Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենթարկվել: 1921-ի նոյեմբերին Սիրիայում (Հալեպ, Դամասկոս), Լիբանանում հիմնվել է Հայ մարմնամարզական միությունը (ՀՄՄ–«Հոմենմեն»), որը Մերձավոր Արևելքում կազմավորված ամենագործունյա մարզական միությունն է: ՀՄՄ–ի մարզիկները հիմնականում զբաղվել են ֆուտբոլով, ինչպես նաև բասկետբոլով, վոլեյբոլով, սեղանի թենիսով և հեծանվային սպորտով: ՀՄՄ–ի Բեյրութի ֆուտբոլի թիմը բազմիցս դարձել է Լիբանանի չեմպիոն և գավաթակիր: ՀՄՄ–ի մարզիկները մասնակցում են միջազգային մրցումներին, համաարաբական խաղերին, միջերկրածովյան երկրների օլիմպիական խաղերին: ՀՄՄ–ն իր մասնաճյուղերն ունի Արգենտինայի և Ուրուգվայի հայկ. գաղթավայրերում: Արգենտինայի մասնաճյուղն ամենագործունյան է, իր միջոցներով կառուցել է մարզադաշտ, ուր հաճախ անցկացվում են միջազգային հանդիպումներ (օրինակ, 1973-ի նոյեմբերին Սովետական Միության ֆուտբոլի հավաքականի ընկերական հանդիպումները): Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը, (ՀՄԸՄ–«Հոմենըթմեն») հիմնել են Կ. Պոլսից գաղթած ՀՄԸՄ–ականները: Եգիպտոսի հայկ. գաղութում համեմատաբար ավելի վաղ է կազմավորվել մարզական կյանքը: 1912-ին Ալեքսանդրիայում հիմնվել են «Կամք», 1914-ին՝ Կահիրեում «Արարատ» մարզական միությունները, որոնք գործել են մինչև 50-ական թթ.: Հետագայում մասնաճյուղեր են կազմակերպվել նաև Բուլղարիայում (1922), Ռումինիայում (1923), Հունաստանում (1924): Վերջիններիս գործունեությունը հարատևել է մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը: 1924-ին ՀՄԸՄ–ի մասնաճյուղեր են ստեղծվել Լիբանանում, 1925-ին՝ Սիրիայում, ապա՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում և Կիպրոսում: 1924-ին Փարիզի ՀՄԸՄ–ի ջանքերով հիմնվել է Մարսելի միությունը, ուր հիմնականում զբաղվում են ֆուտբոլով, մասնակցում Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության մրցումներին: 1944-ին իրանում ՀՄԸՄ–ն, որպես մարզական միություն, առանձնանում է մշակութայինից, իսկ 1950-ից վերանվանվում «Հայ մշակութային Արարատ միություն», ավելի ուշ՝ 1956-ից, կազմակերպություն (ՀՄԱԿ): «Արարատ»-ի մարզիկները հիմնականում զբաղվում են բասկետբոլով և ֆուտբոլով, մասնակցում տեղական առաջնության մրցումներին, իսկ 1977-ից՝ Լոս Անջելեսի ՀՄԸՄ–ի տարեկան օլիմպիականներին: Հայ մարզական շարժումը վերջին տասնամյակում սկսել է աշխուժանալ Կալիֆոռնիայի նահանգում: Աչքի են ընկնում ՀՄԸՄ–ի ֆուտբոլի խմբերը, 1976-ից ՀՄԸՄ–ը սկսել է կազմակերպել ամենամյա մայիսյան փառատոներ (օլիմպիական խաղերի սկզբունքով): Բոստոնի, Ֆիլադելֆիայի և Նյու Տորքի մասնաճյուղերը հանդես են գալիս առանձին: «Հ ա յ երիտասարդաց ընկերակցության» (ՀԵԸ–«Հոեչըթ») գործունեությունն սկսվել է 1931-ից: 1933-ին հսկողությունը հանձնվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությանը: ՀԵԸ մասնաճյուղեր է ստեղծել Հալեպում (1932), Դամասկոսում (1938), Տրիպոլիում (1938): Հալեպի ՀԵԸ հայտնի է «Ջահ» անվանումով: Լիբանանում 1940-ին հիմնվել է ՀԵԸ–ի Հայ համալսարանական ուսանողաց միությունը, որը կարևոր դեր է կատարում սփյուռքի ազգային, մշակութային և մարզական կյանքում: ՀԵԸ–ն ունի բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, հեծանվավազքի և թեթև աթլետիկայի խմբեր; ՀԵԸ Մերձավոր Արևելքում 1938–58-ին կազմակերպել է նավասարդյան խաղերի տոնախմբություններ՝ անվանի մարզիչ Հակոբ Աճեմյանի ղեկավարությամբ: Խաղերի բացումն ու ավարտն ընթանում են միջազգային օլիմպիական խաղերի կարգ ու կանոնին համապատասխան: Նավասարդյան խաղերը, որոնք լուսաբանվել են «Զարթոնք սփոր» ամսագրում, հարատևել են մինչև 70-ական թթ.:

