Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Բարսեղյան, Արուսյակ Բարսեղյան, Ս. Տեստեկյուլ, Ս. Մխիթարյան, Ս. Հա– մաստեղ, Դ. Թեոլեոլյան, ժ. Միսաքյան: Հրապարակում է ՀՕՄ–ի կենտրոնական վարչության տեղեկագրերը, ընդհանուր ժողովների արձանագրությունները, նյու– թեր մասնաճյուղերի գործունեության մա– սին: Նպաստում է հայ ընտանիքների ամ– րապնդմանը, երեխաների հայեցի դաս– տիարակությանը: Անդրադաոնում է ծնող– ների և զավակների փոխհարաբերություն– ներին, տպագրում բարոյախոսական, բժշկ. բնույթի նյութեր: «Հայրենի լուրեր» խորագրի տակ տպագրվող հատվածներով տեղեկություններ է հաղորդում Սովետա– կան Հայաստանի հասարակական, տնտ. և մշակութային կյանքի վերաբերյալ: Պար– բերաթերթը գրական բաժնում ծանոթաց– նում է հայ, ռուս, ամերիկյան ու եվրոպա– կան գրողների արձակ ու չափածո ստեղ– ծագործություններին, էջեր տրամադրում սփյուռքի արվեստագետներին: Ունի անգլ. բաժին (խմբագիր՝ Բ. Սարգիսյան) և հայերենի ուսուցման դասընթաց (1945-ից): Գ. Գույոէէքջյւսն «ՀԱՏ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ» (ՀՍԴՄ), հայ առաջին լենինյան– իսկրայական կազմակերպությունը: Ըս– տեղծվել է 1902-ին, Թիֆլիսում՝ Ս. Շա– հումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Զուրաբյա– նի նախաձեռնությամբ: Միության ղեկա– վար կազմում են եղել նաև Ս. Իոսնոյանը, Ա. Իտւմարյանը, Ս. Մելիքյանը, Ռ. Դաշ– տոյանը, Դ. Շահվերդյանը, Ա. Երզնկյանը: ՀՍԴՄ իր մերձավորագույն խնդիրն էր համարում հայ պրոլետարիատի քաղա– քական դաստիարակությունը և նրան ռուսաստանյան պրոլետարիատի պայքա– րին մասնակից դարձնելը: Պրոլետարա– կան ինտերնացիոնալիզմի դիրքերից միու– թյունը պրոպագանդում էր Ռուսաստանի բազմազգ պրոլետարիատի հետ գաղա– փարական, քաղաքական և կազմակեր– պական միասնության անհրաժեշտությու– նը: ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի հետ ՀՍԴՄ 1902-ին գլխավորել է Թիֆլիսի բանվոր– ների քաղաքական ելույթները: Միությու– նը ստեղծել է ընդհատակյա տպարան, տարածել հեղափոխական կոչեր և թռու– ցիկներ: 1902-ի հոկտեմբերին միության հրատարակած մարքսիստական հայ ան– դրանիկ թերթի՝ «Պրոլետարիատ»-ի առա– ջին և միակ համարում զետեղված էր ՀՍԴՍ մանիֆեստը (տես <Մանիֆեսա հայ սոցիաւ–ղեմոկրաաների միության>): Այնտեղ պրոլետարական ինտերնացիո– նալիզմի դիրքերից շեշտված է, որ հայ աշխատավորները պետք է ընթանան հա– մառուսաստանյան հեղափոխական պայ– քարի ուղիով: Վ. Ի. Լենինը «Իսկրա»-ի 1903-ի փետր. 1-ի JSP 33-ում տպագրած «Հայ սոցիալ–դեմոկրատների մանիֆես– տի մասին» հոդվածում ողջունել է ՀՍԴՄ երևան գալը և նրա մանիֆեստը, «մանա– վանդ ազգային հարցի ճիշտ դրվածք տա– լու նրա ուշագրավ փորձը» (Երկ., հ. 6, էջ 403–411): Միությունը և «Պրոլետա– րիատ»-ի խմբագրությունը գործուն մաս– նակցություն են ունեցել ՌՍԴԲԿ Կովկաս– յան կազմակերպությունների առաջին հա– մագումարի (1903) նախապատրաստման և անցկացման աշխատանքներին, Կովկաս– յան միության ստեղծմանը: Համագումա– րից հետո ՀՍԴՄ ձուլվել է Կովկասյան միության հետ: ՀՍԴՄ հայ հասարակա– կան–քաղաքական մտքի զարգացման պատմության մեջ սկիզբ դրեց լենինյան– իսկրայական ուղղությանը: Գբկ. Շ ա հ ու մ յ ա ն Ս., Մանիֆեստ «Հայ սոցիալ–դեմոկրատների միության». Երկ. լիակտ. ժող., հ. 1, Ե., 1975: Մամիկոնյան Կ. Ա., Հայ սոցիալ–դեմոկրատների միությու– նը 1902–1903 թթ., Ե., 1969: Հայաստանի կո– մունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: խ. Րւսբսեղյւսն «ՀԱՅ ՎԱՍՏԱԿ», առևտրական, տնտեսա– կան ամսագիր: Լույս է տեսել 1931– 1933-ին, Բոստոնում: Խմբագիր՝ Մ. Վե– րածին: Նպատակն էր ծանոթացնել Հա– յաստանի և սփյուռքի գաղթավայրերի տնտ. կյանքին: Անդրադարձել է 1929– 1933-ի տնտ. ճգնաժամի հետևանքներին, օգնել հայ առևտրականին ու արհեստա– վորին ձեռք բերելու տնտ. գիտելիքներ: Աշխատակցել են Չ. Մովսեսյանը, Ս. Զար– դարյանը (ծովակալ), Զ. Սիրանոն, Պար– գև Հրայրը, Վ. Տոտոմյանցը, Ա. Միքայել– յանը և ուրիշներ: Տեղեկացրել է ԱՄՆ–ի տնտ. կյանքում հայերի մասնակցության, լուրեր տպագրել Սովետական Հայաս– տանի ժողտնտեսության վերականգնման, արդյունաբերության նոր ճյուղերի հիմ– նադրման, էլեկտրակայանների կառուց– ման մասին: «Հ. վ.» տվյալներ է հրապա– րակել ԱՄՆ–ում ապրող հայերի թվաքա– նակի, աշխարհի հայաշատ քաղաքների մասին, մեծ ուշադրություն նվիրել հայ արվեստի և արհեստների (հատկապես գորգագործության) պատմությանը: Ունե– ցել է «Միամիտ զրույցներ» երգիծական էջը: 9-. Գույումջյահ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ

ՒՄԲԱԿՆԵՐ, ձևավորվել են XIX դ. վեր– ջին և XX դ. սկզբներին, Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Ռի– գայում, Փարիզում, Բեռլինում, ժնևում և այլ քաղաքներում սովորող հայ ուսա– նողների շրջաններում: Մարքսիստական այդ խմբակները ձգտել են երիտասարդու– թյանն ազատել ազգայնական կուսակցու– թյունների ազդեցությունից, նրանց ջան– քերը նպատակամղել ինտերնացիոնալիզ– մի գաղափարների պրոպագանդմանն ու պրոլետարիատի ազատագրական պայ– քարի կազմակերպմանը: Կիևի խմբակը, որի կազմում էին Լյուդվիգ Կնունյանցը, Ալեքսանդր Բեկգադյանը և Լևոն Ավե– տիսյանը, 1901–02-ին սերտ կապերի մեջ էր Ուկրաինայի և Անդրկովկասի բանվորական շարժումների հետ: Նրանց ջանքերով 1902-ի հոկտ. 25-ին հրապա– րակված դեկլարացիայում նշված էին Կով– կասում հեղափոխական շարժման առա– ջին հաջողությունները և պրոլետարիատի առաջատար դերը հեղափոխության մեջ: Խարկովի ուսանողական խմբակի անդամ– ներ Արշավիր Մելիքյանը, Հակոբ Զար– գարյանը և ուրիշներ եղել են ուսանողա– կան ցույցերի և համառուսական ուսա– նողական համագումարների գործուն մաս– նակիցներ: Ռիգայում Ս. Շահումյանի կազմակերպած «Թեորետիկ» խմբակը ակ– նառու դեր է խաղացել հայ ուսանողների շրջանում մարքսիզմի պրոպագանդման և ազգայնական