վրաս– տանում սովետական կարգեր հաստատ– վելուց հետո ընկերությունը վերակազմվեց և կոչվեց Հայ գրչի մշակների միություն: Հ. Դավթյան ՀԱՅ ԳՐՉԻ ՄՇԱԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է Թիֆլիսում, 1921-ի փետրվար– մարտ ամիսներին: Վրաստանում սովե– տական կարգեր հաստատվելուց հետո հայ մշակույթի գործիչներին հատկացված արվեստի տան (Հայարաոմւ) մասնաճյու– ղերից էր: Միության շուրջն էին համա– խմբված մեծ մասամբ Հայ գրողների կով– կասյան ընկերության անդամները (Դ. Դե– միրճյան, Նար–Դոս, Պահարե, Վեսպեր, Ծ. Թորգոմյան, Մարգար, Գ. Մեսյան, Թ. Ջիլավյան, Ս. Քամալյան, Կաբա–Դեր– վիշ և ուրիշներ): Նախագահը Հ. Թու– մանյանն էր: Միության ուժերով Հայար– տան դահլիճում կազմակերպվում էին գրական հավաքույթներ, քննարկվում նոր ստեղծագործություններ, կարդացվում գրական–մշակութային հարցերին նվիր– ված զեկուցումներ: Միությունը գոյա– տեեց մինչե 1923-ը: Հ, Դավթյան «ՀԱՅ ԴՊՐՈՑ», մանկավարժական ամսա– գիր: Եգիպտահայ ուսուցչական միության հրատարակություն: Լույս է տեսել 1933– 1935, 1938-ին, Ալեքսանդրիայում և Կա– հիրեում: Խմբագիր՝ P. Թաշյան: Տպագրել է հաս.–քաղաքական հոդվածներ, քննար– կել հայ դպրոցին և ուսուցչությանը վե– րաբերող ուսումնա–դաստիարակչական, ծրագրա–մեթոդական խնդիրներ: Կարեոր տեղ է հատկացրել երեխաների առողջա– պահական, ֆիզիկական աճի խնդիրնե– րին: Հանդեսն անդրադարձել է հայկ. վարժարաններում հայոց լեզվի դասա– վանդման, ուղղագրության, օտար լեզու– ների ուսուցման դրվածքին, նշել ծնողնե– րի և դպրոցի համագործակցության կարե– վորությունը: «Հ. դ.»-ում հոգեբանական– մանկավարժական ուսումնասիրություն– ներ են տպագրել Վ. Արծրունին, Բ. Մի– նասյանը, Գ. Պոյաճյանը, Հ. Շեմսը, Ս. Պետրոսյանը, Վ. Հապեշյանը և ուրիշ– ներ: Ե. Հարությունյան ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՒՈՐՀՈՒՐԴ, ՀՍՍՀ Մինիստրների խ n ր– հըրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խոր– հ ու ր դ, կրոնի նկատմամբ սովետական պետության քաղաքականությունն իրակա– նացնող մարմին: Կրոնական պաշտա– մունքների մասին սովետական օրենս– դրության պահանջների պահպանման պետ. հսկողությունը ՍՍՀՄ–ում խղճի ազա– տության ապահովման երաշխիքներից է: Խորհուրդը ստեղծվել է ՍՍՀՄ ժողկոմ– խորհի որոշմամբ, 1943-ին: Հսկում է խղճի ազատությունը երաշխավորող ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրությունների կատարու– մը, կրոնի վերաբերյալ ՍՍՀՄ օրենքների կիրառումն ու օգտագործումը, ընդունում աղոթատներն ու շենքերը գրանցելու կամ գրանցումից հանելու որոշումներ, իրա– գործում է կապը կառավարության և կրո– նական կազմակերպությունների միջե են: խորհուրդը աջակցում է կրոնական կազ– մակերպություններին՝ միջազգային կա– պերն իրականացնելու, խաղաղության պայքարին մասնակցելու, ժողովուրդնե– րի միջե բարեկամությունն ամրապնդելոլ գործում: Լ. Սուջյան ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ–ՏԵՍԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵ–
ՐՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է Թիֆլիսում, 1919-ին: Նպատակն էր համերգների, դասախոսությունների, հայկ. դպրոցնե– րում երաժշտության դասավանդումն ուժե– ղացնելու միջոցով նպաստել հայ երաժըշ– տական մշակույթի զարգացմանը: Մաս– նակցել են Ա. Ադամյանը, Ք. Քուշնար– յանը, Ա. Բարխուդարյանը, Մ. Այունին (Միրզոյան), Մ. Միրզոյանը և ուրիշներ: Ընկերության պատվավոր անդամ է ընտըր– վել կոմպոզիտոր Ա.Ապենդիարյանը՝ կազ– մակերպվելիք հայկ. կոնսերվատորիայի ռեկտորի պարտականություններն ստանձ– նելու առաջարկությամբ: Ընկերության գործունեությունը դադարել է, երբ կազ– մակերպվել է Թիֆլիսի Հայարաոմւը, որի երաժշտական բաժանմունքում ընդգրկվել են ընկերության անդամները: Մ. Մուրադյան «ՀԱՅ ԵՐԳ», իրանահայ երաժշտական ըն– կերություն: Գործել է Թեհրանում, 1961– 1965-ին: Հիմնադիրները՝* Ա. Աղաբեկյան, Վ. Իաջայան և Լ. Բազիլ: Նպատակը՝ հայ ժող. և դասական երաժշտության տարա– ծում, երիտասարդ հայ երաժիշտների պատրաստում և հովանավորում, որ իրա– կանացվել է երաժշտական դասընթաց– ների (երգ, ջութակ, դաշնամուր, ստեղծա– գործություն և հայ երաժշտության տեսու– թյուն), հանրամատչելի հրատարակու– թյունների («Հայ դասական երաժշտու– թյուն», 1961, «Հայոց եկեղեցական եղա– նակները», 1962 են) և պարբերաբար կազ– մակերպվող համերգների միջոցով՝ ըն– կերության անդամ երաժիշտների, մեներ– գիչների ու երգչախմբի (ղեկ.՝ Լ. Բազիլ) մասնակցությամբ: Հատուկ համերգներ են նվիրվել Կոմիտասին, Ռ. Մելիքյանին, Սայաթ–Նովային: Ռ. Աթայան «ՀԱՅ ԵՐԳ», ամերիկահայ երաժշտական միություն՝ երգչախումբ: 1925-ին Նյու Չորքում հիմնել և ղեկավարել է Մ. Թու– մաճանը: Պարբերական համերգներում կատարելով գլխավորապես Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Է.Մանասի, P. Կանաչյա– նի, Վ. Սրվանձտյանի, Մ. Թումաճանի հայ հոգեոր ու ժող. երգերի մշակումներն ու այլ գործեր՝ երգչախումբը նպաստել է ամերիկահայ գաղթօջախում ազգապահ– պանմանը և հայ երաժշտության ճաշակը երիտասարդ սերնդին Փոխանցելուն: Ընդ– միջումներով գոյատեել է մինչե 1934-ը: Ռ. Աթայան ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավա– կան նորմերի համակցություն, որով կար– գավորվել են ամուսնա–ընտանեկան հա– րաբերությունները Հայաստանում: Ինչ– պես իրավունքի յուրաքանչյուր ճյուղ, այնպես էլ Հ. ը. ի. առաջացել է դասակար– գային հարաբերությունների ծագման հետ