1944-ի աշնանը Բեյրութում զորավար Հովհաննես Բաղրամյանի անունով ստեղծվել է «Բաղրամյան» մարզական միությունը (հիմնականում ֆուտբոլի խումբ), որը 1945–46-ին նվաճել է Բեյրութի քաղաքապետարանի, Լիբանանի առաջնության, «էդմոն Ռպեյզի» անվան և այլ գավաթներ: 1947-ին, «Բաղրամյան»-ի ֆուտբոլիստների հայրենադարձությունից հետո, միության բասկետբոլի և հեծանվի խմբերը ձուլվում են ՀԵԸ–ի մեջ: 1950-ից սկսած կապեր են հաստատվում Հայաստանի և սփյուռքի մարզական կազմակերպությունների միջև: Կազմակերպվում են տարբեր մարզաձևերի ընկերական և միջազգային հանդիպումներ, հիշարժան տարեթվերի տոնակատարություններ:

Գրկ. Հ. Մ. Ը. Մ քսանամյա հուշարձան 1918–1938, Փարիզ, 1939: Հուշամատյան Հ. Մ. Ը. Ս՜–ի քառասնամյակին. 1918–1956, Բեյրութ, 1958: ՀՄՄ–ալպոմ, 1959–1960, Բեյրութ [ա. թ.]: ԴաՓնեպսակ, Ալպոմմատյան Հայ երիտասարդաց ընկերակցության երեսնամյակին. 1931–1961, Բեյրութ, 1964:

Հ.Մուշոյան

«ՀԱՅ ՄԱՐՏԻԿ», կիսամսյա թերթ: Հայ նախկին կամավորների միության օրգան: Լույս է տեսել 1936–38-ին, Մարսելում: «Հայ կամավոր» (1935, Փարիզ) թերթի շարունակությունը: Խմբագիրներ՝ Մ. Բորոյան (Զորավար Ամբատ) և Մ. Ավետյան: Արտացոլել է առաջին համաշխարհային պատերազմի շրջանում դաշնակից զորամասերում ծառայած հայ կամավորների հայրենասիրական գործունեությունը: Կոդմնորոշվել է դեպի Սովետական Հայաստանը, լուսաբանել նրա տնտ. և մշակութային վերելքը, ձգտել սփյուռքահայությանը համախմբել հայրենիքի շուրջը, օգնել ներգաղթին: Տպագրել է նաև գեղարվեստական գործեր, վավերագրական դրվագներ անցյալի ռազմ, գործողությունների մասին:

Մ. Րաբւոյան
«ՀԱՅ ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», հիմնվել է 1922-ին: Անդամներն են Ֆրանսիայում բնակվող առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից հայ նախկին ռազմիկ– ներն ու կամավորները, որոնք կռվել են ֆրանս. բանակի շարքերում: Պատվավոր նախագահն է Զատիկ Խանզաայանը՝. Միությունը ակտիվորեն մասնակցում է ֆրանսահայ համայնքի հասարակական–քաղ. կյանքին, կապի մեջ է Պատերազմի վետերանների սովետական կոմիտեի հետ:
Տ. Դրամբյան


«ՀԱՅ ՍԻՐՏ», քաղաքական–հասարակական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1925– 1938-ին, Մարսելում: Խմբագիր-արտոնատեր՝ Ե. Թորոսյան: Ունեցել է չափավոր քաղ. ուղղություն, արտահայտել ազզային-հայրենասիրական շրջանների հայացքները: Սկզբնական շրջանի քաղ.-գաղափարական երերումներից հետո կողմնորոշվել է դեպի Սովետական Հայաստանը, պատմել նրա վերաշինության ու բարգավաճման մասին, տպագրել ականատեսների տպավորություններ: Շաբաթաթերթն անդրադարձել է ՀՕԿ–ի գործու– նեությանը, ներգաղթի կազմակերպման հարցերին, լուսաբանել ֆրանսահայու– թյան, սփյուռքի մյուս գաղթավայրերի հասարակական–մշակութային կյանքը: Զգալի տեղ է հատկացրել միջազգային հարցերին, դատապարտել է իտալ. ագրեսիան Հաբեշստանի դեմ, մերկացրել Գերմանիայի ոտնձգությունները Ավստրիայի, Չեխոսլովակիայի և Լեհաստանի նկատմամբ: Տեղ է հատկացրել նաև գրական– գեղարվեստական ու պատմական գործերին (ուշագրավ է Լ. ճերահյանի «ժամանակակից ընդարձակ քննական պատմություն հայոց. 19-րդ. դար են մինչև մեր օրերը» երկհատոր աշխատությունը, որի առաջին հատորր առանձին գրքով լույս է տեսել 1939-ին): Թղթակցել են Մ. Աեթյանը, Մ. Նաճարյանը, Տ. Լյուլեճյանը, Ե՜. Տեր–Անդրեասյանը, Հ. Քյուրքճյանը և ուրիշներ: Մ, Րաբւոյւսն «ՀԱՅ ՍԻՐՏ», գրական–հասարակական շաբաթաթերթ: «Հայ սիրտ» հրատարակչական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1926–32-ին, Ֆիլադելֆիայում: Խմբագիրներ՝ Վ. Արսլանյան, Հ. Գույումճյան: Լուսաբանել է սփյուռքահայության, մասնավորապես ԱՄՆ–ի, ազգային, մշակութային կյանքը, ձգտել ամրապնդել հայրենիք–սփյուռք կապերը: Մատարել է հայրենադարձությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարարական ձեռնարկները Մովետական Հայաստանում, զորավիգ կանգնել ՀՕԿ–ի և ՀԲԸՄ–ի գործունեությանը: Տպագրել է ՀԱԱՀ տնտեսության և մշակույթի վերելքը նկարագրող հոդվածներ, անդրադարձել միջազգային քաղ. իրադարձություններին: Շաբաթաթերթին գրական–հրապարակախոսական, գիտական, բժշկա– գիտական, մանկավարժական նյութերով աշխատակցել են Ռ. Որբերյանը, Զ. Գալեմքյարյանը, Ե. Արմենը, Կ, Սիտալը, Տ. Գապագճյանը, Կ. Բասմաջյանը, Հ. Հինդլյանը, Մ. Մինասյանը, Ս. Թերզյանը և ուրիշներ. 
Գ. Գայումջյան
«ՀԱՅ ՍԻՐՏ», գիտական–հասարակական, գրական և մանկական եռամսյա պարբերաթերթ: Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1939-ից (1939–45-ին՝ «Հայ կարմիր խաչ», 1946–55-ին՝ «Հայ օգնության միություն» անուններով), Բոստոնում: Խմբագիրներ՝