գաղափարների դեմ տար– վող պայքարի գործում: 1901 – 1903-ին Հ. ու. մ. խ. են ստեղծվել նաև Բաքվում, Թիֆլիսում և այլ քաղաքներում: Մինչ այդ Եվրոպայում գործում էին «Բեռլինի մատերիալիստական ընկերությունը» (1897-ից), «Բեռլինի ընդհանուր հայ ուսա– նողական գրական միությունը» (1898-ից), «Փարիզի հայ ուսանողական միությունը», որոնք ազգային նկրտումներով հանդերձ, որոշակի քայլեր կատարեցին մարքսիս– տական գրականության տարածման և պրոպագանդման ուղղությամբ: Մարքսիզ– մի զարգացման և տարածման լենինյան փուլի սկզբնաշրջանում Հ. ու. մ. խ. կա– րևոր դեր խաղացին հայ իրականության մեջ սոցիալ–դեմոկրատական, լենինյան– իսկրայական կազմակերպությունների ձևավորման գործում: խ, Բաբսեղյան ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՕՄ), սփյուռքահայ կանանց բարեգործական կազմակերպություն: Հիմնադրվել է 1910-ին, Բոստոնում (ԱՄՆ): Մինչև 1919-ը կոչվել է Կարմիր խաչ, ապա՝ Հայաստա– նի Կարմիր խաչ, իսկ 1946-ից՝ ՀՕՄ: Նա– խապես նպատակ ուներ ԱՄՆ–ի հայ կա– նանց շրջանում պահպանել ազգ. բարքերն ու սովորույթները, իսկ 1915-ից հետո՝ օգնել եղեռնից փրկված հայրենակիցնե– րին ու որբերին: Օժանդակել է 1924– 1925-ին Թուրքիայից, Հունաստանից ու Իրաքից 10 հզ. հայ գաղթականների տե– ղափոխությանը Սովետական Հայաս– տան: 1928-ից սկսած ՀՕՄ մեծ տեղ է տա– լիս հայ կնոջ ու մատաղ սերնդի դաստիա– րակության գործին, հիմնել է հայկ. դըպ– րոցներ ու ամառային ճամբարներ, նշա– նակել կրթաթոշակներ ևն: ՀՕՄ (կենտ– րոնը՝ Բոստոնում) 136 մասնաճյուղ ունի, շուրջ 11 հզ. անդամով (1980): Միության պաշտոնաթերթը 1939–46-ին կոչվել է «Հայ Կարմիր խաչ», 1946–55-ին՝ «Հայ օգնության միություն», 1956-ից՝ «Հայ սիրտ»: Պ. Մաբաիբոսյան

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵ–

ՐՈՒԹՅՈՒՆ (անգլ. National Association for Armenian Studies and Research – NAASR, հայերեն՝ Հայագիտական ուս– մանց և հետազոտությունների համազգա– յին ընկերություն), հիմնադրվել է 1955-ին՝ Բոստոնի (ԱՄՆ) մի խումբ հայ մտավորա– կանների (Արա Ավագյան, Ցոլակ Ամիր– յան, Մանուկ Ցանգ) և Հարվարդի համալ– սարանի պրոֆեսորների նախաձեռնու– թյամբ: Կենտրոնը Քեմբրիջում է: Ընկերության գլխավոր նպատակն է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմու– թյունն ու մշակույթը և ծանոթացնել մի– ջազգային հասարակայնությանը: Ամերիկ– յան մի շարք համալսարաններում (Բոս– տոն, Նյու Ցորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո) օժանդակում է հայագիտական ամբիոններին ու դասըն– թացներին, պարբերաբար կազմակեր– պում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված միջազգային գի– տական կոնֆերանսներ, որոնց մասնակ– ցում են հայազգի գիտնականներ ու օտար– ազգի հայագետներ (Նինա Դարսոյան, Ավետիս Սանճյան, Ռիչարդ Հովհաննիս– յան, Ռոբերտ Թոմսոն, Ռոբերտ Գոդել և ուրիշներ): Ընկերությունը հայագիտական